ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Պաշտոնական

Ճանապարհատրանսպորտային պատահարներն ու դրանց զոհերը․ սև վիճակագրություն

19:56, 13 Հնս, 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 7-ին ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ հայտարարելով, որ ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի թիվը հունվար ամսին (2019 թ.), նախորդ տարվա հունվարի համեմատ, էապես նվազել է։

«Ճիշտ է՝ պատահարների ու դրանց հետևանքով վիրավորների թիվն աճել է, բայց նաև ավտոմեքենաների թվի աննախադեպ աճ ենք ունեցել 2018-ին»,- գրել էր վարչապետը։

Փաստերի ստուգման հարթակը որոշեց գնալ վարչապետի այս գրառման հետքերով։

Ոստիկանությանը խնդրեցինք տրամադրել 2017 և 2018 թվականների, ինչպես նաև 2019 թ․ առաջին եռամսյակում արձանագրված ՃՏՊ-ների, դրանց հետևանքով զոհերի և վիրավորների թիվը։

Եվ այսպես, ըստ ոստիկանության տվյալների՝

2017 թ. արձանագրվել է 3535 ՃՏՊ, զոհերի թիվը՝ 279, վիրավորներինը՝ 5179։

2018 թ․ գրանցվել է 4111 ՃՏՊ, զոհերի թիվը՝ 343, վիրավորներին՝ 5950-ը։

Ինչ վերաբերում է 2019-ին, ապա վարչապետի հայտարարությունը ճիշտ է, ի տարբերություն 2018 թ. հունվարի, երբ ՃՏՊ-ների հետևանքով զոհվել էր 37 մարդ, 2019-ի հունվարին զոհերի թիվը 20 է եղել։ Սակայն եթե դիտարկում ենք առաջին եռամսյակում գրանցված ՃՏՊ-ները, ապա այստեղ պատկերն այնքան էլ հուսադրող չէ։ Հունվարից-մարտ ընկած ժամանակահատվածում արդեն գրանցվել է 936 ՃՏՊ, որի հետևանքով զոհվել է 63, մարմնական վնասվածք է ստացել 1399 մարդ։

Ճանապարհային ոստիկանության աշխատանքից հանրությունն առավելապես սկսեց բողոքել անցյալ տարվա մայիսից։ 2018 թ. հեղափոխությունից հետո հասարակական դժգոհության մեծ ալիք սկսվեց ընդդեմ ՃՈ-ի՝ կառույցին մեղադրելով անգործության մեջ։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ որոշեցինք համեմատել 2017 և 2018 թվականների մայիս-դեկտեմբեր ամիսների վիճակագրությունը։

Այսպես, 2017 թ. մայիս-դեկտեմբեր ամիսներին հանրապետությունում արձանագրվել է 2639 ՃՏՊ, որի հետևանքով զոհվել է 225 մարդ, մարմնական վնասվածքներ է ստացել 3826-ը։

2018 թ․ նույն ժամանակահատվածում արձանագրվել է 3060 ՃՏՊ՝ 16 տոկոսով ավել նախորդ տարվա ցուցանիշից։ Վիրավորների թիվը ևս աճել է 15,4 տոկոսով՝ 4416 մարդ։ Ինչ վերաբերում է զոհերին, ապա զոհերի թիվը ևս աճել է, սակայն ավելի քիչ՝ համեմատած պատահարների և վիրավորների թվի աճի հետ։ Նախորդ տարվա մայիս-դեկտեմբեր ամիսներին ՃՏՊ-ների հետևանքով զոհվել է 243 մարդ, որը 8 տոկոսով է ավել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։

Ըստ ամիսների վերլուծելով պատահարները՝ տեսնում ենք, որ առավել վատ է պատկերը դեկտեմբեր ամսին։ Այստեղ ՃՏՊ-ների թիվն աճել է 32,6 տոկոսով, վիրավորների թիվը՝ 37,4 տոկոսով, զոհերի թիվը՝ 69,5 տոկոսով։ Ամենաշատ զոհերը, սակայն, գրանցվել են օգոստոսին՝ 42 ։

ՃՏՊ-ների թվի կտրուկ աճ է արձանագրվել հուլիս և նոյեմբեր ամիսներին, համապատասխանաբար՝ 26,2 և 29 տոկոսով։

Վիրավորների թվի նվազում նկատվել է միայն հոկտեմբերին։ Այդ ամիս վիրավորների թիվը, 2017 թ. հոկտեմբերի համեմատ, նվազել է մոտ 5 տոկոսով։ Մյուս բոլոր ամիսներին գրանցվել է վիրավորների թվի աճ։  Բացի դեկտեմբերից, աճը հատկապես ակնառու է եղել նաև նոյեմբեր ամսին՝ 35,5 տոկոս։

Քիչ թե շատ «հուսադրող» է պատկերը ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թվի վիճակագրության մասով։ Այստեղ՝ մայիս, հունիս, սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին գրանցվել է զոհերի թվի նվազում՝ 2017 թ. նույն ամիսների համեմատ։

Այսպիսով, կարող ենք փաստել, որ վերջին տարիներին համաչափ աճում են և՛ ճանապարհատրանսպորտային պատահարները, և՛ դրանց հետևանքով մարմնական վնասվածք ստացած մարդկանց թիվը։

Ինչ վերաբերվում է ՃՏՊ-ների հետևանքով զոհերին, ապա այս տարվա առաջին եռամսյակում ունեցած զոհերի թիվը թեև նվազել է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, սակայն դա առավելապես պայմանավորված է հենց անցյալ տարվա առաջին եռամսյակում ՃՏՊ-ների հետևանքով զոհերի ավելի քան կրկնակի աճով։

Սևադա Ղազարյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Հաագայի դատարանում ևս Ադրբեջանը կրկնեց բազմիցս հերքված կեղծ թեզերը
Սխալ

Հաագայի դատարանում ևս Ադրբեջանը կրկնեց բազմիցս հերքված կեղծ թեզերը

18:46, 31 Հնվ, 2023

Հունվարի 30-ին՝ ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանում «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» հայցով լսումների ընթացքում, Ադրբեջանի ներկայացուցիչ Էլնուր Մամադովը «անհիմն մեղադրանք» է որակել...

Ծիծեռնակաբերդի խճուղին կշարունակի շահագործվել առանց 4-րդ գոտու․ քաղաքապետարանի խոստման հետքերով
Առանց վճռի

Ծիծեռնակաբերդի խճուղին կշարունակի շահագործվել առանց 4-րդ գոտու․ քաղաքապետարանի խոստման հետքերով

18:25, 31 Հնվ, 2023

2022 թվականի մայիսի 20-ին փլուզվեց Ծիծեռնակաբերդի խճուղու մի հատվածը։ Քաղաքային իշխանությունները ձեռնամուխ եղան փլուզված հատվածի վերականգնմանը և խոստացան սեղմ ժամկետներում...

Հաագայում Ադրբեջանը կեղծում է․ Ալիևը քանիցս հայերին հորդորել է հեռանալ ԼՂ-ից
Մանիպուլյատիվ

Հաագայում Ադրբեջանը կեղծում է․ Ալիևը քանիցս հայերին հորդորել է հեռանալ ԼՂ-ից

16:33, 31 Հնվ, 2023

Հունվարի 30-ին՝ ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանում «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» հայցով լսումների ընթացքում, Ադրբեջանի ներկայացուցիչ Էլնուր Մամադովը հայտարարել է, թե Հայաստանի...

ՀՀ-ն նահանջել է կոռուպցիայի ընկալման համաթվում՝ ի հեճուկս կառավարության կանխատեսման
Տվյալների լրագրություն

ՀՀ-ն նահանջել է կոռուպցիայի ընկալման համաթվում՝ ի հեճուկս կառավարության կանխատեսման

16:15, 31 Հնվ, 2023

Transparency International միջազգային ոչ կառավարական կազմակերպությունը հրապարակել է կոռուպցիայի ընկալման 2022 թվականի զեկույցը, համաձայն որի՝ Հայաստանը 2021 թվականի համեմատ վատթարացրել...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens