ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

«Անձի ինքնակատարելագործում» էջը կեղծում է. տարածվող լուսանկարը ֆոտոշոփի հետևանք է, հեղինակը հայտնի է

14:15, 13 Փտր, 2023

ՍԽԱԼ

Ֆեյսբուքում ավելի քան 188 հազար հետևորդ ունեցող «Անձի ինքնակատարելագործում» անվանմամբ էջը Տավուշի մարզում գտնվող Գոշ լճի՝ դրոնից արված լուսանկարն է տարածել, որում պատկերված է մարդու սիրտ՝ անոթներով հանդերձ։ Լուսանկարին կից գրված է․ «Սա Գոշ լիճն է` ձմռանը… Նկարն իրական է. ֆոտոշոփ չի… Լճի սառած սիրտը ֆիքսել է դրոնը. Մարդն անկարող է նկատել այն…»։

Գրառման* վերջում նշվում է, որ լուսանկարի հեղինակն անհայտ է: 

Նշված հրապարակումը մեծ տարածում ունի՝  ավելի քան 2200 մարդ արձագանքել են, ավելի քան 500-ը՝ կիսվել։ Սակայն նշված լուսանկարում Գոշ լճում երևացող «սիրտը» բնական չէ, իսկ լուսանկարը ենթարկվել է փոփոխման (ֆոտոշոփի)։

Որոնման արդյունքում հնարավոր եղավ հայտնաբերել լուսանկարի սկզբնաղբյուրը։ Առաջին անգամ լուսանկարի փոփոխման ենթարկված տարբերակը հրապարակել է հենց լուսանկարիչը՝ 2020 թվականի հունվարի 26-ին։ Դրանից օրեր անց՝ փետրվարի 3-ին, լուսանկարը հրապարակվել է մեկ այլ ֆեյսբուքյան էջում։ Այս ընթացքում նշված լուսանկարը հրապարակվել է ֆեյսբուքյան տարբեր էջերում, որոնց մի մասը հետագայում ջնջվել է, իսկ այժմ նույն լուսանկարը հրապարակվում է «Անձի ինքնակատարելագործում» ֆեյսբուքյան էջում, որտեղ նշվում է, որ նկարը ֆոտոշոփի չի ենթարկվել։ Ընդ որում, այս էջում հրապարակված նկարը կտրված է, և չի երևում ներքևի հատվածում նշված հեղինակի անունը։ Իսկ լուսանկարի չփոփոխված տարբերակն առաջին անգամ հրապարակվել է հենց հեղինակի կողմից՝ իր ինստագրամյան էջում 2019 թվականի դեկտեմբերի 16-ին։

 

View this post on Instagram

 

A post shared by Suren Sargsyan (@drsurensargsyan)

«Փաստերի ստուգման հարթակը» կապ հաստատեց լուսանկարի հեղինակի՝ լուսանկարիչ Սուրեն Սարգսյանի հետ։ Մեր զրույցում վերջինս հաստատեց, որ լուսանկարն իրենն է, և տարածվող պատկերը, որտեղ լճում երևում է մարդկային սիրտ, հենց ինքն է փոփոխման ենթարկել։

Այսպիսով փաստենք, որ «Անձի ինքնակատարելագործում» էջում տարածված գրառումը կեղծ է, լուսանկարը ֆոտոշոփով միջամտության ենթարկվել է, իսկ լուսանկարի հեղինակը հայտնի է: 

*Այս հոդվածի հրապարակումից հետո էջի ադմինը կապվել է FIP.am-ի խմբագրության հետ և տեղեկացրել, որ ապատեղեկատվություն պարունակող գրառումը հեռացված է: 

Նարեկ Մարտիրոսյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Գոշ լիճկեղծ նկարՏավուշի մարզ

Հարակից հոդվածներ

No Content Available

Հարակից հոդվածներ

No Content Available
FIP.AM

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge




Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens