ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

«Հայերի բերդ պարը՝ Ռեյխսթագի պատերի տակ»․ տարածված լուսանկարը սխալ նկարագրությամբ է ներկայացվում

18:44, 12 Մյս, 2023

ՍԽԱԼ

Yerevanpost.am անունով ֆեյսբուքյան էջը մայիսի 9-ին լուսանկար էր հրապարակել՝ «Պատմական լուսանկար. Հայերի բերդ պարը՝ Ռեյխսթագի պատերի տակ, 1945 թվական» խորագրով:

Գրառումը հավանել է մոտ 2 հազար, իսկ տարածել է 330 օգտատեր։ Հատկանշական է, որ լուսանկարն առաջին անգամ չէ շրջանառվում։ Այսպես, 2015 թ․-ին նույն նկարագրությամբ լուսանկարը տարածել էր Blognews-ը։

Իրականում, սակայն, նկարի տարեթիվը և վայրը կասկածելի են:

Թեև համացանցում նկարի մեր որոնումները դրա ճշգրիտ աղբյուրը չհայտնաբերեցին, սակայն ակնհայտ է, որ նկարը ներկայացնում է ոչ թե նացիստական Գերմանիայի դեմ կռվող հայ զինվորներին, այլ գերմանական բանակի կազմում դաշնակիցների դեմ պայքարողներին: Մասնավորապես, նկարում ներկա մարդկանց հագուստը հատուկ է հենց նացիստական Գերմանիայի զինվորականներին:

Գերմանական ղեկավարությունը Երկրորդ աշխարհամարտի ընթացքում, պարբերաբար, հիմնականում գերեվարված զինվորներից կամ օկուպացված տարածքների բնակիչներից հավաքագրում էր մարդկանց և նրանցից ազգային կամ խառը ազգային կազմով ստորաբաժանումներ էր կազմավորում: Մասնավորապես, կազմավորվել էին նման «ազգային» միավորումներ ռուսներից, ուկրաինացիներից, Հարավային և Հյուսիսային Կովկասի ժողովուրդներից, թաթարներից և ԽՍՀՄ կազմում գտնվող այլ ժողովուրդներից:  

Գերմանացի զինվորը Փարիզում, 1942 թ., աղբյուրը՝ այստեղ: 

Մի քանի աղբյուրներ (այստեղ, այստեղ, այստեղ) հայտնում են, որ տարածվող նկարում Բերգման գումարտակի հայ զինվորներն են: Բերգման գումարտակը ստեղծվել է 1941 թ.-ին: Դրա կազմում ընդգրկված էին ԽՍՀՄ բանակի ռազմագերիները Կովկասից՝ չեչեններ, ադրբեջանցիներ, վրացիներ և հայեր:

Հայտնի է, որ 1945 թ.-ին ֆաշիզմի դեմ հաղթանակից հետո հայկական դիվիզիան իսկապես պարել է քոչարի Բեռլինում, սակայն դա կապ չունի տարածված նկարի հետ:

Այսպիսով, որևէ աղբյուր չի հաստատում, որ տարածված լուսանկարում ֆաշիզմի դեմ պայքարող հայ զինվորականներ են: Ավելին, ամենայն հավանականությամբ, դրանում նացիստական Գերմանիայի կողմից պատերազմող հայ զինվորներ են:

Հայերը Երկրորդ աշխարհամարտում նացիզմի դեմ հաղթանակի գործում զգալի ներդրում են ունեցել: Տարբեր տվյալներով, մինչև 600 հազար հայ է մասնակցել պատերազմին՝ մեծամասամբ ԽՍՀՄ բանակում, բայց նաև դաշնակիցների՝ հիմնականում Ֆրանսիայի և ԱՄՆ-ի բանակների կազմում:

Լուսինե Ոսկանյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Երկրորդ համաշխարհայինհայեր

Հարակից հոդվածներ

Խաղաղության դարաշրջանն ու Երկրորդ համաշխարհային պատերազմը․ Փաշինյանը մանիպուլացնում է
Չդասակարգված

Խաղաղության դարաշրջանն ու Երկրորդ համաշխարհային պատերազմը․ Փաշինյանը մանիպուլացնում է

20:20, 11 Ապր, 2024

Ապրիլի 10-ին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով պատերազմը զսպելու երաշխիքների մասին լրագրողների հարցին, պնդել է, որ «Երկրորդ...

1941-1945 թթ ԽՍՀՄ ղեկավարության ապաշնորհությունը թվերով
Չդասակարգված

1941-1945 թթ ԽՍՀՄ ղեկավարության ապաշնորհությունը թվերով

17:24, 9 Մյս, 2017

Ժամանակակից ռուսական պրոպագանդան պնդում է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմը հաղթել է միայն Խորհրդային միությունը ինչը Իոսիֆ (Ջուգաշվիլիի) Ստալինի շնորհիվ էր։ Փորձենք...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens