ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Պաշտոնական

Արդյո՞ք Փաշինյանի լոսանջելեսյան հանրահավաքի ժամանակ Ամուլսարին վերաբերող պաստառներն արգելվել են

15:18, 27 Սպտ, 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Լոս Անջելեսում սեպտեմբերի 22-ին տեղի ունեցած հանրահավաքից հետո որոշ լրատվամիջոցներ և ֆեյսբուքյան  օգտատերեր սկսեցին գրել այն մասին, որ միջոցառմանն արգելվել են Ամուլսարին վերաբերող պաստառները:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել էր ԱՄՆ: Սեպտեմբերի 22-ին Լոս Անջելեսի կենտրոնում գտնվող Գրանդ Փարքում վարչապետն իր հրավիրած հանրահավաքին հանդես էր եկել ելույթով։ Ըստ Los Angeles Daily News կայքի՝ Փաշինյանի հրավիրած ցույցին մասնակցել էր մոտ 10,000 մարդ։ 

 Հանրահավաքից հետո որոշ ամերիկահայ օգտատերեր, իսկ այնուհետև արդեն նրանց հղում տալով՝ հայաստանցի բնապահպան ակտիվիստներ բարձրաձայնեցին, որ միջոցառման կազմակերպիչներն արգելել են բնապահպանական պաստառներով ակտիվիստներին մասնակցել հանրահավաքին: 

Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Գրիգորյանը սեպտեմբերի 20-ին ֆեյսբուքում հրապարակում էր կատարել՝ ներկայացնելով հանրահավաքի մանրամասները և կանոնները: Ըստ դրանց՝ հանրահավաքի տարածքում արգելվելու էին 8.5’’ x 11’’ (21.59սմ x 27.94սմ) չափսից ավելի մեծ պաստառներ: 

Տեղեկությունը ստուգելու համար «Փաստերի ստուգման հարթակը» կապվեց Լոս Անջելեսում հանրահավաքին մասնակցած քաղաքացիների հետ: 

Ըստ այդ աղբյուրների՝ մեծ պաստառների արգելքը գործել է անվտանգության աշխատակիցների (ոստիկաններ), հանրահավաքի կազմակերպիչների կողմից: Գլենդելաբնակ նկարիչ Գալուստ Գյոդելը Fip.am-ի հետ զրույցում նշեց, որ ինքը մասնակցել է հանրահավաքին և շապիկի վրա գրված էր #saveamulsar գրությունը։ Սակայն շապիկն անվտանգության աշխատակիցներից թաքցրել է. «Պաստառներ ներս չէին թողնում, բայց դա ընտրովի էր։ Այնտեղ կային բազմաթիվ պաստառներ, որոնց վրա գրված էր «դուխով» և նման բաներ։ Իսկ Ամուլսարին վերաբերող պաստառների մուտքն արգելված էր։ Դրա համար գրառումներն արել էի շապիկիս վրա, որ կարողանայինք մարմնի վրա (շորի տակից) փաթաթելով ներս մտցնենք։ Այդպես էլ արեցինք»։ 

Fip.am-ի հետ զրույցում հանրահավաքի մեկ այլ մասնակից, որը խնդրեց չհրապարակել իր անունը, հաստատեց Գյոդելի խոսքերը: Նա մասնակցել է ինչպես Ինտերնացիոնալ հյուրանոցի մոտ անցկացված ակցիային, այնպես էլ հանրահավաքին: Լոս Անջելեսի բնակչուհին նշեց, որ Փաշինյանի նկարներով պաստառներ է տեսել, որոնք, ըստ կանոնի, պետք է արգելվեին. «Ես տեսել եմ պաստառներ Փաշինյանի նկարներով 8.5՛՛ x 11՛՛ չափսից ավելի մեծ, բայց ոչ այնքան մեծ, որքան մեր պաստառները: Չեմ կարծում, թե ամերիկացի ոստիկաններին ասվել էր կանգնեցնել ակտիվիստներին կամ Ամուլսարի պաստառներն արգելել: Երբ ոստիկանները խոսում էին մեզ հետ, նրանք ակցիային դեմ չէին: Նրանք դեմ էին պաստառների չափսերին»: 

Լուսանկարը՝ Ռուզան Սոխոյանի

Բնակչուհին նշում է, որ իրենց ակցիան բացասական վերաբերմունքի է արժանել հանրահավաքի մասնակից այլ քաղաքացիների կողմից։ «Մյուս հայերը հանրահավաքի ժամանակ դեմ էին մեր բողոքի ակցիային: Նրանք պատռում էին մեր պաստառները, ասում, որ մենք պետք է հեռանանք, որ մենք չենք հասկանում հայկական քաղաքականությունը»:

Ինչ վերաբերում է պաստառների չափանիշներին, ապա մեր զրուցակիցը նշեց, որ առաջին անգամ էր նման կանոնի մասին լսում: Ըստ նրա՝ Կալիֆորնիայում կամ ԱՄՆ-ում մեծ չափսի պաստառների դեմ օրենք կամ կանոն չկա. «Մենք Ամուլսարի նշաններով իրերը հանրահավաքին տարանք՝ թաքցնելով դրանք մեր վերնաշապիկների և տաբատների մեջ: Երբ ոստիկանները մեզ տեսան, ստիպեցին հեռանալ և դուրս գալ հանրահավաքի տարածքից: Մենք պատասխանեցինք, որ նրանք մեր իրավունքներն են խախտում՝ չթողնելով այդ պաստառներով մասնակցել հանրահավաքին: Սակայն նրանք մեզ հակադարձեցին, որ սա մասնավոր միջոցառում է, և իրենք պարտավոր են հետևել, որ կազմակերպիչների կանոնները չխախտվեն»: 

Փասադենայի բնակչուհի Ռուզան Սոխոյանը նույնպես մասնակցել է հանրահավաքին: Նա պատմեց, որ սեպտեմբերի 22-ին Գրանդ Փարքը ցանկապատով փակել էին և միայն մի տեղից էին թույլ տալիս մտնել, որտեղ անվտանգության աշխատողները ստուգում էին մարդկանց պայուսակները. «Պաստառս տեսնելով՝ հայտնեցին, որ չի կարելի դրանով մտնել: Երբ խնդրեցի բացատրել, թե ինչն է արգելքի պատճառը, անվտանգության աշխատողն ասաց, որ Գրանդ Փարքում միջոցառում անցկացնելու պայմաններից մեկն է, որ պաստառներ չպետք է լինեն: Մուտքից մի քիչ հեռու գնացի, պաստառս ցանկապատի տակով մտցրի հանրահավաքի տարածք, իսկ հետո հիմնական մուտքով մտա ու այն վերցրի: Սակայն ներսում հերթապահող ոստիկաններն եկան հետևիցս, ձեռքիցս պաստառն առան ու ասացին չի կարելի: Ասացի, եթե փայտն է խնդիրը, կարող եմ ստվարաթուղթը պոկել, փայտը թողնել: Ասացին՝ չէ, ընդհանրապես չի կարելի: Ու ոստիկանը սկսեց աչքիս առաջ պաստառը պատռել»:

Լուսանկարը՝ Ռուզան Սոխոյանի
Լուսանկարը՝ Ռուզան Սոխոյանի

Ռուզանը շեշտեց, որ թե՛ ոստիկանը, թե՛ անվտանգության աշխատողը նույն բանն էին ասում՝ Գրանդ Փարքի միջոցառումների ժամանակ պաստառներ չեն թույլատրվում։

«Ես իրան հատուկ հարցրեցի՝ արդյո՞ք միջոցառման կազմակերպիչները, այսինքն՝ փաշինյանենք են պահանջել, որ պաստառներ չլինեն: Ի պատասխան՝ ոստիկանն ասաց, որ միջոցառումից առաջ են իրենց տեղեկացրել այս պայմանների մասին»,- նշեց կինը։

Fip.am-ն ուսումնասիրեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի տեսագրությունը՝ ստուգելու, թե արդյո՞ք երևացող բոլոր պաստառները համապատասխանել են 8.5՛՛ x 11՛՛ չափսին, ինչը համարժեք է 21.5սմ x 27.94սմ-ին կամ, մոտավորապես, A4 ձևաչափի թղթին:

«Ազատություն» ռադիոկայանի տեսագրության մեջ, ուսումնասիրելով հավաքվածներին, պարզ է դառնում, որ հանրահավաքին սակավաթիվ պաստառներ են եղել, հիմնականում ՀՀ դրոշներ են ծածանվել։ 11:13-ին երևում է պաստառ Նիկոլ Փաշինյանի դեմքով և խաչով, 46:06-ին՝ դեղին պաստառ վարչապետի դեմքով ու «դուխով» վերտառությամբ: Նույն րոպեին երևում է նաև «Վերադարձրեք Կարենին հայրենիք» խորագրով պաստառ: Նշվածներն ակնհայտորեն գերազանցում են պահանջվող չափսերը: 

Հավելենք, որ «Փաստերի ստուգման հարթակը» գրել է նաև Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Գրիգորյանին՝ խնդրելով մեկնաբանել իրավիճակը, սակայն հոդվածի հրապարակման պահի դրությամբ որևէ արձագանք չի ստացել: 

Այսպիսով, միանշանակ հնարավոր չէ պնդել, որ Լոս Անջելեսում տեղի ունեցած հանրահավաքին արգելվել են հատկապես Ամուլսարին վերաբերող պաստառները, սակայն, փաստացի, անվտանգության աշխատողների կողմից եղել է երկակի վերաբերմունք այս հարցին, քանի որ, այնուամենայնիվ, մեծ պաստառներ նկատվել են հանրահավաքին։ 

Լուսինե Ոսկանյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը

13:15, 7 Մյս, 2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով»՝ նախատեսված է կառուցել 17 նոր ջրամբար։  Այսպես, ըստ միջոցառումների ծրագրի, նշված հինգ...

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք
Սխալ

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք

10:25, 7 Մյս, 2025

Ֆեյսբուքի հայալեզու տիրույթում մայիսի 6-ի ուշ երեկոյից տարածվում է Երևանի փողոցներից մեկում նկարահանված մի տեսանյութ, որում ոստիկանները՝ կարմիր բերետներով, մահակներով...

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող
Սխալ

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող

17:13, 6 Մյս, 2025

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում արդեն երկու օր է տեղեկություն է տարածվում, թե Հաագայի միջազգային դատարանը ճանաչել է Հայաստանին որպես Արցախի հուշարձանների...

Տասը տարիների ընթացքում ՊԵԿ-ի դեմ ներկայացվել է ավելի քան 12 հազար դատական հայց․ դրանց թիվը կտրուկ աճել է 2016 թ․-ից
Տվյալների լրագրություն

Տասը տարիների ընթացքում ՊԵԿ-ի դեմ ներկայացվել է ավելի քան 12 հազար դատական հայց․ դրանց թիվը կտրուկ աճել է 2016 թ․-ից

11:38, 6 Մյս, 2025

2015-2025 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի դեմ Վարչական դատարան է ներկայացվել 12,506 հայցադիմում։ Դրանց թիվը կտրուկ աճել է...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens