ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Լրատվական

Ծուխ հեռուստադիտողների աչքերին Հանրայինի եթերից

17:01, 12 Ապր, 2018

Մարտի 31-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մեկնարկած «Իմ քայլը» նախաձեռնությունը հայաստանյան համապետական սփռում ունեցող գրեթե բոլոր հեռուստաընկերությունների լրատվական թողարկումները խուսափում են լուսաբանել։ Շարժման իրականցրած ակցիաները չի լուսաբանում նաև Հանրային հեռուստաընկերությունը։ Դրա մեկնարկից մինչև ապրիլի 10-ն ընկած ժամանակատվածում Առաջին ալիքը որևէ կերպ չի լուսաբանել և չի անդրադարձել այս նախաձեռնությանը, որը նպատակ ունի կասեցնել Սերժ Սարգսյանի կողմից իշխանության պահպանումը երկրի վարչապետի պաշտոնում։ «Իմ քայլի» մեկնարկից 12 օր անց անգամ լուսաբանելով «Ելք» դաշինքի պատգամավորներ Արարատ Միրզոյանի և Լենա Նազարյանի իրականացրած ակցիան խորհրդարանում՝ հեռուստաընկերությունը կոծկել է դրա նպատակը։

Ապրիլի 11-ին Արարատ Միրզոյանը Ազգային ժողովի ամբիոնից իր ելույթում կոչ էր արել հանրությանը կանխել Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետով իշխանավարումը, վերջ տալ ՀՀԿ իշխանությանը և ներկա լինել Ազատության հրապարակում կայանալիք  հավաքին, ինչից հետո ծխարձակիչ գլանակ էր գործածել։

Հանրային հեռուստաընկերության «Օրակարգ» լրատվականը, լուսաբանելով պատգամավորի գործողությունները, չի ներկայացրել, թե ինչ նպատակով է արվել այն՝ իրադարձությանն անծանոթ հեռուստադիտողի համար անհասկանալի թողնելով նման քայլի նպատակը։ Չցուցադրելով Արարատ Միրզոյանի ելույթը և հպանցիկ ներկայացնելով միայն տեղի ունեցածը՝ հեռուստաընկերությունը փոխարենն անհամեմատ երկար ներկայացրել է դրա վերաբերյալ արված քննադատությունները։ Այդ թվում են ԱԺ խոսնակ Էդուարդ Շարմազանովի՝ ակցիան «շոու» անվանելու և այն «չստացված» որակելու դրվագը, «Ելքի» մեկ այլ պատգամավոր Մանե Թանդիլյանի մեկնաբանությունը և ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հայտարարությունը, թե ինքն «ընդունում է այս արարքը որպես անընդունելի»։

Փոխարենն «Օրակարգի» նույն թողարկմանը նախընտրել են մոտ 5 րոպե հատկացնել «Արագիլ» հիմնադրամի գործունեության լուսաբանմանը՝ շեշտադրելով դրանում հանրապետության արդեն նախկին առաջին տիկին Ռիտա Սարգսյանի ունեցած դերը՝ որպես հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ։

ԱԺ դահլիճում տեղի ունեցածը նույն կերպ է լուսաբանել «Արարատ» հեռուստաընկերությունը՝ չպատմելով ակցիայի նպատակի մասին ներկայացնելով միայն դրա հասցեին հնչեցված քննադատությունները։

«Ելքի» պատգամավորների իրականացրած ակցիան լուսաբանած «Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն»  լրատվականը մեկ հատված ներկայացրել է Միրզոյանի ելույթից, — «Եկել է պահը, երբ մենք կարող ենք վերջ տալ ՀՀԿ իշխանությանը և կերտել մեր երազանքների Հայաստանը», պատմելով, որ ծխարձակումը պատգամավորն արել է «Իմ քայլը» շարժման մասին խոսելիս։ Սակայն Միրզոյանը իր ելույթի ժամանակ նաև կոչ է արել քաղաքացիներին մասնակցել ապրիլի 13-ին Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքին և այս «ծխային» ակցիայի բուն նպատակը հանրահավաքի մասին իրազեկումն էր։

«Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվականը «Ելք» դաշինքի երկու պատգամավորների նախաձեռնած ակցիան օգտագործել է դաշինքում եղած տարաձայնությունների մասին պատմելու համար՝ կրկին չներկայացնելով Միրզոյանի ելույթը։ «Վերջին շրջանում «Ելք» խմբակցությունում տարաձայնություններ կան խորհրդարանական կառավարմամբ նոր իշխանություն ձևավորելու և վարչապետի թեկնածուների հարցում», — ասվում է ռեպորտաժում՝ առանց հստակեցնելու, թե ում վարչապետության վերաբերյալ են քննարկումները և ում դեմ է ուղղված այս նախաձեռնությունը։

Ի դեպ, «Իրազեկ քաղաքացիների միավորումը» ապրիլի 11-ին միջանկյալ զեկույց է հրապարակել «Արմենիա», «Շանթ» և Հանրային հեռուստաընկերություններով Սերժ Սարգսյանի նախագահության վերջին օրերին նրա վերաբերյալ լուսաբանման, ինչպես նաև ընդդիմադիր ուժերի կողմից վերջինիս դեմ սկսված քաղաքական շարժումների լուսաբանման մասին։ Զեկույցի համաձայն՝ Հանրային հեռուստաընկերությունը մարտի 31-ից ապրիլի 9-ն ընկած ժամանակահատվածում որևէ կերպ չի լուսաբանել ընդդիմության «Իմ քայլը» և «Մերժիր Սերժին» շարժումները։ Համեմատաբար «բալանսավորված» լուսաբանում ապահովել է «Շանթ» հեռուստաընկերությունը։ «Արմենիա» հեռուստաընկերությունն, ինչպես վերոնշյալ դեպքում, անդրադարձել է դրան մեկ անգամ և հպանցիկ՝ ընդգծելով միայն «Ելք» դաշինքում տարաձայնության առկայությունը։ Փոխարենը հեռուստաընկերությունները միայն դրական կերպով են լուսաբանել Սերժ Սարգսյանի տասնամյա գործունեությունը։ «Արմենիան» և Հանրային հեռուստաընկերությունները Սերժ Սարգսյանի տասը տարիներն ամփոփել են նաև նրա մասին փաստավավերագրական ֆիլմերով։ Զեկույցին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։

Լուսանկարը՝  hetq.am-ի

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Արարատ ՄիրզոյանԱրմենիաԵԼՔԺամըՀանրային հեռուստաընկերությունՀորիզոնՇանթՕրակարգ

Հարակից հոդվածներ

Հ1-ի հյուրը սխալվում է․ Շահրամանյանն ընդունել է Բաքվի՝ Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի գործարկման առաջարկը
Սխալ

Հ1-ի հյուրը սխալվում է․ Շահրամանյանն ընդունել է Բաքվի՝ Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի գործարկման առաջարկը

14:57, 13 Դկտ, 2023

Հանրային հեռուստաընկերության եթերում քաղաքագետ Հարություն Մկրտչյանը պնդել է, թե Լեռնային Ղարաբաղի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանը մերժել է ադրբեջանական կողմի՝ Աղդամ-Ստեփանակերտ...

«ԼՂ բնակչությանն ուղիղ սպառնալիք չլինելու» Փաշինյանի խոսքերը՝ հիմք Բաքվի կեղծ պնդումների համար
Սխալ

«ԼՂ բնակչությանն ուղիղ սպառնալիք չլինելու» Փաշինյանի խոսքերը՝ հիմք Բաքվի կեղծ պնդումների համար

19:41, 23 Սպտ, 2023

Սեպտեմբերի 21-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերում, ապա սեպտեմբերի 22-ին կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը, թե Արցախում ադրբեջանական վերջին ագրեսիայից...

ԼՂ քաղաքացիական բնակչությանն ուղիղ սպառնալիք չկա՞․ Փաշինյանի պնդումը հակասում է ՄԱԿ ԱԽ-ում Միրզոյանի ելույթին
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

ԼՂ քաղաքացիական բնակչությանն ուղիղ սպառնալիք չկա՞․ Փաշինյանի պնդումը հակասում է ՄԱԿ ԱԽ-ում Միրզոյանի ելույթին

13:16, 22 Սպտ, 2023

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ՝ սեպտեմբերի 21-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադառնալով Արցախում ադրբեջանական ագրեսիային, պնդել է, թե նախորդ օրը հրադադարի...

#InterCheck. Ինչպես ադրբեջանական մեդիան մանիպուլացրեց Արարատ Միրզոյանի խոսքերը
Ֆեյք

#InterCheck. Ինչպես ադրբեջանական մեդիան մանիպուլացրեց Արարատ Միրզոյանի խոսքերը

18:01, 30 Հնս, 2023

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները: Տարածաշրջան Վրաստանյան «Փաստմետրը» (factcheck.ge) շարունակում...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens