ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ընտրողներին ուղարկում են ՀՀ, աջակցում են 4 ուժի, ФСБ-ի հետ աշխատում են․ ՌԴ-ում հայերի միության ղեկավարների ձայնագրություններ

20:27, 4 Հնս, 2026

«Փաստերի ստուգման հարթակի» լրագրողը զանգահարել է Ռուսաստանի հայերի միության մի քանի կառույցների ղեկավարներին և ներկայանալով որպես ՌԴ ԱԴԾ (ФСБ) սպա, մանրամասներ պարզել ՌԴ-ում հայերի հավաքագրման գործընթացից։ ՌԴ հայերի միության ներկայացուցիչները, վստահ լինելով, որ խոսում են իրենց «կուրատորի» հետ, բացահայտել են Հայաստանի ընտրություններին միջամտելու մանրամասները։ 

Առավել ուշագրավ էր հատկապես Ուլյանովսկի հայ համանքի ղեկավար Արսեն Աբրահամյանի հետ զրույցը։ Ի դեպ, իր նամակագրությունների արտահոսքի հետևանքով  Աբրահամյանը հեշտորեն զրույցի բռնվեց։ Մեր խոսակցության ընթացքում Արսեն Աբրահամյանը խոստովանել է, որ համայնքի անդամները հստակ հրահանգավորված են քվեարկել «Ռուսաստանի թիմի» օգտին։ Նա առանձնացնում է չորս հիմնական ուժեր՝ Ռոբերտ Քոչարյանի, Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի և Արման Թաթոյանի գլխավորած ուժերը։ 

Նկատենք՝ 60-ամյա Արսեն Աբրահամյանը, բաց աղբյուրների համաձայն, մինչև 2007 թվականը ղեկավարել է Ուլյանովսկի «Ոսկեվան» հայկական համայնքը, իսկ առնվազն 2007 թվականից Ռուսաստանի հայերի միության Ուլյանովսկի մարզային կառույցի ղեկավարն է համարվում։

https://fip.am/wp-content/uploads/2026/06/DZAYNALSUM-01.mp4

Առավել ուշագրավ է «Միասնության թևեր» կուսակցության մասով կիրառվող մանիպուլյացիան։ Աբրահամյանը նշում է, որ այս ուժին աջակցելիս իրենք բացահայտ կապը չեն ցուցադրում, որպեսզի ստեղծվի «եվրոպամետության ֆոն», թեև իրականում այդ ուժը նույնպես ռուսամետ է։ «Ասեմ, որ 4-րդ ուժը, որին մենք Ռուսաստանից աջակցում ենք, «Միասնության թևեր» կուսակցությունն է։ Մենք աջակցում ենք, բայց այդ մասին ցույց չենք տալիս, որ նրանց եվրոպամետության ֆոն պահենք։ Բայց նրանք նույնպես ռուսամետ են», — զրույցի ընթացքում ասում է Աբրահամյանը։

Զրույցի ընթացքում բացահայտվում է նաև ընտրողների տեղափոխման լոգիստիկան։ Թեև Արսեն Աբրահամյանը պնդում է, որ անձամբ Հայաստան-Ռուսաստան ավիատոմսեր չի գնում, բայց զրույցի ընթացքում նշում է, որ «մարդիկ կան, որ օգնում են» նրանց, ովքեր ցանկանում են մեկնել, բայց հնարավորություն չունեն։ «Ով ում հասնում, օգնում է ավիատոմսերով։ Անձամբ ես տոմսեր չեմ գնել ոչ մեկի համար։ Ուղղակի մարդիկ են եղել, որ ի սրտե ցանկացել են մեկնել Հայաստան, ասել են, որ հնարավորություն չունեն, խնդրել ենք ընկերներին, օգնել են։ Ես էլ որպես հասարակական գործիչ խնդրում եմ մարդկանց ընկերներիս, խնդրում եմ օգնում են, մարդիկ էլ կան, որ իրենց փողերով են առնում տոմսը»։ 

Ի դեպ, խոսելով իր գործառույթների մասին՝ Աբրահամյանն ասում է, որ ինքը Հայաստանի քաղաքացիություն չունի, չի կարող մասնակցել քվեարկությանը, նշում է, որ այս պահին Մոսկվայում է և այնտեղից զանգերի միջոցով փորձում է կառավարել գործընթացը․ թեև համայնքին ուղղված և մեր տրամադրության տակ հայտնված իր ուղերձում նշում էր, որ անձամբ գնալու է Հայաստան։

Ռուսական ФСБ-ի և հայկական համայնքի կապի մասին

«ԱԴԾ սպա» ներկայացած լրագրողը զրույցի ընթացքում ընդգծում է, որ ФСБ-ն կարող է ֆինանսապես օգնել Հայաստան մեկնել ցանկացողներին, ինչին ի պատասխան Արսեն Աբրահամյանը սկսում է խնդրել, որ տնային կալանքի տակ գտնվող իր գործընկերոջը կարելի է ազատ արձակել։

Շարունակում ենք հետաքրքրվել՝ ФСБ-ի կուրատորը արդյոք աջակցո՞ւմ է, Արսեն Աբրահամյանը արձագանքում է․ «Այո, իհարկե, մենք փոխգործակցում ենք, ձեր կոլեգաների հետ, ամեն ինչ հրաշալի է։ 24 տարի է՝ նախագահում եմ ու փառք Աստծո մեր միջև լիարժեք հասկացվածություն է»։

Հեռախոսազրույցի ընթացքում Արսեն Աբրահամյանը նաև դժգոհում է Հայաստանի գործող կառավարության գործունեությունից՝ նշելով, որ ՀՀ կառավարության ներկայացուցիչները չեն աշխատում իրենց հետ և դաշնակցային հարաբերություններ չեն պահպանում Ռուսաստանի հետ։ 

Այսպիսով, ձայնագրությունից հետևում է, որ Ռուսաստանի հայերի միության Ուլյանովսկի կառույցի ղեկավար Արսեն Աբրահամյանը, իրեն ФСБ-ի աշխատակից ներկայացրած անձի հետ զրույցում խոսում է Ռուսաստանից Հայաստանի ներքաղաքական գործընթացներին ներգրավված լինելու, որոշ քաղաքական ուժերի աջակցելու և ռուսական ուժային կառույցների հետ համագործակցության մասին։ 

Ստացվում է՝ Ռուսաստանի հայ համայնքի առանձին ներկայացուցիչներ Հայաստանի քաղաքական գործընթացների վրա ազդելու ակտիվ գործողություններ են իրականացնում։ 

Նաև այլ շրջաններում

FIP.am-ին նաև հաջողվել է խոսել Տուլայի ու Վորոնեժի հայ համայնքի ղեկավարներ Րաֆիկ Պապյանի ու Արմեն Եղյազարյանի հետ, որոնք ևս հաստատել են, որ կապի մեջ են ФСБ-ի հետ։ Ի դեպ, Տուլայի համայնքի ղեկավարը կարճ զրույցի վերջում մեր լրագրողին դիտողություն արեց՝ ՌԴ հատուկ ծառայությունը «այդպես չի խոսում»։

Իսկ ահա Ուկրաինայից օկուպացված Ղրիմի հայ համայնքի ղեկավար Գեորգի Ակոբյանը հաստատեց, որ ընտրողներին ուղարկում են, բայց այլ մանրամասներ չփոխանցեց։

Հասմիկ Համբարձումյան 

Ռոման Ուդոտ

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` ընտրություններ 2026ՌԴ ԱԴԾ

Հարակից հոդվածներ

Լրատվամիջոցների կեղծ տեսանյութեր, որ տարածում են ապատեղեկատվություն և գովազդվում սոցցանցերում
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Լրատվամիջոցների կեղծ տեսանյութեր, որ տարածում են ապատեղեկատվություն և գովազդվում սոցցանցերում

14:34, 4 Հնս, 2026

Սոցիալական մեդիայի նորաբաց էջերը մայիսի 30-ից ակտիվորեն գովազդում են քաղաքական բովանդակությամբ տեսանյութեր, որոնք ստեղծված են արհեստական բանականությամբ։  Մասնավորապես, «Crghjghg» կոչվող...

ՌԴ-ից Հայաստան ժամանումներն աճել են 12.4%-ով․ ինչ են ցույց տալիս պաշտոնական տվյալները 
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

ՌԴ-ից Հայաստան ժամանումներն աճել են 12.4%-ով․ ինչ են ցույց տալիս պաշտոնական տվյալները 

17:59, 3 Հնս, 2026

Վերջին շրջանում հանրային և քաղաքական քննարկումներում ակտիվորեն շրջանառվում են պնդումներ, թե 2026 թվականի Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ Ռուսաստանից Հայաստան ժամանողների...

AI և քաղաքական մանիպուլյացիա․ նախընտրական քարոզչությունը Facebook-ում
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

AI և քաղաքական մանիպուլյացիա․ նախընտրական քարոզչությունը Facebook-ում

13:29, 25 Մյս, 2026

Հունիսի 7-ին սպասվող խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզչության մեջ նոր գործիք է հայտնվել՝ արհեստական բանականության (AI) տեխնոլոգիաներով ստեղծված քաղաքական բովանդակություն։ Ընդհանրապես,...

Տարեկան 25 000-ից 60 000 աշխատատեղ․ ի՞նչ են խոստանում քաղաքական ուժերը 
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Տարեկան 25 000-ից 60 000 աշխատատեղ․ ի՞նչ են խոստանում քաղաքական ուժերը 

12:56, 19 Մյս, 2026

Հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ քաղաքական ուժերը քաղաքացիներին տարբեր ու հաճախ հավակնոտ խոստումներ են տալիս։ «Փաստերի ստուգման հարթակն»...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens