ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Հնդկական զենքերի հայկական պատվերները. ամփոփ

17:26, 13 Մրտ, 2023

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի հարձակումից հետո Հայաստանի իշխանությունները սկսեցին ակնարկել և որոշ դեպքերում բաց տեքստով ասել, որ երկրի ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի հետ զենքերի ձեռքբերման գործընթացում խնդիրներ են առաջացել, մասնավորապես՝ Մոսկվան չի մատակարարում Հայաստանի պատվիրած զենքերը։

Սրանից հետո քննարկումներ և մեդիայում հրապարակումներ սկսվեցին Հայաստանի՝ Հնդկաստանից զենք ձեռք բերելու ցանկությունների և քայլերի մասին։

Հայաստանի իշխանությունները ոչ միայն չհերքեցին, այլ նաև անուղղակիորեն հաստատեցին տարածվող խոսակցությունները։

Ինչ է շրջանառվում մամուլում

Հնդկաստանից ձեռք բերվող զենքերի մասին հրապարակումների հիմնական աղբյուրը հնդկական մամուլն է, որտեղ դեռ նախորդ տարվա ամռանը քննարկվում էր հնդկական զենքերի ձեռքբերման հարցում Հայաստանի հետաքրքրվածությունը։ Այս ընթացքում քննարկվող հիմանական զինատեսակը հնդկական անօդաչու թռչող սարքերն էին։ 

Անգլիալեզու The Economic Times-ը նախորդ տարվա սեպտեմբերի վերջին գրել էր, որ Հայաստանը և Հնդկաստանը զենքերի մատակարարման մասին մի շարք պայմանագրեր են կնքել։ Ըստ հրապարակման՝ պայմանագրերի ընդհանուր արժեքը մոտ 245 միլիոն դոլար է՝ չորս Pinaka համակարգեր և պաշտպանական սարքեր։ Պատվերը, ըստ հնդկական մեդիայի, ներառում է նաև կառավարվող հրթիռներ։

Հոկտեմբերին հնդկական The Print-ը գրել էր, որ Հայաստանը հետաքրքրվում է նաև «Ակաշ» հրթիռային համակարգերով։ 

Նախորդ տարվա նոյեմբերին, ըստ մեկ այլ վարկածի, Հայաստանը պատվիրել էր ընդհանուր մոտ 160 միլիոն դոլարի (75-100 հատ) 155 մմ տրամաչափով ինքնագնաց հրետանային կայանքներ (ԻՀԿ)։ 

Երկկողմ հարաբերությունները

Մարտի սկզբին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Նյու-Դելիում հանդիպել է Հնդկաստանի գործընկեր Սուբրամանյամ Ջայշանկարի հետ։ Գործընկերները հանդիպել էին նաև 2021 թվականի աշնանը։ 

Այս տարվա փետրվարի կեսերին Հնդկաստանում էր Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը։ Նախորդ տարվա հոկտեմբերին Հնդկաստան էր մեկնել նաև պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ 

Ակտիվ դիվանագիտական հարաբերություններին զուգահեռ, պաշտոնական Երևանը չի հերքում ռազմական ոլորտում համագործակցության մասին մամուլում ի հայտ եկող լուրերը: 

Նախորդ տարվա սեպտեմբերին, երբ հրապարակվեցին հնդկական զենքի ձեռքբերման մասին առաջին տվյալները, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չի ուզում սպառազինության և ռազմական տեխնիկայի թեման հանրայնորեն քննարկել, բայց «հրապարակումները, որոնք եղել են հնդկական մամուլում, Հայաստանի Հանրապետության կողմից չեն հերքվել»։ 

Հայաստանը և Հնդկաստանը ռազմական համագործակցության առաջին պայմանագիրը կնքել են դեռևս 2003 թվականին։ 

Հնդկական ռազմական արտադրությունը

Հնդկաստանը, լինելով աշխարհի ամենամեծ բնակչություն ունեցող երկրորդ երկիրը, ունի նաև մեծաթիվ բանակ՝ մոտ 1.5 միլիոն զինվորական, մյուս կողմից, երկրի կամավորական ուժերը աշխարհում ամենամեծն են՝ շուրջ 5 միլիոն։ 

Հնդկաստանի ռազմական բյուջեն ավելի քան 70 միլիարդ դոլար է կամ երկրի ՀՆԱ-ի մոտ 2.5-3 տոկոսը։

Հնդկաստանն արտահանում է համաշխարհային զենքի շուրջ տասներկու տոկոսը, միաժամանակ, սակայն, ներկրելով սեփական օգտագործման զենքերի մոտ կեսը։ 

Զենքերը. «Պինակա»

Հնդկական համազարկային կրակի ռեակտիվ համակարգը տեղադրված է «Տատրա Կոլոս» բեռնատարի վրա և բաղկացած է վեց կայաններից, վեց վերալիցքաթափման տրանսպորտային միջոցներից և հրամանատարական մեքենայից, կրակի կառավարման համակարգից և ռադարից։ 

«Պինակա» ՀԿՌՀ-ն 44 վայրկյանում կարող է 12 հրթիռ կրակել, հրթիռի հեռահարությունը 60 կիլոմետր է, փողի տրամաչափը՝ 214 մմ: «Պինակա»-ի նախագծումը սկսվել է 1981 թվականին, իսկ Հնդկաստանի զինված ուժերում այն սպառազինության է ընդունվել 1999 թվականին։

«Պինակա» համազարկային կրակի ռեակտիվ համակարգը բաղկացած է վեց կայաններից։ ՀԿՌՀ-ն ունի իր սեփական հակահրդեհային հսկողության համակարգը և կարող է աշխատել ինքնուրույն։

«Պինական» ունի երկու մոդելներ։ Երկրորդ մոդելը Ռուսաստանյան հայտնի «Սմերչ» համակարգի հնդկական մոդելն է և քիչ տարբերություններ ունի «Սմերչից»։

«Ակաշ»

«Պինակայից» բացի, ըստ մամուլի հրապարակումների, Հայաստանը կարող է դառնալ առաջին երկիրը, որը ձեռք կբերի հնդկական «Ակաշ» հակաօդային պաշտպանության զենիթահրթիռային համալիրներ։ Համալիրները նախատեսված են փոքր և միջին՝ 3.5-ից 20 կիլոմետր հեռավորությամբ տարածությունների համար։ 

Համալիրի ստեղծման աշխատանքների վրա Հնդկաստանի ՊՆ-ն և գործընկեր ընկերություններն աշխատել սկսել են դեռևս 1980-ական թվականներին, իսկ ծառայության անցել է 2009 թվականից։ 

«Ակաշ» համալիրը ներառում է կրակի կառավարման վահանակ, Rajendra բազմաֆունկցիոնալ ռադիոլոկացիոն կայան, արձակման շարժական կայանքներ՝ յուրաքանչյուրի վրա երեք զենիթային կառավարվող հրթիռներով, ինչպես նաև կապի և պահպանության մեքենաներ։

MR-SAM

Հնդկական Defence Research Wing (IDRW)-ը այս տարվա սկզբին հայտնել էր, որ 

Հայաստանը հետաքրքրություն է ցուցաբերել նաև իսրայելա-հնդկական MR-SAM զենիթահրթիռային կայանքների նկատմամբ։ 

Համալիրն օգտագործում է Barak 8 հրթիռներ և ունի կրակի մինչև 75 կիլոմետր հեռավորություն։

Ըստ պարբերականի, թեպետ կայանքները նախագծվել են Հնդկաստանում և երկիրը կախված չէ Իսրայելից զենքի օգտագործման և վաճառքի հարցերում, Հնդկաստանը կարիք կունենա Իսրայելին տեղեկացնելու հնարավոր արտահանման մասին։ 

Հնդկական անօդաչուներ

Ըստ հնդկական մեդիայի հրապարակումների, Հայաստանը ցանկանում է ձեռք բերել նաև TAPAS-BH-201 (Rustom-ll) մարտական անօդաչու թռչող սարքը։ Rustom-ll միջին բարձրության երկարադիմացկուն անօդաչու է, որն առաջին անգամ ցուցադրվել է 2019 թվականին։ 

Rustom-ll-ն օգտագործում է ռուսական արտադրության NPO Saturn 36MT տուրբոշարժիչներ՝ յուրաքանչյուրը 100 ձիաուժ հզորությամբ: Անօդաչուի մաքսիմալ արագությունը 265 կմ/ժամ է և կարող է անընդհատ թռիչքի մեջ գտնվել 16-24 ժամ։ Անօդաչուները կարող են կրել մինչև 350 կգ զինամթերք։ 

Անի Ավետիսյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` զենքհնդկական զենքերՀնդկաստան

Հարակից հոդվածներ

Տարածվող «Լուսանի» նկարները հին են ու պատկերում են ռուսական «Բուռանին»․ Մեքենան ՀՀ-ում կհավաքվի, ոչ թե կարտադրվի
Սխալ

Տարածվող «Լուսանի» նկարները հին են ու պատկերում են ռուսական «Բուռանին»․ Մեքենան ՀՀ-ում կհավաքվի, ոչ թե կարտադրվի

18:24, 4 Ապր, 2022

Արդեն երկու օր է՝ համացանցի հայալեզու հատվածում ակտիվորեն քննարկում են «Լուսան» անվանմամբ բազմաֆունկցիոնալ լիաքարշ զինված մեքենաները։ Ըստ տարատեսակ հրապարակումների՝ նշված...

Պարեկային ծառայողներն ունեն և՛ զենք, և՛ փամփուշտ
Սխալ

Պարեկային ծառայողներն ունեն և՛ զենք, և՛ փամփուշտ

19:02, 5 Հկտ, 2021

Պարզվում է՝ երիտասարդ պարեկների հանդեպ գործատուն մեծ անվստահություն ունի, արդեն մի քանի օր է՝ զենքերն ամրակցված են տղաներին՝ առանց փամփուշտի....

Ում «խնդիրն» է զենք արտադրելը և վաճառելը․ Ռադիկ Մարտիրոսյանի հայտարարության հետքերով
Մեծամասամբ սխալ

Ում «խնդիրն» է զենք արտադրելը և վաճառելը․ Ռադիկ Մարտիրոսյանի հայտարարության հետքերով

13:41, 1 Հլս, 2021

Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի նախկին նախագահ և նոր նախագահի նորանշանակ խորհրդական Ռադիկ Մարտիրոսյանը հունիսի 29-ին լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձել էր...

200 մլն դոլարի դիմաց տրամադրած զենքի մեծ մասը բարոյապես հին է
Պաշտոնական

200 մլն դոլարի դիմաց տրամադրած զենքի մեծ մասը բարոյապես հին է

10:20, 24 Հլս, 2018

Հուլիսի 22-ին Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարեց, որ «200 մլն դոլարի դիմաց տրամադրած զենք-զինամթերքը  ժամանակակից,  արդիական, անգամ ՌԴ սպառազինության...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens