ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Տվյալների լրագրություն

Քանի ՀՀ քաղաքացի կա Ռուսաստանում և քանիսն են ստացել քաղաքացիություն

12:11, 29 Նյմ, 2019

Հայկական լրատվամիջոցները նոյեմբերի 25-ին, հղում անելով ռուսական աղբյուրներին, հայտնեցին, որ 2019 թվականին ռուսական անձնագիր է ստացել Հայաստանի 17 հազար քաղաքացի:

Նյութի սկզբնաղբյուրն է «Իզվեստիա» թերթը, որին Ռուսաստանի միգրացիոն տեղաշարժերի մասին տվյալները փոխանցել է Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարությունը (ՌԴ ՆԳՆ): 

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց ստուգել, թե արդյո՞ք այս տվյալները համապատասխանում են իրականությանը, ինչպես նաև՝ ինչ առանձնահատկություններ են ունեցել բնակչության հոսքի միտումները Հայաստանից Ռուսաստան նախորդ տարիներին:

Այսպես, ՌԴ ներքին գործերի նախարարության պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2019 թվականի հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում Ռուսաստանի քաղաքացիություն է ձեռք բերել 17,082 հայաստանցի:

Հատկանշական է, որ նախորդ տարի նույն ժամանակահատվածում ՌԴ քաղաքացիություն ձեռք բերած հայաստանցիների թիվն ավելի մեծ է եղել: ՌԴ ՆԳՆ տվյալների համաձայն՝ 2018 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին այդ երկրի քաղաքացի է դարձել ՀՀ 19,936 քաղաքացի: 

ՀՀ քանի՞ քաղաքացի է ստացել ՌԴ անձնագիր վերջին տարիներին

Ինչ վերաբերում է տարեկան կտրվածքներին, ապա ուսումնասիրելով ՌԴ ՆԳՆ տվյալները՝ մենք պարզեցինք, որ վերջին տարիների ընթացքում ՌԴ քաղաքացիություն ձեռք բերած ՀՀ քաղաքացիների թվով բացարձակ ռեկորդ է գրանցվել 2018 թվականին: 12 ամիսների ընթացքում Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել 27,134 հայաստանցի: 

Համեմատության համար նշենք, որ 2017 թվականի 12 ամիսների ընթացքում այդ թիվը կազմել է 25,144: 2016 թվականին ռուսական անձնագիր է ստացել ՀՀ 22,264 քաղաքացի, իսկ 2015-ին՝ 18,653: 

Փաստացի, 2015 թվականի հունվարից մինչև 2019 թվականի սեպտեմբեր ամիս Հայաստանից հեռացել և Ռուսաստանի քաղաքացիություն է ձեռք բերել, ընդհանուր առմամբ, 88,013 անձ:  

Այլ ցուցանիշներ

ՌԴ ՆԳՆ միգրացիոն ծառայությունը ներկայացնում է նաև այլ տվյալներ այդ երկրում փաստացի բնակվող՝ այլ երկրների քաղաքացիների վերաբերյալ: 

Այսպես, 2016 թվականին Ռուսաստանում ըստ բնակության հասցեի գրանցված է եղել 631,746 հայաստանցի, 2017-ին՝ 606,557, իսկ 2018 թվականին՝ 595,718: 

Հատկանշական է, որ նրանց ոչ զգալի մասը միայն ունի Ռուսաստանում կեցության իրավունք: 2016-ին ՌԴ-ում կեցության իրավունք է ունեցել ՀՀ 65,842 քաղաքացի, 2017-ին՝ 66,043, իսկ 2018 թվականին՝ ընդամենը 63,974:  

Ինչ վերաբերում է 2019 թվականին, ապա այս տարվա առաջին 9 ամիսների տվյալների համաձայն՝ ՌԴ-ում հաշվառված է ՀՀ 483,928 քաղաքացի: Նրանցից միայն 61,204-ն ունի կեցության իրավունք: 

Ի՞նչ են անում հայաստանցիները Ռուսաստանում

Հայաստանից Ռուսաստան մեկնողների գերակշռող մասն ունի աշխատելու նպատակ: 

2016 թվականին աշխատանքի նպատակով Ռուսաստան է մեկնել 209,887 ՀՀ քաղաքացի, 2017-ին՝ 232,247, իսկ 2018-ին՝ 207,945 քաղաքացի: 

Միգրացիոն ծառայության կողմից հաշվառված անձանց թվում քիչ չեն նաև կրթության նպատակով մեկնածները: 2016 թվականին կրթություն ստանալու նպատակով Ռուսաստան է մեկնել 8786 ՀՀ քաղաքացի, 2017-ին՝ 8321, իսկ 2018-ին՝ 9801:

Ուսումնասիրված 3 տարիների ընթացքում Ռուսաստանում հաշվառված ՀՀ քաղաքացիների զգալի մասը որպես այցելության նպատակ նշել է մասնավոր գործունեությունը:

2016 թվականին մասնավոր նպատակներով Ռուսաստան է մեկնել 99,251 ՀՀ քաղաքացի, 2017-ին՝ 89,657, իսկ 2018-ին՝ 87,459 քաղաքացի:


Լուսինե Ոսկանյան

  • Total: 1
  • 0
  • 1
Թեգեր` անձնագիրՌԴ քաղաքացիություն

Հարակից հոդվածներ

Վերջին 5 տարում ՌԴ անձնագիր ստացած ՀՀ քաղաքացիների թիվը.  2021 թ. առաջին կիսամյակում այդ թվերը կտրուկ աճել են
Տվյալների լրագրություն

Վերջին 5 տարում ՌԴ անձնագիր ստացած ՀՀ քաղաքացիների թիվը. 2021 թ. առաջին կիսամյակում այդ թվերը կտրուկ աճել են

11:28, 28 Հլս, 2021

Վերջին օրերին համացանցում տեղեկություն տարածվեց, որ 2021 թ. հունվար-հունիս ամիսներին Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել  21,900 հայաստանցի:  «Փաստերի ստուգման հարթակը» որոշեց...

Հարակից հոդվածներ

Վերջին 5 տարում ՌԴ անձնագիր ստացած ՀՀ քաղաքացիների թիվը.  2021 թ. առաջին կիսամյակում այդ թվերը կտրուկ աճել են
Տվյալների լրագրություն

Վերջին 5 տարում ՌԴ անձնագիր ստացած ՀՀ քաղաքացիների թիվը. 2021 թ. առաջին կիսամյակում այդ թվերը կտրուկ աճել են

11:28, 28 Հլս, 2021

Վերջին օրերին համացանցում տեղեկություն տարածվեց, որ 2021 թ. հունվար-հունիս ամիսներին Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել  21,900 հայաստանցի:  «Փաստերի ստուգման հարթակը» որոշեց...

FIP.AM

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge




Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens