ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Պաշտոնական

Fip.am-ը դիմել է դատարան՝ ընդդեմ Երևանի մետրոպոլիտենի

14:56, 8 Հլս, 2019

Փաստերի ստուգման հարթակը դատական հայց է ներկայացրել «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի դեմ։ 

 Վերջերս Ազգային անվտանգության ծառայությունը լայնամասշտաբ ստուգումներ է սկսել Երևանի մետրոպոլիտենում։ Մամուլում այս կապակցությամբ սկսել են շրջանառվել լուրեր, որ չարաշահումների մեծ մասը կապված է Մետրոպոլիտենի ենթակայության տակ գտնվող տարածքների վարձակալական պայմանագրերի ու դրանցում առկա կոռուպցիոն ռիսկերի հետ։

Փաստերի ստուգման հարթակը հարցում ուղարկեց «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ին՝ խնդրելով տրամադրել տարածքների վարձակալության պայմանագրերի արժեքներն ու վարձակալող կազմակերպությունների ցանկը։

Սակայն Երևանի մետրոպոլիտենը մերժեց տրամադրել պահանջված տեղեկատվությունը՝ պատճառաբանելով, որ դրանք հանդիսանում են առևտրային գաղտնիք պարունակող փաստաթղթեր։

Տեղեկացնենք, սակայն, որ ըստ Քաղաքացիական օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին կետի, «տեղեկատվությունն առևտրային գաղտնիք է, եթե այն երրորդ անձանց անհայտ լինելու ուժով ունի իրական կամ հնարավոր առևտրային արժեք, չկա օրինական հիմքով այն ազատորեն ստանալու հնարավորություն, և տեղեկատվություն ունեցողը միջոցներ է ձեռնարկում դրա գաղտնիության պահպանման համար»։

Վերոնշյալ հոդվածի բովանդակությունից ուղղակի բխում է, որ տեղեկատվությունը կարող է համարվել առևտրային գաղտնիք, եթե՝

  1. այն երրորդ անձանց համար անհայտ է,
  2. երրորդ անձանց համար անհայտ լինելու ուժով ունի իրական կամ հնարավոր առևտրային արժեք,
  3. տեղեկատվությունը վերաբերում է կազմակերպության ձեռնարկատիրական գործունեությանը,
  4. չկա օրինական հիմքերով այն ազատորեն ստանալու հնարավորություն,
  5. տեղեկատվության տնօրինողը միջոցներ է ձեռնարկում դրա գաղտնիության պահպանման համար։

Փաստերի ստուգման հարթակի հարցմամբ պահանջվող տեղեկությունների տիրապետումը որևէ այլ մրցակից կազմակերպության կողմից չի կարող օգտագործվել շահույթ ստանալու նպատակով, հետևաբար՝ այդ տեղեկատվությունը չի կարող ունենալ որևէ առևտրային արժեք։

Եվ քանի որ Երևանի մետրոպոլիտենը պետական կառույց է, որը գտնվում է Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ, հարց է առաջանում նաև, թե ինչո՞ւ հանրությունը չպետք է տեղյակ լինի իր սեփականությունը հանդիսացող տարածքների վարձակալության պայմանագրերի արժեքների ու դրանք վարձակալած ընկերությունների մասին։ 

Հաշվի առնելով այս ամենը և հարցման տրամադրման ապօրինի մերժումը՝ Փաստերի ստուգման հարթակը դիմում է դատարան՝ խնդրելով պարտավորեցնել տրամադրել պահանջվող տեղեկությունները։

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Հայաստանում կիբեռհանցագործությունների թիվը կտրուկ աճում է
Տեսանյութեր

Հայաստանում կիբեռհանցագործությունների թիվը կտրուկ աճում է

11:56, 21 Օգս, 2026

2026-ի առաջին վեց ամիսներին Հայաստանում կիբեռհանցագործությունների թիվը գրեթե հասել է ամբողջ 2025-ի ցուցանիշին։ Ինչպե՞ս է Հայաստանը հակազդում աճող կիբեռսպառնալիքներին՝ տեսանյութում։...

Կառավարության ծրագրի հնարավորությունն ու  փաստացի իրացման ցուցանիշը․ Նազելի Բաղդասարյանի հայտարարության ստուգումը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կառավարության ծրագրի հնարավորությունն ու փաստացի իրացման ցուցանիշը․ Նազելի Բաղդասարյանի հայտարարության ստուգումը

17:12, 20 Օգս, 2026

Օգոստոսի 19-ին Ազգային ժողովում ունեցած ելույթի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նազելի...

Բանակում ինքնասպանությունների միասնական թիվ չկա․ պաշտոնական տվյալները հակասում են միմյանց
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Բանակում ինքնասպանությունների միասնական թիվ չկա․ պաշտոնական տվյալները հակասում են միմյանց

11:36, 20 Օգս, 2026

Վերջին շրջանում բանակում ոչ մարտական պայմաններում մահվան, հատկապես ինքնասպանության դեպքերը լայն քննարկման թեմա են դարձել։ Յուրաքանչյուր նոր դեպքից հետո հնչում...

Ընդդիմադիր պատգամավորի պնդումները՝ փաստերի համադրությամբ
Տեսանյութեր

Ընդդիմադիր պատգամավորի պնդումները՝ փաստերի համադրությամբ

17:30, 18 Օգս, 2026

Ընդդիմադիր պատգամավորի հնչեցրած մի շարք պնդումներ ՀԱՊԿ-ի և 2022-ի սեպտեմբերյան ագրեսիայի վերաբերյալ չեն համապատասխանում փաստերին։ Մանրամասները՝ https://fip.am/50850

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens