ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

ՆԳՆ պաշտոնյան թաքցնում է նոր տեսակի արագաչափերի համար կնքված 15 մլրդ դրամ արժեցող պայմանագրի փաստը

16:15, 3 Դկտ, 2024

Հանրային հեռուստաընկերության եթերում ճանապարհային երթևեկության կանոնների ու արագաչափերի հարցը հանրաքվեով լուծելու հարցի շուրջ հանրային քննարկման ժամանակ Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) իրավաբանական վարչության պետ Ռուսլան Մարանդյանը թաքցրել է արագության չափման նոր համակարգի մասին արդեն իսկ կնքված պայմանագրի փաստը։

Քննարկման ընթացքում հաղորդման հյուրերը խոսում են ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, արագաչափերի անհրաժեշտության ու այլ հարցերի շուրջ։ Երբ վարողը հարց է տալիս ՆԳՆ պաշտոնյային՝ արդյո՞ք միջին արագություն չափող արագաչափերի անհրաժեշտություն Հայաստանում կա, Մարանդյանը արձագանքում է․ 

«Հարցը մեզ անծանոթ չէ, քննարկումներ ունեցել ենք, բայց ինչպես բոլոր դեպքերում, այս դեպքում ևս եզրահանգումների համար մեզ լրացուցիչ աշխատանքներ են պետք։ Շատ նուրբ, շատ զգայուն հարց է, այդ թվում՝ նաև իրավական հարթությունում, ունի բազմակողմանի էֆեկտներ։ Այս պահին եզրահանգումներ չունեմ, որովհետև մասնագիտական քննարկումներ են անհրաժեշտ։ Այդ հարցը մեր ուշադրության կենտրոնում է, քանի որ այն կարող է դիտարկվել նշված խնդիրների լուծման տարբերակներից մեկը։ Պետք է հասկանալ՝ արդյոք սա այս պահին միակ արդյունավետ միջոցն է, որը կարելի է կիրառել ու հասնել արդյունքի։ Պետք է հասկանալ՝ սրա կիրառման պարագայում իրավական խնդիրներ կունենա՞նք, թե՞ ոչ, և երկրորդ՝ գործականում սա արդյոք կհանգեցնի այն նպատակին, ինչ ի սկզբանե նախատեսվում էր»։

Իրականում, սակայն Ներքին գործերի նախարարության պաշտոնյան չի խոսում մի կարևոր փաստի մասին․ շուրջ երկու ամիս առաջ ՆԳՆ-ի և «Դի Ջի Բեյս» ՍՊԸ-ի միջև կնքվել է ապրանքների մատակարարման պայմանագիր, որի շրջանակում նախատեսվում է ունենալ նաև միջին արագություն չափող արագաչափ սարքեր։ 

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է գնման պայմանագիրը և պարզել, որ դեռևս փետրվար ամսից Ներքին գործերի նախարարությունը երկփուլ մրցույթ է հայտարարել մի ամբողջ համակարգի ձեռքբերման նպատակով, որի մեջ ներառված են նաև միջին արագությունը հաշվող տեսախցիկները։

Մրցույթի արդյունքում ՆԳՆ-ի և «Դի Ջի Բեյս» ՍՊԸ-ի միջև հոկտեմբերի 25-ին կնքվել է պայմանագիր։ Պայմանագրի գինը կազմում է 15 մլրդ դրամ։ 

Պայմանագրում գնման առարկա հանդիսացող ապրանքի նկարագրության մեջ նշվում է, որ այս համակարգի ներդրումը նպատակ ունի ամրապնդել ճանապարհային անվտանգությունը․ «Ժամանակակից ծրագրային լուծումների միջոցով հնարավոր կլինի իրականացնել ճանապարհային երթևեկության կանոնների պահպանման շուրջօրյա վերահսկողություն և ինքնաշխատ կերպով աջակցում օպերատիվ-հետախուզական գործողությունների իրականացմանը»։ 

Ըստ պայմանագրի, հանրապետության տարածքում տեղադրվելիք տեսահսկման սարքերի միջոցով հնարավոր կլինի ֆիքսել տրանսպորտային միջոցների տեղաշարժը ճանապարհների հսկման գոտիներով, մասնավորապես, հնարավոր կլինի ֆիքսել տրանսպորտային միջոցի շարժը երթևեկելի գոտում, կատարվող խախտումները, ոչ անվտանգ անցումները, ճանապարհային գծանշումների խախտումները, հանդիպակաց գոտով երթևեկելը, կարմիր լույսի տակ շարժվելը, արագության գերազանցումն ու ցածր արագությամբ վարելը և այլն։ 

Վարչական իրավախախտումների հայտնաբերման համար, ըստ պայմանագրի, համակարգն ունենալու է տեխնիկական վերահսկման միջոցների համալիր՝ տեսադիտման և ֆիքսման տեսախցիկներով, մասնագիտացված ծրագիր, տվյալների պահպանման համակարգ, ժապավենային գրադարան և այլն։ Օրինակ, տեխնիկական վերահսկման միջոցների համալիրը իր տեսադիտման և ֆիքսման տեսախցիկներով ճանաչելու է մեքենայի պետհամարանիշը ու ֆիքսի վարչական իրավախախտումը։ Այդ իրավախախտումը կարող է ֆիքսվել վերահսկվող գոտիներին անմիջապես մոտ գտնվող տեսախցիկներից՝ գծային հատվածներում ու խաչմերուկներում, ինչպես նաև տեսագրություններից։ Տեխնիկական վերահսկման միջոցների համալիրը, մասնագիտացված ծրագրային ապահովման հետ փոխգործակցելով, ավտոմատ կերպով կարող է ֆիքսել վերահսկման գոտում անցնող բոլոր տրանսպորտային միջոցների համարանիշները, տեսակը, գույնը, ժամանակը և արագությունը։ 

Այսպիսով, ՆԳՆ պաշտոնյան թաքցնում է այն փաստը, որ արդեն իսկ սկսվել է երթևեկության անվտանգության ապահովման նոր համակարգի ներդրման գործընթացը, որի նպատակով կնքվել է 15 մլրդ դրամ արժեցող պայմանագիրը։

Հասմիկ Համբարձումյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Վարչապետը ներկայացրել է Հայաստանի վերաբերյալ Moody’s-ի որոշման միայն դրական գործոնները, բայց ոչ ռիսկերը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Վարչապետը ներկայացրել է Հայաստանի վերաբերյալ Moody’s-ի որոշման միայն դրական գործոնները, բայց ոչ ռիսկերը

18:33, 30 Հլս, 2026

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հուլիսի 30-ին կառավարության նիստում անդրադառնալով Moody’s Ratings միջազգային վարկանիշային գործակալության՝ Հայաստանի սուվերեն վարկանիշի վերաբերյալ գնահատականին, հայտարարել...

ՌԴ սահմանափակումների ֆոնին․ կաթնամթերքի արտահանումը նվազել է, կախվածությունը ռուսական շուկայից՝ աճել
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

ՌԴ սահմանափակումների ֆոնին․ կաթնամթերքի արտահանումը նվազել է, կախվածությունը ռուսական շուկայից՝ աճել

16:00, 28 Հլս, 2026

Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակել է Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը։ «Ռոսսելխոզնադզորի» հաղորդմամբ՝ հուլիսի 14-ից 21-ը ծառայության մասնագետները ստուգումներ են իրականացրել Հայաստանի՝ կաթնամթերք...

#5 Հասկանալ FIMI-ն. Ինչպե՞ս է FIP-ը հետազոտում FIMI-ն
Տեսանյութեր

#5 Հասկանալ FIMI-ն. Ինչպե՞ս է FIP-ը հետազոտում FIMI-ն

14:55, 28 Հլս, 2026

Ինչպե՞ս է FIP-ը բացահայտում FIMI գործողությունները։ Փաստերի ստուգումը միայն տեղեկության ճիշտ կամ կեղծ լինելը պարզելը չէ։ FIP.am-ը նաև ուսումնասիրում է՝...

Ի՞նչ նոր արարքներ են քրեորեն պատժելի դարձել Հայաստանում
Տեսանյութեր

Ի՞նչ նոր արարքներ են քրեորեն պատժելի դարձել Հայաստանում

12:52, 27 Հլս, 2026

Հետամտում, «գրումինգ», էվթանազիա, կիբերհանցագործություններ․ վերջին տարիներին Հայաստանում քրեորեն պատժելի են դարձել մի շարք նոր արարքներ։ Ի՞նչ փոփոխություններ են կատարվել Քրեական...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens