ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Մանիպուլյատիվ

Զգուշացե՛ք, ֆեյք էջ է: Ինչպե՞ս են օգտագործվում հեղափոխության խորհրդանիշները

Ֆեյսբուքի հայկական տիրույթում կեղծ լուրերի միջոցով հանրային կարծիքի վրա ազդելու գործիքներից մեկն էջերն են, որոնցից մի քանիսն աչքի են ընկնում ոչ միանշանակ և սադրիչ հրապարակումներով

18:45, 17 Դկտ, 2018
Լուսանկարը` Մեդիամաքս

2018 թվականին Հայաստանում տեղի ունեցան լուրջ քաղաքական փոփոխություններ։ Սոցիալական ցանցերը՝ հատկապես Ֆեյսբուքը, մեծ դեր խաղացին ապրիլ-մայիսյան իրադարձություններում։ Հասարակության քաղաքականացմանը զուգահեռ, սակայն, սոցցանցերում կեղծ լուրերի զգալի աճ գրանցվեց։

Ֆեյսբուքի հայկական տիրույթում կեղծ լուրերի միջոցով հանրային կարծիքի վրա ազդելու գործիքներից մեկն էջերն են, որոնցից մի քանիսն աչքի են ընկնում ոչ միանշանակ և սադրիչ հրապարակումներով:

Մասնավորապես, ավելի քան 1200 հետևորդ ունեցող «Դուխով Հայաստան» էջի գրառումները հաճախ ձևակերպված են այնպես, որ ընթերցողը մտածի, թե էջը կառավարվում է Փաշինյանի թիմի կողմից։ Իրականում, սակայն, էջի հրապարակումների  բովանդակությունը սադրող է, իսկ դրանց հեղինակները քողարկված կերպով փորձում են վարկաբեկել գործող կառավարությանը։ Էջն ակտիվ օգտագործում է թավշյա հեղափոխության խորհրդանիշները, ներկայանում է Նիկոլ Փաշինյանի նկարով և «դուխով» կարգախոսով՝ այդպիսով մոլորեցնելով մարդկանց։

Էջի հրապարակումները տարատեսակ են, բայց դրանց հիմնական նպատակը Փաշինյանին և նրա քաղաքական թիմին վարկաբեկելն է։  

Ընդ որում, էջի հեղինակները պարբերաբար հանդես են գալիս իբր կառավարության անունից արվող հայտարարություններով, ըստ որոնց, կառավարությունը խրախուսում է մարդկանց «ազատ սեռական կողմնորոշումները»։ Այս նպատակով էջը նույնիսկ օգտագործում է Փաշինյանի՝ նոյեմբերի 24-ին Երևանում իրականացրած երթից կադրեր, որում երթի մասնակիցները ծխացող ֆայերներ են բռնել, որոնց գույներն անուղղակիորեն նմանեցվում են ԼԳԲՏ համայնքի դրոշի հետ։

Մեկ այլ հրապարակման մեջ բերվում է կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի անունից կարճ հայտարարություն, թե իբր ծնողները պետք է ազատ թողնեն իրենց երեխաներին սեռական կողմնորոշման հարցերում։

Դեկտեմբերի 10-ին՝ Ազգային ժողովի ընտրությունների հաջորդ օրը, էջը հրապարակել է նկար հրեական Դավթի աստղով և ԼԳԲՏ դրոշով՝ «Հայաստանը ազատվեց հետամնաց բոմժերից» գրությամբ։

Կրոնական թեման, ընդհանրապես, շատ ակտիվ է շահարկվում այս էջի կողմից։ Մասնավորապես, հրապարակումներից մեկում ներկայացվում են «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպության ղեկավար Արթուր Սիմոնյանի խոսքերը, ըստ որոնց, գործող կառավարության բոլոր անդամները նրանց հետևորդներն են։

Մեկ այլ հրապարակման մեջ էլ լրագրող ու հասարակական գործիչ Լևոն Բարսեղյանի տեսակետը, որ կրոնի պատմության առարկան պետք է հանվի հանրակրթական դպրոցների ծրագրերից, ներկայացվում է որպես Հայ առաքելական եկեղեցին ոչնչացնելու կոչ։ Հիշեցնենք, որ Բարսեղյանը «Մերժիր Սերժին» նախաձեռնության ակտիվ անդամներից էր, և նրա կերպարը նույնպես կարելի է համարել թավշյա հեղափոխության խորհրդանիշներից մեկը:

Այնուամենայնիվ, էջի ամենավտանգավոր հրապարակումները բռնության տարրեր պարունակողներն են։ Էջն առնվազն երկու անգամ հանդես է եկել այդպիսի հրապարակումներով։

Առաջին դեպքում Փաշինյանի՝ օգոստոսի 17-ին հրավիրած հանրահավաքից մեկ օր առաջ էջը կոչ էր անում անպայման ունենալ սառը զենք և դանակ՝ ենթադրյալ ՀՀԿ-ականների դեմ «գործի անցնելու» համար։

Երկրորդ դեպքում՝ հոկտեմբերի 1-ին, էջը հրապարակել էր «Սասնա Ծռեր» խմբավորման անդամ Արայիկ Խանդոյանի նկարը՝ «շարմազանովներին սատկացնելու» ցանկություն հայտնող գրառման տակ։

Բացի սա, էջը պարբերաբար հրապարակում է ապատեղեկատվություններ։ Օրինակ, թե իբր Փաշինյանի որդին հրացանով խոցել է Ադրբեջանի պաշտպանության նախարարի վարորդին, կամ իբր մահացել է Վանո Սիրադեղյանը։

  • Total: 119
  • 119
  • 0

Հարակից հոդվածներ

Ո՞վ է իրականում բացահայտում հանցագործությունը
Տեսանյութեր

Ո՞վ է իրականում բացահայտում հանցագործությունը

20:48, 12 Օգս, 2026

Հանցագործության բացահայտման և քննության ընթացքում ոստիկանությունը, քննիչը, դատախազն ու դատարանը տարբեր դերեր ունեն։ Ո՞վ է հայտնաբերում կասկածյալին, ո՞վ՝ հավաքում ապացույցները,...

Հայ Առաքելական եկեղեցին եկամտային հարկ վճարում է․ պատգամավորի հայտարարության հետքերով
Տվյալների լրագրություն

Հայ Առաքելական եկեղեցին եկամտային հարկ վճարում է․ պատգամավորի հայտարարության հետքերով

16:42, 12 Օգս, 2026

Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Ղազարյանն այսօր իր ելույթում խոսել է Հայ Առաքելական եկեղեցու և եկեղեցականների միջև աշխատանքային իրավահարաբերությունների ու այդ...

Քրիստինե Վարդանյանի պնդումը սխալ է․ Փաշինյանը նոր Սահմանադրության մասին խոսել է մինչև Ալիևի 2021թ. հայտարարությունը
Սխալ

Քրիստինե Վարդանյանի պնդումը սխալ է․ Փաշինյանը նոր Սահմանադրության մասին խոսել է մինչև Ալիևի 2021թ. հայտարարությունը

14:19, 12 Օգս, 2026

Ազգային ժողովի այսօրվա նիստում ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանն անդրադարձել է նոր Սահմանադրություն ընդունելու անհրաժեշտության վերաբերյալ իշխող քաղաքական ուժի հայտարարություններին և...

Ի՞նչ դեր ունեն ոստիկանությունը, քննիչը, դատախազն ու դատարանը հանցագործության բացահայտման հարցում․ բացատրություն
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ի՞նչ դեր ունեն ոստիկանությունը, քննիչը, դատախազն ու դատարանը հանցագործության բացահայտման հարցում․ բացատրություն

14:17, 11 Օգս, 2026

Երբ որևէ լրատվական նյութում կարդում ենք՝ «ոստիկանությունը բացահայտել է հանցագործությունը» կամ «որտե՞ղ էր ոստիկանությունը», արդյո՞ք դա նշանակում է, որ հենց...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens