ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Լրատվական

«Ռոսսիա 1» հեռուստաընկերությունը «հարցազրույց է վարել» մահացած աղջկա հետ․ ТV Rain

19:00, 23 Հկտ, 2018

Հոկտեմբերի 17-ին Կերչ քաղաքի  պոլիտեխնիկական քոլեջում տեղի ունեցած զանգվածային սպանության մասին լուրը արագ տարածվեց համացանցում։ 18-ամյա երիտասարդը զինված  մուտք է գործել քոլեջի տարածք, ինքնաշեն պայթուցիկի և հրազենի միջոցով  սպանել 20, վիրավորել ավելի քան 50 հոգու, որից հետո ինքնասպան է եղել։

Ռուսական «Россия 1» հեռուստաընկերության  «60 րոպե» (60 минут) հաղորդման  հոկտեմբերի 17-ի հատուկ եթերը նվիրված էր ողբերգական պատահարին։ Հաղորդավարները պատմում  են ցերեկը տեղի ունեցած դեպքի մասին, մանրամասներ ներկայացնում կասկածյալի ինքնությունից, ինչպես նաև ուղիղ եթերով կապ հաստատում Ղրիմում աշխատող իրենց գործընկերոջ հետ, ով պարբերաբար մանրամասներ է ներկայացնում կատարվածից։

Հաղորդման ընթացքում հաղորդավար Օլգա  Սկաբեևվան հեռախոսազրույց է ունենում այդ քոլեջի ուսանողուհի Ալինա Կերովայի հետ, ով պատմում է, թե ինչպես է տեղի ունեցել պատահարը․

«․․․ Երկրորդ դասաժամից հետո՝ դասամիջոցին, մոտավորապես 11։45-ին տեղի ունեցավ առաջին պայթյունը,  20 վայրկյան անց լսվեց երկրորդը, շատ բարձր աղմուկ էր, պատուհանները ջարդվեցին, անվտանգության համակարգը միացավ, փորձեցինք դուրս ցատկել, երևում էր, որ մարդկանց տանում են պատգարակներով, մեկը անգիտակից էր, մյուսը՝ ամբողջությամբ արյան մեջ կորած, մարդիկ երկրորդ հարկից ցատկում էին, մեկը մյուսի հետևից շտապօգնության մեքենաներն էին գալիս, այդ ամենը տեսնելը շատ դժվար էր․․․»։

Ապա  հաղորդավարները հարցնում են, թե որտեղ էր Ալինան, երբ պայթյունը տեղի ունեցավ, որ հարկում էր գրադարանը, որտեղ կասկածյալը ինքնասպան էր եղել, ով էր անվտանգության համակարգողը այդ պահին դպրոցում և այլ ճշտող հարցադրումներ։

Ռուսական «Դոժդ» հեռուստաընկերության փաստերի ստուգմամբ զբաղվող «Fake news» հաղորդման խմբագրակազմը վիդեոռոպորտաժ է հրապարակել, որում անդրադարձել են Ալինա Կերովա անունով աղջկա հետ  տեղի ունեցած հեռախոսազանգին։ Ռեպորտաժում լրագրողը նշում է, որ պատահարի հետևանքով մահացած անձանց ցուցակում կա նույն՝ Ալինա Կերովա անուն-ազգանունով աղջիկ։

Իրավիճակը հասկանալու համար հաղորդավարը  կապ է հաստատել Ալինայի ընկերուհու՝ Վիկտորյա Ժուկովայի հետ, ով  նույնպես սովորում է այդ քոլեջում։ Ժուկովան ասել է, որ իր ընկերուհին մահացել է, և ձայնը, որը հնչում է եթերում, նրա ձայնը չէ, իսկ քոլեջում նման անուն-ազգանունով ուրիշ մարդ չկա։

Թե ինչպես է ստացվել, որ հաղորդավարուհին խոսել է մահացած ուսանողուհու հետ, խմբագրությունը փորձել է պարզել՝ զանգահարելով հաղորդման վարող Օլգա Սկաբեևային, ով սկզբում առաջարկել է տալ աղջկա համարը և հարցերը ուղղել հենց իրեն, իսկ հետո առաջարկել է զերծ մնալ  էմոցիոնալ եզրահանգումներ անելուց և փոխարենը նամակ գրել հեռուստաընկերության մամուլի ծառայությանը և սպասել պատասխանի։

  • Total: 22
  • 22
  • 0

Հարակից հոդվածներ

Ընդդիմադիր պատգամավորի պնդումները՝ փաստերի համադրությամբ
Տեսանյութեր

Ընդդիմադիր պատգամավորի պնդումները՝ փաստերի համադրությամբ

17:30, 18 Օգս, 2026

Ընդդիմադիր պատգամավորի հնչեցրած մի շարք պնդումներ ՀԱՊԿ-ի և 2022-ի սեպտեմբերյան ագրեսիայի վերաբերյալ չեն համապատասխանում փաստերին։ Մանրամասները՝ https://fip.am/50850

Կիբեռհանցագործությունների թիվն աճում է․ ինչպես է Հայաստանը պայքարում դրանց դեմ
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կիբեռհանցագործությունների թիվն աճում է․ ինչպես է Հայաստանը պայքարում դրանց դեմ

11:05, 18 Օգս, 2026

Վերջին տարիներին Հայաստանում կիբեռհանցագործությունների թիվը շարունակաբար աճում է․ եթե 2023 թվականին արձանագրվել էր 1236 կիբեռհանցագործություն, ապա 2026 թվականի միայն առաջին...

ՀՀ-ն ՀԱՊԿ-ին դիմել է ոչ թե 1, այլ 2 անգամ, Փաշինյանն էլ ընդունել է Զասին․ Ղազարյանի սխալ պնդումները
Սխալ

ՀՀ-ն ՀԱՊԿ-ին դիմել է ոչ թե 1, այլ 2 անգամ, Փաշինյանն էլ ընդունել է Զասին․ Ղազարյանի սխալ պնդումները

17:07, 17 Օգս, 2026

Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 17-ին լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Հայաստանի նկատմամբ 2022 թվականի սեպտեմբերին...

Միլիոնավոր դրամների մաքսային արտոնություն և չիրականացած թիրախներ․ մի ընկերության պետական աջակցության ու կապերի պատմությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Միլիոնավոր դրամների մաքսային արտոնություն և չիրականացած թիրախներ․ մի ընկերության պետական աջակցության ու կապերի պատմությունը

13:04, 17 Օգս, 2026

Օգոստոսի 6-ին կառավարությունն իր որոշումներից մեկով մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրեց «Յունիվերսալ Քլոզրս» փակ բաժնետիրական ընկերությանը։ «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens