ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

Զուրաբյանը սխալվում է. Ուիթքոֆն ասել է՝ ՀՀ-ն ևս կարող է միանալ «Աբրահամյան համաձայնագրերին»

Նանե Մանասյան Նանե Մանասյան
14:16, 3 Սպտ, 2025
ՍԽԱԼ

ՍԽԱԼ

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Factor TV-ում  սեպտեմբերի 2-ին հրապարակված հարցազրույցի ընթացքում անդրադարձել է ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի՝ Ադրբեջանի՝ «Աբրահամյան համաձայնագրերին» միանալու հնարավորության վերաբերյալ հայտարարություններին: 

Ի պատասխան լրագրողի դիտարկմանը, թե ամերիկացի պաշտոնյան հայտարարել է նաև Հայաստանի՝ համաձայնագրերին միանալու հնարավորության մասին, Զուրաբյանը պնդել է, թե Ուիթքոֆը «Հայաստանի անուն չի տվել»։ 

Զուրաբյանը լրագրողի՝ հակառակի մասին խոսքերից հետո շարունակել է առաջ տանել իր պնդումը։ 

«Փաստերի ստուգման հարթակը» պարզել է, որ քաղաքական գործիչը սխալվում է։ 

Այսպես, Breitbart լրատվամիջոցին ընթացիկ տարվա մայիսի 13-ին տված հարցազրույցում ամերիկացի պաշտոնյան, գնահատելով Մերձավոր Արևելքում իրավիճակը, թվարկել է «Աբրահամյան համաձայնագրերին» միանալու հնարավորություն ունեցող երկրներ, և ի թիվս մի շարք արաբական երկրների ու Ադրբեջանի, նա նշել է նաև Հայաստանի անունը։

«Ես խոսում եմ երկրների՝ «Աբրահամյան համաձայնագրերին» միանալու մասին․ դա կարող է տեղի ունենալ Ադրբեջանի և Հայաստանի հետ, որտեղ մենք կարծում ենք, որ շատ մոտ ենք այդ հակամարտության վերջնական կարգավորմանը։ Կարծում եմ, որ երկուսն էլ կարող են պատրաստակամ լինել միանալու «Աբրահամյան խաղաղության համաձայնագրերին»։ Այսպիսով, դա [ԱՄՆ] նախագահի համար հսկայական նախաձեռնություն է», — ասել է պաշտոնյան։

Այսպիսով, Զուրաբյանը սխալվում է՝ ԱՄՆ հատուկ բանագնացը Հայաստանը դիտարկել է համաձայնագրերին միանալու հնարավորություն ունեցող երկրների շարքում և հայտարարել է այդ մասին։ 

Ի՞նչ են «Աբրահամյան համաձայնագրերը» 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախագահության առաջին ժամկետի ընթացքում՝ 2020 թվականի սեպտեմբերին, Վաշինգտոնում ԱՄՆ-ի, Իսրայելի, Արաբական Միացյալ Էմիրությունների ու Բահրեյնի միջև ստորագրվեց «Աբրահամյան խաղաղության համաձայնագրեր» կոչվող փաստաթուղթը, որով դիվանագիտական հարաբերություններ հաստատվեցին Իսրայելի ու արաբական աշխարհի մի շարք երկրների միջև։ Փաստաթուղթը ենթադրում էր ոչ միայն դիվանագիտական, այլ նաև տնտեսական, տեխնոլոգիական ոլորտներում կապերի հաստատում։ 

ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից որպես «խաղաղության պատմական քայլ» ներկայացվող փաստաթուղթը խստորեն քննադատել են տարածաշրջանային տերություններ Իրանը և Թուրքիան։ 

Նանե Մանասյան 

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Լևոն Զուրաբյան

Հարակից հոդվածներ

ՀԱԿ-ի պնդումը չի հաստատվում․ Լևոն Զուրաբյանը չի զբաղեցրել բարձր պետական պաշտոն ՀՀ կառավարությունում
Սխալ

ՀԱԿ-ի պնդումը չի հաստատվում․ Լևոն Զուրաբյանը չի զբաղեցրել բարձր պետական պաշտոն ՀՀ կառավարությունում

15:45, 19 Հնվ, 2026

Հունվարի 18-ին «Հայ ազգային կոնգրեսի» ֆեյսբուքյան էջում հրապարակվել է հաղորդագրություն, որտեղ ներկայացվում և համադրվում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և...

Սահմանադրական դատարանի 2 անդամ նշանակել է Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից. Լևոն Զուրաբյանը սխալ է
Մեծամասամբ սխալ

Սահմանադրական դատարանի 2 անդամ նշանակել է Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից. Լևոն Զուրաբյանը սխալ է

20:31, 12 Փտր, 2020

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը փետրվարի 11-ին «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտարարել էր, որ Սահմանադրական դատարանի 7 անդամները նշանակվել...

Լևոն Զուրաբյանի պատասխանը «Փաստերի ստուգման հարթակին»
Չդասակարգված

Լևոն Զուրաբյանի պատասխանը «Փաստերի ստուգման հարթակին»

16:47, 29 Հկտ, 2019

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը անդրադարձել է «Փաստերին ստուգման հարթակում» սեպտեմբերի 11-ին հրապարակված «Ամուլսարի հանքի պայմանագրի վերաբերյալ ՀԱԿ...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens