ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Պաշտոնական

Էդմոն Մարուքյանը փոխում է իր դիրքորոշումը ռեյտինգայինի վերաբերյալ

Մինչ խորհրդարանական ընտրությունները որպես «Ելք» դաշինքի անդամ հանդես եկող Էդմոն Մարուքյանը բավականին կոպիտ էր արտահայտվում ռեյտինգային ընտրակարգի վերաբերյալ

14:48, 15 Դկտ, 2018

Ռեյտինգային ընտրական համակարգի վերաբերյալ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի դիրքորոշումը ուշագրավ փոփոխությունների է ենթարկվել վերջին շրջանում: Ինչպես հայտնի է, Էդմոն Մարուքյանը բազմիցս հանդես է եկել ռեյտինգային համակարգի դեմ խիստ քննադատությամբ, սակայն վերջերս նա հայտարարեց, որ ռեյտինգային համակարգը դրական դրսևորումներ է ունեցել և դրանից, մասնավորապես, շահել են մարզերը:

Մինչ խորհրդարանական ընտրությունները որպես «Ելք» դաշինքի անդամ հանդես եկող Էդմոն Մարուքյանը բավականին կոպիտ էր արտահայտվում ռեյտինգային ընտրակարգի վերաբերյալ, մասնավորապես՝ ասելով, որ ամեն ինչ անելու է, որ այս ընտրակարգը դուրս մղվի ընտրական օրենսգրքից:

Այս տարվա հուլիսին, երբ ակտիվորեն ընթանում էին նոր Ընտրական օրենսգրքի մշակման աշխատանքները, Մարուքյանը հանդես էր գալիս ռեյտինգային համակարգը վերացնելու օգտին: Նա, մասնավորապես, ասել էր, որ այդ համակարգը միլիարդատերերի և քաղաքական գործիքների միջև մրցակցություն է առաջացնում և բարդ իրավիճակի մեջ դնում քաղաքական գործիչներին։

Մարուքյանը ռեյտինգային համակարգի անընդունելիության մասին խոսել է տարբեր առիթներով: Դեռևս 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ Մարուքյանը ասել էր, որ այս խայտառակ ռեյտինգային համակարգը մարդկանց հանել է իրար դեմ և որ առաջին հերթին թեկնածուներն են  իրար դեմ պայքարում, որը որևէ կերպ չի նպաստում հավասար մրցակցային պայմաններին։

Այս հարցի շուրջ Մարուքյանի հռետորաբանությունը, սակայն, կարծես փոխվել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի և հետընտրական փուլում: Մասնավորապես, քարոզչության ժամանակ նա ասել է, որ եթե փող չբաժանվի և ադմինիստրատիվ ռեսուրս չկիրառվի կոնկրետ անձերի համար, ապա, մեծ հաշվով, այս ընտրակարգի պայմաններում էլ կարելի է նորմալ ընտրություններ անել։ Նա նաև նշել է, որ ամեն ինչ կախված է քաղաքական կամքից, իսկ ընտրական օրենսգիրքը պարզապես մեխանիզմ է։

Իսկ ահա հետընտրական հարցազրույցներից մեկում «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջին համարը նշել է, որ ռեյտինգային ընտրակարգից շահեցին մարզերը, որովհետև դրա բացակայության դեպքում մարզերից ներկայացվածություն չէր լինի․ «Ռեյտինգայինը ապահովվում է տոտալ համապետական ներգրավվածություն․․․եթե ռեյտինգային համակարգը մենք կարողանում ենք մաքրել բիզնեսից, քրեաօլիգարխիկ տարրերից, մենք, ըստ էության, խնդիր չենք ունենա այս ընտրակարգով։ Այս ընտրակարգը կարելի է զարգացնել, զուտ այն իմաստով, որ շատ ձայն ստացողը մանդատ չի վերցնում քիչ ձայն ստացողը վերցնում է, էստեղ աբսուրդներ կան, այս մասերը կարելի է հղկել և զարգացնել այս ընտրակարգը»։

Կարինե Կիրակոսյան

  • Total: 79
  • 79
  • 0

Հարակից հոդվածներ

Ընդդիմադիր պատգամավորի պնդումները՝ փաստերի համադրությամբ
Տեսանյութեր

Ընդդիմադիր պատգամավորի պնդումները՝ փաստերի համադրությամբ

17:30, 18 Օգս, 2026

Ընդդիմադիր պատգամավորի հնչեցրած մի շարք պնդումներ ՀԱՊԿ-ի և 2022-ի սեպտեմբերյան ագրեսիայի վերաբերյալ չեն համապատասխանում փաստերին։ Մանրամասները՝ https://fip.am/50850

Կիբեռհանցագործությունների թիվն աճում է․ ինչպես է Հայաստանը պայքարում դրանց դեմ
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կիբեռհանցագործությունների թիվն աճում է․ ինչպես է Հայաստանը պայքարում դրանց դեմ

11:05, 18 Օգս, 2026

Վերջին տարիներին Հայաստանում կիբեռհանցագործությունների թիվը շարունակաբար աճում է․ եթե 2023 թվականին արձանագրվել էր 1236 կիբեռհանցագործություն, ապա 2026 թվականի միայն առաջին...

ՀՀ-ն ՀԱՊԿ-ին դիմել է ոչ թե 1, այլ 2 անգամ, Փաշինյանն էլ ընդունել է Զասին․ Ղազարյանի սխալ պնդումները
Սխալ

ՀՀ-ն ՀԱՊԿ-ին դիմել է ոչ թե 1, այլ 2 անգամ, Փաշինյանն էլ ընդունել է Զասին․ Ղազարյանի սխալ պնդումները

17:07, 17 Օգս, 2026

Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 17-ին լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Հայաստանի նկատմամբ 2022 թվականի սեպտեմբերին...

Միլիոնավոր դրամների մաքսային արտոնություն և չիրականացած թիրախներ․ մի ընկերության պետական աջակցության ու կապերի պատմությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Միլիոնավոր դրամների մաքսային արտոնություն և չիրականացած թիրախներ․ մի ընկերության պետական աջակցության ու կապերի պատմությունը

13:04, 17 Օգս, 2026

Օգոստոսի 6-ին կառավարությունն իր որոշումներից մեկով մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրեց «Յունիվերսալ Քլոզրս» փակ բաժնետիրական ընկերությանը։ «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens