ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանի ասուլիսին հնչած 100 փաստի հետքերով

15:11, 10 Մյս, 2019

Հեղափոխությունից հետո վարչապետ ընտրվելու մեկ տարվա կապակցությամբ մայիսի 8-ին հրավիրված ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց 100 փաստ Հայաստանի մասին, որի ընթացքում, սակայն, հնչեցին մի շարք մանիպուլյատիվ և ապակողմնորոշող թեզեր։

Վարկային պայմանագրերի մասին

Մասնավորապես, Փաշինյանի ներկայացրած 47-րդ փաստը վերաբերում էր 2018 թվականի հոկտեմբերին Եվրոպական ներդրումային բանկի և Կենտրոնական բանկի միջև կնքված 50 մլն եվրո գումարի վարկային պայմանագրին։ Այդ վարկը Հայաստանին տրվում է փոքր և միջին ձեռնարկության վարկավորման նպատակով:

Ըստ Փաշինյանի, այդ վարկը չի հանդիսանում կառավարության պարտք և չի ներառվում պարտքի սահմանափակումների հաշվարկում։

Նշենք, որ չնայած պայմանագիրը կնքվել է հոկտեմբեր ամսին՝ Փաշինյանի վարչապետության ժամանակ, սակայն, ինչպես տեղեկանում ենք սույն տեղեկությունը հաստատող փաստաթղթից, այս ծրագիրը մասնավոր հատվածի ֆինանսավորման երրորդ նախաձեռնությունն է ԵՆԲ և Կենտրոնական բանկի համագործակցությամբ, և 2014 թվականից ի վեր իրականացվել են ՓՄՁ կազմակերպությունների՝ 100 մլն եվրո արժողությամբ ֆինանսավորման ծրագրեր:

Այս թեմային մամուլը անդրադարձ կատարել է նաև 2016 թվականին՝ մանրամասնելով, որ 2014-2020 թթ. մանդատը թույլ է տալիս Եվրոպական ներդրումային բանկին տրամադրել 4,8 միլիարդ եվրո ֆինանսավորում Եվրամիության երաշխիքով։

Քրեակատարողական հիմնարկները բեռնաթափելու մասին

Փաշինյանի մեկ այլ պնդմամբ, Հայաստանում լուծվել է քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածության խնդիրը, և իրականացվել է լայնածավալ քրեական համաներում: Սակայն վարչապետը չի նշում, թե ինչ բացասական հետևանքներ է ունեցել համաներման գործընթացը։

Համաներման մարդասիրական կողմը մի կողմ թողնելով՝ հարկ ենք համարում արձանագրել, որ նոյեմբերի 1-ին պաշտոնապես ընդունված համաներման մասին օրենքից հետո, ոստիկանության տվյալների համաձայն, բացահայտվել են կրկնահանցագործություններ։ 581 ազատ արձակված քաղաքացիներից 30-ը ընդհանուր թվով 42 հանցագործություն են կատարել։

Դավիթ Սանասարյանի քրեական գործի մասին

Ասուլիսի ընթացքում վարչապետն անդրադարձավ ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի դեմ հարուցված քրեական գործին՝ նշելով, որ ինքն է դեմ եղել գործը Հատուկ քննչական ծառայությունում քննելուն։ Փաշինյանը դա պատճառաբանեց հետևյալ կերպ․«Կստացվի, որ մենք կառավարության ներսում ի վիճակի չենք քննել մեր վերաբերյալ քննվող գործերը, այսինքն՝ մենք չունեք բավարար քաղաքական կամք, որ մեր գործերը քննարկենք, ու տալիս ենք ուրիշին, և ուրիշն է, որ մեր հետ կապված քրգործերը քննի»։

Վարչապետը նաև հավելեց, որ եթե օբյեկտիվության համար գործը պետք է գնա Հատուկ քննչական ծառայություն, ինքը ոչ մի խնդիր չի տեսնում։

Նշենք, սակայն, որ ՀՔԾ-ն ստեղծվել է որպես անկախ մարմին, որը պետք է քննի Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված` օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական ծառայողների՝ իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների, ինչպես նաև ընտրական գործընթացների հետ կապված քրեական գործերով նախաքննություն: Դա սահմանվում է ինչպես Հատուկ քննչական ծառայության մասին օրենքով, այնպես էլ Քրեական դատավարության օրենսգրքով։

Ավելին՝ Քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 6-րդ կետով սահմանվում է, որ անհրաժեշտության դեպքում ՀՀ գլխավոր դատախազը կարող է քննչական այլ մարմինների քննիչների վարույթից վերցնել և Հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթին հանձնել քրեական գործեր, որոնք առնչվում են թվարկված պաշտոնատար անձանց հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործություններին, կամ որոնցով այդ անձինք ճանաչված են որպես տուժող, ինչպես նաև ցանկացած այլ քրեական գործ, եթե դրա փաստական հանգամանքներով պայմանավորված` առկա է բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտություն:

Հետևաբար՝ վարչապետի վերոնշյալ պնդումը «բավարար քաղաքական կամքի» հետ աղերսներ չունի և հակասում է օրենքին։

ԱԱԾ-ում փաստաթղթեր ոչնչացնելու մասին

Դիտարկման արժանի է նաև վարչապետի՝ լրագրողներից մեկի հարցին պատասխանը, որի ժամանակ վարչապետը նշեց, թե ԱԱԾ-ից փաստաթղթեր են ոչնչացվել։ Թե ի՞նչ փաստաթղթեր՝ վարչապետը խուսափեց պատասխանել։ «Որ ոչնչացել են, ի՞նչ իմանամ»,- ասաց նա։

Այնուհետև, սակայն, մեկ այլ լրագրողի հարցին պատասխանելիս վարչապետը անուղղակի հակասեց իրեն և ակնարկեց, որ ոչնչացված փաստաթղթերը վերաբերել են խորհրդային Պետական անվտանգության կոմիտեի (КГБ) հետ համագործակցած անձանց։  «Եթե նկատի ունեք խորհրդային Պետական անվտանգության կոմիտեի հետ համագործակցած անձանց ցուցակը, ես ձեզ ասում եմ, որ ԱԱԾ-ում փաստաթղթային արխիվի մեծ մասը ոչնչացված է»,- ասաց Փաշինյանը։

Իսկ արդեն Ազգային ժողովի հարց ու պատասխանի ժամանակ վարչապետը ամբողջովին սրբագրեց խոսքը՝ ասելով, թե նույնիսկ սխալ կլինի ասել, որ փաստաթղթերը ոչնչացվել են, և ճիշտ կլինի ասել, որ իրենց տեղում չեն, որովհետև հնարավոր է ոչ թե ոչնչացվել են, այլ թաքցվել։

Կարինե Կիրակոսյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Ֆրանսիական միջուկային թափոնների մասին կեղծ լուրը՝ ադրբեջանական արշավի առիթ. Courrier France 24-ը և Doppelgänger-ի մեթոդը
Սխալ

Ֆրանսիական միջուկային թափոնների մասին կեղծ լուրը՝ ադրբեջանական արշավի առիթ. Courrier France 24-ը և Doppelgänger-ի մեթոդը

14:05, 2 Հլս, 2025

Հունիսի 25-ին ֆրանսիական courrierfrance24.fr կայքում հայտնվեց «Ֆրանսիական Orano ընկերությունը գաղտնի կերպով Հայաստան է տեղափոխում միջուկային վառելիքի թափոններ, որոնք պահվելու են...

Պապոյանը շարունակում է սխալ տվյալներ տարածել․ աշխատավարձերի մասին տեղեկությունը սխալ է նաև Numbeo-ի տվյալների համեմատականում
Սխալ

Պապոյանը շարունակում է սխալ տվյալներ տարածել․ աշխատավարձերի մասին տեղեկությունը սխալ է նաև Numbeo-ի տվյալների համեմատականում

11:36, 1 Հլս, 2025

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և նրա ղեկավարած նախարարությունը շարունակում են անվստահելի աղբյուրի հիման վրա ոչ հավաստի տվյալներ տարածել։  Հունիսի 18-ին...

BBC-ի լրագրողը փաստական սխալներով և բացթողումներով է ներկայացրել ՀՀ վերջին իրադարձությունները
Սխալ

BBC-ի լրագրողը փաստական սխալներով և բացթողումներով է ներկայացրել ՀՀ վերջին իրադարձությունները

11:21, 30 Հնս, 2025

BBC-ի ռուսական ծառայության հայազգի լրագրող Գրիգոր Աթանեսյանը հարցազրույց է տվել հենց BBC-ին և մի շարք փաստական սխալներ ու բացթողումներ է...

Կաթողիկոսն այցելել է Գերմանիայի հայոց թեմ, հանդիպել Մերկելի հետ. կարգալույծ եղած վարդապետի պնդումների հետքերով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կաթողիկոսն այցելել է Գերմանիայի հայոց թեմ, հանդիպել Մերկելի հետ. կարգալույծ եղած վարդապետի պնդումների հետքերով

14:14, 28 Հնս, 2025

Հունիսի 27-ին Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույցի» տաղավարում կարգալույծ եղած Խորեն վարդապետ Հովհաննիսյանը մի շարք աղմկահարույց պնդումներ է արել ամենայն հայոց կաթողիկոս...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens