ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

ԿԳՄՍ նախարարը համադրել է ոչ համադրելի տվյալներ և ներկայացրել բուհերի ընդունելության արդյունքների ոչ լիարժեք պատկերը

Գայանե Մարկոսյան Գայանե Մարկոսյան
13:25, 25 Սպտ, 2025

Հայաստանում ամփոփվել են բուհերի ընդունելության միասնական քննությունների արդյունքները։ Օգոստոսի 27-ին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդես եկավ մամուլի ասուլիսով՝ ի թիվս ոլորտային այլ ցուցանիշների ներկայացնելով նաև բուհերի ընդունելության քննությունների արդյունքները։

Խոսելով ընդունելության քննությունների արդյունքում թափուր մնացած տեղերի մասին՝ Անդրեասյանը նշել է․

«Առանձնակի մեր ուշադրության ներքո է բարձրագույն կրթության ընդունելությունը։ Պետք է ասեմ, եթե ամփոփումից հետո դիտարկենք թափուր մնացած տեղերի թիվը, 2025-2026 ուստարվա ընդունելության արդյունքներով թափուր տեղերի թիվը 5 անգամ պակաս է 2024-ի ցուցանիշից։ Եթե 2024 թ․-ին թափուր էր մնացել 6174 տեղ, ապա այս տարվա ընդունելության արդյունքներով թափուր տեղերի թիվը 1174 է, ընդ որում՝ անվճար թափուր տեղերի կամ պետության փոխհատուցմամբ թափուր տեղերի թիվը ընդամենը 219 է»:

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է բուհերի ընդունելությանը վերաբերող նախարարի հնչեցրած և պաշտոնական վիճակագրությունը։

Տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ նախարարի հնչեցրած թվերից առնվազն երկուսը համադրելի չեն, քանի որ արտահայտում են ընդունելության տարբեր փուլերի արդյունքներ։

Մասնավորապես, ըստ պաշտոնական տեղեկատվության՝ 6174-ը վերաբերում է ընդունելության առաջին փուլի արդյունքում թափուր մնացած տեղերին, իսկ 1174-ը՝ երկու (առաջին և երկրորդ) փուլերի արդյունքում թափուր մնացած տեղերին։

Իրականում՝ 2024-2025 ուստարվա ընդունելության քննությունների երկու փուլերի արդյունքներով թափուր տեղերի թիվը կազմել է 5030։ Ստացվում է, որ նախարարի պնդումը, թե «2025-2026 ուստարվա ընդունելության արդյունքներով թափուր տեղերի թիվը 5 անգամ պակաս է 2024-ի ցուցանիշից», սխալ է։ Այս տվյալների պարագայում 2025-2026 ուստարվա ընդունելության քննությունների երկու փուլերի արդյունքում թափուր տեղերի թիվը պակաս է ոչ թե 5, այլ մոտ 4․3 անգամ։

Ինչ վերաբերում է նախարարի խոսքին, թե «ընդ որում անվճար թափուր տեղերի կամ պետության փոխհատուցմամբ թափուր տեղերի թիվը ընդամենը 219 է», ապա հարկ է նշել, որ այս մասով էական առաջընթաց չի գրանցվել․ պաշտոնական տվյալներով 2024-2025 ուստարվա ընդունելության քննությունների արդյունքներով թափուր մնացած անվճար տեղերի թիվն ավել է եղել ընդամենը 2-ով՝ 221։

Նկատի ունենալով վերոնշյալ ցուցանիշները՝ նախարարը հավելել է․ «Այս ցուցանիշները նշանակում են նաև, որ պլանավորման գործընթացը էապես բարելավվել է։ Այսինքն՝ ընդունելության տեղերի պլանավորումը իրականացվում է շատ ավելի իրատեսորեն, քան արվում էր նախորդող տարիներին, և սա նաև ցույց է տալիս, որ այս ուղղությամբ արվող աշխատանքը արդյունքներ է գրանցում»:

FIP.am-ը ուսումնասիրել է բուհական ընդունելության պլանավորման, դիմորդների թվի ցուցանիշները և արձանագրել հետևյալը․

Այս տարի բուհերի կողմից առաջարկվող ընդունելության մրցութային տեղերի քանակը կրճատվել է 24․4%-ով, իսկ դիմորդների թիվը՝ 25․3%-ով։ Դիմորդների թվի շեշտակի կրճատումն ավելի քան 5000-ով խոսում է երիտասարդների՝ բարձրագույն կրթության նկատմամբ հետաքրքրության նվազման մասին։  

Ինչ վերաբերում է բուհ ընդունվածների թվին, այս տարի բուհ է ընդունվել 10 970 դիմորդ, որը բացարձակ թվով 250-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից։ 

Սրան զուգահեռ, սակայն, պաշտոնական տվյալներով այս տարի ավելացել է միասնական քննությունների նվազագույն դրական միավորի շեմը չհաղթահարած դիմորդների թիվը․ այս տարի այդ շեմը չի հաղթահարել 3024 դիմորդ (1 քննությունից՝ 1797, 2 քննությունից՝ 1227)՝ նախորդ տարվա 2006-ի դիմաց։ Ստացվում է, որ 33․6 %-ով աճել է նվազագույն դրական միավորը չհավաքած դիմորդների թիվը։

Այսպիսով, նախարարի պնդումները մի դեպքում հիմնված են տարբեր փուլերի անհամադրելի ցուցանիշների համադրության վրա, իսկ մյուս դեպքում ներկայացնում են միայն դրական տենդենցները։ Այնինչ, պաշտոնական ցուցանիշները ցույց են տալիս, որ ընդունելության ոլորտում առկա են նաև բացասական միտումներ, որոնք արտացոլվում են, օրինակ, բուհում սովորել ցանկացողների թվի նվազմամբ և միասնական քննությունների նվազագույն դրական միավորի շեմը չհաղթահարած դիմորդների թվի շեշտակի աճով։ Արդյունքում, նախարարի կողմից ներկայացված տվյալները լիարժեք չեն արտացոլում պաշտոնական վիճակագրության իրական պատկերը։

Գայանե Մարկոսյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Ընտրողներին ուղարկում են ՀՀ, աջակցում են 4 ուժի, ФСБ-ի հետ աշխատում են․ ՌԴ-ում հայերի միության ղեկավարների ձայնագրություններ
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ընտրողներին ուղարկում են ՀՀ, աջակցում են 4 ուժի, ФСБ-ի հետ աշխատում են․ ՌԴ-ում հայերի միության ղեկավարների ձայնագրություններ

20:27, 4 Հնս, 2026

«Փաստերի ստուգման հարթակի» լրագրողը զանգահարել է Ռուսաստանի հայերի միության մի քանի կառույցների ղեկավարներին և ներկայանալով որպես ՌԴ ԱԴԾ (ФСБ) սպա,...

Կրեմլի բոտերի ցանցը նոր կեղծ տեսանյութ է տարածում․ Փաշինյանը երեխայի չի հարվածել 
Ֆեյք

Կրեմլի բոտերի ցանցը նոր կեղծ տեսանյութ է տարածում․ Փաշինյանը երեխայի չի հարվածել 

17:54, 4 Հնս, 2026

Կրեմլի «Storm 1516» ցանցը X-ում արհեստական բանականությամբ գեներացված նոր կեղծ տեսանյութ է տարածել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին, որում նա...

Լրատվամիջոցների կեղծ տեսանյութեր, որ տարածում են ապատեղեկատվություն և գովազդվում սոցցանցերում
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Լրատվամիջոցների կեղծ տեսանյութեր, որ տարածում են ապատեղեկատվություն և գովազդվում սոցցանցերում

14:34, 4 Հնս, 2026

Սոցիալական մեդիայի նորաբաց էջերը մայիսի 30-ից ակտիվորեն գովազդում են քաղաքական բովանդակությամբ տեսանյութեր, որոնք ստեղծված են արհեստական բանականությամբ։  Մասնավորապես, «Crghjghg» կոչվող...

ՌԴ-ից Հայաստան ժամանումներն աճել են 12.4%-ով․ ինչ են ցույց տալիս պաշտոնական տվյալները 
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

ՌԴ-ից Հայաստան ժամանումներն աճել են 12.4%-ով․ ինչ են ցույց տալիս պաշտոնական տվյալները 

17:59, 3 Հնս, 2026

Վերջին շրջանում հանրային և քաղաքական քննարկումներում ակտիվորեն շրջանառվում են պնդումներ, թե 2026 թվականի Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ Ռուսաստանից Հայաստան ժամանողների...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens