ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Պաշտոնական

200 մլն դոլարի դիմաց տրամադրած զենքի մեծ մասը բարոյապես հին է

10:20, 24 Հլս, 2018

Հուլիսի 22-ին Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարեց, որ «200 մլն դոլարի դիմաց տրամադրած զենք-զինամթերքը  ժամանակակից,  արդիական, անգամ ՌԴ սպառազինության մեջ  չգտնվող սպառազինություն է»: Այնինչ, նշված պայմանագրով զենքերի և ռազմամթերքի զգալի մասը բավականին հին էր (80-ականների, 70-ականների և անգամ 60-ականների տեխնոլոգիաներ):

Մասնավորապես, Ռուսաստանի Դաշնության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին 2015 թվականի համաձայնագրի հավելվածով թվարկվում են սպառազինությունների տեսակները, որոնք պետք է մատակարարավեն նշված պայմանագրի սահմաններում (գումարային՝ 200 մլն ԱՄՆ դոլարի չափով):

Պահեստների մնացորդնե՞ր

Այսպիսով, վաճառվող զինատեսակներից ամենանորերը «Սոլնցեպյոկ» և «Սմերչ» համազարկային կրակի համակարգերն են: Առաջինը 1987 թվականի «Բուրատինո» համակարգի 2001-ին արված մոդիֆիկացիա է: Իսկ երկրորդը, թեև ևս 1987 թվականի համակարգ է, սակայն Հայաստանին վաճառվում է 2004 թվականի մոդիֆիկացիայի 9Մ531 կասետային հրթիռներով (որոնք ունեն 90 կմ հեռահարություն):

Ընդ որում, քանի դեռ Ադրբեջանին վաճառված «Սոլնցեպյոկները» բոլորովին նոր են և լեռնային պայմաններում ունեն առավել մեծ անցողունակություն (քանի որ T-90 տանկի բազայի վրա են), մեզ վաճառվածները, ըստ հրապարակված փաստաթղթի, հին T-72 տանկերի բազայի վրա են՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:

Մոտավորապես նույն թվերի (վաղ 2000-ականներ) են հայկական կողմին վաճառվող «Իգլա-Ս» դյուրակիր հակաօդային համակարգն ու «Ավտոբազա-Մ» պասիվ ռադարային կայանը:

Մնացած զինատեսակները շատ ավելի հին են: Օրինակ «Կոնկուրս» հակատանկային միջոցները 1974-ից շահագործվում են և վերջին անգամ մոդերնիզացվել են 1991-ին, իսկ ձեռքի ՌՊԳ-26 նռնականետերը 1985 թվականից չեն ձևափոխվել: Էլ ավելի հին են Հայաստանին մատակարարվող տանկերի В-84 և ՀՄՄ-ների УТД-20 շարժիչները: Առաջինը 1966 թվականի մոդել է, երկրորդը՝ 1984:

Վաճառված զենքերի ցանկում չկային իրապես նոր այնպիսի զինատեսակներ, ինչպիսիքն են «Պանցիր-Ս» կամ Ս-300-ՊՄՈւ2 «Ֆավորիտ» հակաօդային համակարգերը, «Խրիզանտեմա»  ու «Կորնետ» հակատանկային միջոցները, «Մստա-Ս» և «Վենա» ինքնագնաց հրետանային համակարգերը, կամ ՄԻ17 և ՄԻ35 ուղղաթիռները: Թեև, թվարկված զինատեսակները վերջին տարիներին վաճառվել են Ադրբեջանին:

Բա տանկերը՞

Նկատենք, որ փաստաթղթին կից ցանկում որևէ զրահատեխնիկա չկա: Ոչ տանկ, որ ՀՄՄ, ոչ էլ զրահափոխադրիչ: Առկա միակ զրահատեխնիկային մոտիկ միավորը ԳԱԶ մակնիշի «Տիգր» զրահապատ ամենագնացներն են:

Համեմատության համար նշենք, որ Ադրբեջանին Ռուսաստանը վերջին տարիներին մատակարարել է 150 տանկ, որից 94 հատը՝ 1000 ձիաուժանոց հատուկ լեռնային պայմանների համար նախատեսված T90s, ինչպես նաև հարյուրավոր նորագույն ԲՏՌ80 զրահափոխադրիչներ և ԲՄՊ3 ՀՄՄ-ներ:

Հատկանշական է, որ Ադրբեջանին վաճառված հակատանկային միջոցները ևս շատ ավելի արդիական են: Այսպիսով, վերջինս ՌԴ-ից գնել է 1998 թվականի «Կոռնետ» հակատանկային հրթիռներ և 2005 թվականի «Խրիզանտեմա-Ս» հակատանկային ինքնագնաց կայանքներ, որոնք անհամեմատ ավելի արդիական են, քան Հայաստանին վաճառված «Կոնկուրս» կայանները:

Դժվար է ասել, թե ինչու՞ պայմանագրով Հայաստանին զրահատեխնիկա չի վաճառվում, սակայն հարկ է նկատել, որ 200 միլիոն դոլարով կարելի էր գնել 70-ից 80 հատ T90s տիպի տանկ։

Օդը՝ Ադրբեջանին

Վարկային պայմանագրով Հայաստանին չի վաճառվելու և ոչ մի օդային միջոց: Ոչ ուղղաթիռ, ոչ էլ ինքնաթիռ: Բանն այն է, որ «Իգլա-Ս» տեսակի հակաօդային հրթիռներից Ռուսաստանը Ադրբեջանին դեռևս 5 տարի առաջ է վաճառել՝ այն էլ ավելի քան 1000 հատ: Նույն ժամանակ Ադրբեջանին վաճառվեց 2 դիվիզիոն С-300ПМУ2 «Фавօрит» զենիթահրթիռային համալիր, որոնք 2009 թվականին էին արտադրվել: Արդյունքում Ադրբեջանի հակաօդային պաշտպանությունը այնքան ուժեղացավ, որ հնարավոր պատերազմի դեպքում հայկական կողմից օդուժի կիրառումը գրեթե անհնարին է, իսկ խոցելի դարձավ ոչ միայն առաջնագիծը, այլ անգամ Հայաստանի օդային տարածքի մեծ մասը:

Նշենք, որ 2010 թվականին Հայաստանին վաճառված С-300ПС համակարգերը 1982 թվականի են և էականորեն զիջում են Ադրբեջանին վաճառվածներին: Այդպես, օրինակ С-300ПМУ2 «Фаворит»-ը С-300ПС-ից ավելի քան կրկնակի հեռահարություն ունի, կարող է միաժամանակ ուղեկցել 6 անգամ ավելի մեծ թվով թիրախների և խոցել 2,5 անգամ ավելի արագ ընթացող ինքնաթիռների:

Ցավոք, օդային տարածքում ուժերի այս դիսբալանսը չի կոմպենսացվի մեզ վաճառվելիք ոչ «Իգլա-Ս»-երով, ոչ էլ «Ավտոբազա-Մ» պասիվ ռադարային կայանով, քանի որ վերջինները միայն մի քիչ կնվազեցնեն ուժերի տարբերությունը:

  • Total: 4
  • 4
  • 0
Թեգեր` Դավիթ ՏոնոյանզենքզինամթերքՊՆռազմամթերք

Հարակից հոդվածներ

Հնդկական զենքերի հայկական պատվերները. ամփոփ
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Հնդկական զենքերի հայկական պատվերները. ամփոփ

17:26, 13 Մրտ, 2023

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի հարձակումից հետո Հայաստանի իշխանությունները սկսեցին ակնարկել և որոշ դեպքերում բաց տեքստով ասել, որ երկրի ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի...

Տարածվող «Լուսանի» նկարները հին են ու պատկերում են ռուսական «Բուռանին»․ Մեքենան ՀՀ-ում կհավաքվի, ոչ թե կարտադրվի
Սխալ

Տարածվող «Լուսանի» նկարները հին են ու պատկերում են ռուսական «Բուռանին»․ Մեքենան ՀՀ-ում կհավաքվի, ոչ թե կարտադրվի

18:24, 4 Ապր, 2022

Արդեն երկու օր է՝ համացանցի հայալեզու հատվածում ակտիվորեն քննարկում են «Լուսան» անվանմամբ բազմաֆունկցիոնալ լիաքարշ զինված մեքենաները։ Ըստ տարատեսակ հրապարակումների՝ նշված...

Պարեկային ծառայողներն ունեն և՛ զենք, և՛ փամփուշտ
Սխալ

Պարեկային ծառայողներն ունեն և՛ զենք, և՛ փամփուշտ

19:02, 5 Հկտ, 2021

Պարզվում է՝ երիտասարդ պարեկների հանդեպ գործատուն մեծ անվստահություն ունի, արդեն մի քանի օր է՝ զենքերն ամրակցված են տղաներին՝ առանց փամփուշտի....

Ում «խնդիրն» է զենք արտադրելը և վաճառելը․ Ռադիկ Մարտիրոսյանի հայտարարության հետքերով
Մեծամասամբ սխալ

Ում «խնդիրն» է զենք արտադրելը և վաճառելը․ Ռադիկ Մարտիրոսյանի հայտարարության հետքերով

13:41, 1 Հլս, 2021

Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի նախկին նախագահ և նոր նախագահի նորանշանակ խորհրդական Ռադիկ Մարտիրոսյանը հունիսի 29-ին լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձել էր...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens