ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Մանիպուլյատիվ

Եռացատկորդը Եվրոպայի առաջնությունում չի հաղթել․ «Ա1+»-ի վերնագիրը մանիպուլյատիվ է

15:32, 21 Հնս, 2023

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

A1plus.am լրատվական կայքը հունիսի 21-ին լուր է հրապարակել՝ վերնագրում հայտնելով, որ «Եռացատկորդ Լևոն Աղասյանը հաղթել է Եվրոպայի առաջնությունում՝ գերազանցելով Ադրբեջանի մարզիկին»:

Նյութի տեքստը տեղեկացնում է, որ խոսքը Եվրոպական 3-րդ խաղերի շրջանակում անցկացվող Եվրոպայի աթլետիկայի հերթական առաջնության՝ 2-րդ և 3-րդ դիվիզիոնում հանդես եկող երկրների մրցակցության մասին է: 

«Մեր աթլետներից հաջող է հանդես եկել միայն Լևոն Աղասյանը, որը 16․36 մ արդյունքով 1-ին տեղն է գրավել եռացատկում և վաստակել է վարկանիշային 15 միավոր: Մեր մարզիկը 45 սանտիմետրով գերազանցել է Ադրբեջանի աթլետ Ալեքսիս Կոպելոյին»,- նշված է նյութում:

Աթլետիկայի Եվրոպայի թիմային առաջնությունն այս տարի անցկացվում է Եվրոպական խաղերի շրջանակում: 3-րդ դիվիզիոնի խաղերն սկսվել են հունիսի 20-ին և ամփոփվելու են հունիսի 22-ին: Հենց այդ դիվիզիոնում է մասնակցում խաղերին Հայաստանի հավաքականը 20 մարզիկով: 

Մարզական մեկնաբան Գևորգ Ղազարյանը FIP.am-ի հետ զրույցում մանրամասնեց, որ այս մրցաշարում յուրաքանչյուր աթլետ կարող է իր գրանցած ցուցանիշի համար տրվող միավորներով օգնել Հայաստանին որակավորվել ավելի բարձր դիվիզիոնում հանդես գալու համար: «Մինչև այս պահը [Հայաստանից] ամենաշատ միավորները վաստակել է եռացատկորդ Լևոն Աղասյանը, որը հաղթել է երրորդ դիվիզիոնի եռացատկի մրցումներում՝ գրանցելով 16 մետր 36 սանտիմետր արդյունք: 15 երկրների միջև պայքարում հայ աթլետներն ավարտված 11 մրցումային իրադարձությունների արդյունքում վաստակել են 80 միավոր և այժմ 9-րդ տեղում են»:

Հետևաբար, A1plus.am-ի նյութի վերնագիրը մանիպուլյատիվ է, քանի որ Լևոն Աղասյանը հաղթել է ոչ թե Եվրոպայի առաջնությունում, այլ 3-րդ դիվիզիոնի եռացատկի մրցույթում: Ավելին, առաջնությունը թիմային է, և միավորների հիման վրա հաղթող են ճանաչվելու թիմերը, ինչպես, օրինակ, 2021 թ. առաջնության չեմպիոնը համարվել է Լեհաստանի հավաքականը

Լուսինե Ոսկանյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` A1plus.amեռացատկմանիպուլյացիա

Հարակից հոդվածներ

«Ղազարյան vs Ղազարյան»․ Էդգար Ղազարյանը կեղծիք ու մանիպուլյացիա է տարածում
Մանիպուլյատիվ

«Ղազարյան vs Ղազարյան»․ Էդգար Ղազարյանը կեղծիք ու մանիպուլյացիա է տարածում

13:57, 24 Սպտ, 2024

«Փաստերի ստուգման հարթակը», ընթերցողների խնդրանքների հիման վրա, ուսումնասիրել է հասարակական գործիչ Էդգար Ղազարյանի հեղինակային «Ղազարյան vs Ղազարյան» հաղորդման եթերները և...

Պետրոս Ղազարյանը և Civic.am-ը մանիպուլացնում են Մենուա Սողոմոնյանի վրիպումը
Մանիպուլյատիվ

Պետրոս Ղազարյանը և Civic.am-ը մանիպուլացնում են Մենուա Սողոմոնյանի վրիպումը

18:36, 28 Հնս, 2024

Հունիսի 28-ին Հանրային հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է «ՀայաՔվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանի ճեպազրույցից մի հատված՝...

Մանիպուլյացիաներ, կեղծիքներ, հակասություններ․ ինչպես անցավ 2021-ը
Առանց վճռի

Մանիպուլյացիաներ, կեղծիքներ, հակասություններ․ ինչպես անցավ 2021-ը

18:47, 30 Դկտ, 2021

Անցնող տարին բավականին բուռն էր քաղաքական դաշտի տարբեր ներկայացուցիչների ու նրանց հետևորդների կողմից լրատվական դաշտում կեղծ կամ մանիպուլյատիվ լուրեր տարածելու,...

Անցնող շաբաթվա կեղծ և մանիպուլյատիվ լուրերը
Մանիպուլյատիվ

Անցնող շաբաթվա կեղծ և մանիպուլյատիվ լուրերը

20:03, 27 Սպտ, 2021

Նախորդ շաբաթվա ընթացքում՝ սեպտեմբերի 20-26-ը, լրատվամիջոցներում և համացանցում շրջանառվեցին կեղծ պնդումներ և մանիպուլյացիաներ: «Փաստերի ստուգման հարթակը» շաբաթական ամփոփման շրջանակում ներկայացնում...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens