ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Առանց վճռի

Գևորգ Պետրոսյանի լանսարոտյան հեղափոխությունը․ ինչպես նպատակահարմարը դարձավ ապազգային

15:00, 13 Մյս, 2020
ԱՌԱՆՑ ՎՃՌԻ

ԱՌԱՆՑ ՎՃՌԻ

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն ու արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը վերջին օրերին քննադատում են ԱԺ-ի կողմից Լանսարոտեի կոնվենցիայի վավերացումը։ Մինչդեռ 10 տարի առաջ երկու գործիչները, լինելով նախարարներ, նպատակահարմար էին համարում այս կոնվենցիայի ստորագրումը։

Ազգային ժողովի կողմից մայիսի 11-ին վավերացված «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան բուռն քննարկումների առարկա է դարձել։ Կոնվենցիան, որը հայտնի է ընդունման վայրի՝ Լանսարոտեի անունով, քննադատության են ենթարկում նաև որոշ իրավաբաններ, ԱԺ պատգամավորներ և այլոք։ 

Կոնվենցիայի վավերացմանը դեմ է արտահայտվում նաև ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ նշելով, որ այս կոնվենցիայով սեպ է խրվում հայկական արժեհամակարգի մեջ։ «Ի՞նչ է նշանակում սեռական կրթության ընթացքում երեխաներին մատուցել սեռական դաստիարակություն»,- հանդես գալով քննադատությամբ, մասնավորապես, նշել է ԲՀԿ պատգամավորը։

Ըստ Պետրոսյանի, կոնվենցիան իր մեջ վտանգ է պարունակում։ Վերջինիս հետ համակարծիք է նաև արդարադատության նախկին նախարար, իրավաբան Գևորգ Դանիելյանը։ 

Վերջինս ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ նշելով, որ կոնվենցիայի հենքով նախորդ տարիներին քրեական օրենսգրքում փոփոխություններ են կատարվել և արդյունքում 16 տարին չլրացած անձինք փոխադարձ համաձայնությամբ կարող են սեռական հարաբերություն ունենալ։ Եվ իրականում երեխաների սեռական շահագործման դեմ պայքարի համար կոչված կոնվենցիան հանգեցնում է հակառակ արդյունքի՝ երեխաները հայտնվում են անպաշտպան վիճակում։

Կարճ ակնարկ

Հայաստանը, ինչպես հայտնի է, կոնվենցիան ստորագրել է 2010 թ. սեպտեմբերի 29-ին։

Մինչ ստորագրումը՝ Արդարադատության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունները, ինչպես նաև ոստիկանությունը (որոնք գլխավորում էին, համապատասխանաբար, Գևորգ Դանիելյանը, Գևորգ Պետրոսյանը և Ալիկ Սարգսյանը) կոնվենցիայի ստորագրման նպատակահարմարության վերաբերյալ տեղեկանքներ էին ներկայացրել։ 

«Փաստերի ստուգման հարթակն» արդարադատության նախարարությունից խնդրեց տրամադրել նշված տեղեկանքները, որոնցից հատկապես ուշադրության են արժանի աշխատանքի և սոցիալական հարցերի և արդարադատության նախարարությունների տեղեկանքները։ 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, մասնավորապես, նշել էր, որ կոնվենցիայի ստորագրումը գտնում է նպատակահարմար, քանի որ այն կնպաստի ոլորտում իրականացվող բարեփոխումների գործընթացին, համապատասխան վերահսկման մեխանիզմների հստակեցմանը։ 

Հատկանշական է, որ տեղեկանքը, որը ներկայացվել էր 2009 թվականին, ստորագրել էր անձամբ ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, որն այն ժամանակ զբաղեցնում էր աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը։ Վերջինիս ստորագրած տեղեկանքում, ի հեճուկս վերջին հայտարարությունների, որևէ մտահոգություն չկա կոնվենցիայի վավերացման մասով։ Այն խնդիրները, որոնց մասին Պետրոսյանն այսօր բարձրաձայնում է, տեղեկանքում որևէ կերպ արտացոլված չեն։ 

Արդարադատության նախարարություն

Արդարադատության նախարարության տեղեկանքում ևս խոսվում է կոնվենցիայով ոլորտում նախատեսվող անհրաժեշտ և կարևոր կարգավորումների մասին։ Նախարարությունը կոնվենցիայի ստորագրումը գտել է նպատակահարմար՝ հիմք ընդունելով սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության գործում միջազգային համագործակցության անհրաժեշտությունը։ Այս տեղեկանքում ևս կոնվենցիայում առկա «որևէ վտանգների» մասին խոսք չկա։ Տեղեկանքը ներկայացվել է 2010 թ. հունիսին, երբ արդարադատության նախարարն էր վերը նշված Գևորգ Դանիելյանը։ 

Այսպիսով, Լանսարոտեի կոնվենցիայի դեմ ակտիվ դեմ արտահայտվող, դրանում հայկական արժեհամակարգի մեջ «սեպ խրող» վտանգներ տեսնող Գևորգ Դանիելյանն ու Գևորգ Պետրոսյանը տարիներ առաջ ոչ միայն խնդիրներ չեն տեսել կոնվենցիայի մեջ, այլև պաշտոնապես նպատակահարմար են համարել դրա ստորագրումը։

Անի Գրիգորյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Ո՞վ է իրականում բացահայտում հանցագործությունը
Տեսանյութեր

Ո՞վ է իրականում բացահայտում հանցագործությունը

20:48, 12 Օգս, 2026

Հանցագործության բացահայտման և քննության ընթացքում ոստիկանությունը, քննիչը, դատախազն ու դատարանը տարբեր դերեր ունեն։ Ո՞վ է հայտնաբերում կասկածյալին, ո՞վ՝ հավաքում ապացույցները,...

Հայ Առաքելական եկեղեցին եկամտային հարկ վճարում է․ պատգամավորի հայտարարության հետքերով
Տվյալների լրագրություն

Հայ Առաքելական եկեղեցին եկամտային հարկ վճարում է․ պատգամավորի հայտարարության հետքերով

16:42, 12 Օգս, 2026

Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Ղազարյանն այսօր իր ելույթում խոսել է Հայ Առաքելական եկեղեցու և եկեղեցականների միջև աշխատանքային իրավահարաբերությունների ու այդ...

Քրիստինե Վարդանյանի պնդումը սխալ է․ Փաշինյանը նոր Սահմանադրության մասին խոսել է մինչև Ալիևի 2021թ. հայտարարությունը
Սխալ

Քրիստինե Վարդանյանի պնդումը սխալ է․ Փաշինյանը նոր Սահմանադրության մասին խոսել է մինչև Ալիևի 2021թ. հայտարարությունը

14:19, 12 Օգս, 2026

Ազգային ժողովի այսօրվա նիստում ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանն անդրադարձել է նոր Սահմանադրություն ընդունելու անհրաժեշտության վերաբերյալ իշխող քաղաքական ուժի հայտարարություններին և...

Ի՞նչ դեր ունեն ոստիկանությունը, քննիչը, դատախազն ու դատարանը հանցագործության բացահայտման հարցում․ բացատրություն
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ի՞նչ դեր ունեն ոստիկանությունը, քննիչը, դատախազն ու դատարանը հանցագործության բացահայտման հարցում․ բացատրություն

14:17, 11 Օգս, 2026

Երբ որևէ լրատվական նյութում կարդում ենք՝ «ոստիկանությունը բացահայտել է հանցագործությունը» կամ «որտե՞ղ էր ոստիկանությունը», արդյո՞ք դա նշանակում է, որ հենց...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens