ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Լրատվական

Իլոն Մասկը Լուկաշենկոյին մեքենա չի նվիրել

17:41, 9 Սպտ, 2019

ՍԽԱԼ

Սեպտեմբերի 2-ին ուսումնական նոր տարվա առիթով Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այցելել էր Մինսկի N93 դպրոց, որտեղ աշակերտները, կարևորելով էլեկտրական տրանսպորտի դերն ու շրջակա միջավայրի պահպանությունը, հետաքրքրվել էին էլեկտրոտրանսպորտով, մեքենաների ու հեծանիվների վարձույթով (8:35ր):

Անդրադառնալով բարձրացված հարցին՝ Լուկաշենկոն ասել էր, որ ինքն ունի էլեկտրական «Տեսլա» մեքենա և որ այդ մեքենան իրեն նվիրել է ամերիկացի գյուտարար ու գործարար Իլոն Մասկը՝ «Տեսլա Մոթորս» ընկերության հիմնադիրը։ «Ես էլեկտրական մեքենա՝ «Տեսլա» ունեմ, որը երբեմն փորձարկում եմ: Մասկն է նվիրել»,— մասնավորապես, հայտարարել էր Լուկաշենկոն։ Ավելին, Բելառուսի նախագահը մանրամասնել էր, որ Մասկը տեսել է իրեն էլեկտրական հեծանիվ վարելիս։  «Տեսնելով ինձ մոտոցիկլետով՝ ասել էր՝ «ձեր նախագահը երկանիվ մոտոցիկլետ է վարում»: Դա մեր՝ Մինսկի գործարանի արտադրած էլեկտրոնային մոտոցիկլետն էր: Իհարկե, «Տեսլայի» նման 180 կմ/ժ արագություն չունի, բայց շատ հաճելի է»,- ասել էր Բելառուսի նախագահը:

Լուկաշենկոյի այս հայտարարությունը բուռն քննարկումների առիթ էր դարձել երկրում, ինչից հետո՝ սեպտեմբերի 6-ին, Белорусский партизан-ն անդրադարձել էր թեմային և Twitter սոցիալական ցանցում «Ո՞վ է իրականում նվիրել Լուկաշենկոյին 165 000 դոլար արժողությամբ էլեկտրական մեքենա» վերնագրով հրապարակում արել: Այստեղ էլ օգտատերերից մեկը Մասկին հարցրել էր՝ արդյո՞ք նա է Լուկաշենկոյին մեքենա նվիրել։ Մասկը, ի պատասխան, պաշտոնապես հերքել էր այդ տեղեկատվությունը: 

Ըստ էության, սակայն, ապատեղեկատվությունը սկիզբ է առել բելառուսական CTB հեռուստաալիքից, որից հետո մի շարք լրատվամիջոցներով տարածվել է Լուկաշենկոյի հայտարարությունն ու Իլոն Մասկի հերքումը (PEN TB, Meduza, currenttime.tv, HB, auto.tut.by, BBC): 

Հիշեցնենք, որ դեռ 2017 թվականին Լուկաշենկոն փորձարկել էր Tesla S P100D մոդելը, ապա Գոմելի մարզ կատարած աշխատանքային ուղևորության ընթացքում խոսելով էլեկտրական տրանսպորտային միջոցների արտադրության մասին՝ ասել, որ այդ մեքենայով զարգացրել է  280կմ/ժ արագություն՝ վախենալով, որ այն կարող է «թռչել»: Մինչդեռ, այս մոդելի արագությունը չի կարող գերազանցել 250 կմ/ժ-ը:  

Այսպիսով, Բելառուսի բազմամյա նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն առաջին անգամը չէ, որ շփոթություն է առաջացնում իր հանրության մեջ «Տեսլա» մեքենաների վերաբերյալ։

Մարջան Չոբանյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Ֆրանսիական միջուկային թափոնների մասին կեղծ լուրը՝ ադրբեջանական արշավի առիթ. Courrier France 24-ը և Doppelgänger-ի մեթոդը
Սխալ

Ֆրանսիական միջուկային թափոնների մասին կեղծ լուրը՝ ադրբեջանական արշավի առիթ. Courrier France 24-ը և Doppelgänger-ի մեթոդը

14:05, 2 Հլս, 2025

Հունիսի 25-ին ֆրանսիական courrierfrance24.fr կայքում հայտնվեց «Ֆրանսիական Orano ընկերությունը գաղտնի կերպով Հայաստան է տեղափոխում միջուկային վառելիքի թափոններ, որոնք պահվելու են...

Պապոյանը շարունակում է սխալ տվյալներ տարածել․ աշխատավարձերի մասին տեղեկությունը սխալ է նաև Numbeo-ի տվյալների համեմատականում
Սխալ

Պապոյանը շարունակում է սխալ տվյալներ տարածել․ աշխատավարձերի մասին տեղեկությունը սխալ է նաև Numbeo-ի տվյալների համեմատականում

11:36, 1 Հլս, 2025

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և նրա ղեկավարած նախարարությունը շարունակում են անվստահելի աղբյուրի հիման վրա ոչ հավաստի տվյալներ տարածել։  Հունիսի 18-ին...

BBC-ի լրագրողը փաստական սխալներով և բացթողումներով է ներկայացրել ՀՀ վերջին իրադարձությունները
Սխալ

BBC-ի լրագրողը փաստական սխալներով և բացթողումներով է ներկայացրել ՀՀ վերջին իրադարձությունները

11:21, 30 Հնս, 2025

BBC-ի ռուսական ծառայության հայազգի լրագրող Գրիգոր Աթանեսյանը հարցազրույց է տվել հենց BBC-ին և մի շարք փաստական սխալներ ու բացթողումներ է...

Կաթողիկոսն այցելել է Գերմանիայի հայոց թեմ, հանդիպել Մերկելի հետ. կարգալույծ եղած վարդապետի պնդումների հետքերով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կաթողիկոսն այցելել է Գերմանիայի հայոց թեմ, հանդիպել Մերկելի հետ. կարգալույծ եղած վարդապետի պնդումների հետքերով

14:14, 28 Հնս, 2025

Հունիսի 27-ին Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույցի» տաղավարում կարգալույծ եղած Խորեն վարդապետ Հովհաննիսյանը մի շարք աղմկահարույց պնդումներ է արել ամենայն հայոց կաթողիկոս...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens