ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

ՀՀ ՆԳՆ-ն սխալ է մեկնաբանում ՌԴ քրեական օրենսգիրքը․ ո՞վ է Հայաստանում ձերբակալված ռուսաստանցի ուսուցչուհին

15:04, 16 Հլս, 2024

Ներքին գործերի նախարարությունը հուլիսի 15-ին հայտարարել էր Հայաստանում Ռուսաստանի Դաշնության քաղաքացի մի կնոջ ձերբակալելու մասին։ «Օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 13-ին, ժամը 6.30-ին, Երևան-Տիվատ չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին է տարվել և ձերբակալվել 65-ամյա Նատալյա Տ.-ն: Նա հուլիսի 1-ից ՌԴ Մոսկվայի մարզի իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 207.3-րդ հոդվածի 2-րդ մասի (Ակնհայտ սուտ տեղեկատվության տարածումը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը»,- հաղորդել էր Հայաստանի ՆԳՆ-ն:

«Փաստերի ստուգման հարթակը» պարզել է, որ Հայաստանի Ներքին գործերի նախարարությունը սխալ է ներկայացրել ՌԴ քաղաքացի 65-ամյա Նատալյա Տարանուշենկոյի նկատմամբ հարուցված քրեական գործի հոդվածը, ինչի արդյունքում խեղաթյուրվել է մեղադրանքի էությունը։ 

ՌԴ քրեական օրենսգրքի համաձայն, ՀՀ ՆԳՆ-ի կողմից մատնանշվող 207.3-րդ հոդվածը սահմանում է հետևյալը․ «Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերն օգտագործելով, Ռուսաստանի Դաշնության պետական ​​մարմինների կողմից իրենց լիազորությունների իրականացման, կամավորական կազմավորումների, կազմակերպությունների կամ անհատների կողմից աջակցության տրամադրման մասին կանխամտածված սուտ տեղեկատվության տարածումը»։

Պարզել ենք նաև, որ Տարանուշենկոյի նկատմամբ քրեական վարույթը հարուցվել է ՌԴ քրեական օրենսգրքի 207.3-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետի հատկանիշներով, ինչը նշանակում է, որ Տարանուշենկոն «ՌԴ զինված ուժերի մասին ակնհայտ կեղծ տեղեկությունը տարածել է քաղաքական, գաղափարական, ռասայական, ազգային կամ կրոնական ատելության, թշնամանքի կամ  սոցիալական որևէ խմբի նկատմամբ թշնամանքի ու ատելության մոտիվներով»։

Այս արարքը, ըստ ռուսական օրենսդրության, պատժվում է 3-5 մլն ռուբլի տուգանքով կամ մինչև 5 տարի հարկադիր աշխատանքով՝ զրկելով որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից, կամ ազատությունից զրկելով՝ 5-10 տարի ժամկետով։

Հայաստանի ներքին գործերի նախարարության մեկնաբանությամբ հոդված ՌԴ քրեական օրենսգրքում չկա։ Վերոնշյալ հոդվածը, որի հիմքով վարույթ է նախաձեռնվել ռուսաստանցի Նատալյա Տարանուշենկոյի նկատմամբ, Ռուսաստանի քրեական օրենսգրքում լրացվել է ռուս-ուկրաինական պատերազմի թեժ օրերին՝ 2022 թվականի մարտի 4-ին։

Մասնագետները դեռ այն ժամանակ բացատրում էին, որ ԶԼՄ-ում, սոցցանցերում, տելեգրամ ալիքներում ու այլ ինֆորմացիոն աղբյուրներում ՌԴ զինված ուժերի մասին կամ նրանց անունն օգտագործելով  ցանկացած տեղեկություն կարող է գնահատվել ակնհայտ սուտ տեղեկություն, քանի դեռ այն չի հաստատել ՌԴ պաշտպանական գերատեսչությունը։

2024 թ. փետրվարի 14-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել էր օրենք ռուսական բանակի մասին ֆեյք տարածելու և պետության նկատմամբ հանցանք գործելու համար ունեցվածքի բռնագրավման մասին։ Օրենքն ուժի մեջ էր մտել փետրվարի 24-ից։ Այսուհետև, բացի ազատազրկումից և տուգանքից, հնարավոր է նաև նման պատժի արժանանալ ՌԴ զինված ուժերի և պետական մարմինների գործունեության մասին ակնհայտ սուտ տեղեկություն տարածելու համար։

ՌԴ քրեական օրենսգրքում այս փոփոխությունից հետո մեկ տարվա ընթացքում ռուսական բանակի մասին ֆեյք տարածելու մեղադրանքով (207.3 հոդված), ՌԴ գլխավոր դատախազության տվյալներով, 187 հանցագործություն է գրանցվել, որից 23-ը՝ ՌԴ տարածքից դուրս։ 

Ո՞վ է Հայաստանում ձերբակալված ՌԴ քաղաքացի Նատալյա Տարանուշենկոն

65-ամյա Նատալյա Տարանուշենկոն ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի է Մոսկովյան շրջանի Պրոտվինո քաղաքից, որը հեռացել էր Ռուսաստանից հունիսի 10-ին՝ իր նկատմամբ ռուսական բանակի մասին ֆեյք տեղեկություն տարածելու համար մեղադրանք առաջադրելուց հետո։ Հայտնի է դարձել, որ հուլիսի սկզբին նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել։

Ռուսաստանցի ուսուցչուհու նկատմամբ մեղադրանքի առիթը եղել է դեռևս 2022 թ. ապրիլի 15-ին դասաժամերից մեկի ընթացքում ռուսական զինված ուժերի մասին քննարկումը։ ASTRA-ի փոխանցմամբ, ըստ քրեական գործի նյութերի, դասի ընթացքում Նատալյա Տարանուշենկոն աշակերտներին իբր տեսանյութ է ցուցադրել այն մասին, թե ինչպես են ՌԴ զինված ուժերը ներխուժում Ուկրաինա։ Ինքը՝ ուսուցչուհին, հրաժարվել է լրատվամիջոցի հետ խոսել իր նկատմամբ առաջադրված մեղադրանքից ու քրեական գործից։

Агентства-ն, իր հերթին, տեղեկացնում է, որ 8-րդ դասարանում նույն դասի ժամանակ ուսուցչուհին դպրոցականներին պատմել է Բուչայում ռուսական բանակի գործած պատերազմական հանցագործությունների մասին։ Նույն աղբյուրը հաղորդում է, որ 65-ամյա ուսուցչուհու քայլի մասին իրավապահներին հայտնել են այդ դասարանի երկու աշակերտների ծնողներ, որոնք ասել են, որ «ուսուցչուհու այդպիսի հայտարարությունները հոգեկան ու հոգեբանական ցավ, տանջանք են պատճառել իրենց երեխաներին»։

Ռուսական աղբյուրները տեղեկացնում են, որ հուլիսի 13-ին Հայաստանի սահմանապահների կողմից ձերբակալվելիս Նատալյա Տարանուշենկոն 4.5 ժամ մնացել է ոստիկանությունում, որտեղ նրան լավ են վերաբերվել ու նաև բացատրել են, որ ստիպված են համագործակցել ռուս իրավապահների հետ։ Նաև հնարավորություն են տվել կապ հաստատելու հարազատների ու տեղի իրավապաշտպանների հետ։ Այնուհետև նրան ստորագրությամբ բաց են թողել։

Հասմիկ Համբարձումյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` ՀՀ ՆԳՆՌԴքրեական վարույթ

Հարակից հոդվածներ

16 տարում՝ ինքնասպանության 10 746 փորձ․ ի՞նչ է ցույց տալիս Հայաստանում ինքնասպանությունների վիճակագրությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

16 տարում՝ ինքնասպանության 10 746 փորձ․ ի՞նչ է ցույց տալիս Հայաստանում ինքնասպանությունների վիճակագրությունը

13:23, 15 Հլս, 2026

Զգուշացում․ Այս նյութը վերաբերում է ինքնասպանություններին և կարող է հուզիչ կամ ծանր լինել այն մարդկանց համար, ովքեր անձամբ կամ իրենց...

Ընտրացուցակների շուրջ առաջացած աղմուկը․ ովքեր են հավելյալ 18.439 ընտրողները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ընտրացուցակների շուրջ առաջացած աղմուկը․ ովքեր են հավելյալ 18.439 ընտրողները

16:09, 17 Հնս, 2026

Հայաստանի խորհրդարանական ընտրություններում քվեարկությունից հետո ՀՀ ներքին գործերի նախարարության և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հրապարակված ընտրողների թվերի տարբերությունը հանրության որոշ...

Մեկ տարում 5450 վարորդ զրկվել է վարորդական իրավունքից․ խստացված վերահսկողությո՞ւն, թե՞ ճանապարհային անվտանգության նոր մոտեցում
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Մեկ տարում 5450 վարորդ զրկվել է վարորդական իրավունքից․ խստացված վերահսկողությո՞ւն, թե՞ ճանապարհային անվտանգության նոր մոտեցում

11:20, 14 Մյս, 2026

Հայաստանում ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման հարցը մշտապես հանրային քննարկումների առանցքային թեմա է։ Հատկապես ուշադրության կենտրոնում են վարորդական իրավունքից զրկելու դեպքերի...

Թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների պատկերը Հայաստանում․ ի՞նչ ներգրավվածություն ունեն անչափահասները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների պատկերը Հայաստանում․ ի՞նչ ներգրավվածություն ունեն անչափահասները

20:49, 3 Ապր, 2026

Վերջին տարիներին Հայաստանում թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների վիճակագրական աճը դարձել է հանրային քննարկումների առանցքային թեմա։  «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens