ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Չդասակարգված

Լևոն Զուրաբյանի պատասխանը «Փաստերի ստուգման հարթակին»

16:47, 29 Հկտ, 2019

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը անդրադարձել է «Փաստերին ստուգման հարթակում» սեպտեմբերի 11-ին հրապարակված «Ամուլսարի հանքի պայմանագրի վերաբերյալ ՀԱԿ փոխնախագահի պնդումները մանիպուլյատիվ են» հոդվածին։

Զուրաբյանի անդրադարձն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. 

«Ժամանակակից աշխարհում ընդունված մի լրատվական մեթոդաբանություն կա, որի իմաստն է քաղաքական կամ հասարակական գործիչների ներկայացրած փաստերի ստուգումը, այսինքն, իրականության և ապացուցված փաստերի հետ նրանց պնդումների առերեսումը։ Այդ մեթոդը կոչվում է «փաստերի ստուգում» կամ  անգլերեն՝ fact-checking։ 

Սեպտեմբերի 11-ին FIP.am կայքը, որը մասնագիտանում է հենց այդ բնագավառում, հրապարակել է հոդված, որում վերլուծվում են «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի ընթացքում արտահայտված իմ մի քանի մտքերը։ 

Հրապարակմանը ծանոթանալուց հետո որոշեցի այդ fact-checking-ը ենթարկել նույն մեթոդաբանությամբ fact-checking-ի, այսինքն՝ փաստերի ստուգմամբ վերլուծել ներկայացված «փաստերի ստուգումը»։ Ստորև ներկայացնում եմ այդ քննության արդյունքները։ 

Ամբողջ ընդերքը Լիդիանին «ձրի» նվիրելու մասին

FIP.am-ի կողմից իմ պնդումների առաջին քննությունը հենց այդպես է վերնագրված: Առանց մեջբերելու իմ խոսքը, այսինքն, փաստերի ստուգման ենթակա պնդումը, (ինչը fact-checking-ի բուն իմաստի ուղղակի խախտում է), հեղինակը նախ և առաջ, չգիտես ինչու, մեջբերում է Լիդիանի հետ կառավարության կնքած պայմանագրի 2.1 կետը և մեղադրում է ինձ «մանիպուլյացիայի» մեջ։ Մեջբերում եմ. «…հանքավայրի օգտագործման արդյունքում ընդերքօգտագործողի ստացած շահույթը դառնում է նրա սեփականությունը, և պայմանագրի այս կետը հակասական համարելը կամ կոռուպցիոն որակելը մանիպուլյացիա է»: 

Ամբողջ խնդիրը, սակայն, այն է, որ իմ խոսքում ես որևէ անդրադարձ կամ հղում պայմանագրի 2.1 կետին չեմ կատարել, ընդհանրապես պայմանագրի առանձին վերցրած որևէ կետ «հակասական կամ կոռուպցիոն» չեմ «որակել», հետևաբար «մանիպուլյացիա» արել եմ ոչ թե ես, այլ տվյալ fact-checking-ի հեղինակը, որն ինձ վերագրել է իմ կողմից չասված հիմնավորումներ։

Ավելորդ չեմ համարում մեջբերել այս խնդրին վերաբերող իմ խոսքի ամբողջական սղագրությունը. մի բան, որն անելու պարտականությունը «փաստեր ստուգողինն» էր։ Հարցազրույցի 30։38 վայրկյանին ես ասում եմ. «…եթե դուք կարդաք, թե Լիդիանի հետ ինչ են պայմանավորվել, դուք կտեսնեք, որ ամբողջ ընդերքը նվիրվում է Լիդիանին», իսկ 32։15-ին ավելացնում եմ. «Եթե Ադրբեջանը նավթ է թույլ տալիս հանել, որը նույնպես էկոլոգիական խնդիրների հետ է կապված, բայց նրանք ասում են. ախպեր ջան, էս նավթը դուք շահագործում եք, Shell-ն ա, ով ա, BP-ն ա, էսքանը ձեզ է գալիս, էսքանը SOCAR-ին կամ Ադրբեջանի կառավարությանը։ Էս պայմանագրով, որ նայում ես ամբողջությամբ, ամբողջ ընդերքը էդ սահմանում ձրի հանձնվում է Լիդիանին, այսինքն պետությանը հասնում է միայն շահութահարկը, ռոյալթիները՝ ռոյալթի հարկը, այսինքն 40—50 միլիոն դոլար։ Այ սա ցույց է տալիս, որ մենք գործ ունենք կոռուպցիոն գործարքի հետ»։

Մեջբերումից պարզ է դառնում, որ գործարքը «կոռուպցիոն» եմ համարում (և ոչ թե «հակասական», ինչպես ինձ «ձեռի հետ» վերագրում է հոդվածի հեղինակը)՝ ելնելով նրանից, որ պայմանագրում գծված սահմաններում գտնվող որոշակի ծավալի ընդերքը «ձրի», այսինքն առանց պետության մասնաբաժնի (փայատիրության), հանձնվում է ընդերքօգտագործողին՝ այն օգտագործելուց ստացած ողջ շահույթը միայնակ տնօրինելու արտոնությամբ։ Թեև հարցազրույցում սա ապացուցելու համար ես որևէ հղում չեմ կատարել պայմանագրի կետերի վրա, ասածս հաստատվում է առաջին հերթին պայմանագրի 2.1 կետով, որը գծում է հանքի սահմանները և հաստատում է տիրապետման հանձնվող ընդերքի ծավալը և ժամանակաշրջանը, այնուհետև 2.3 կետով, որը մեջբերել է «փաստերը ստուգող» հոդվածի հեղինակը, ինչպես նաև 3.4.16 կետով, որին կանդրադառնամ ստորև։ 

Այս պնդմանը «փաստեր ստուգողը» փորձում է հակադարձել երկու փաստարկով։ Նախ, հեղինակը հիշեցնում է, որ ընդերքօգտագործողը, համաձայն պայմանագրի, պարտավոր է մուծել «պետական տուրքերը և ընդերքօգտագործման վճարներն ու բնակչության անվտանգության և առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների վճարները», ինչպես նաև նշում է պայմանագրի N1 հավելվածի 1-ին մասով սահմանված «ընդերքօգտագործողի կողմից օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ֆինանսական առաջարկների» հետ կապված ծախսերը՝ եզրակացնելով, որ նախատեսվող «ներդրումների ընդհանուր գումարը կազմում է 75,180,000,000 դրամ», և որ, հետևաբար, «պետությունն անվճար նվիրում չի իրականացնում»։ Բանն այն է, սակայն, որ N1 հավելվածը ընդամենը ներկայացնում է հանքարդյունաբերության իրականացման համար անհրաժեշտ ծախսերը։ Այո, հանքերն օգտագործելու համար անհրաժեշտ են երկրաբանահետախուզական աշխատանքներ, ընդերքօգտագործման փաստաթղթերի փաթեթի ձևակերպում, հանքավայրի նախապատրաստումը շահագործման, ներառյալ շենքերի, շինությունների և օժանդակ կառույցների ստեղծում, անհրաժեշտ լեռնահանքային սարքավորումների ձեռքբերում, լցակույտերի և հանքաքարի պահեստների տեղադրման նախապատրաստում և այլն, այսինքն այն ամենը, ինչը ներկայացված է N1 հավելվածում և կազմում է վերոհիշյալ 75,180,000,000 դրամի ծախսը, որը «փաստեր ստուգողը» ներկայացնում է որպես «ներդրումային ծրագիր»։ Հարկային օրենսգրքի, «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» օրենքի և «Ընդերքի մասին» օրենսգրքի համաձայն, պետական տուրքերը և ընդերքօգտագործման վճարները (ռոյալթին, ինչի մասին ես խոսում եմ հարցազրույցում) ու բնակչության անվտանգության և առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների վճարները նույնպես դիտարկվում են որպես ծախս, որը նվազեցվում է շահույթը հաշվարկելու համար։ Օրենքով սահմանված և հանքի շահագործման համար անհրաժեշտ ծախսերը, հետևաբար, չեն կարող ներկայացվել որպես ներդրում և ապացույց, թե իբր ընդերքը ձրի չի տրվում «Լիդիանին»։

«Փաստեր ստուգողի» երկրորդ փաստարկը հետևյալն է. «Լիդիանի պայմանագիրը շարադրված է ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թ. որոշմամբ ընդունված «Օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման պայմանագրի օրինակելի ձևի», ինչը նրա կարծիքով հերքում է գործարքի կոռուպցիոն բնույթը։ Սա նույնպես լուրջ փաստարկ չէ։ Օրինակելի ձևը կրում է ընդամենը պայմանագրի ընդհանուր հիմքը և պայմանագրի առարկան և հասկացությունները սահմանող ուղենիշի բնույթ և չի կարող բացառել կառավարության համար ավելի նպաստավոր դրույթների ընդգրկումը պայմանագրի մեջ։ Հակառակը կնշանակեր, որ կառավարությունը, 2012 թվականին նման օրինակելի ձև սահմանելով, կոռուպցիան հանքարդյունաբերության ոլորտում ուղղակի դրել է ինստիտուցիոնալ հիմքի վրա։

Ոսկու և արծաթի մասին 

Այս բաժնում ներկայացնելով իմ պնդումը այսպես՝ «պայմանագրում հստակեցված չէ, որ հանքի շահագործման արդյունքում կարելի է հանքարդյունահանել միայն ոսկի և արծաթ»՝ «փաստերի ստուգման» հեղինակը նորից խախտում է կանոնները՝ չներկայացնելով իմ խոսքի սղագրությունն ամբողջությամբ, ինչը թույլ է տալիս նրան հեշտությամբ քննադատել իմ ասածը։ Նա մեջբերում է պայմանագրի այն հատվածը, որտեղ գրված է հանածոյի տեսակների և քանակի մասին, համարելով սա իմ ասածի հերքում։ 

Նորից ստիպված եմ հեղինակի փոխարեն կատարել իր գործը։ Եվ այսպես, հարցազրույցի 34։27 պահից սկսած ես ասում եմ հետևյալը. «Հստակ չի գրված, որ դուք կարող եք այնտեղից հանել միայն ոսկի կամ արծաթ, այլ գրված է, որ ուղղակի էդ տրվող ընդերքի մեջ կա էսքան ոսկի ու էսքան արծաթ։ Բայց միևնույն ժամանակ տեսեք, ինչ կետ կա։ Ես ուզում եմ հրապարակեմ էդ կետը, որովհետև սա սենսացիոն բան է այդ պայմանագրի մեջ։ Խոսքը նրա մասին է. եթե Լիդիանը հայտնաբերում է հանածոներ, որոնց մասին նրանք տեղյակ չէին, «նոր հայտնաբերված օգտակար հանածոների արդյունահանում չիրականացնելու դեպքում իրականացնել դրա պահուստավորումը կառավարության սահմանած կարգով»։ Այսինքն, այստեղից անուղղակիորեն հետևում է, որ եթե նրանք հայտնաբերում են, օրինակի համար, ուրան կամ չգիտեմ ինչ՝ որևէ նոր հետաքրքիր բաներ, կարող են դա օգտագործել իրենց նպատակներով։ Պահուստավորում են էն դեպքում, եթե չեն օգտագործում, օրինակ, եթե որոշում են ընդունում, որ չեն օգտագործում, էդ դեպքում կառավարությունը վերցնում է։ Բայց դա միայն այդ դեպքում։ Այսինքն, պայմանագիրը թույլ է տալիս ցանկացած գտած նոր հանածոներ օգտագործել իրենց իրավունքներով։ Սա կոռուպցիա չի՞։ Սա ֆանտաստիկայի ոլորտից չի՞։ Այսինքն, քո ընդերքը այ սենց տվել ես, ասում ես, ինչ ուզում եք, արեք»։

Այսինքն, ես հարցազրույցում հաստատում եմ, որ պայմանագրի մեջ «գրված է, որ տրվող ընդերքի մեջ կա էսքան ոսկի ու էսքան արծաթ, միևնույն ժամանակ, նշում եմ, որ պայմանագիրը հստակ չի գրում, «որ դուք կարող եք այնտեղից հանել միայն ոսկի կամ արծաթ», և այն թույլ է տալիս զբաղվել նաև այլ հանածոներով, եթե Լիդիանը հայտնաբերում է «նոր օգտակար հանածոներ»։ Փաստորեն, հոդվածագիրը կտրում է խոսքիցս իմ արձանագրումը, որ պայմանագիրը նշում է հանածոյի տեսակները (ոսկին և արծաթը) և նրանց քանակները, և պայմանագրի հենց այդ հատվածը դնում է որպես իմ խոսքերի հերքում, մինչդեռ, ես, ընդունելով պայմանագրում այդ կետի առկայության փաստը, իմ պնդման համար լրիվ այլ հիմնավորում եմ տվել։ Այդ հիմնավորումը հոդվածագիրը հերքել չի կարողանում և դիմում է դրան հակադարձելու մեկ այլ հնարքի։

Նոր հայտնաբերված օգտակար հանածոների արդյունահանման մասին 

Բան այն է, որ պայմանագրի 3.4.16 կետի վերջին նախադասությունը պարզ ասում է. «Նոր հայտնաբերված օգտակար հանածոների արդյունահանում չիրականացնելու դեպքում իրականացնել դրա պահուստավորումը կառավարության սահմանած կարգով»։ Այստեղից պարզ հետևում է, որ պայմանագիրը թույլ է տալիս Լիդիանին իրականացնել նոր հայտնաբերված օգտակար հանածոների արդյունահանում և միայն «չիրականացնելու դեպքում» այդ հանածոն պետք է պահուստավորվի կառավարության սահմանած կարգով։ Բայց այստեղ էլ «փաստերի ստուգողը» գտնում է պայմանագիրը կոռուպցիոն գնահատվելուց պաշտպանելու միջոցը։ Դրա համար, պարզվում է, բավարար է ասել, որ «նույն պահանջն ամրագրված է «Ընդերքի մասին» օրենսգրքի 59-րդ հոդվածի 2-րդ մասի 14-15 կետերում», եզրակացնելով, որ «պայմանագրի խնդրահարույց կետերն ամենևին էլ խնդրահարույց չեն, այլ սահմանված են ՀՀ օրենսդրությամբ և իրավական կարգավորումներով»: Ինչպես երևում է, «փաստերի ստուգողը» չի տեսնում պայմանագրի և օրենքի գործառույթների միջև տարբերությունը։ Օրենքը սահմանում է այն շրջանակները, որում պետք է գործեն օրենքի կարգավորման ոլորտի սուբյեկտները, իսկ պայմանագիրը սահմանում է լրացուցիչ պարտավորություններ, որոնց մասին այդ սուբյեկտները պայմանավորվում են պայմանագրի միջոցով։ Հենց ամբողջ խնդիրն այն է, որ պայմանագիրը ուղղակի կրկնում է օրենքի կարգավորումը, որի կարիքը չկար էլ, և որևէ նոր պարտավորություն չի սահմանում Լիդիանի համար, ինչը ևս մեկ անգամ հաստատում է, որ ընդերքը առանց որևէ վերապահումների և սահմանափակումների նվիրվում է Լիդիանին։ 

Այսպիսով,

«Ամուլսարի հանքի պայմանագրի վերաբերյալ ՀԱԿ փոխնախագահի պնդումները մանիպուլյատիվ են» հոդվածի հեղինակ Գայանե Գասոյանի պնդումները անհիմն են, խախտված է փաստերի ստուգման մեթոդաբանությունը, ճիշտ չեն ներկայացված ստուգման ենթակա հայտարարությունները, իսկ քննարկվող ակնհայտ կոռուպցիոն ռիսկերը հնարավոր չէ արդարացնել օրենսդրության և կառավարության որոշումների վրա հղումներով այն պարզունակ տրամաբանությամբ, որ պայմանագրի առանձին դրույթները ուղղակի կրկնում են այդ իրավական կարգավորումները։ Հետևաբար, ընդհանուր առմամբ արժևորելով քննադատության ինստիտուտը և փաստերի ստուգման մեթոդաբանությունը, տվյալ դեպքում հնչեցրած քննադատությունը ընդունելի չեմ համարում»։

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Պատգամավորների ճիշտ ու սխալ հայտարարությունները արտաքին պարտքի մասին
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Պատգամավորների ճիշտ ու սխալ հայտարարությունները արտաքին պարտքի մասին

14:20, 21 Հնս, 2025

Վերջին օրերին Հայաստանի արտաքին պարտքի թեման դարձել է քաղաքական ակտիվ քննարկումների առարկա։ Մասնավորապես, Ազգային ժողովի պատգամավոր, «Հայաստան» խմբակցության անդամ Արմենուհի...

ՀՀ պետական զինանշանից Արարատ լեռը չի հեռացվել․ Սոլովյովը կեղծիք է տարածում
Սխալ

ՀՀ պետական զինանշանից Արարատ լեռը չի հեռացվել․ Սոլովյովը կեղծիք է տարածում

17:45, 19 Հնս, 2025

Ռուսաստանցի հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովը, Полный контакт с Владимир Соловьевым հաղորդմանը, խոսելով Հայաստանի ներքաղաքական վիճակի մասին, հայտարարել է, թե Հայաստանի զինանշանից...

«ՀԷՑ-ը Կարապետյանից վերցնում են, որ թուրքերին տան»․ Կրեմլի քարոզիչը կեղծ պնդում է անում
Սխալ

«ՀԷՑ-ը Կարապետյանից վերցնում են, որ թուրքերին տան»․ Կրեմլի քարոզիչը կեղծ պնդում է անում

11:42, 19 Հնս, 2025

Հայաստանյան մի շարք լրատվամիջոցներ ակտիվորեն տարածում են Կրեմլի քարոզիչ Անդրեյ Արեշևի հոդվածը՝ հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիա...

Հայաստանը՝ Կրեմլի «Մատրյոշկայի» թիրախում․ ցանցը հայտնի է հետխորհրդային տարածքում ապատեղեկատվական հարձակումներով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Հայաստանը՝ Կրեմլի «Մատրյոշկայի» թիրախում․ ցանցը հայտնի է հետխորհրդային տարածքում ապատեղեկատվական հարձակումներով

15:10, 18 Հնս, 2025

Հետխորհրդային երկրներում ապատեղեկատվական արշավներ իրականացնող «Մատրյոշկա» անունով կրեմլյան ցանցը առաջին անգամ թիրախավորել է Հայաստանը: Մասնավորապես, հունիսի 12-ից սկսած, ցանցի բոտերը*...

Հարակից հոդվածներ

Պատգամավորների ճիշտ ու սխալ հայտարարությունները արտաքին պարտքի մասին
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Պատգամավորների ճիշտ ու սխալ հայտարարությունները արտաքին պարտքի մասին

14:20, 21 Հնս, 2025

Վերջին օրերին Հայաստանի արտաքին պարտքի թեման դարձել է քաղաքական ակտիվ քննարկումների առարկա։ Մասնավորապես, Ազգային ժողովի պատգամավոր, «Հայաստան» խմբակցության անդամ Արմենուհի...

ՀՀ պետական զինանշանից Արարատ լեռը չի հեռացվել․ Սոլովյովը կեղծիք է տարածում
Սխալ

ՀՀ պետական զինանշանից Արարատ լեռը չի հեռացվել․ Սոլովյովը կեղծիք է տարածում

17:45, 19 Հնս, 2025

Ռուսաստանցի հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովը, Полный контакт с Владимир Соловьевым հաղորդմանը, խոսելով Հայաստանի ներքաղաքական վիճակի մասին, հայտարարել է, թե Հայաստանի զինանշանից...

«ՀԷՑ-ը Կարապետյանից վերցնում են, որ թուրքերին տան»․ Կրեմլի քարոզիչը կեղծ պնդում է անում
Սխալ

«ՀԷՑ-ը Կարապետյանից վերցնում են, որ թուրքերին տան»․ Կրեմլի քարոզիչը կեղծ պնդում է անում

11:42, 19 Հնս, 2025

Հայաստանյան մի շարք լրատվամիջոցներ ակտիվորեն տարածում են Կրեմլի քարոզիչ Անդրեյ Արեշևի հոդվածը՝ հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիա...

Հայաստանը՝ Կրեմլի «Մատրյոշկայի» թիրախում․ ցանցը հայտնի է հետխորհրդային տարածքում ապատեղեկատվական հարձակումներով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Հայաստանը՝ Կրեմլի «Մատրյոշկայի» թիրախում․ ցանցը հայտնի է հետխորհրդային տարածքում ապատեղեկատվական հարձակումներով

15:10, 18 Հնս, 2025

Հետխորհրդային երկրներում ապատեղեկատվական արշավներ իրականացնող «Մատրյոշկա» անունով կրեմլյան ցանցը առաջին անգամ թիրախավորել է Հայաստանը: Մասնավորապես, հունիսի 12-ից սկսած, ցանցի բոտերը*...

FIP.AM

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge




Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens