ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Պաշտոնական հրապարակումներ՝ ոչ լիարժեք թվային տվյալներով. հայկական կոնյակի հետքերով

Գայանե Մարկոսյան Գայանե Մարկոսյան
16:52, 11 Հլս, 2025

Արդեն մոտ 2.5 ամիս է, ինչ Հայաստանի կոնյակագործները բախվում են արտահանման դժվարությունների՝ կապված Վրաստանի տարածքով հայկական կոնյակի Ռուսաստան տեղափոխման գործընթացի հետ։ 

Այս ընթացքում առաջացած բարդությունների համատեքստում պետական կառույցները չեն հանրայնացրել արտահանման ամբողջական ժամանակագրական պատկերը արտացոլող թվային տվյալներ, ինչի արդյունքում հնարավոր կլիներ տեսնել ավելի քան 2 ամիս ձգվող խնդրի լիարժեք պատկերն ու հասկանալ իրավիճակը՝ արտահանվող ապրանքի ծավալների, բեռնատար մեքենաների թվի, գործարարների կրած վնասների  և այլնի մասով։

Պաշտոնական հրապարակումներ՝ ոչ լիարժեք  թվային տվյալներով

2025 թ․ հուլիսի 11-ի դրությամբ, ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքում մայիս-հունիս ամիսների ընթացքում կոնյակի արտահանման թեմայով հրապարակվել է 5 հաղորդագրություն։

  • Մայիսի 20-ին նախարար Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել կոնյակագործության ոլորտի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու արտահանման ընթացիկ խնդիրները։
  •  Հունիսի 24-ի հրապարակումը վերաբերում է Թբիլիսիում ձեռք բերված պայմանավորվածություններին, համաձայն որոնց՝ Վրաստանի տարածքով հայկական շշալցված կոնյակի արտահանումը պետք է իրականացվի անխոչընդոտ կերպով։
  • Նախորդած՝ մայիսի 7-ին հրապարակված երկու հաղորդագրություններում անդրադարձ է կատարվել Հայաստան-Վրաստան տնտեսական համագործակցության կարևորությանը։
  • Թեմային առնչվող ամենավերջին՝ հուլիսի 1-ի հրապարակումը անդրադարձել է հայկական կոնյակով բեռնված բեռնատարների՝ Վրաստան-Ռուսաստան սահմանի անխոչընդոտ անցման հարցին։ Խնդրի լիարժեք լուծման մասին  լիարժեք պաշտոնական հավաստում, սակայն, մինչ օրս չկա։     

Նախարար Գևորգ Պապոյանն իր ֆեյսբուքյան էջում մայիսի 1-ից հուլիսի 10-ը կատարել է թեմային առնչվող մեկ տասնյակից ավելի հրապարակում։ Սակայն, միայն մեկ՝ հունիսի 30-ին արված հրապարակման մեջ են ներկայացվել համեմատաբար ամբողջական տվյալներ՝ նշելով, որ հունիսի 1-ից 29-ը վրաց-ռուսական սահմանը հատել է հայկական կոնյակ տեղափոխող 106 բեռնատար։

Արտահանման ամբողջական պատկերը․ ՊԵԿ-ի տվյալներ 

«Փաստերի ստուգման հարթակի» հարցմանն ի պատասխան՝ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է 2025 թ․ մայիսից հուլիսի 2-ն ընկած ժամանակահատվածի մաքսային տվյալները։ Քանի որ ՊԵԿ-ը հաշվարկն իրականացնում է 100 տոկոսանոց սպիրտի և հայտարարագրերի (1 հայտարարագրով կարող են բաց թողնվել մեկից ավելի մեքենաներ) ցուցանիշներով, դրանք լիարժեք համադրելի չեն Էկոնոմիկայի նախարարության հրապարակած տվյալների հետ։

Ըստ ՊԵԿ տեղեկատվության՝

  • Մայիսին Ռուսաստանի մաքսային մարմնի կողմից հավաստվել է հայկական կոնյակով ձևակերպված 154 հայտարարագրի ավարտ։
  • Հունիսին հավաստվել է 110, հուլիսի 1-ից 2-ը՝ 23 հայտարարագրի ավարտ։

Այսինքն՝ ընդհանուր առմամբ հաստատվել է 287 հայտարարագրի ավարտ, ինչը ծավալային առումով կազմում է 1,1 մլն լիտր կոնյակ՝ 100% սպիրտի հաշվարկով (սա նշանակում է, որ եթե, օրինակ, արտահանվել է 40 տոկոսանոց 2․5 լիտր կոնյակ, ապա այս հաշվարկի պարագայում այն հաշվարկվում է որպես 1 լիտր 100 տոկոսանոց խմիչք)։

ՊԵԿ-ի պարզաբանմամբ՝ հայտարարագրի ավարտի հավաստումը նշանակում է, որ ապրանքը արդեն հասել է ՌԴ։ 

Միևնույն ժամանակ, նույն ժամանակահատվածում Հայաստանից ելքագրված ևս 219 (մայիսին՝ 15, հունիսին՝ 192, հուլիսի 1-ից 2-ը՝ 12) հայտարարագրի մասով (829,343 լիտր)  ՌԴ մաքսային մարմինների կողմից հայտարարագրի ավարտի հավաստում (ՌԴ հասնելու փաստի արձանագրում) դեռևս առկա չէ։  

Այսպիսով, մայիսի 1-ից հուլիսի 2-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ից ելքագրվել է կոնյակի 506 հայտարարագիր, որից 287-ի դեպքում ապրանքը հասել է ՌԴ, իսկ 219-ի դեպքում՝ ոչ։

Ի՞նչ վնասներ են կրում կոնյակագործները

Մինչ Հայաստանի ու Վրաստանի պաշտոնյաները քննարկում են ստեղծված իրավիճակի կարգավորման տարբերակները, գործարարները շարունակում են կրել ֆինանսական կորուստներ։

«Արկոն Թրեյդ» ընկերության տնօրեն Սուրեն Սարգսյանի խոսքով՝ վերոնշյալ խնդիրների պատճառով մեկ բեռնատարի համար սահմանին կանգնած յուրաքանչյուր օրվա դիմաց  գործարարը կրում է մոտ 100 ԱՄՆ դոլարի վնաս։ Ընկերության մեկ բեռնատարն, օրինակ,  ստիպված է եղել 44 օր սպասել սահմանին, ինչի հետևանքով միայն այդ մեքենայի վնասը կազմել է 4․400 դոլար։

Գործարարի խոսքով, խնդրի առաջացումից մինչ օրս ընկերությունը նախնական հաշվարկներով կրել է 40․200 դոլարի վնաս։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայումս կազմակերպության 5 մեքենաներ 21-րդ օրն է, սպասում են սահմանը հատելու թույլտվության իրենց հերթին, այս թիվն առաջիկայում կշարունակի աճել։

Այսպիսով, հայկական կոնյակի արտահանման խոչընդոտները խնդրի առաջացումից 2․5 ամիս անց դեռևս լիարժեք լուծված չեն, ինչը կարող է ոչ միայն մեծածավալ ֆինանսական խնդիրներ առաջացնել գործարարների համար, այլև լուրջ հարված հասցնել կոնյակագործության ոլորտին և Հայաստանի՝ որպես ալկոհոլային արտադրանքի հուսալի մատակարարի՝ միջազգային հեղինակությանը։

Գայանե Մարկոսյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

#4 Հասկանալ FIMI-ն․ Ինչպե՞ս ճանաչել տեղեկատվական գրոհը. 5 պարզ հարց
Տեսանյութեր

#4 Հասկանալ FIMI-ն․ Ինչպե՞ս ճանաչել տեղեկատվական գրոհը. 5 պարզ հարց

14:13, 24 Հլս, 2026

Տեղեկատվական գրոհը միշտ չէ, որ սկսվում է ակնհայտ կեղծ լուրից։ Երբեմն այն փորձում է նախ վախեցնել, զայրացնել կամ խուճապի մատնել,...

Ի՞նչ մասնաբաժին ունի ադրբեջանական վառելիքը Հայաստանի ներմուծման մեջ․ Ալիևի հայտարարության հետքերով  
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ի՞նչ մասնաբաժին ունի ադրբեջանական վառելիքը Հայաստանի ներմուծման մեջ․ Ալիևի հայտարարության հետքերով  

11:44, 24 Հլս, 2026

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հուլիսի 21-ին Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ Բեռլինում կայացած համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է․ «Այսօր Հայաստանը...

Արդյո՞ք Հայաստանում ինքնասպանությունների թիվն աճում է
Տեսանյութեր

Արդյո՞ք Հայաստանում ինքնասպանությունների թիվն աճում է

20:57, 23 Հլս, 2026

Յուրաքանչյուր աղմկահարույց դեպքից հետո կարող է նման տպավորություն ստեղծվել, բայց ի՞նչ են ցույց տալիս պաշտոնական տվյալները։ Մանրամասները՝  https://fip.am/50298

Գոհար Մելոյանի մանիպուլյացիան․  ինչո՞ւ ԿԸՀ-ն իրավունք ուներ քննելու Նարեկ Կարապետյանի վերաբերյալ հարցը
Մանիպուլյատիվ

Գոհար Մելոյանի մանիպուլյացիան․ ինչո՞ւ ԿԸՀ-ն իրավունք ուներ քննելու Նարեկ Կարապետյանի վերաբերյալ հարցը

14:56, 23 Հլս, 2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, սահմանադրագետ Գոհար Մելոյանը հուլիսի 21-ին իր ֆեյսբուքյան եթերում հայտարարել է, որ Նարեկ Կարապետյանի վերաբերյալ Կենտրոնական ընտրական...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens