ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Մանիպուլյատիվ

Ինչպե՞ս են «ապրում» ֆեյքերն ու ֆեյք ընտանիքները համացանցում

Ստորև ներկայացնում ենք օգտատերերի մի քանի խումբ, որոնք, ներկայանալով իրական հայաստանցի օգտատերեր, քաղաքական քարոզչություն են իրականացնում համացանցում

19:51, 3 Դկտ, 2018

Թավշյա հեղափոխությունից հետո Ֆեյսբուքի հայկական տիրույթում կեղծ օգտատերերի՝ ֆեյքերի մեծ աճ գրանցվեց։ Նրանց մի մասը չի էլ թաքցնում ֆեյք լինելու հանգամանքը՝  նույնիսկ սեփական անվան մեջ ներառելով «ֆեյք» բառը։ Այս օգտատերերը, որպես կանոն, ակտիվ քաղաքական քարոզչություն են իրականացնում:

Սակայն կան նաև ֆեյք օգտատերերի խմբեր, որոնք առաջին հայացքից իրական մարդիկ են թվում, ունեն բազմաթիվ լուսանկարներ հանգստյան և ժամանցային տարբեր վայրերից։ Վերջիններս օգտագործում են թուրք, ադրբեջանցի կամ վրացի երիտասարդների լուսանկարներ, քանի որ վերջիններիս դիմագծերն առավել նման են հայկականին, և ստեղծում են իրական հայ օգտատիրոջ տպավորություն՝ իրականացնելով քաղաքական քարոզչություն։

Ստորև ներկայացնում ենք օգտատերերի մի քանի խումբ, որոնք, ներկայանալով իրական հայաստանցի օգտատերեր, քաղաքական քարոզչություն են իրականացնում համացանցում։

Երեք ընկեր

Համացանցում բավական հայտնի են Արամ Կարագյոզյան, Դավիթ Ամիրյան և Վովա Զաքարյան անուններով  օգտատերերը։

Վերջիններս ներկայացված են իբրև ընկերներ, անգամ միասին լուսանկարներ ունեն զանազան խնջույքներից։

Իրական թվացող այս երիտասարդները, սակայն, կեղծ օգտատերեր են, որոնք օգտագործում են վրացի օգտատերերի լուսանկարներ։ Օրինակ Դավիթ Ամիրյան անունով օգտատիրոջ լուսանկարները պատկանում են Գեորգի Դվալիշվիլիին, Արամ Կարագյոզյան ֆեյք օգտատիրոջ լուսանկարները պատկանում են ռուս Իլյա Սալտիկովին, իսկ Վովա Զաքարյանի լուսանկարներում Նոդար Թեվորաձեն է։

Ռոմանտիկ զույգ

Կոնստանտին Գևորգյանը և Աննա Վարդանյանը համացանցում ներկայացված են իբրև ընկեր և ընկերուհի։

Առաջին հայացքից իրական թվացող այս զույգը հրապարակում է բոլորովին այլ մարդկանց պատկանող լուսանկարներ։ Այս ամենին զուգահեռ՝ զույգը շատ ակտիվ մասնակցում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի դեմ մեդիաարշավին։

Ամուսիններ

Ֆեյսբուքում կան նաև ֆեյք ամուսիններ։ Դրանցից են, օրինակ, Լևոն Անտոնյանը և Հասմիկ Ավետիսյանը։ Այս ամուսնական զույգը նույնիսկ երեխա ունի, իհարկե՝  ֆեյք։

Քաղաքական քարոզչություն կատարող մեկ այլ ֆեյք ընտանիք է Նարինե Մելիքսեթյան և  Մհեր Դալլաքյան զույգը։ Վերջիններս նույնպես ունեն ֆեյք երեխա։

Նշանված զույգ

Անգելինա Թադևոսյանը և իր նշանածը՝ Հրաչ Ղազարյանը, ևս կեղծ օգտատերեր են։

Նշենք, որ ֆեյքերի այս բոլոր խմբերը փոխկապակցված են միմյանց հետ, նրանք բոլորը հետևում են քարոզչական միևնույն գծին, մեկնաբանում և տարածում են միևնույն հրապարակումները, ընկերներ են միմյանց։

Առաջիկայում «Փաստերի ստուգման հարթակը» հանդես կգա համացանցում քարոզչություն իրականացնող ֆեյքերի և դրանց իրական շահառուների մասին մի շարք նոր բացահայտումներով։

Ռաֆայել Աֆրիկյան

  • Total: 520
  • 520
  • 0

Հարակից հոդվածներ

Ընդդիմադիր պատգամավորի պնդումները՝ փաստերի համադրությամբ
Տեսանյութեր

Ընդդիմադիր պատգամավորի պնդումները՝ փաստերի համադրությամբ

17:30, 18 Օգս, 2026

Ընդդիմադիր պատգամավորի հնչեցրած մի շարք պնդումներ ՀԱՊԿ-ի և 2022-ի սեպտեմբերյան ագրեսիայի վերաբերյալ չեն համապատասխանում փաստերին։ Մանրամասները՝ https://fip.am/50850

Կիբեռհանցագործությունների թիվն աճում է․ ինչպես է Հայաստանը պայքարում դրանց դեմ
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կիբեռհանցագործությունների թիվն աճում է․ ինչպես է Հայաստանը պայքարում դրանց դեմ

11:05, 18 Օգս, 2026

Վերջին տարիներին Հայաստանում կիբեռհանցագործությունների թիվը շարունակաբար աճում է․ եթե 2023 թվականին արձանագրվել էր 1236 կիբեռհանցագործություն, ապա 2026 թվականի միայն առաջին...

ՀՀ-ն ՀԱՊԿ-ին դիմել է ոչ թե 1, այլ 2 անգամ, Փաշինյանն էլ ընդունել է Զասին․ Ղազարյանի սխալ պնդումները
Սխալ

ՀՀ-ն ՀԱՊԿ-ին դիմել է ոչ թե 1, այլ 2 անգամ, Փաշինյանն էլ ընդունել է Զասին․ Ղազարյանի սխալ պնդումները

17:07, 17 Օգս, 2026

Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 17-ին լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Հայաստանի նկատմամբ 2022 թվականի սեպտեմբերին...

Միլիոնավոր դրամների մաքսային արտոնություն և չիրականացած թիրախներ․ մի ընկերության պետական աջակցության ու կապերի պատմությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Միլիոնավոր դրամների մաքսային արտոնություն և չիրականացած թիրախներ․ մի ընկերության պետական աջակցության ու կապերի պատմությունը

13:04, 17 Օգս, 2026

Օգոստոսի 6-ին կառավարությունն իր որոշումներից մեկով մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրեց «Յունիվերսալ Քլոզրս» փակ բաժնետիրական ընկերությանը։ «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens