ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Uncategorized @hy

Քըրքորյանը երբևէ հրապարակային չի խոսել Քոչարյանի կողմից իր ներդրումները չարաշահելու մասին. Արշակյանը սխալվում է

15:40, 7 Դկտ, 2024

ՍԽԱԼ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Արշակյանը խորհրդարանի դեկտեմբերի 4-ի նիստում անդրադարձել է ամերիկահայ մեծահարուստ Քըրք Քըրքորյանի՝ 2000-ականներին Հայաստանում արված ներդրումների ճակատագրին։ 

Նա, մասնավորապես, ասել է. «Ո՞նց են առաջացել էդ ընկերությունները (նկատի ունի պետական գնումների մրցույթներին մասնակցող), Լինսի հիմնադրամի փողերով բետոնե ճանապարհի տեղը, 3 մետրանոց ասֆալտի ճանապարհ սարքել։ Չգիտե՞ք ոնց եղավ, որ Քըրքորյանը նեղացավ. հայտնի ֆրազաներ ունի, բացեք՝ կարդացեք. էսօր չքմեղանում եք»։ 

Քըրք Քըրքորյանի ներդրումները ու չարաշահումների թեման  

Քըրքորյանի ամենամեծ նախաձեռնություններից մեկը 1990-ականներին հիմնադրված Լինսի հիմնադրամն էր, որի միջոցով ֆինանսավորվել են հարյուր միլիոնավոր դոլարների ծրագրեր Հայաստանի վերականգնման և զարգացման նպատակով։

Հիմնադրամի միջոցներով իրականացվել են ճանապարհաշինական, կրթական և առողջապահական խոշոր ծրագրեր, Հայաստանի տարբեր մարզերում վերանորոգվել են  դպրոցներ, հիվանդանոցներ, կամուրջներ և ճանապարհներ։

Հիմնադրամը դադարել է գործել 2011 թվականին՝ Քըրքորյանի մահվանից չորս տարի առաջ։

Հայաստանյան ընդդիմությունն ու փորձագետները հաճախ են ներքաղաքական քննարկման առարկա դարձրել հիմնադրամի միջոցներով իրականացված նախագծերում ենթադրյալ վատնումների, ծրագրերի անարդյունավետ կառավարման կամ ոչ թափանցիկ ծախսերի, պետական վերահսկողության բացակայության թեման։

Քննադատությունները հիմնականում ուղղված էին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի իշխանությանը՝ հիմնադրամի կողմից ֆինանսավորված նախագծերում ենթադրաբար չարաշահումներ անելու համար։ 

Քըրքորյանը երբևէ հրապարակային չի արձագանքել 

«Փաստերի ստուգման հարթակի» մշտադիտարկումը ցույց տվեց, ոչ չնայած չարաշահումների մասին լայն տարածված պնդումներին, ինքը՝ Քըրքորյանը, երբևէ հրապարակային կերպով չի անդրադարձել դրանց. բաց աղբյուրներում չկան տեղեկություններ այն մասին, որ ամերիկահայ բարերարն այս կամ այն կերպ արտահայտված լինի Քոչարյանի իշխանությանն ուղղված վերոհիշյալ մեղադրանքների մասին։ 

Սրանից զատ, Լինսի հիմնադրամի միջոցների անարդյունավետ ու ոչ թափանցիկ կառավարման, չարաշահումների մասին ոչ հայաստանյան և ոչ էլ միջազգային մամուլում պատշաճ հետաքննություններ ևս չկան։  

Ավելի վաղ էլ՝ 2021-ին, Fip.am-ը ստուգել ու պարզել էր, որ Քըրքորյանին վերագրվող նամակը, որն ամերիկահայ բարերարն իբրև թե հասցեագրել էր Քոչարյանին, կեղծ է։

Այսպիսով, ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի պնդումը, թե Քըրքորյանը հրապարակայնորեն արտահայտվել է Քոչարյանի իշխանությանը վերագրվող չարաշահումների մասին, բաց աղբյուրները չեն հաստատում։ Չնայած ներդրված միլիոնավոր դոլարների չարաշահումների մասին լայն տարածված պնդումներին՝ դրանք հաստատող վկայություններ և հետաքննություններ ևս չկան։ 

Նանե Մանասյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Գաբրիելյանովի «սեզոնային» քարոզչությունը Հայաստանում․ ընտրություններից առաջ գալիս է, ավարտից հետո՝ «անհետանում»
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Գաբրիելյանովի «սեզոնային» քարոզչությունը Հայաստանում․ ընտրություններից առաջ գալիս է, ավարտից հետո՝ «անհետանում»

17:06, 10 Հլս, 2026

2025 թվականի ապրիլ ամսից ի վեր՝ Հայաստանի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, հայաստանյան տեղեկատվական տիրույթում ակտիվության հերթական շրջափուլի մեկնարկը տվեց ռուսաստանցի մեդիասեփականատեր,...

Արդյոք Ծառուկյանը առյուծներին պահելու թույլտվություն ունեցել է․ ի՞նչ են ասում փաստերը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Արդյոք Ծառուկյանը առյուծներին պահելու թույլտվություն ունեցել է․ ի՞նչ են ասում փաստերը

11:20, 10 Հլս, 2026

Գագիկ Ծառուկյանի գործի քննության ընթացքում դատարանի շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ԲՀԿ ներկայացուցիչ Իվետա Տոնոյանը անդրադարձել է նաև Գագիկ Ծառուկյանի...

Հայաստանի մասին նոր չհաստատված պնդումներ՝ ռուսական եթերում․ փաստերի ստուգում (Մաս 2)
Uncategorized @hy

Հայաստանի մասին նոր չհաստատված պնդումներ՝ ռուսական եթերում․ փաստերի ստուգում (Մաս 2)

20:40, 9 Հլս, 2026

Ռուսաստանի Առաջին ալիքի «Վովանի և Լեքսուսի շոուի» 2026 թվականի հուլիսի 8-ի թողարկման ընթացքում Հայաստանի վերաբերյալ հնչել էին նաև մի շարք...

Հայաստանի մասին ռուսական պետական հեռուստատեսության նարատիվները՝ փաստերի ստուգմամբ 
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Հայաստանի մասին ռուսական պետական հեռուստատեսության նարատիվները՝ փաստերի ստուգմամբ 

12:39, 9 Հլս, 2026

Ռուսական պետական Առաջին ալիքով հեռարձակվող «Шоу Вована и Лексуса» հաղորդման հերթական թողարկումն այս անգամ նվիրված էր Հայաստանին։ Հաղորդման հյուրերի թվում...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens