ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Տվյալների լրագրություն

ԱԺ-ում հնչած՝ «արտոնություններով ներմուծված էլեկտրոմոբիլների մեծ մասը արտահանվում է» պնդումը վիճակագրությամբ հերքվում է

Գայանե Մարկոսյան Գայանե Մարկոսյան
10:39, 2 Մրտ, 2026

2026 թվականի համար Կառավարությունը սահմանել է էլեկտրաշարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծման մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ՝ նախատեսելով 15․000 միավորի քվոտա։ Ընթացիկ տարում ներմուծվող էլեկտրոմոբիլների համար նաև ավելացված արժեքի հարկ չի գանձվում։

Արտոնությունների սահմանմանն ընդառաջ Ազգային ժողովում քննարկման ակտիվ թեմա էր դարձել էլեկտրոմոբիլների ներմուծման և հնարավոր վերաարտահանման հարցը։ Քննարկումների առանցքում էր պնդումը, թե Հայաստան ներմուծված էլեկտրական մեքենաների մեծ մասը չի մնում երկրում, այլ արտահանվում է։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, դիմելով ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին, նշել էր․

«Ես կցանկանայի հասկանալ, թե այս պահին քանի էլեկտրամոբիլ ունենք։ Ըստ իմ տվյալների՝ օգոստոսի դրությամբ գրանցված է 22․650 էլեկտրոմոբիլ։ Բայց եթե նայում ենք ներկրումների քանակը, ապա միայն այս տարի արդեն ներկրվել է 19․000, 2024-ին՝ ավելի քան 11․000, իսկ դրանից առաջ՝ 9․000։ Այսինքն՝ եթե գումարում ենք նշված թվերը, ստացվում է շուրջ 40-50 հազար մեքենա, բայց գրանցված է ընդամենը 22․600»։

Պատգամավորը եզրակացրել էր․ «Սա նշանակում է, որ ներմուծված էլեկտրոմոբիլների մեծ մասը արտահանվում է․․․»։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, հղում անելով ներկայացված թվերին, նշել էր, որ եթե դրանք ճիշտ են, ապա պետությունը փաստացի նպաստում է այն բիզնեսներին, որոնք մեքենաները ներմուծում են առանց ԱԱՀ վճարման և հետագայում արտահանում։

Վերոնշյալ պնդումներին ի պատասխան՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը արձագանքել էր․ «36․416 մեքենա է ներմուծվել Հայաստան 2017-ից մինչև 2025 թվականի հունիս, որից քանի՞սն է այս պահին հիմա՝ չեմ կարող ասել, այդ թիվը ձեռքիս տակ չկա․․․»։

«Փաստերի ստուգման հարթակը» գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ պետական եկամուտների կոմիտե՝ խնդրելով տրամադրել մաքսատուրքի ու ավելացված արժեքի հարկի արտոնությունների արդյունքում Հայաստան ներմուծված և արտահանված էլեկտրական մեքենաների պաշտոնական վիճակագրությունը՝ վերջին յոթ տարիների համեմատությամբ։

ՊԵԿ տվյալները․ ներմուծում և արտահանում (2019-2025)

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տրամադրած տվյալներով՝ 2019-2025 թթ. արտոնություններով ներմուծվել է 25․288 էլեկտրոմոբիլ։

Տարեկան ներմուծման ցուցանիշները՝

2019 — 22
2020 — 312
2021 — 1․891
2022 — 2․667
2023 — 5․281
2024 — 8․000
2025 (դեկտեմբերի 16-ի դրությամբ) — 7․115

Նույն ժամանակահատվածում արտահանվել է 1․801 մեքենա։

2019 — 0
2020 — 2
2021 — 5
2022 — 1․589
2023 — 174
2024 — 10
2025 (դեկտեմբերի 16-ի դրությամբ) — 21:

Այսպիսով, արտահանման ծավալը կազմում է ներմուծված մեքենաների մոտ 7%-ը։

Հատկանշական է, որ 2022 թվականին արձանագրվել է արտահանման կտրուկ աճ, սակայն հետագա տարիներին ցուցանիշը զգալիորեն նվազել է։

Սա թերևս պայմանավորված է այն հանգամանքով, որ ԱԱՀ-ից ազատման արտոնությունը Հայաստանում գործում է 2019, իսկ մաքսատուրքից ազատման արտոնությունը՝ 2022 թ․-ից։

 *ՊԵԿ-ի ցուցանիշները վերաբերում են Կառավարության սահմանած արտոնություններով ներմուծված, ապա՝ արտահանված մեքենաներին։

ՆԳՆ տվյալները․ հաշվառում և դուրսգրում

FIP.am-ի հարցմանն ի պատասխան Ներքին գործերի նախարարությունից տեղեկացրել են՝  2019-2025 թթ. ընթացքում Հայաստանում հաշվառվել է շուրջ 38․000 էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոց, որոնցից 2․845-ը հաշվառումից դուրս է գրվել այլ պետություն մեկնելու նպատակով։

Այսինքն՝ հաշվառված մեքենաների շուրջ 7,5%-ն է դուրս եկել երկրից։

2025 թվականի դեկտեմբերի 12-ի դրությամբ Հայաստանում գրանցված է շուրջ 35․500,  հաշվառված՝  35․300 էլեկտրոմոբիլ։

ՆԳՆ  տվյալների համաձայն՝  էլեկտրական շարժիչով հաշվառված տրանսպորտային միջոցների թիվը 2019-ից 2025 թ․ դեկտեմբերի 12-ի կտրվածքով հետևյալն է․

  • մինչև 2019 թ․ — 19
  • 2019 թ․ — 72
  • 2020 թ․ — 219 (դուրս գրվել այլ պետություն մեկնելու նպատակով՝ 32)
  • 2021 թ․ — 1․322 (դուրս է գրվել՝ 202)
  • 2022 թ․ — 3․212 (դուրս է գրվել՝ 739)
  • 2023 թ․ — 6․155 (դուրս է գրվել՝ 1․094)
  • 2024 թ․ — 9․496 (դուրս է գրվել՝ 494)
  • 2025 թ․ — 17․707 (դուրս է գրվել՝ 284) մեքենա։

Այսպիսով, ՊԵԿ-ի տվյալներով՝ 2019-2025 թթ. Կառավարության սահմանած արտոնություններով ներմուծված մեքենաների մոտ 7%-ն է արտահանվել, իսկ ՆԳՆ տվյալներով՝ հաշվառված մեքենաների շուրջ 7․5%-ն է դուրս եկել երկրից։

Սա նշանակում է, որ արտոնություններով ներմուծված էլեկտրական մեքենաների գերակշիռ մասը մնում է Հայաստանում։ Հետևաբար, Ազգային ժողովում հնչած այն պնդումը, թե արտոնություններով ներմուծված էլեկտրոմոբիլների մեծ մասը արտահանվում է, պաշտոնական տվյալներով չի հիմնավորվում։

Արտահանման կամ վերաարտահանման ծավալը ներմուծման ընդհանուր ցուցանիշում չի գերազանցում 7-7,5%-ը և չի կարող դիտարկվել որպես մեծամասնություն։

Գայանե Մարկոսյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` էլեկտրոմոբիլՀՀ ՆԳՆՊԵԿտվյալների լրագրություն

Հարակից հոդվածներ

16 տարում՝ ինքնասպանության 10 746 փորձ․ ի՞նչ է ցույց տալիս Հայաստանում ինքնասպանությունների վիճակագրությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

16 տարում՝ ինքնասպանության 10 746 փորձ․ ի՞նչ է ցույց տալիս Հայաստանում ինքնասպանությունների վիճակագրությունը

13:23, 15 Հլս, 2026

Զգուշացում․ Այս նյութը վերաբերում է ինքնասպանություններին և կարող է հուզիչ կամ ծանր լինել այն մարդկանց համար, ովքեր անձամբ կամ իրենց...

Ընտրացուցակների շուրջ առաջացած աղմուկը․ ովքեր են հավելյալ 18.439 ընտրողները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ընտրացուցակների շուրջ առաջացած աղմուկը․ ովքեր են հավելյալ 18.439 ընտրողները

16:09, 17 Հնս, 2026

Հայաստանի խորհրդարանական ընտրություններում քվեարկությունից հետո ՀՀ ներքին գործերի նախարարության և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հրապարակված ընտրողների թվերի տարբերությունը հանրության որոշ...

Մեկ տարում 5450 վարորդ զրկվել է վարորդական իրավունքից․ խստացված վերահսկողությո՞ւն, թե՞ ճանապարհային անվտանգության նոր մոտեցում
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Մեկ տարում 5450 վարորդ զրկվել է վարորդական իրավունքից․ խստացված վերահսկողությո՞ւն, թե՞ ճանապարհային անվտանգության նոր մոտեցում

11:20, 14 Մյս, 2026

Հայաստանում ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման հարցը մշտապես հանրային քննարկումների առանցքային թեմա է։ Հատկապես ուշադրության կենտրոնում են վարորդական իրավունքից զրկելու դեպքերի...

Փակվող կազմակերպությունների մասին Նարեկ Կարապետյանի պնդումը հակասում է պաշտոնական վիճակագրությանը
Տվյալների լրագրություն

Փակվող կազմակերպությունների մասին Նարեկ Կարապետյանի պնդումը հակասում է պաշտոնական վիճակագրությանը

11:17, 20 Ապր, 2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանը CivilNet-ին տված հարցազրույցում, անդրադառնալով 2025 թվականից շրջանառության հարկի բարձրացմանը, հայտարարել է․ «Հայաստանում տարեկան 3000...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens