ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Մանիպուլյատիվ

Անցնող շաբաթվա կեղծ և մանիպուլյատիվ լուրերը

20:03, 27 Սպտ, 2021

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

Նախորդ շաբաթվա ընթացքում՝ սեպտեմբերի 20-26-ը, լրատվամիջոցներում և համացանցում շրջանառվեցին կեղծ պնդումներ և մանիպուլյացիաներ:

«Փաստերի ստուգման հարթակը» շաբաթական ամփոփման շրջանակում ներկայացնում է իրականությանը չհամապատասխանող և մանիպուլյատիվ այն հայտարարություններն ու տեղեկությունները, որոնք չեն հայտնվել մեր առանձին հոդվածներում:

Հեյդար Ալիևի պալատը չի այրվել

Սեպտեմբերի 26-ին հայկական մամուլում և տելեգրամյան ալիքներում տեղեկություն հայտնվեց, որ Բաքվում այրվում է Հեյդար Ալիևի անվան պալատը: Որպես ապացույց՝ տարածվում էր մի քանի վայրկյան տևողությամբ հրդեհի տեսանյութ։ 

Սակայն ուսումնասիրելով տեսանյութը՝ պարզ է դառնում, որ այրվում է ոչ թե պալատը, այլ պալատի հարևանությամբ՝ փողոցի մյուս կողմում գտնվող շինություններից մեկը։

Լուսանկարը՝ Google map-ից

Նույն օրը Ադրբեջանի արտակարգ իրավիճակներ նախարարության հրդեհային անվտանգության վարչությունից ռուսական ՏԱՍՍ գործակալության հարցմանը ի պատասխան հերքել էին Բաքվում Հեյդար Ալիևի պալատում բռնկված հրդեհի մասին տեղեկությունները։ 

«Շենքում (խմբ․ Հեյդար Ալիևի պալատում) հրդեհ կամ կրակ չի եղել: Պալատի հարևանությամբ գտնվող շենքում կարճաժամկետ ծուխ է եղել, որը օպերատիվ կերպով վերացվել է»,- ասվում է հաղորդագրությունում։

Էյֆելյան աշտարակը Հայաստանի եռագույնով չի լուսավորվել

Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոթը ֆեյսբուքյան իր էջում սեպտեմբերի 26-ին ֆոտոկոլաժ էր հրապարակել, որտեղ Էյֆելյան աշտարակն էր՝ կապույտ, սպիտակ և կարմիր լույսերով լուսավորված։

Հրապարակումը, սակայն, ոչ միանշանակ էր ընդունվել հայկական լրատվականների կողմից։ Վերջիններս եզրակացրել էին, որ Լաքոթի հրապարակած լուսանկարում աշտարակը լուսավորված է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, ինչն էլ կապել էին 44-օրյա պատերազմի տարելիցի հետ։

«Այսօր Արցախյան երկրորդ՝ 44 օր տևած պատերազմի մեկնարկի առաջին տարելիցն է»,- նշվում էր որոշ հրապարկներում։

Նմանատիպ հրապարակումներ էին արել 1in.am, mamul.am, armlur.am և ShantNews լրատվական կայքերը, ինչպես նաև բազմաթիվ սունկ կայքեր։

Իրականում, սակայն, ֆոտոկոլաժում եռագույնի դասավորվածությունը՝ կապույտ, սպիտակ և կարմիր (ձախից աջ), վկայում է, որ Լաքոթը նկատի է ունեցել Ֆրանսիայի դրոշի գույները։ Բացի այդ, նախկին դեսպանը հրապարակման մեջ տեղադրել էր նաև Ֆրանսիայի դրոշի նշանը՝ , որը հայկական լրատվականները «չէին նկատել»։

Իրանական հրթիռները՝ հայկական մեդիայի ուշադրության կենտրոնում

Նախորդ շաբաթ Ֆեյսբուքի հայկական տիրույթում և հատկապես սունկ կայքերում ու լրատվականներում տարածվում էր Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մուհամմադ Բաղերիին վերագրվող մի հայտարարություն, որում վերջինս, իբրև, հայտարարել է, թե «եթե իրավիճակը թեժանա, ապա Ադրբեջանին կհարվածեն 4000 հրթիռ, և Բաքուն կոչնչացվի»։ 

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում, առանց աղբյուրներ նշելու, հրապարակում էր արել նաև Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արման Աբովյանը, որի հրապարկմանն էլ հենց հղում էր տրվում բազմաթիվ լրատվականների հոդվածներում։ 

Իրանի ԳՇ պետի կողմից Ադրբեջանին ուղղված նմանատիպ բացահայտ սպառնալիքը իրական լինելու պարագայում մեծ արձագանք կստանար և կհայտնվեր ինչպես իրանական և ադրբեջանական, այնպես էլ միջազգային լրատվականների գլխավոր էջերում։ FIP.am-ն ուսումնասիրեց իրանական և ադրբեջանական պաշտոնական աղբյուրներն ու մամուլի լրահոսը և չգտավ որևէ հիշատակում Բաղերիի կողմից նմանատիպ հայտարարություն անելու մասին։

Իրանի ԳՇ պետին վերագրվող հորինված հայտարարությանը զուգահեռ, լրահոսում՝ մեծամասամբ սունկ կայքերի կողմից, տեղեկություն էր տարածվում, որ Իրանի ԶՈՒ-ն Ադրբեջանի հետ սահմանին տեղակայել է FAJR-5 տիպի հրթիռային համակարգեր, որոնցով «պատրաստ է զանգվածшյին հրթիռային հարված հասցնել անմիջապես Բաքվի ուղղությամբ»։ 

Տարածվող հրապարակումներում որպես աղբյուր էր նշվում ռուսական Avia.pro-ի կայքի սեպտեմբերի 22-ի հոդվածը։ Այս կայքը նախկինում բազմաթիվ անգամներ ապատեղեկատվության աղբյուր է հանդիսացել, այդ թվում՝ 44-օրյա պատերազմի ժամանակ, և առաջին անգամ չէ, որ հայտնվում է FIP.am-ի ուշադրության կենտրոնում։

Ինչպես նախորդ դեպքում, այս անգամ ևս այս մասին չհաջողվեց հիշատակումներ գտնել ինչպես իրանական մամուլում, այնպես էլ իրանական տելեգրամյան ալիքներում։

Ըստ համացանցում եղած տվյալների՝ FAJR դասի հրթիռների հեռահարությունը հասնում է մինչև 75 կմ, որը ակնհայտորեն բավարար չէ Բաքվին հարվածներ հասցնելու համար։ 

Հարկ է նշել, որ Իրանի Իսլամական Հանրապետության ԶՈՒ սպառազինության մեջ, այնուամենայնիվ, կան մեծ հեռահարության հրթիռային համակարգեր, որոնց տեղակայման մասին, սակայն, նույնպես հրապարակումներ չեն եղել։

Այսպիսով, կարող ենք փաստել, որ նախորդ շաբաթվա ընթացքում տարածվող լուրերն այն մասին, որ Փարիզում Էյֆելյան աշտարակը լուսավորվել է հայկական եռագույնով, Բաքվում այրվել է Հեյդար Ալիևի պալատը, իսկ Իրանի ԶՈՒ ԳՇ պետը Բաքվին սպառնացել է «4000 հրթիռներով», կեղծ են։  Իրականությանը չեն համապատասխանում և անհիմն են նաև այն պնդումները, թե Իրանը պատրաստվում է FAJR-5 հրթիռային համակարգով հարվածել Բաքվին։ 

Հայկ Հովհաննիսյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` ԱդրբեջանԻրանմանիպուլյացիաՖրանսիա

Հարակից հոդվածներ

Ան/հավանական մեդիավարկածներ՝ Իրանում դրոններով հարձակման մասին
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ան/հավանական մեդիավարկածներ՝ Իրանում դրոններով հարձակման մասին

14:09, 31 Հնվ, 2023

Հունվարի 28-ի լույս 29-ի գիշերը տեղեկություն ստացվեց, որ Իրանի մի շարք օբյեկտներ՝ երկրի տարբեր հատվածներում, ենթարկվել են հարձակման։ Ըստ նախնական...

#InterCheck. GQ-ի տարվա մարդն ու Թրամփի ընդամենը 3.2 սանտիմետրը
Չդասակարգված

#InterCheck. GQ-ի տարվա մարդն ու Թրամփի ընդամենը 3.2 սանտիմետրը

19:56, 18 Նյմ, 2022

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները: Տարածաշրջան Վրաստանյան Factcheck.ge-ն ստուգել է...

Ալիևը օգոստոսին պարգևատրել է զոհված հայ զինծառայողի մարմինը խոշտանգողին
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ալիևը օգոստոսին պարգևատրել է զոհված հայ զինծառայողի մարմինը խոշտանգողին

14:51, 19 Սպտ, 2022

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 17-ին հայտարարել էր հետաքննություն սկսելու մասին այն բանից հետո, երբ համացանցում տարածվեց հայ կին զինծառայողի մարմնի...

Ուկրաինացի հայտնի երգչի համերգը Բաքվում չեղարկվել է. ինչն էր պատճառը (ժամանակագրություն)
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ուկրաինացի հայտնի երգչի համերգը Բաքվում չեղարկվել է. ինչն էր պատճառը (ժամանակագրություն)

11:41, 16 Սպտ, 2022

Ուկրաինացի հայտնի երաժիշտ Մաքս Բարսկիհի (Max Barskih) համերգը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում պլանավորված էր դեկտեմբերի 10-ին, սակայն Հայաստանի դեմ Ադրբեջանի հարձակման...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens