ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Պաշտոնական

Արփինե Հովհաննիսյանը սխալ է մեկնաբանում Նիկոլ Փաշինյանի հանձնարարականը

Կառավարության հերթական նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին տրված հանձնարարականը՝ կոշտ հակահարված տալ ֆեյքերին, դարձել է վերջին օրերի քննարկման կարևոր թեմաներից մեկը։ Հարցին անդրադարձել է նաև ԱԺ նախկին պատգամավոր, նախկին ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանը՝ մանիպուլացնելով, սակայն, մի քանի դրվագներ։

11:05, 8 Ապր, 2019

Կառավարության՝ ապրիլի 4-ի նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ որոշ հանցավոր շրջանակներ միլիոններ են ծախսում սոցիալական ցանցերում, լրատվամիջոցներում հասարակական կարծիքի մանիպուլյացիաներ անելու համար, ինչն ազգային անվտանգության խնդիր է: Նա ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին հանձնարարական էր տվել կոշտ հակահարված տալ տարբեր մանիպուլյացիաներին՝ ընդհուպ սոցցանցերում հեղափոխության դրոշներով հանդես եկող ֆեյքերին, որոնք բռնության կոչեր են անում։ Վարչապետը նշել էր, որ այս ամենը պետք է արվի՝ կասկածի տակ չդնելով խոսքի և արտահայտվելու ազատության իրավունքը։

Լրագրողների հետ ճեպազրույցում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը նշել էր, որ «ֆեյքերի» դեմ պայքարը պետք է լինի շատ զգույշ և մտածված․

«Եթե գրառումների մեջ, կլինի ֆեյք, թե սովորական անձ, չկա հանցակազմ, իրավապահ մարմինները որևէ գործողություն իրականացնելու առիթ չունեն։ Եթե կա հանցակազմ, ԱԱԾ-ն և մյուս իրավապահ մարմինները պարտավոր են արձագանքել և իրականացնել համապատասխան միջոցառումներ, որպեսզի կանխեն և բացահայտեն այդ հանցագործությունը։ Որևէ դեպքում չի վնասվելու խոսքի ազատությունը»,— մասնավորապես, նշել էր Վանեցյանը։

24news.am-ին տված հարցազրույցում Արփինե Հովհաննիսյանը հարցադրում է արել, թե արդյո՞ք պետական պաշտոնյաների ասած ստերի դեմ ԱԱԾ-ն ևս պետք է պայքարի, քանի որ թե՛ վարչապետ Փաշինյանը, թե՛ այլ պաշտոնյաներ ասել են բաներ, որոնք չեն արել, հետևաբար ստել են կամ մանիպուլացրել հանրությանը։ Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ կհամաձայնի իշխանության ընտրած այս պայքարի ձևին, եթե ԱԱԾ-ն զբաղվի նաև ստեր տարածող պաշտոնյաներով։

Հարկ ենք համարում նշել, սակայն, որ տիկին Հովհաննիսյանի այս նկատառումը ամենևին էլ չի բխում այն գործողությունների պլանից, ինչը նշել է ԱԱԾ տնօրենը։ Արթուր Վանեցյանն ասել էր, որ ԱԱԾ-ն և մյուս իրավապահ մարմինները պետք է արձագանքեն այն դեպքում, եթե ֆեյք կամ իրական օգտատերերի գրառումներում կա հանցակազմ, այլ ոչ թե պայքարել ցանկացած ֆեյքնյուզի դեմ։ Հետևաբար, տիկին Հովհաննիսյանի նման մեկնաբանությունն այս առումով մանիպուլյատիվ է։

Խոսելով կեղծ լուրերի տարածման մասին՝ Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ սա կեղծ օրակարգ է, և բոլորը գիտեն իշխանության կողմից տարածվող կեղծ լուրերի, հայհոյախառն արտահայտությունների մասին, և դա հանգեցնում է և՛ ազդեցության, և՛ հակազդեցության, և այն մարդիկ, որոնք համամիտ չեն, սկսում են հակառակ գործիքակազմով աշխատել։ Տիկին Հովհաննիսյանը, սակայն, նշում է, որ դա ժանրի կանոններն են, և ԱԱԾ-ն չէ, որ պետք է պայքարի դրա դեմ։ Մի կողմ թողնելով այն, թե որքանով են այս գործողություններն ԱԱԾ գործառույթների մաս կազմում, նշենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորման» «Փաստերի ստուգման հարթակը» բազմիցս անդրադարձել է կեղծ օգտատերերին, կուսակցությունների կողմից իրականացվող քարոզչությանը՝ թե՛ հետաքննությունների, թե՛ զեկույցների տեսքով։ Մեր կողմից մանրամասն անդրադարձ է եղել նրան, թե, օրինակ, ընտրությունների ժամանակ պայքարող քաղաքական ուժերն ինչ գործիքակազմ էին օգտագործում ֆեյսբուքում քարոզչություն իրականացնելու համար և քանի կեղծ օգտահաշիվներ ունեին։

  • Total: 200
  • 200
  • 0

Հարակից հոդվածներ

«Ջերմուկի դեպքերին ՀԱՊԿ-ից արձագանքը եղավ և եղավ անմիջապես»․ Լավրովի երևանյան ստերը
Սխալ

«Ջերմուկի դեպքերին ՀԱՊԿ-ից արձագանքը եղավ և եղավ անմիջապես»․ Լավրովի երևանյան ստերը

11:14, 22 Մյս, 2025

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին Երևանում իր հայ գործընկերոջ՝ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ կայացած ասուլիսում, անդրադառնալով...

«Գենետիկ անհամատեղելիություն»․ ում մասին էին Քոչարյանի խոսքերը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«Գենետիկ անհամատեղելիություն»․ ում մասին էին Քոչարյանի խոսքերը

15:49, 20 Մյս, 2025

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ՝ մայիսի 19-ին, մի շարք լրատվամիջոցների հետ հարցազրույցում պնդել է, թե իր նախագահության տարիներին երբևէ...

«Ո՞վ է կոռուպցիայի Էյնշտեյնը»․ ի՞նչ են ասում բաց աղբյուրները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«Ո՞վ է կոռուպցիայի Էյնշտեյնը»․ ի՞նչ են ասում բաց աղբյուրները

13:58, 20 Մյս, 2025

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մայիսի 19-ին հրապարակված՝ 4 լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը «լրիվ նոր...

Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կապալառուն տուգանքի մատերիալ չէ՞․ ինչու չի ավարտվում 105 մանկապարտեզի վերանորոգումը

18:44, 15 Մյս, 2025

Երևանի թիվ 105 մանկապարտեզի հիմնանորոգման ավարտի ժամկետն անցել է, Երևանի քաղաքապետարանը շինարարական ընկերությանը վճարել է պայմանագրային արժեքի 75%-ը, աշխատանքներն անավարտ...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens