ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ըստ Փաշինյանի՝ շուրջ 5000 ուսուցիչներ ֏75,000-ից պակաս են ստանում, որովհետև «նորմալ կրթություն չեն ստացել»

12:01, 17 Նյմ, 2022

Սեպտեմբերի 29-ին կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով կրթության կարևորության մասին, մի քանի անգամ կրկնեց, որ այն մարդիկ, որոնք պատրաստ են 75,000 դրամ աշխատավարձով աշխատել, չունեն կրթություն:

«Ինչի՞ մասին է կրթությունը։ Կրթությունը նրա մասին է, որ մենք մարդուն հնարավորություն տանք, որ ինքը ստիպված չլինի ամիսը 75,000 դրամով աշխատել։ Եթե մարդը 75,000 դրամ աշխատավարձով ամիսը աշխատում ա, եկեք հասկանանք՝ դա ի՞նչ ա նշանակում։ Դա նշանակում ա, որ մարդը նորմալ կրթություն չի ստացել։ Ուրիշ ոչ մի բան չի նշանակում։ Ընդ որում, պարտադիր չի խոսքը լինի բարձրագույն կրթության մասին։ Դա կարող է լինել մասնագիտական կրթության մասին։ Որովհետև սա կարևոր արձանագրում է, ակնհայտ, պարզ արձանագրում է, բայց շատ հաճախ չի արվում։ Էլի արձանագրենք․ եթե մարդը 75,000 դրամ աշխատավարձով մի ամիս աշխատում է կամ աշխատանք չունի էսօր Հայաստանում, դա ընդամենը մի բան է նշանակում․ դա նշանակում ա՝ մարդը կրթություն չի ստացել։ Ուրիշ ոչ մի բան չի նշանակում։ Իհարկե կան դեպքեր, երբ որ մարդը աշխատունակ չէ և այլն, էտ դեպքերի մասին չենք խոսում»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց պարզել, թե Հայաստանում կրթության ոլորտում աշխատող քանի մասնագետ է ստանում ամսական 75,000 դրամից պակաս աշխատավարձ։

Ընդ որում, շեշտենք, որ կրթությունը հենց այն ոլորտն է, որտեղ մանկավարժները չեն կարող չունենալ բարձրագույն կրթություն։ 

Եվ այսպես, նախ, հասկանալու համար, թե մինչև 75,000 դրամ ստացող քանի աշխատող կա, հարցում ուղարկեցինք Պետական եկամուտների կոմիտե։ 

Հայաստանում մոտ 5000 ուսուցիչներ ստանում են 75 հազար դրամից պակաս աշխատավարձ

ՊԵԿ-ի խնդրանքով մի քանի լրացուցիչ հարցումներ ուղարկելուց հետո ի վերջո  ստացանք ավելի քան 40 դասակարգիչների (մասնագիտացումների) քանակական տվյալներ, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր դասակարգչի տակ գրված քանակի աշխատողներ ամսական ստանում են 75,000 դրամից պակաս աշխատավարձ։

Կրկին նշենք, որ այստեղ ընդգրկված են բացառապես բարձրագույն կրթություն ստացած անձինք, հետևաբար ֆորմալ կրթության բացակայության մասին խոսք լինել չի կարող։

Եվ այսպես․ ըստ ՊԵԿ-ից ստացված տվյալների՝ Հայաստանում բարձրագույն կրթություն ստացած, կրթության ոլորտում աշխատող մոտ 5000 մարդ ստանում է մինչև 75,000 դրամ աշխատավարձ։

Առավել մեծ թիվ են կազմում քոլեջների և բուհերի դասախոսները։ 722 դասախոս ամսական ստանում է մինչև 75,000 դրամ աշխատավարձ։ Նույնչափ աշխատավարձ է ստանում նաև 640 գրադարանավար, 509 լաբորանտ, 248 օտար լեզվի և գրականության ուսուցիչ, 257 հայոց լեզվի և գրականության ուսուցիչ, 229 հոգեբան, 217 մաթեմատիկայի ուսուցիչ և այլն։ Ընդհանուր առմամբ, Հայաստանում ավելի քան 2400 ուսուցիչ ամսական ստանում է մինչև 75,000 դրամ աշխատավարձ։ 

Ի դեպ, ՊԵԿ-ից տրամադրված տվյալները ամբողջական չեն, քանի որ շատ գործատուներ նոր աշխատողների դասակարգիչները հարկային մարմնին ներկայացնելիս նշում են այլ դասակարգիչներ, հետևաբար՝ դժվար է ասել, թե կրթության ոլորտում քանի այլ աշխատողներ կան, որոնք ևս ստանում են մինչև 75,000 դրամ։

Այսպիսով փաստենք, որ վարչապետի կողմից արված պնդումն այն մասին, որ 75 հազար դրամ աշխատավարձով աշխատող մարդը կրթություն չի ստացել, փաստացի սխալ է․ Հայաստանում հազարավոր բարձրագույն կրթություն ստացած անձինք աշխատում են ամսական մինչև 75 հազար դրամ աշխատավարձով։

Հոդվածում ընդգրկված են բացառապես կրթության ոլորտում աշխատող անձինք, և նույնիսկ այս ցանկն ամբողջական չէ, հետևաբար՝ բարձրագույն կրթություն ստացած և մինչև 75,000 դրամ աշխատավարձ ստացող աշխատողների քանակը նկատելիորեն ավելին է, քան հոդվածում ներկայացված տվյալները։

Սևադա Ղազարյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` աշխատավարձՆիկոլ ՓաշինյանուսուցիչՊԵԿ

Հարակից հոդվածներ

Փաշինյանի խոստացած Նորքի անտառը 3 տարի անց դեռ չի վերականգնվում, թեև պլանով դեռ նախատեսվում է
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Փաշինյանի խոստացած Նորքի անտառը 3 տարի անց դեռ չի վերականգնվում, թեև պլանով դեռ նախատեսվում է

12:30, 27 Մրտ, 2023

Եթե շտապում ես. հակիրճ՝ ինչի մասին է նյութը  2019 թ․-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր․ «Սկսում ենք Նորքի անտառի վերականգնման...

ՀՀ, Վրաստանի ու Ադրբեջանի՝ 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի մեծությունը վերջին տարիներին․ համեմատություն
Չդասակարգված

ՀՀ, Վրաստանի ու Ադրբեջանի՝ 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի մեծությունը վերջին տարիներին․ համեմատություն

13:10, 23 Մրտ, 2023

Ցանկացած երկրի տնտեսության չափման հիմնական միավորը Համախառն ներքին արդյունքն է (ՀՆԱ)։ Իսկ տարբեր երկրների միջև համեմատական անցկացնելու համար օգտագործվում է...

Լրագրողների բռնության դեպքերի մասին Փաշինյանի կեղծ հետաքրքրվածությունը
Սխալ

Լրագրողների բռնության դեպքերի մասին Փաշինյանի կեղծ հետաքրքրվածությունը

16:34, 15 Մրտ, 2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հունվարի 10-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում «Փաստերի ստուգման հարթակը» հարց էր ուղղել պաշտոնյաների կողմից լրագրողների մասնագիտական...

Տարեկան 500 կմ ճանապարհ․ իշխանությունը չի կատարում տված խոստումը, չնայած հայտարարել էր գերակատարման մասին
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Տարեկան 500 կմ ճանապարհ․ իշխանությունը չի կատարում տված խոստումը, չնայած հայտարարել էր գերակատարման մասին

13:27, 16 Փտր, 2023

Թեև Հայաստանում իրականացվող ասֆալտապատման աշխատանքները նախորդ տարիների համեմատ ռեկորդային են, սակայն չեն իրականացվել այն ծավալով, որով խոստանում են ներկայիս իշխանությունները:...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens