ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կաթողիկոսն այցելել է Գերմանիայի հայոց թեմ, հանդիպել Մերկելի հետ. կարգալույծ եղած վարդապետի պնդումների հետքերով

14:14, 28 Հնս, 2025

Հունիսի 27-ին Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույցի» տաղավարում կարգալույծ եղած Խորեն վարդապետ Հովհաննիսյանը մի շարք աղմկահարույց պնդումներ է արել ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի վերաբերյալ:

Նկատենք, որ ըստ առկա տեղեկությունների, Հովհաննիսյանը կարգալույծ է հռչակվել 2017 թվականին՝ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի գրության հիման վրա, համաձայն որի՝ Խորեն վարդապետ Հովհաննիսյանը հոգևոր ծառայության վայրը ինքնակամ լքել է:

Հովհաննիսյանը, մասնավորապես, պնդել է, թե կաթողիկոսը ռուսաստանյան հատուկ ծառայությունների գործակալ է. «1979 թվականին Գերմանիայից նրան իբրև գործակալ բացահայտել և արտաքսել են Մոսկվա՝ ձեռնաշղթաներով»։ 

Համաձայն Մայր Աթոռի կայքում ներկայացված՝ Գարեգին Բ-ի կենսագրական տվյալների՝ 1975 թվականին նա նշանակվել է Գերմանիայի հայ համայնքի հոգևոր հովիվ, միաժամանակ շարունակել է աստվածաբանական ուսումը Բոննի համալսարանում: 1979 թվականին վերադարձել է Մայր Աթոռ և Վազգեն Ա Կաթողիկոսի տնօրինությամբ մեկնել Զագորսկ (Ռուսաստան)՝ ուսումնառությունը շարունակելու Ռուս Ուղղափառ Եկեղեցու Հոգևոր ակադեմիայի ասպիրանտուրայում:

Այնուհետև Հովհաննիսյանը պնդել է, թե երբ 2005 թվականին կաթողիկոսը կամեցել է այցելել Գերմանիա և հանդիպել այն ժամանակվա կանցլեր Անգելա Մերկելի հետ, վերջինս մերժել է հանդիպման առաջարկը՝ հենց Գարեգին Բ-ի ենթադրյալ գործակալ լինելու պատճառով։

«Անգելա Մերկելը, չլսված բան է, մերժեց նրա հետ հանդիպումը, նամակները կան, թե՛ Գերմանիայում, թե՛ Էջմիածնում։ Երբ նրան տեղեկանքը տալիս են, թե ով է Կտրիճ Ներսիսյանը (Գարեգին Բ-ի աշխարհիկ անունը) Մերկելն արհամարհանքով մերժել է հանդիպել, տեսել է, որ գործակալ է եղել իր ուսանող տարիներին… Գարեգինը վախենում է և չեղարկում է իր այցելությունը»,- ասել է Հովհաննիսյանը՝ նշելով, որ իր խոսքերը պատրաստ է ապացուցել դատարանում։

Նա նաև պնդել է՝ Գերմանիայի հայոց թեմը միակն է, որտեղ Գարեգին Բ-ն չի այցելել իր կաթողիկոս եղած տարիներին։

Կաթողիկոսն այցելել է Գերմանիայի հայոց թեմ 

«Փաստերի ստուգման հարթակը», սակայն, պարզեց, որ Հովհաննիսյանի պնդումը, թե իր կաթողիկոս լինելու տարիներին Գարեգին Բ-ն երբևէ չի այցելել Գերմանիայի հայոց թեմ, չի համապատասխանում իրականությանը։ 

Այսպես, 2017 թվականի հոկտեմբերի 17-ին կաթողիկոսը 5-օրյա այցով մեկնել է Բեռլին (Գերմանիային Դաշնային Հանրապետություն)` Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների պետերի հետ մասնակցելու Եվրոպայում Ռեֆորմացիայի 500-ամյա հոբելյանի հիշատակության շրջանակներում անցկացվող պաշտոնական միջոցառումներին:

Այցի ընթացքում նա հանդիպել է ինչպես Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ, այնպես էլ Գերմանիայի հայոց թեմի Բեռլինի հայ համայնքի հետ:

Գարեգին Բ-ի այցը Գերմանիայի հայոց թեմ. լուսանկարը՝ այցի վերաբերյալ Մայր Աթոռի հաղորդագրությունից։

Կաթողիկոսի ու Մերկելի հանդիպումը

FIP.am-ը բաց աղբյուրներում չհայտնաբերեց Հովհաննիսյանի պնդումը հաստատող հրապարակում, որում կլիներ տեղեկություն այն մասին, որ Գերմանիայի նախկին կանցլերը հրաժարվել է ընդունել ամենայն հայոց կաթողիկոսին որևէ, այդ թվում նաև՝ խորհրդային գործակալ լինելու պատճառաբանությամբ։ 

Փոխարենը, Մերկելը հանդիպել է կաթողիկոսին Մայր Աթոռում 2018 թվականի օգոստոսին ՀՀ կատարած պաշտոնական այցի շրջանակում։ 

Մերկելի ու կաթողիկոսի հանդիպումը Մայր աթոռում։

Նանե Մանասյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Euronews-ը Փաշինյանի և հոգևորականի բանավեճը սխալ է ներկայացրել, սակայն ժամեր անց որոշ ուղղումներ արել
Սխալ

Euronews-ը Փաշինյանի և հոգևորականի բանավեճը սխալ է ներկայացրել, սակայն ժամեր անց որոշ ուղղումներ արել

10:43, 27 Հնս, 2025

Եվրոպայում միջազգային լուրերի հեռարձակող Euronews-ը հունիսի 26-ին անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, սխալ ներկայացրել Փաշինյան-հոգևորականներ վեճի մի դրվագը, ինչպես նաև...

«Ապօրինի հրամանների գաղտնալսման»՝ Փաշինյանին վերագրվող  ձայնագրությունը կեղծ է, ԱԲ-ով գեներացված
Սխալ

«Ապօրինի հրամանների գաղտնալսման»՝ Փաշինյանին վերագրվող ձայնագրությունը կեղծ է, ԱԲ-ով գեներացված

12:45, 26 Հնս, 2025

Այսօր՝ հունիսի 26-ին, «Չորրորդ իշխանություն» կայքը տարածել է յութուբյան 1991TV կոչվող ալիքի մի տեսանյութ՝ ներկայացնելով այն որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ...

Պատգամավորների ճիշտ ու սխալ հայտարարությունները արտաքին պարտքի մասին
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Պատգամավորների ճիշտ ու սխալ հայտարարությունները արտաքին պարտքի մասին

14:20, 21 Հնս, 2025

Վերջին օրերին Հայաստանի արտաքին պարտքի թեման դարձել է քաղաքական ակտիվ քննարկումների առարկա։ Մասնավորապես, Ազգային ժողովի պատգամավոր, «Հայաստան» խմբակցության անդամ Արմենուհի...

ՀՀ պետական զինանշանից Արարատ լեռը չի հեռացվել․ Սոլովյովը կեղծիք է տարածում
Սխալ

ՀՀ պետական զինանշանից Արարատ լեռը չի հեռացվել․ Սոլովյովը կեղծիք է տարածում

17:45, 19 Հնս, 2025

Ռուսաստանցի հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովը, Полный контакт с Владимир Соловьевым հաղորդմանը, խոսելով Հայաստանի ներքաղաքական վիճակի մասին, հայտարարել է, թե Հայաստանի զինանշանից...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens