ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Մանիպուլյատիվ

Ոչ թե հուշարձանն է վանդալիզմի ենթարկվել, այլ ՌԴ դրոշի ժապավեններն են տրորվել․ Զախարովան մանիպուլացնում է երևանյան միջադեպը

11:53, 31 Հնվ, 2024

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

Հունվարի 30-ին ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով նախօրեին Երևանում «Պաշարված Լենինգրադի երեխաների» հուշարձանի մոտ տեղի ունացած միջադեպին, պնդել է, թե իբր հուշակոթողն է պղծվել ու ենթարկվել վանդալիզմի։ 

«Խստորեն դատապարտում ենք հունվարի 29-ին Երևանում «Պաշարված Լենինգրադի երեխաների» հուշարձանի մոտ կատարված վանդալիզմը։ Խորը ցավով նշում ենք, որ սա Ռուսաստանի և Հայաստանի համար ընդհանուր պատմության հերոսական էջերին նվիրված հուշարձանների պղծման առաջին դեպքը չէ։ ․․․հանրապետության իշխանություններից ակնկալում ենք ապագայում բարբարոսության նման դրսևորումների ճնշում»,- ասել է Զախարովան։ 

Հունվարի 27-ին սոցիալական մեդիայում տարածվեց օգտատերերից մեկի կողմից նկարահանված մի տեսանյութ, որում երևում էր, թե ինչպես է վերջինս հուշարձանի մոտ տեղադրված ծաղկեպսակների վրայից պոկում ՌԴ դրոշի ժապավեններն ու տրորում դրանք, ապա գետնին շրջում ծաղկեպսակները։  



Տեսանյութում չկան կադրեր, որոնք կհաստատեին բուն հուշակոթողը վնասելու, պղծելու կամ վանդալիզմի ենթարկելու պնդումները։

Հատկանշական է, որ ավելի ուշ դեպքի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանի տարածած հաղորդագրության համաձայն՝ միջադեպի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ խուլիգանության հատկանիշներով։ 

«Կատարվում է նախաքննություն՝ կատարվածի հանգամանքները լիարժեք պարզելու և նշված անձի գործողություններին իրավական գնահատական տալու նպատակով»,- նշված է հաղորդագրության մեջ։ 

Մինչդեռ, հուշարձանը վանդալիզմի ենթարկելը կամ վնասելն ու դրա համար նախատեսված պատիժը սահմանված են ՀՀ քրեական օրենսգրքի 301 հոդվածով: 

Փաստացի, հարուցված քրգործի հիմքում առերևույթ խուլիգանության, և ոչ թե վանդալիզմի հատկանիշներով արարքն է։ Միևնույն ժամանակ, տարածված տեսանյութը չի հաստատում հուշակոթողը վանդալիզմի ենթարկելու պնդումը, փոխարենը կան միայն ՌԴ պետական դրոշի անարգման կադրեր։ 

Հատկանշական է նաև, որ ՀՀ քրեական օրենսգրքում (հոդված 472) պատասխանատվություն սահմանված է միայն ՀՀ պետական խորհրդանիշերի անարգման համար։ 

Նանե Մանասյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` ՀՀ ՔԿՄարիա Զախարովանվանդալիզմ

Հարակից հոդվածներ

No Content Available

Հարակից հոդվածներ

No Content Available
FIP.AM

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge




Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens