ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

ՀԱՊԿ-ը «բոլոր միջոցներով» ՀՀ-ին օժանդակելու պատրաստակամություն չի հայտնել. Ռուստամյանը սխալվում է

12:14, 17 Մյս, 2023
ՍԽԱԼ

ՍԽԱԼ

Եթե շտապում ես. համառոտ՝ նյութի մասին

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը հայտարարել է, որ Ադրբեջանի ներխուժման ժամանակ ՀԱՊԿ-ն պատրաստ է եղել «բոլոր միջոցներով» օգնել Հայաստանին: «Փաստերի ստուգման հարթակի» ուսումնասիրությունը ցույց է տվել, որ իրականում Ռուստամյանի պնդումը սխալ է: Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին թե՛ 2021 թ. մայիսին, թե՛ 2022 թ.-ի ընթացքում Ադրբեջանի՝ ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժումների ժամանակ: ՀԱՊԿ-ի ներկայացուցիչները բացառել են Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու հնարավորությունը: Ավելին՝ նրանք պնդել են, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանը սահմանազատված չէ, ուստի «սահմանի որևէ խախտման մասին դժվար է խոսել»:

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը մայիսի 16-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Հայաստանի ինքնիշխան տարածք Ադրբեջանի ներխուժման ժամանակ ՀԱՊԿ-ն պատրաստ է եղել «բոլոր միջոցներով» օգնել Հայաստանին, սակայն Երևանն այնպես է պատասխանել, որ կազմակերպությունը գոյություն չունի: 

«Հայաստանի տարածք ներխուժման ժամանակ էլ ՀԱՊԿ-ն ասել է՝ ես պատրաստ եմ՝ իմ բոլոր միջոցներով կարող եմ ներկա գտնվել, սպասում ենք Հայաստանի արձագանքին: Հայաստանն էլ արձագանքում է այնպես, որ ՀԱՊԿ գոյություն չունի»,- նշել է նա: 

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է՝ արդյո՞ք ՀԱՊԿ-ն «բոլոր միջոցներով ներկա գտնվելու» պատրաստակամություն հայտնել է:

Ադրբեջանի ներխուժումը և ՀԱՊԿ-ին ՀՀ կառավարության դիմումը 2021 թ. մայիսին

2021 թ. մայիսին ադրբեջանական բանակը ներխուժեց Հայաստանի ինքնիշխան տարածք Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում: Մայիսի 14-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես դիմեց ՀԱՊԿ խորհրդի գործող նախագահին՝ պայմանագրի երկրորդ հոդվածի շրջանակում ՀԱՊԿ անդամ պետությունների դիրքորոշումները համակարգելու և առաջացած սպառնալիքի վերացման համար միջոցներ ձեռնարկելու նպատակով արտակարգ խորհրդատվություններ անհապաղ սկսելու մեխանիզմը գործադրելու համար:

Նույն օրը ՀԱՊԿ քարտուղարությունը հայտնեց, որ ստացել են դիմումը: «Առաջիկա օրերին խորհրդակցություններ կանցկացվեն Սյունիքի մարզում տիրող իրավիճակի վերաբերյալ»,- «ՏԱՍՍ»-ին ասել էր ՀԱՊԿ խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը:

Կազմակերպության կողմից, սակայն, Հայաստանին աջակցելու ուղղությամբ որևէ առարկայական գործողություններ չհետևեցին:

Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիան և ՀԱՊԿ-ին հերթական դիմումը Երևանից

2022 թ. սեպտեմբերի 13-ին ադրբեջանական բանակը հերթական անգամ Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժեց: Ադրբեջանի զինուժի հարձակման հետևանքով հայկական կողմից 224 անձ զոհվեց, հարյուրավորները վիրավորվեցին: Ադրբեջանն օկուպացրեց Հայաստանի ինքնիշխան տարածքից շուրջ 150 քառակուսի կիլոմետր:

ՀՀ կառավարությունը պաշտոնապես դիմեց ՀԱՊԿ-ին՝ կանոնադրության 4-րդ հոդվածով, Ռուսաստանին և ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին՝ տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար:

ՀԱՊԿ կանոնադրության 4-րդ հոդվածի համաձայն՝ «Մասնակից պետություններից որևէ մեկի դեմ ագրեսիայի ակտի ի հայտ գալու պարագայում մնացած մասնակից պետությունները կցուցաբերեն անհրաժեշտ օժանդակություն` ներառյալ ռազմական օգնությունը, նաև կցուցաբերեն օժանդակություն իրենց տրամադրության տակ գտնվող միջոցներով` հավաքական պաշտպանության իրավունքի իրագործման կարգին համապատասխան` համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի»:

Նույն օրը տեսակոնֆերանսով կայացավ ՀԱՊԿ անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որի ժամանակ Փաշինյանը կազմակերպության անդամներին ներկայացրեց ստեղծված իրավիճակը:

ՀԱՊԿ քարտուղարության տարածած հաղորդագրությունում ասվում էր, որ քարտուղարությունը ՀԱՊԿ Միացյալ շտաբի հետ համատեղ աշխատանքներ է կազմակերպել ՀԱՊԿ մեխանիզմների ակտիվացման ուղղությամբ՝ իրավիճակի կարգավորման նպատակով։

Սեպտեմբերի 14-ին ՀԱՊԿ անդամ Ղազախստանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ Հայաստան խաղաղապահներ ուղարկելու հարց ՀԱՊԿ օրակարգում դեռ չկա, և օբյեկտիվ տեղեկություն ստանալու համար որոշում է կայացվել, որպեսզի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մեկնի հայ-ադրբեջանական սահման և տեղում իրավիճակի վերաբերյալ ամբողջական պատկերացում ստանա, ապա տեղեկացնի ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներին։ Ղազախստանի արտգործնախարար Մուխտար Տլեուբերդին անգամ հայտարարեց, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանը սահմանազատված չէ, ուստի «սահմանի որևէ խախտման մասին դժվար է խոսել»։

Սեպտեմբերի 15-ին ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը հայտարարեց, որ Երևանի և Բաքվի միջև առկա խնդիրը պետք է քաղաքական-դիվանագիտական մեթոդներով լուծվի: ՀԱՊԿ-ն որոշեց իրադրությունը տեղում գնահատելու համար առաքելություն գործուղել Հայաստան: «Ռազմական ուժի կիրառման մասին, այն էլ ՀԱՊԿ-ի ներգրավմամբ, ոչ սեպտեմբերի 13-ին, ոչ երեկ, ոչ այսօր և, ես կարծում եմ, ոչ էլ մոտ ապագայում խոսք չկա»,— ասաց Սիդորովը։

Հոկտեմբերի 12-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ ՀԱՊԿ-ն պատրաստ է դիտորդներ ուղարկել Հայաստան, իսկ դրա համար անհրաժեշտ է միայն ՀԱՊԿ խորհրդի որոշումը. «Միակ բանը, որ պահանջվում է, Հավաքական անվտանգության խորհրդի որոշումն է, որը պետք է գումարվի ՀԱՊԿ նախագահի կողմից, իսկ նախագահող երկիրը չէ՞ որ Հայաստանն է»,- ասաց Լավրովը:

2022 թ․ նոյեմբերի 23-ին Երևանում կայացավ ՀԱԽ հերթական նիստը՝ ՀՀ նախագահությամբ: 

Նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց ստորագրել «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» փաստաթղթերը։ Նրա խոսքով՝ նախագիծը բավականաչափ վերջնական տեսքի չի բերվել. «Այս պայմաններում իրավիճակի քաղաքական հստակ գնահատականի բացակայությունը և վերը նշված որոշումը չկայացնելը կարող է նշանակել ոչ միայն ՀԱՊԿ-ի կողմից դաշնակցային պարտավորություններից հրաժարում, այլ նաև Ադրբեջանի կողմից մեկնաբանվել որպես ՀԱՊԿ-ի կողմից կանաչ լույս՝ Հայաստանի դեմ հետագա ագրեսիայի համար»։

Նիստից հետո ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարեց, որ ՀԱՊԿ-ի կողմից Հայաստանին օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին փաստաթուղթը գրեթե պատրաստ է, սակայն որոշ լրամշակման կարիք ունի։

«Ազատություն» ռադիոկայանի հաղորդմամբ՝ ընդլայնված նիստում՝ ելույթներից մեկում Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին որևէ կերպ չզսպեց Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները, ինչին ի պատասխան՝ Լուկաշենկոն ասել է, թե «իրենց գործը չէր Ադրբեջանին զսպելը», առաջարկել է շարժվել ռուսական խաղաղության միջնորդության ճանապարհով՝ շեշտելով, որ իրենք կարող են հիմա լուծել «այս կոնֆլիկտը, որը կրկին կարող է կրկնվել»։

2023 թ. հունվարի 10-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս տարի ՀԱՊԿ զորավարժություններ Հայաստանում չեն լինի. կազմակերպությունից դեռ կոնկրետ գնահատականների են սպասում՝ հասկանալու, թե որն է դաշինքի պատասխանատվության գոտին. «ՀԱՊԿ-ն չի արձանագրվում՝ որտեղով է անցնում այդ կարմիր գիծը՝ Սոթք-Խոզնավարով չի անցնում, Ջերմուկի մոտով չի անցնում, որտեղո՞վ է անցնում, մինչև մենք դա չիմանանք, մենք այդ իրավիճակում կլինենք, որ կհրավիրենք, կասենք՝ եկեք սպառնալիք ստեղծեք ձեր ասածով թուրք-ադրբեջանական տանդեմի համար երկու օր, երրորդ օրը հանգստացեք, չորրորդ օրը գնացեք էլի ձեր գործերին, մենք մնանք էդ տանդեմի առաջ դեմ հանդիման»:

2023 թ. ապրիլին ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարեց, որ հայ-ադրբեջանական սահման ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու ժամկետները կախված են Երևանից: «Երբ նրանք պատրաստ լինեն, մենք կկարողանանք վերադառնալ բովանդակային աշխատանքին՝ համախմբելու կազմակերպության դիտորդական առաքելության կոնկրետ եղանակները, ուստի գնդակը Երևանի կողմն է»,- ասաց Զախարովան։ Նա նշեց, որ Ռուսաստանին գոհացնում է ՀԱՊԿ ներկայացուցիչներին ընդունելու Երևանի շարունակական հետաքրքրությունը։

Ապրիլի 20-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը նույնպես պատրաստ է ՀԱՊԿ դիտորդական առաքելության տեղակայմանը:

Այսպիսով, չնայած նրան, որ Ադրբեջանը մի քանի անգամ խախտել է ՀՀ ինքնիշխան տարածքը, ինչի կապակցությամբ Հայաստանը դիմում է ներկայացրել ՀԱՊԿ-ին, կազմակերպությունը խոսել է միայն դիտորդական առաքելություն ուղարկելու պատրաստակամության մասին: ՀԱՊԿ անդամ պետությունները կասկածի տակ են դրել ՀՀ սահմանների նկատմամբ ոտնձգության փաստը և պնդել, որ կազմակերպությունը չի պատրաստվում ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին: Հետևաբար, պատգամավոր Ռուստամյանի պնդումը սխալ է:

Լուսինե Ոսկանյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Արմեն ՌուստամյանՀԱՊԿ

Հարակից հոդվածներ

Հայաստանի դեմ հարձակումից մինչև ԼՂ․ մանիպուլյացիաներ «Ռոսիա 24»-ի եթերում
Մանիպուլյատիվ

Հայաստանի դեմ հարձակումից մինչև ԼՂ․ մանիպուլյացիաներ «Ռոսիա 24»-ի եթերում

15:27, 31 Օգս, 2026

Ռուսաստանյան պետական «Ռոսիա 24» հեռուստաընկերության «5-րդ տաղավար» հաղորդման օգոստոսի 28-ի թողարկմանը հաղորդավարն ու նրա հյուր Բենիամին Մաթևոսյանը մի շարք մանիպուլյատիվ...

ՀԱՊԿ-ի «արձագանքը» դեռ պարտավորությունների կատարում չէ․ Զախարովայի մանիպուլյատիվ և սխալ պնդումները
Մանիպուլյատիվ

ՀԱՊԿ-ի «արձագանքը» դեռ պարտավորությունների կատարում չէ․ Զախարովայի մանիպուլյատիվ և սխալ պնդումները

19:57, 29 Օգս, 2026

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան օգոստոսի 28-ին տելեգրամի իր պաշտոնական ալիքում կատարած գրառմամբ որոշ մանիպուլյատիվ պնդումներ...

ՀՀ-ն ՀԱՊԿ-ին դիմել է ոչ թե 1, այլ 2 անգամ, Փաշինյանն էլ ընդունել է Զասին․ Ղազարյանի սխալ պնդումները
Սխալ

ՀՀ-ն ՀԱՊԿ-ին դիմել է ոչ թե 1, այլ 2 անգամ, Փաշինյանն էլ ընդունել է Զասին․ Ղազարյանի սխալ պնդումները

17:07, 17 Օգս, 2026

Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 17-ին լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Հայաստանի նկատմամբ 2022 թվականի սեպտեմբերին...

ՀԱՊԿ-ում գոյացած պարտքը չմարելու դեպքում Հայաստանին ֆինանսական տույժեր չեն սպառնում
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

ՀԱՊԿ-ում գոյացած պարտքը չմարելու դեպքում Հայաստանին ֆինանսական տույժեր չեն սպառնում

12:02, 8 Օգս, 2024

Վերջին օրերին հայտնի դարձավ, որ Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցելու Նովոսիբիրսկում օգոստոսի 14-16-ին անցկացվելիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) «Կոբալտ-2024», այնուհետև՝...

Հարակից հոդվածներ

Հայաստանի դեմ հարձակումից մինչև ԼՂ․ մանիպուլյացիաներ «Ռոսիա 24»-ի եթերում
Մանիպուլյատիվ

Հայաստանի դեմ հարձակումից մինչև ԼՂ․ մանիպուլյացիաներ «Ռոսիա 24»-ի եթերում

15:27, 31 Օգս, 2026

Ռուսաստանյան պետական «Ռոսիա 24» հեռուստաընկերության «5-րդ տաղավար» հաղորդման օգոստոսի 28-ի թողարկմանը հաղորդավարն ու նրա հյուր Բենիամին Մաթևոսյանը մի շարք մանիպուլյատիվ...

ՀԱՊԿ-ի «արձագանքը» դեռ պարտավորությունների կատարում չէ․ Զախարովայի մանիպուլյատիվ և սխալ պնդումները
Մանիպուլյատիվ

ՀԱՊԿ-ի «արձագանքը» դեռ պարտավորությունների կատարում չէ․ Զախարովայի մանիպուլյատիվ և սխալ պնդումները

19:57, 29 Օգս, 2026

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան օգոստոսի 28-ին տելեգրամի իր պաշտոնական ալիքում կատարած գրառմամբ որոշ մանիպուլյատիվ պնդումներ...

ՀՀ-ն ՀԱՊԿ-ին դիմել է ոչ թե 1, այլ 2 անգամ, Փաշինյանն էլ ընդունել է Զասին․ Ղազարյանի սխալ պնդումները
Սխալ

ՀՀ-ն ՀԱՊԿ-ին դիմել է ոչ թե 1, այլ 2 անգամ, Փաշինյանն էլ ընդունել է Զասին․ Ղազարյանի սխալ պնդումները

17:07, 17 Օգս, 2026

Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 17-ին լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Հայաստանի նկատմամբ 2022 թվականի սեպտեմբերին...

ՀԱՊԿ-ում գոյացած պարտքը չմարելու դեպքում Հայաստանին ֆինանսական տույժեր չեն սպառնում
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

ՀԱՊԿ-ում գոյացած պարտքը չմարելու դեպքում Հայաստանին ֆինանսական տույժեր չեն սպառնում

12:02, 8 Օգս, 2024

Վերջին օրերին հայտնի դարձավ, որ Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցելու Նովոսիբիրսկում օգոստոսի 14-16-ին անցկացվելիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) «Կոբալտ-2024», այնուհետև՝...

FIP.AM

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge




Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens