ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Լրատվական

«Պուտինի պահանջը՝ կամ Քոչարյանը կազատվի, կամ ինքը չի գա Երևան»․ Ի՞նչ էին պնդում հայաստանյան ԶԼՄ-ները

18:38, 25 Սպտ, 2019

Հայաստանյան մի շարք ԶԼՄ-ներ, հոկտեմբերի 1-ին Երևանում կայանալիք  Եվրասիական տնտեսական խորհրդի վեհաժողովին ընդառաջ, բազմաթիվ հրապարակումներ են արել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցության հնարավոր չեղարկման կամ վեհաժողովը Մոսկվա տեղափոխելու վերաբերյալ՝ պայմանավորելով այդ պնդումը Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ անազատության մեջ գտնվելու հանգամանքով:

Պուտինը չի գա Երևան, մինչև …

Պուտինի այցի հնարավոր չեղարկման մասին բազմաթիվ հրապարակումներով է հանդես եկել Hayeli.am լրատվական կայքը։ Մասնավորապես, 2019 թվականի սեպտեմբերի 5-ի՝ «Պուտինի նոր պահանջը Փաշինյանին․ իրավիճակը բարդանում է» վերտառությամբ հրապարակման մեջ, վկայակոչելով սեփական աղբյուրները, կայքը պնդել է, որ Պուտինը ՀՀ իշխանություններին Քոչարյանին կալանքից ազատելու պահանջ է ներկայացրել։

«Պուտինը թարմացրել է իր պահանջներն ուղղված ՀՀ իշխանությանը՝ Ռոբերտ Քոչարյանի մասով։ Իրավիճակն այսպիսին է՝ կա՛մ Քոչարյանը պետք է ազատության մեջ լինի, կա՛մ Պուտինը պետք է այցելի Քոչարյանին տեսակցելու», — նշված է հրապարակման մեջ։  

Թեմայի վերաբերյալ մեկ այլ՝ սեպտեմբերի 7-ի հրապարակման մեջ լրատվամիջոցը շարունակել է պնդել, որ ՌԴ նախագահն իր՝ Հայաստան կատարելիք այցի քննարկումների շրջանակում մի քանի պայման է առաջ քաշել, որոնցից մեկը Քոչարյանի «ազատությանն է վերաբերել»։ Կայքը նաև պնդել է, որ ըստ իր տեղեկությունների՝ մինչև հոկտեմբերի 1-ի վերաժողովը Քոչարյանն արդեն ազատության մեջ է լինելու, «հակառակ պարագայում,  հնարավոր է, անգամ Պուտինը չեղարկի այցը»:

«Հայաստանյան այցի ժամանակ, ըստ ամենայնի, տեղի է ունենալու Քոչարյանի հետ Պուտինի հանդիպումը, որի համար կալանավայրը լավագույն վայրը չէ»,- ասվում է հրապարակման մեջ: Կայքը չէր բացառել նաև, որ այս պահանջի չիրականացման դեպքում վեհաժողովը տեղափոխվի Մոսկվա։ Ի դեպ, Hayeli.am-ը պատկանում է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի քրոջը՝ Անժելա Թովմասյանին։ 

«Ժողովուրդ» օրաթերթն էլ սեպտեմբերի 10-ին գրել էր, որ ռուսաստանյան շրջանակներից իրեն հայտնի է դարձել, որ Պուտինը որոշում ունի Հայաստան չգալու: Թերթն այցի չեղարկումը նույնպես պայմանավորել էր Քոչարյանի գործոնով՝ պնդելով, որ ՌԴ նախագահի համար ՀՀ այցի միակ նախապայմանը երկրորդ նախագահի հետ հանդիպելն է։ 

«Ժամանակ» օրաթերթը ևս անդրադարձել էր Պուտինի կողմից ՀՀ-ին ներկայացվող նախապայմաններին, սակայն դրանք, ըստ թերթի պնդումների, վերաբերում էին ոչ միայն Քոչարյանի ազատությանը, այլև գազի գնի շուրջ բանակցություններին։ Թերթը պնդել էր, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին է փոխանցել Պուտինի «այն դիրքորոշումը, ըստ որի՝ եթե նրա հոկտեմբերին նախատեսված այցի ժամանակ Քոչարյանը չլինի ազատության մեջ, ապա գազի գնի շուրջ բանակցություններն անիմաստ և անարդյունք են լինելու»: Այս տեղեկությունն ԱԳՆ-ն ավելի ուշ հերքել էր։

Քոչարյանը կմնա անազատության մեջ

Սեպտեմբերի 17-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց Քոչարյանի պաշտպանական խմբի՝ ՍԴ որոշման հիման վրա վերջինիս խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը։ Ավելին՝ սեպտեմբերի 20-ի դատական նիստում դատավոր Դանիբեկյանը մերժեց նաև պաշտպանական կողմի մեկ այլ՝ գրավի դիմաց Քոչարյանին ազատելու միջնորդությունը։

Սեպտեմբերի 25-ին էլ Վճռաբեկ դատարանը մերժեց Քոչարյանի պաշտպանների՝ Վերաքննիչ դատարանի որոշման դեմ բողոքը քննելու միջնորդությունը․ դրանով պաշտպանական կողմը խնդրում էր բեկանել այդ որոշումը և օրինական ուժ տալ  Արցախի նախկին և ներկա նախագահներ Արկադի Ղուկասյանի ու Բակո Սահակյանի երաշխավորությամբ իրենց պաշտպանյալին ազատ արձակելու Առաջին ատյանի դատարանի որոշմանը։  

Պուտինը կգա Երևան

Ու չնայած Քոչարյանին կալանքի տակ թողնելու՝ դատավոր Դանիբեկյանի երկու որոշմանը, ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն սեպտեմբերի 23-ին հայտարարեց, որ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 1-ին այցելելու է Երևան՝ Եվրասիական տնտեսական խորհրդի վեհաժողովին մասնակցելու նպատակով։ Ավելի ուշ ռուսաստանյան պետական «ՏԱՍՍ» գործակալությանը տեղեկությունը հաստատել էր նաև ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ 

Պուտինը Քոչարյանին չի տեսակցի քրեակատարողական հիմնարկում 

Հայաստանյան մամուլը նաև պնդում էր, որ Պուտինի կողմից պահանջ է ներկայացվել ՀՀ իշխանություններին՝ Քոչարյանին քրեակատարողական հիմնարկում տեսակցելու վերաբերյալ։ Այս տեղեկությունն առաջինը շրջանառել է «Փաստ» թերթը՝ պնդելով, որ ՌԴ նախագահի աշխատակազմը սպառնացել է ԵԱՏՄ գագաթնաժողովը տեղափոխել Մոսկվա այն բանից հետո, երբ հայկական կողմը մերժել է կազմակերպել վերջինիս այցը ՔԿՀ։

«Թեպետ մեր աղբյուրները չեն պարզաբանում ՔԿՀ այցելելու պատճառները, սակայն պետք է ենթադրել, որ խոսքը Ռոբերտ Քոչարյանին այցելելու Վլադիմիր Պուտինի ցանկության մասին է», — գրել էր թերթը:

Zham.am կայքն էլ գրել էր, որ Կրեմլի իր աղբյուրների համաձայն՝ ՌԴ-ից Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին «բաց տեքստով են հասկացրել, որ եթե Պուտինը այցելի Հայաստան, ապա նա ցանկանում է հանդիպել նաև Քոչարյանի հետ»։

FIP.am-ի հետ զրույցում ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը հերքեց այս տեղեկությունը՝ նշելով, որ Երևանը երբևէ որևէ խողովակով նման առաջարկ/պահանջ չի ստացել ռուսական կողմից։ Նա նաև հավելեց, որ սեպտեմբերի 25-ին ԱԳՆ-ում տեղի է ունեցել ԵԱՏՄ երկրների արտաքին գերատեսչությունների պատվիրակությունների հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են գագաթնաժողովի նախապատրաստական և արարողակարգային հարցերը, և ռուսական կողմն այդ քննարկման ընթացքում ևս չի հայտնել Պուտինի՝ քրեակատարողական հիմնարկ այցը կազմակերպելու առաջարկ։ 

Այսպիսով՝ հայաստանյան մի շարք լրատվամիջոցների կողմից օրեր շարունակ  տարածվող «հավաստի լուրերը», պնդումները, որ Վլադիմիր Պուտինը չի գա Հայաստան, մինչև Ռոբերտ Քոչարյանը չլինի ազատության մեջ, չէին համապատասխանում իրականությանը։ 

Նանե Մանասյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

#InterCheck. Արդյո՞ք տարածված լուսանկարներում Վլադիմիր Պուտինի որդին է
Ֆեյք

#InterCheck. Արդյո՞ք տարածված լուսանկարներում Վլադիմիր Պուտինի որդին է

18:06, 3 Փտր, 2023

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները: Տարածաշրջան Վրաստանյան factcheck.ge-ն ստուգել է...

Երևանը, Ստոկհոլմն ու Օսլոն հերքում են Արամ Զ. Սարգսյանին. սկանդինավյան խաղաղապահների առաջարկ չի եղել
Սխալ

Երևանը, Ստոկհոլմն ու Օսլոն հերքում են Արամ Զ. Սարգսյանին. սկանդինավյան խաղաղապահների առաջարկ չի եղել

15:40, 3 Փտր, 2023

Հունվարի 31-ին Հանրային հեռուստաընկերության եթերում «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը պնդել է, թե ԼՂ-ում տեղակայվելու համար սկանդինավյան երկրներից խաղաղապահների զորակազմ...

Ծիծեռնակաբերդի խճուղու ոդիսականը․ քաղաքապետարանը չգիտի՝ երբ կկառուցեն
Տեսանյութեր

Ծիծեռնակաբերդի խճուղու ոդիսականը․ քաղաքապետարանը չգիտի՝ երբ կկառուցեն

15:01, 3 Փտր, 2023

Ի հեճուկս խոստման, Ծիծեռնակաբերդի խճուղին ամբողջապես ոչ միայն չի վերականգնվել, այլ նաեւ կառուցապատողի հետ առաջացած խնդիրների պատճառով հայտնի չէ, թե...

Հաագայի դատարանում ևս Ադրբեջանը կրկնեց բազմիցս հերքված կեղծ թեզերը
Սխալ

Հաագայի դատարանում ևս Ադրբեջանը կրկնեց բազմիցս հերքված կեղծ թեզերը

18:46, 31 Հնվ, 2023

Հունվարի 30-ին՝ ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանում «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» հայցով լսումների ընթացքում, Ադրբեջանի ներկայացուցիչ Էլնուր Մամադովը «անհիմն մեղադրանք» է որակել...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens