ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Պաշտոնական

Ալեն Սիմոնյանի հերքումը նոր հարցեր է առաջացնում. FIP.am-ը հրավիրում է հարցազրույցի

Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 3-ին կրկին անդրադարձել է FIP.am-ի՝ «Կեղծ տվյալներ Ալեն Սիմոնյանի հայտարարագրում» վերտառությամբ հրապարակմանը։

14:04, 3 Հնս, 2019

ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով ներկայացրել է «Հայէկոնոմբանկից» իրեն տրամադրված տեղեկանք, որտեղ նշված է, որ 2018 թ. հունիսի 8-ին Սիմոնյանի պլաստիկ քարտին բացվել էր 16,000 դոլար գումարով վարկային գիծ։ Նույն օրն էլ վերոնշյալ գումարը կանխիկացվել է ամբողջությամբ։ Ըստ Սիմոնյանի, իր  RANGE ROVER EVOQUE մեքենան ձեռք է բերել հենց այս գումարի ներգրավմամբ։

Ալեն Սիմոնյանի Ֆեյսբուքյան ուղիղ եթերը

Ալեն Սիմոնյանն ավելի վաղ նշել էր, որ RANGE ROVER EVOQUE ավտոմեքենան գնել է հունիսի 12-ին 25,500 դոլարով։ Ըստ Սիմոնյանի պնդումների, նա իր նախկին MITSUBISHI ASX ավտոմեքենան վաճառել է 11,500 դոլարով։ Իսկ մնացած գումարը վճարել է վարկային գծով տրամադրված միջոցների հաշվին (16,000 դոլար)։

Սակայն Ազգային ժողովի պատգամավորի ներկայացրած բանկային տեղեկանքը և դրա վերաբերյալ մեկնաբանությունը նոր հարցեր են ի հայտ բերում՝ կապված ԱԺ փոխխոսնակի հայտարարագրերում առկա տվյալների հետ։

Ալեն Սիմոնյանը պնդում է, թե «այդ ժամանակ (մեքենան գնելու ժամանակ-խմբ.) իր միջոցները չեն բավականացրել, և դիմել է այն բանկին, որտեղ տարիներ շարունակ ունեցել է հաշիվ, և խնդրել է վարկային գիծ (overdraft) բացել»։ Մինչդեռ Սիմոնյանի՝ միջոցներ չունենալու մասին հայտարարությունը չի համապատասխանում իր հայտարարագրերում ներկայացված տվյալներին, քանի որ մայիսին՝ պաշտոնը ստանձնելու օրվա հայտարարագրում, որն Էթիկայի հանձնաժողով է ներկայացվել հունիսին, հստակ նշված է, որ Ալեն Սիմոնյանն ունեցել է 16,200 դոլար և 2 մլն դրամ։

FIP.am-ը, հավանաբար, հետաքննություն չէր իրականացնի, եթե Ալեն Սիմոնյանը պատշաճ կերպով ներկայացներ իր հայտարարագրերը։

Բանկից նոր վարկային գիծ ներառելով՝ ԱԺ փոխնախագահն այդ մասին չի ներկայացնում իր հայտարարագրերում, մինչդեռ այն, ըստ կարգի, պետք է ներկայացվեր նոյեմբերին Կենտրոնական ընտրական հանձնաժողովին տրամադրված տարեկան հայտարարագրում։ Այսինքն, եթե Ալեն Սիմոնյանի ներկայացրած փաստերը ճիշտ են, ապա ինքը նաև սխալ հայտարարագիր է ներկայացրել ԿԸՀ՝ թաքցնելով 16 հազար դոլարի վարկը:

Եթե հաշվի առնենք, որ վարկային գիծը ներգրավվել է մինչև հունիսի 15-ը, այսինքն՝ Էթիկայի հանձնաժողով Ալեն Սիմոնյանի կողմից հայտարարագիր ներկայացնելու օրը, ապա գոնե այդ փաստաթղթում, թեկուզ շփոթվելով, ինչպես, Ալեն Սիմոնյանի պնդմամբ, եղել է մեքենայի դեպքում, պետք է նշում լիներ նաև 16,000 դոլար վարկային պարտավորության մասին։ Իսկ հայտարարագրում նշված է 14 մլն դրամ փոխառություն (այն ներգրավվել է բնակարան ձեռք բերելու համար)։

Հաշվի առնելով ԱԺ փոխնախագահի հայտարարագրերում առկա տվյալները՝ FIP.am-ի թիմը ի գիտություն է ընդունում Ալեն Սիմոնյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշածը, սակայն պնդումը, որը ԱԺ պատգամավորի հայտարարագրերում կեղծ տվյալներ կան, մնում է իրական (և էլ ավելի է հիմնավորվում)։ Խմբագրությունը հրավիրում է Ալեն Սիմոնյանին դեմ առ դեմ հարցազրույցի, որը կհեռարձակվի առանց խմբագրման, ցանկության դեպքում՝ ուղիղ եթերով, FIP.am-ի կայքում և ֆեյսբուքյան էջում։

FIP.am-ի խմբագրություն

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Ալիևների անշարժ գույքի փաթե՞թն է, թե՞ գազի անդորրագիրը. Աննա Հակոբյանին վերագրվող «գույքի» հետքերով
Ֆեյք

Ալիևների անշարժ գույքի փաթե՞թն է, թե՞ գազի անդորրագիրը. Աննա Հակոբյանին վերագրվող «գույքի» հետքերով

12:13, 17 Հնվ, 2021

Համացանցում և լրատվական կայքերում տարածվում է մի «սենսացիոն փաստաթուղթ», որով, իբրև, ապացուցվում է, որ առաջին տիկին Աննա Հակոբյանին է փոխանցվել...

#45 ՓԱՍՏԱՉԱՓ․ Ադրբեջանական հետքն ու մոսկովյան այցը
Տեսանյութեր

#45 ՓԱՍՏԱՉԱՓ․ Ադրբեջանական հետքն ու մոսկովյան այցը

20:25, 16 Հնվ, 2021

«Փաստերի ստուգման հարթակի» «Փաստաչափ» հաղորդումը ներկայացնում է հունվարի 1-15-ը հայկական մեդիադաշտում տեղ գտած կեղծ լուրերը՝ ադրբեջանական ապրանքների ու ադրբեջանցիների` ՀՀ-ում...

Արցախի կորսված հուշարձանները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Արցախի կորսված հուշարձանները

12:15, 16 Հնվ, 2021

44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցան տարածքներ, որոնցում կան մի շարք հայտնի և ոչ այնքան հայտնի հայկական պատմամշակութային հուշարձաններ։...

Զինվորների հիմնադրամի վարչական ծախսերի մասին լուրերը մանիպուլացվում են․ ինչպես «ուսապարկերը» կոնյակ չեն գնելու
Մանիպուլյատիվ

Զինվորների հիմնադրամի վարչական ծախսերի մասին լուրերը մանիպուլացվում են․ ինչպես «ուսապարկերը» կոնյակ չեն գնելու

18:22, 15 Հնվ, 2021

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի (1000 դրամների հիմնադրամ) խորհրդի նախկին անդամ Մեսրոպ Մանուկյանը հունվարի 15-ին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ հայտարարելով,...

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens

Բաժանորդագրվե՛ք մեր լրահոսին

Ծանոթացեք փաստերի ստուգման շաբաթական թարմացումներին՝ անմիջապես Ձեր փոստից

×