ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ի՞նչ պայմաններ ունի 1-ին համալսարանական հիվանդանոցի covid-բաժանմունքը. փոխադարձ մեղադրանքների հետքերով

21:23, 8 Հնս, 2020

Երևանի պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահան Արծրունու՝ հունիսի 8-ին արած ֆեյսբուքյան գրառումը մեծ աղմուկ էր բարձրացրել։ 

Արծրունին, գրառմանը կից ներկայացնելով լուսանկարներ, տեղեկացրել էր, որ մարտ ամսից ԵՊԲՀ 1-ին կլինիկական հիվանդանոցի հատուկ covid-բաժանմունքը՝ ամբողջովին կոմպլեկտավորված մասնագետներով, սարքավորումներով և բժշկական միջոցներով, դատարկ Է եղել և չի գործածվել անհայտ պատճառներով այն դեպքում, երբ առողջապահության նախարարը հայտարարել էր, որ ստիպված են գնալ հիվանդների «սորտավորման»։

«Այդ ատյանի ղեկավարը նախընտրում էր ոչ միայն հիվանդների «սորտավորումը», այլ նաև՝ բուժհաստատությունների։ Ո՞վ է սրա պատասխանը տալու»,- մասնավորապես, գրել էր նա։ 

Արծրունու գրառումը տարածվել էր գրեթե բոլոր լրատվամիջոցներով՝ news.am, aravot.am, tert.am, yerkirmedia.am, factor.am և այլն։ 

ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի գրառումը հանրության մեջ առնվազն տարակուսանք էր առաջացրել, քանի որ երկու օր առաջ՝ հունիսի 6-ին, պարետատան նիստից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ այդ պահի դրությամբ Հայաստանում կան կորոնավիրուսով վարակված 200 քաղաքացիներ, որոնք սպասում են հոսպիտալացման իրենց հերթին։ Նա նաև նշել էր, որ ունեն արդեն դեպք, երբ բժշկական օգնության ուշացման պատճառով մարդ է մահացել կորոնավիրուսից։

Վահան Արծրունու գրառմանն արձագանքել էր նաև ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը և տեղեկացրել էր, որ հունիսի 7-ին առողջապահության փոխնախարար Արտյոմ Սմբատյանն այցելել է «Միքայելյան» համալսարանական հիվանդանոց և ԵՊԲՀ ղեկավարության հետ քննարկել այդ  հիվանդանոցի մասնաշենքերից մեկը Covid-կենտրոն դարձնելու հնարավորության հարցը։ «Քննարկվել է նաև թիվ 1 համալսարանական հիվանդանոցի մեկուսարանի շահագործման, ինչպես նաև հիվանդանոցի առանձնացված հատվածում ևս 10 մահճակալի տրամադրման հնարավորությունը՝ Covid վարակ ունեցող անձանց բուժման նպատակով»,- մասնավորապես, գրել էր նա։ 

Բարձրացված աղմուկից հետո հարցին արձագանքել էր նաև առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը՝ մեղադրելով բժշկական համալսարանին՝ ծառայությունների մատուցման վերաբերյալ պայմանավորվածություններ ձեռք բերելուց հետո նախարարությանը подножка գցելու համար։ 

«Նման գործելաոճն անընդունելի է պետական հիմնադրամի կողմից, հատկապես պետության համար վտանգավոր այս ժամանակաշրջանում, երբ կառավարությունը մոբիլիզացնում է իր բոլոր ռեսուրսները համավարակի դեմ պայքարում»,- գրել էր նա։

Նշենք, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի հարաբերությունները լարված են։ Արմեն Մուրադյանը դատի էր տվել նախարարին իրեն զրպարտելու համար։ Պատճառն այն էր եղել, որ նախարարի ասուլիսի ժամանակ նրա նախկին խորհրդական Գևորգ Թամամյանը դահլիճ էր մտել և ասել, որ հարցեր ունի նախարարին ուղղելու, և չէր ենթարկվել Թորոսյանի հորդորին՝ դա անել ասուլիսից հետո: Արդյունքում Թորոսյանը հեռացել էր` ասուլիսն անավարտ թողնելով: Ավելի ուշ նախարարը հայտարարել էր, որ «այդ շոուի հետևում կանգնած է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը»։ 

Առողջապահության նախարարությունը տեղյակ չի եղել 1-ին կլինիկական հիվանդանոցի ողջ հնարավորությունների մասին

Առողջապահության նախարարությունից չմեկնաբանեցին, թե ինչու չեն դիմել ԵՊԲՀ 1-ին կլինիկական հիվանդանոց՝ տեղյակ լինելով, որ այնտեղ պատրաստ մահճակալային ֆոնդ կա։ Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը Fip.am-ի հարցին, թե գուցե առանձնացված մեկուսարանում պայմանները համապատասխա՞ն չեն հիվանդների բուժումն ապահովելու համար, պատասխանեց, որ թեմայի առնչությամբ ինչ ասելիք ունեն՝ արդեն գրառմամբ ասել են, և մյուս շահարկումները չեն մեկնաբանում։  

Ավելի ուշ Ալինա Նիկողոսյանն իր ֆեյսբուքյան էջում տարածել էր առողջապահության նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանի պարզաբանումը։

Փոխնախարարը գրել էր, որ դեռևս մարտի վերջին իր ստորագրությամբ շրջանառվել է մի գրություն, որով բոլոր բժշկական հաստատություններին առաջարկվել է առանձնացնել տարածքներ (մեկուսարաններ) COVID-19 պացիենտներին բժշկական օգնություն տրամադրելու համար: Ըստ նրա՝  տեղյակ են եղել, որ ԵՊԲՀ-ն մի տարածք է առանձնացրել, որը, ըստ հրապարակման, նախկին ճաշարանն է՝ վերապրոֆիլավորված մեկուսարանի` կորոնավիրուսային հիվանդություն ունեցող քաղաքացիների համար, և ապրիլի առաջին օրերից սկսած` Առողջապահության նախարարության բժշկական տրիաժի մասնագետները գրեթե ամենօրյա պարբերականությամբ ԵՊԲՀ մեկուսարանից ստացել են COVID-19 հաստատված պացիենտների տեղափոխման հայտեր  դեպի այլ հիվանդանոցներ: 

«Ստացվել է, որ մեկուսարանը գործել է կորոնավիրուսի կասկածով հոսպիտալացված և նմուշառման պատասխանին սպասող անձանց համար: Այնուհետև՝ անցած շաբաթվա վերջին, համալսարանի պաշտոնատար անձանց հետ խոսելու ժամանակ, ինձ համար նոր պարզ է դարձել, որ փաստացի՝ ԵՊԲՀ-ն ունի երկու տարածք` մեկը այն մեկուսարանը, որտեղից հոսպիտալացված COVID-19 հաստատված պացիենտները տեղափոխվել են երկու ամիս շարունակ, և դրանից ԶԱՏ՝ ևս մեկ տարածք, որի լուսանկարները հրապարակվել են դեռևս մարտին»,- գրել էր նա:

ԵՊԲՀ 1-ին կլինիկական հիվանդանոցից տարբեր գրություններով տեղյակ պահել են մեկուսարանի հնարավորությունների մասին

ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը Fip.am-ին ներկայացրեց հիվանդանոցի առանձնացված մեկուսարանը, որը, ըստ նրա, բոլոր անհրաժեշտ սարքավորումներով ապահովված է, և հերքեց այն լուրերը, թե միայն մահճակալներ են շարված և հարմարություններ չունեն։

 Դանիելյանը ներկայացրեց, որ առանձնացված մեկուսարանում կան հնարավորին բոլոր պայմանները համաճարակային միջոցառումները ճիշտ կազմակերպելու համար։ 

«Մոնիտորն է՝ թթվածնով հագեցված, ամբողջը նոր օդափոխություն է անցկացված, առանձնացված բուժանձնակազմ է աշխատում, արհեստական շնչառության սարքն է, որը Հայաստանում լավագույնն է համարվում։ Մեկուսարանը մինչ օրս չի գործել, այսօր արդեն սկսել է աշխատել, երկու հիվանդ ենք ընդունել»,- ասաց Դանիելյանը և նշեց, որ իրենք դեռ մարտից են տարբեր գրություններով պատկան մարմիններին տեղեկացրել, որ ունեն հնարավորություն թեթև դեպքերը հոսպիտալացնելու մեկուսարանում, իսկ ծանր դեպքերը՝ հատուկ կորոնավիրուսի համար առանձնացված բաժանմունքում։ Մեկուսարան է այցելել նույնիսկ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, և վերջին ամփոփ գրությունից հետո պատասխան են ստացել, որ այդ գրությունն ուղարկվել է պարետատուն։ 

Ըստ Դանիելյանի՝ ընդհանուր առմամբ, ունեն սպասարկելու 30 մահճակալ, որից 15-ը մեկուսարանում ռեանիմացիայի համար առանձնացված բաժնում են տեղադրել, ևս 11 մահճակալ էլ ունեն ավելի թեթև և միջին ծանրության հիվանդներին ախտորոշելու ու բուժում ապահովելու համար։

Հարցին, թե ինչպե՞ս է ստացվում, որ փոխնախարարը պնդում է, որ տեղյակ չեն եղել հիվանդանոցի ողջ հնարավորությունների մասին, Շուշան Դանիելյանը պատասխանեց. «Կարծում եմ, արտակարգ դրության պայմաններում քաղաքի կենտրոնում գտնվող հիվանդանոցի թողունակության մասին ոչ լիարժեք տեղեկատվություն ունենալը, դա հենց տվյալ ոլորտը ղեկավարող մարմնի բացթողումն է, բայց մեր կողմից տեղեկացվել է այն բոլոր աշխատանքների ու հնարավորությունների մասին, որ կա։ Իհարկե, թյուրըմբռնում ունեցա, երբ ասացին, որ տեղյակ չեն, որովհետև երեկ կառուցողական քննարկում ենք ունեցել, և պարոն փոխնախարարը տեղյակ էր այս մեկուսարանի մասին, և անգամ քննարկվեց այս մեկուսարանն այսօրվանից շահագործելու հարցը»։  

Շուշան Դանիելյանը նշեց, որ այս մեկուսարանների գույքը՝ մահճակալներ, պահարաններ, մոնիտորներ, բոլորը բժշկական համալսարանն իր միջոցներով նոր է գնել և հագեցրել։ Իսկ եթե արդեն «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի մասնաշենքերից մեկը Covid-կենտրոն դարձնեն, որի հնարավորությունը փոխնախարարի հետ արդեն քննարկվել է, այդ ժամանակ պետության մասնակցությամբ պետք է կենտրոնը դարձվի այդ չափորոշիչներին համապատասխան։ 

Շուշան Դանիելյանը վստահեցրեց, որ լարվածությունը չի խանգարի փոխհամագործակցելուն և իրենք մինչ այս էլ իրենց աշխատանքով դա ցույց են տվել։ 

Նելլի Լազարյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը

13:15, 7 Մյս, 2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով»՝ նախատեսված է կառուցել 17 նոր ջրամբար։  Այսպես, ըստ միջոցառումների ծրագրի, նշված հինգ...

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք
Սխալ

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք

10:25, 7 Մյս, 2025

Ֆեյսբուքի հայալեզու տիրույթում մայիսի 6-ի ուշ երեկոյից տարածվում է Երևանի փողոցներից մեկում նկարահանված մի տեսանյութ, որում ոստիկանները՝ կարմիր բերետներով, մահակներով...

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող
Սխալ

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող

17:13, 6 Մյս, 2025

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում արդեն երկու օր է տեղեկություն է տարածվում, թե Հաագայի միջազգային դատարանը ճանաչել է Հայաստանին որպես Արցախի հուշարձանների...

Տասը տարիների ընթացքում ՊԵԿ-ի դեմ ներկայացվել է ավելի քան 12 հազար դատական հայց․ դրանց թիվը կտրուկ աճել է 2016 թ․-ից
Տվյալների լրագրություն

Տասը տարիների ընթացքում ՊԵԿ-ի դեմ ներկայացվել է ավելի քան 12 հազար դատական հայց․ դրանց թիվը կտրուկ աճել է 2016 թ․-ից

11:38, 6 Մյս, 2025

2015-2025 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի դեմ Վարչական դատարան է ներկայացվել 12,506 հայցադիմում։ Դրանց թիվը կտրուկ աճել է...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens