ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Առանց վճռի

Պատգամավորներն իրենց աշխատավարձը՝ չէ, բայց ծախսերի համար տրվող գումարը հնգապատկել են․ Արշակյանի ու Հարությունյանի պնդումների հետքերով

12:38, 8 Դկտ, 2023

ԱՌԱՆՑ ՎՃՌԻ

Ազգային ժողովում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածու Հայկուհի Հարությունյանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին հակադարձող ելույթում հռետորական հարց է հնչեցրել, թե արդյո՞ք շահերի բախում չկա, երբ պատգամավորները քվեարկությամբ բարձրացնում են իրենց աշխատավարձը։ 

«Բա ԱԺ պատգամավորի աշխատավարձը բարձրացնելիս ԱԺ կողմից այդ նույն նախագծին քվեարկելը շահերի բախում չէ՞»,- ասել է Հարությունյանը։ 

Հարությունյանի ելույթից հետո ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանն արձագանքել է՝ նշելով, որ պատգամավորներն իրենք իրենց աշխատավարձը չեն բարձրացրել։ Արշակյանի այս պնդումը ճիշտ է՝ խորհրդարանում պատգամավորի աշխատավարձի բարձրացման քվեարկություն չի եղել։ 

Միևնույն ժամանակ, սակայն, FIP.am-ը նկատեց, որ խորհրդարանը բարձրացրել է պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի համար հատկացվող ամսական գումարի չափը՝ այն 50,000 դրամից դարձնելով 250,000 դրամ։ 

2021 թվականի հուլիսի 15-ին նախորդ՝ 7-րդ գումարման խորհրդարանը, 71 կողմ, 0 դեմ ձայներով ընդունեց «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը։ Այդ ժամանակ խորհրդարանական մեծամասնություն «Իմ քայլը» խմբակցությունը, կողմ քվեարկելով նախագծին, հնգապատկեց սեփական ծախսերի համար հարկատուների հաշվին տրվող գումարի չափը։ 

Հիմնավորման մեջ նշվում էր․ «Կարգավորումն օրենքի ընդունման օրվանից հետո չի վերանայվել, մինչդեռ անցած ժամանակահատվածում տեղի է ունեցել համապատասխան ծախսերի էական ավելացում»:  

Նշվում էր, որ «արդեն հաջորդ՝  8-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թիվը 107 է, որը 25-ով պակաս է 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվից (132) և տարեկան հաշվարկով պետության ծախսերը ոչ թե ավելանում են, այլ՝ պակասում են մոտ 17․7 մլն դրամով»։ 

Այսպիսով, թեև Արշակյանի դիտարկումը, թե ԱԺ պատգամավորները սեփական աշխատավարձերը չեն բարձրացրել, ճիշտ է, միևնույն ժամանակ, սակայն, խորհրդարանն ընդունել է պատգամավորների ամսական ծախսերի համար տրվող գումարը հնգապատկող նախագիծը։ 

Նանե Մանասյան 

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` աշխատավարձՀակոբ ԱրշակյանՀայկուհի ՀարությունյանՀՀ ԱԺ

Հարակից հոդվածներ

Կեղծ տվյալներ՝ տարածաշրջանում միջին աշխատավարձերի վերաբերյալ
Սխալ

Կեղծ տվյալներ՝ տարածաշրջանում միջին աշխատավարձերի վերաբերյալ

15:45, 11 Օգս, 2023

Եթե շտապում ես․ կարճ՝ նյութի մասին սոցցանցերում տարածվում է ինֆոգրաֆիկա այն մասին, թե Հայաստանում միջին աշխատավարձն ամենաբարձրն է տարածաշրջանում։  Իրականությունը...

5 տարում Հայաստանում կյանքը լավացել է 0․2 տոկոսով․ Քերոբյանը սխալվում է
Մանիպուլյատիվ

5 տարում Հայաստանում կյանքը լավացել է 0․2 տոկոսով․ Քերոբյանը սխալվում է

14:23, 27 Դկտ, 2022

Դեկտեմբերի 20-ին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց, թե հինգ տարում ՀՀ-ում քաղաքացիների եկամուտներն ավելացել են...

Ըստ Փաշինյանի՝ շուրջ 5000 ուսուցիչներ ֏75,000-ից պակաս են ստանում, որովհետև «նորմալ կրթություն չեն ստացել»
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ըստ Փաշինյանի՝ շուրջ 5000 ուսուցիչներ ֏75,000-ից պակաս են ստանում, որովհետև «նորմալ կրթություն չեն ստացել»

12:01, 17 Նյմ, 2022

Սեպտեմբերի 29-ին կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով կրթության կարևորության մասին, մի քանի անգամ կրկնեց, որ այն մարդիկ, որոնք պատրաստ...

«Մաքուր» ֏400 հազար աշխատավարձ ստացող ուսուցիչ այսօր Հայաստանում չկա
Մեծամասամբ ճիշտ

«Մաքուր» ֏400 հազար աշխատավարձ ստացող ուսուցիչ այսօր Հայաստանում չկա

18:59, 13 Հնս, 2022

Հունիսի 7-ին «Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ 400 հազար դրամ աշխատավարձ ստացող ուսուցիչ այսօր Հայաստանում չկա։ «Շաբաթներ առաջ կառավարության նիստում...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens