ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Սխալ

ԱԱԾ-ն հերքում է Փաշինյանին և հաստատում դիրքային փոփոխությունը

18:46, 31 Մրտ, 2023

ՍԽԱԼ

Կառավարության հերթական նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով Լաչինի միջանցքում տեղի ունեցող գործընթացներից ու Հայաստանը Արցախին կապող երթուղու փոփոխությունից, հայտարարեց, որ գործընթացի արդյունքում դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։

«Հայկական դիրքերի որևէ փոփոխություն այս ամենի արդյունքում տեղի չի ունեցել, այն տարբերությամբ, որ մենք մտադիր ենք խնդրո առարկա հատվածի պահպանությունը, ի տարբերություն նախկինի՝ իրականացնել սահմանապահ զորքերի միջոցով։ Այսինքն փոփոխությունը, որ տեղի է ունենում, հետևյալն է․ նույն դիրքերից Հայաստանի Հանրապետության պետական սահմանի երկայնքով Պաշտպանության նախարարության ստորաբաժանումները դուրս են գալու ըստ պլանի, և նրանց փոխարեն տեղակայվելու են սահմանապահ զորքերի ստորաբաժանումներ»,- հայտարարեց Փաշինյանը։

Սակայն այս հայտարարությունից ժամեր անց Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն տարածեց, որով, ըստ էության, հերքեց Փաշինյանին․

«1․ Տեղակայման ընթացքում ի հայտ են եկել քարտեզների տարընթերցումներ: Որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել և իրականացնել ինժեներական աշխատանքներ:

2․ Հայկական կողմի հաշվարկներով հինգ այդպիսի կետ կա, որտեղ ադրբեջանական կողմը սահմանից 100-300 մետր ավելի առաջ է տեղակայվել: Այժմ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ երկու կողմերի քարտեզագիրները ճշգրտեն իրավիճակը»:

Ստացվում է, որ ի հեճուկս վարչապետի պնդման՝ այնուամենայնիվ դիրքային փոփոխություն տեղի է ունեցել և ոչ հայկական կողմի օգտին, ինչը փաստում է ԱԱԾ-ն։ 

Միաժամանակ, ըստ նույն հաղորդագրության, ադրբեջանական կողմն ինժեներական աշխատանքներ է իրականացնում, ինչը վստահաբար չէր կարող սկսված լինել վարչապետի հայտարարության և ԱԱԾ հաղորդագրության միջև ընկած ժամերի ընթացքում, այլ սկսվել էր ավելի վաղ։ Հետևաբար՝ վարչապետը հայտարարությունն անելիս չէր կարող տեղյակ չլինել այդ մասին։

Հատկանշական է, որ ադրբեջանական կողմը սկսել էր այդ հատվածում դիրքավորվել հայկական կողմից ծանուցում ստանալուց հետո, հետևաբար վերջիններիս տեղաշարժը ևս չէր կարող անակնկալ լինել հայկական կողմի համար։

Այսպիսով փաստենք, որ Լաչինի միջանցքում երթուղու փոփոխության վերաբերյալ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունը, թե դրա հետևանքով հայկական դիրքերի փոփոխություն տեղի չի ունեցել, չի համապատասխանում իրականությանը։ Դրա հետևանքով գուցե հայ սահմանապահների տեղակայման վայրերը չեն փոխվել, սակայն ԱԱԾ հաղորդագրությունը փաստում է, որ եղել են տարածքային կորուստներ։

Դա են վկայում նաև Տեղ գյուղի բնակիչների արոտավայրերում ու ցանքատարածություններում ադրբեջանցիների դիրքավորումները։

Սևադա Ղազարյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` աածԼաչինի միջանցքՆիկոլ ՓաշինյանՏեղ գյուղ

Հարակից հոդվածներ

Հայկական ու ադրբեջանական միջդիրքային տարածքում ռուսներ չկան. Wargonzo-ի կեղծ պնդումը
Սխալ

Հայկական ու ադրբեջանական միջդիրքային տարածքում ռուսներ չկան. Wargonzo-ի կեղծ պնդումը

14:11, 30 Հկտ, 2023

Wargonzo տելեգրամյան ալիքը անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանում ռուսական ռազմաբազայի մասին հայտարարությանը և մի շարք կեղծ պնդումներ արել։  ...

Մանիպուլյացիա ու կեղծիք՝ ամեն րոպեում․ ռուսական առաջին ալիքի հաղորդումը՝ Փաշինյանի մասին
Մանիպուլյատիվ

Մանիպուլյացիա ու կեղծիք՝ ամեն րոպեում․ ռուսական առաջին ալիքի հաղորդումը՝ Փաշինյանի մասին

11:56, 24 Հկտ, 2023

Ռուսական «Առաջին ալիքի» «Ժառանգ Տուտիի տիկնիկները» հաղորդման հոկտեմբերի 23-ի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու իր քաղաքական գործունեությանն անդրադարձող թողարկմանը տասնյակ...

Կրակելու հրամանը՝ հեռացման պատճա՞ռ․ նախկին ՊՆ-ի պաշտոնանկության հաջորդ օրը ԶՈՒ-ն կրակել է
Մանիպուլյատիվ

Կրակելու հրամանը՝ հեռացման պատճա՞ռ․ նախկին ՊՆ-ի պաշտոնանկության հաջորդ օրը ԶՈՒ-ն կրակել է

11:17, 6 Հկտ, 2023

Հոկտեմբերի 4-ին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանն իր տեսաուղերձում պնդել է, թե իրեն պաշտոնից հեռացրել են ադրբեջանական զինված ուժերի...

«Հայաստան» խմբակցության պատգամավորները կեղծ ու չհաստատված պնդումներ են անում Էրդողան-Փաշինյան հեռախոսազրույցի մասին
Սխալ

«Հայաստան» խմբակցության պատգամավորները կեղծ ու չհաստատված պնդումներ են անում Էրդողան-Փաշինյան հեռախոսազրույցի մասին

16:06, 5 Հկտ, 2023

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները վերջերս տարբեր լրատվամիջոցների հետ հարցազրույցներում պնդել են, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens