ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Զինվե՛լ, զինվե՛լ մինչև վերջ․ ո՞ր երկրներն են զինում Ադրբեջանին

15:21, 26 Հնս, 2024

Չնայած Ադրբեջանը դատապարտում է Հայաստանի կողմից զենքի ձեռքբերման գործընթացները, այդուհանդերձ, չի դադարում համալրել իր զինանոցը՝ շարունակելով ռազմական համագործակցությունն իր ավանդական գործընկերների հետ: 

«Փաստերի ստուգման հարթակը», ուսումնասիրելով բաց աղբյուրների տվյալները, փորձել է պարզել, թե ինչ սպառազինություն է ձեռք բերել Ադրբեջանը 2020-ի 44-օրյա պատերազմից հետո։

2023 թ․ հունիսին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ երկրի զինված ուժերի զարգացումը Բաքվի առաջնահերթությունն է և որ 2020 թվականի պատերազմից հետո շարունակվում է նոր զինատեսակների ձեռքբերման գործընթացը։ «Արդեն բազմաթիվ պայմանագրեր են կնքվել՝ ինչպես նոր անօդաչու թռչող սարքերի, այնպես էլ բարձր ճշգրտության հեռահար հրթիռների մատակարարման համար»,- ասել էր Ադրբեջանի ղեկավարը։

Իսկ 2023 թ․ դեկտեմբերի 31-ին Աշխարհի ադրբեջանցիների համերաշխության օրվա և Ամանորի առթիվ իր ուղերձում Ալիևը դարձյալ նկատել էր՝ գնվել են նոր զենքեր, ռազմատեխնիկա, ստորագրվել են բազմաթիվ նոր պայմանագրեր։

Թուրքիա

Ստոկհոլմի խաղաղության հետազոտության միջազգային ինստիտուտի (SIPRI) տվյալների համաձայն՝ Ադրբեջանը 2021 թվականին Թուրքիայից պատվիրել և 2022 թվականին ստացել է 109 հատ «KGK-83» հրթիռ (ինստիտուտը նկատել է, որ քանակի և պատվիրման տարեթվի մասին տվյալները հնարավոր է ճշգրիտ չլինեն)։ 

Լուսանկարում` KGK-83 հրթիռը

2022-ին Ադրբեջանը Թուրքիայից պատվիրել և 2023-ին ստացել է 2 (քանակի մասին տեղեկությունը հստակ չէ) Akıncı հարվածային ԱԹՍ-ներ։

Baykar-ի գործադիր տնօրեն Հալուք Բայրաքթարը դեռևս 2022 թվականին հայտարարել էր, որ երեք երկրներ հետաքրքրված են Akıncı անօդաչու թռչող սարքերի գնմամբ, որն առաջին անգամ մատակարարվել է թուրքական բանակին 2021 թ․ օգոստոսին։ Ընկերության տվյալներով՝ ադրբեջանցի օպերատորների առաջին խումբն անօդաչու թռչող սարքի հետ աշխատելու ուսուցումն ավարտել էր 2022 թ․ հոկտեմբերին։ 

2023 թ․ ապրիլին Baykar ընկերությունը և Ադրբեջանը ստորագրել են Ադրբեջանում անօդաչու թռչող սարքերի արտադրության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր։

Արդեն 2024 թ․ փետրվարի 9-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանն ուսումնական հաստատություն և անգար է բացել նոր Akıncı անօդաչու թռչող սարքի համար՝ հաստատելով, որ երկիրը գնել է թուրքական արտադրության մարտական ​​համակարգը։

Akıncı ԱԹՍ-ն՝ Ադրբեջանում․ 2024, փետրվարի 9

Ադրբեջանը նախկինում լայնորեն կիրառել էր թուրքական Bayraktar TB2 ԱԹՍ-ներ։ Akıncı անօդաչու թռչող սարքերն ունեն մինչև 1500 կգ օգտակար բեռ (սպառազինություն) կրելու հնարավորություն, թռիչքի բարձրությունը մինչև 12 կմ է, օդում կարող են գտնվել 24 ժամ։ 

SIPRI-ի տվյալներով 2022 թվականին Ադրբեջանը Թուրքիայից պատվիրել և նույն տարում ստացել է նաև 12 հատ (քանակի մասին տեղեկությունը հստակ չէ) Cobra II զրահամեքենա։ Cobra զրահամեքենաները նախագծում և արտադրում է թուրքական Otokar մասնավոր ընկերությունը: Զրահամեքենաներն առանձնանում են ինքնաշեն պայթուցիկ սարքերի և ականների սպառնալիքներից պաշտպանվածության բարձր մակարդակով: Դրանց տարբեր գործառույթների թվում են անվտանգության և խաղաղապահ գործողություններն ու սահմանների պաշտպանությունը: 

Լուսանկարում՝ Cobra II զրահամեքենան

Իսրայել

Իսրայելը նախորդ տարիներին, տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ, շարունակել է սպառազինության մատակարարումը Բաքվին: Իսրայելական Haaretz պարբերականի անցած տարվա մարտի հետաքննությունը ցույց է տվել, որ «2016-2023 թթ․ ադրբեջանական Silk Way Airlines ավիաընկերության կողմից իրականացվել են բեռնատար ինքնաթիռների 92 թռիչքներ դեպի Իսրայելի հարավում գտնվող «Օվդա» ավիաբազա»։ Այն համարվում է Իսրայելի միակ օդանավակայանը՝ սպառազինության մատակարարման գծով։ 

The Times of Israel  պարբերականը 2023-ի հոկտեմբերի 5-ին գրել էր. «Սեպտեմբերի 19-ին՝ Ադրբեջանի հարձակումից ընդամենը մի քանի շաբաթ առաջ, ադրբեջանական ռազմական բեռնատար ինքնաթիռները բազմիցս թռիչքներ են կատարել Իսրայելի հարավում գտնվող ավիաբազայի և Լեռնային Ղարաբաղի մերձակա օդանավակայանի միջև»։ 

Ըստ պարբերականի, AP-ին բացահայտել է առնվազն 6 չվերթներ, որոնք իրականացվել են ադրբեջանական Silk Way Airlines ավիաընկերության կողմից՝ սեպտեմբերի 1-ից սեպտեմբերի 17-ն ընկած ժամանակահատվածում: Դրանից երկու օր անց Ադրբեջանը սկսեց իր հարձակումը Լեռնային Ղարաբաղի դեմ:

2023-ի նոյեմբերին Defence Industry Europe-ը հայտնել էր, որ Ադրբեջանն Իսրայելից ձեռք է բերելու հավելյալ  հակաօդային պաշտպանության Barak MX համակարգեր: Գործարքի գինը գնահատվում էր 1.2 մլրդ դոլար: 

Լուսանկարում՝ Barak MX ՀՕՊ համակարգը

Կայքը դեռևս սեպտեմբերին գրել էր, որ Ադրբեջանը մտադիր է Barak MX գնել Իսրայելից։ Նշվել էր, որ Barak MX-ը ցուցադրվել է Ադրբեջանում, ու դա հանգեցնելու է այս զինատեսակը ձեռք բերելու մասին գործարք կնքելուն: Ըստ այդմ՝ զինատեսակն արտադրող Israel Aerospace Industries-ը (IAI) չնայած կասկածներ է ունեցել զինատեսակն Ադրբեջանում փորձարկելու հարցի շուրջ, այդուհանդերձ, ըստ Ադրբեջանի ՊՆ-ի, ցուցադրությունը տեղի է ունեցել: 

Ըստ SIPRI հետազոտական ինստիտուտի, Ադրբեջանը Իսրայելից 2023-ին պատվիրել է 2 հատ OptSat 500 հետախուզական արբանյակներ, բայց առաքման մասին դեռ տվյալներ չկան։

Լուսանկարում` OptSat 500 հետախուզական արբանյակը

2024-ի մարտին ադրբեջանական լրատվամիջոցները գրել էին, որ Ադրբեջանը Իսրայելից գնել է SkyDew աերոստատ։ SkyDew-ի խնդիրն է՝ հայտնաբերել թևավոր հրթիռներ, անօդաչու թռչող սարքեր և այլ առաջադեմ օդային սպառնալիքներ, որոնք թռչում են ցածր բարձրության վրա, և տրամադրել վաղ նախազգուշացում: Աերոստատն ի վիճակի է շարունակական հսկողություն ապահովել մի քանի օրվա ընթացքում և ունակ է հետևել մինչև 500 թիրախի՝ ավելի քան 250 կմ հայտնաբերման հեռահարությամբ։

Լուսանկարում` SkyDew աերոստատը

Իտալիա

2023 թ. հունիսին Ադրբեջանը C-27J Spartan տեսակի ռազմատրանսպորտային օդանավի ձեռքբերման պայմանագիր է կնքել իտալական Leonardo ընկերության հետ։ Համաձայն ընկերության հաղորդագրության, Ադրբեջանին վաճառվելու է երկու C-27J ռազմատրանսպորտային ինքնաթիռ։ 

Լուսանկարում՝ C-27J ինքնաթիռը

Ռուսաստանի Դաշնություն

44-օրյայից հետո Ռուսաստանի՝ Ադրբեջանին զենք մատակարարելու մասին հստակ տեղեկություններ չկան, ինչը, թերևս, կարելի է բացատրել նաև ռուս-ուկրաինական պատերազմի հանգամանքով։ Փոխարենը, այդ պատերազմի նախօրեին երկու երկրները հասցրել էին համագործակցության հռչակագիր ստորագրել։

2022-ի փետրվարի 22-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև հռչակագիր էր ստորագրվել դաշնակցային փոխգործակցության մասին։ Փաստաթղթի համաձայն, երկու երկրները պայմանավորվել են դիտարկել միմյանց ռազմական օգնություն ցուցաբերելու հնարավորությունը։ Մոսկվան ու Բաքուն պայմանավորվել են ակտիվացնել քայլերը տեխնիկական սպասարկման, վերանորոգման, արդիականացման կենտրոններ բացելու, ինչպես նաև տարբեր տեսակի ռազմական նշանակության համատեղ արտադրանք թողարկելու ուղղությամբ։

Պակիստան

2024 թ․ փետրվարին հրապարակված պակիստանյան Air Operation Syndicate հրատարակության զեկույցի համաձայն՝ Ադրբեջանը Պակիստանից գնելու է JF-17C Block III ժամանակակից կործանիչներ։ Վերջինները համալրված են ռադիոլոկացիոն համակարգերով, նորագույն սպառազինությամբ և գերթանկարժեք են՝ 1․6 մլրդ դոլար։ Air Operation Syndicate-ի Իսլամաբադի աղբյուրները ենթադրել են, որ Ադրբեջանում այս կործանիչները կփոխարինեն ռուսական МиГ-29-երին։

Լուսանկարում` JF-17C Block III  կործանիչ

Բելառուս

2022-ի սեպտեմբերին բելառուսական «Բելսպեցվնեշտեխնիկա» պետական արտաքին առևտրային ձեռնարկության ռազմական համագործակցության դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Ալեքսեյ Պոլեժաևն ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել էր, որ ընկերությունը Ադրբեջանին է մատակարարում արտադրվող գրեթե ամբողջ պաշտպանական տեխնիկան։

«Պաշտպանության և պաշտպանական արդյունաբերության նախարարությունների հետ մեր համագործակցության շրջանակներում մենք Ադրբեջանին մատակարարում ենք կրակի կառավարման և հրետանային սարքավորումներ, հակաօդային պաշտպանության համակարգեր, ռադիոէլեկտրոնային անվտանգության համակարգեր և այլն, Ադրբեջանին մատակարարում ենք նաև ռազմատեխնիկական ծառայություններ»,— ասել է Պոլեժաևը։

Հունիսի 13-ին POLITICO թերթը  հոդված էր հրապարակել՝ նշելով, թե Բելառուսը Ադրբեջանին գաղտնի զենք է վաճառել։ Արտահոսած ավելի քան մեկ տասնյակ նամակների, դիվանագիտական ​​նոտաների, վաճառքի օրինագծերի և արտահանման անձնագրերի պահոցը, որը տեսել է POLITICO-ն, ցույց է տալիս, որ Բելառուսն ակտիվորեն օգնել է Ադրբեջանի զինված ուժերին 2018-2022 թվականներին, երբ Հայաստանի հետ լարվածությունը հասել էր գագաթնակետին: Առաջարկվող ծառայությունները ներառում էին հին հրետանային սարքավորումների արդիականացում և ռադիոէլեկտրոնային պատերազմի և անօդաչու սարքերի համակարգերի համար օգտագործվող նոր սարքավորումների տրամադրում:

Փաստաթղթերում առկա են նաև զենքի արտահանման բելառուսական պետական գործակալության նամակները՝ ուղղված սեփական ռազմարդյունաբերական ընկերություններին, որոնք վերաբերում են Ադրբեջանի կողմից ժամանակակից հրետանային միջոցների պատվերներին, ինչպես նաև Բելառուսի և Ադրբեջանի պետական մարմինների միջև նամակագրությունը Гроза-С անօդաչու սարքերի դեմ պայքարի շարժական համակարգի ձեռքբերման համաձայնության մասին:

Լուսանկարում` Гроза-С ռադիոէլեկտրոնային կայան

Սերբիա

2024 թ․ փետրվարին World Defense News-ը հայտնել էր, որ Ադրբեջանն ավարտել է Սերբիայի հետ 340 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ 155 մմ տրամաչափի 48 Nora B-52NG ինքնագնաց հաուբից գնելու մասին համաձայնագրի ստորագրումը։ 

Լուսանկարում` Nora B-52NG հաուբից

Սերբիայի՝ Ադրբեջանին զենք մատակարարելու մասին խոսակցությունները հունիսի 25-ին պաշտոնապես հաստատել է նաև Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։ 

«Սերբիան մատակարարում է զենք միայն Ադրբեջանին, Կիպրոսին և ևս մեկ արաբական երկրի՝ ԱՄԷ-ին։ Ոչ մի այլ երկրի հետ մենք զենք-զինամթերքի մասին պայմանագիր չունենք»,- հայտարարել է Վուչիչը։ Նա, սակայն, չի մանրամասնել՝ երբ ու ինչ տեսակի զինամթերք են մատակարարում Ադրբեջանին։

Այսպիսով, թեև Բաքուն դատապարտում է Հայաստանի կողմից զենքի ձեռքբերման գործընթացները, Ադրբեջանն ինքը ջանք չի խնայում համալրել իր զինանոցը և սպառազինության ձեռքբերման նոր պայմանագրեր կնքել։

Սյուզաննա Համբարձումյան

Հրապարակումը պատրաստվել է «Պրոֆեսիոնալ մեդիան և քաղհասարակությունը միավորում են ուժերը՝ հանուն երկխոսության» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի ֆինանսավորմամբ։ Այս հրապարակման մեջ արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակին (հեղինակներին) և պարտադիր չէ, որ արտահայտեն Եվրոպական միության պաշտոնական տեսակետը։

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Ադրբեջան զենքզենքզինամթերք

Հարակից հոդվածներ

Մանիպուլյացիա ոստիկանությունից․ ուժեղացված ծառայության արդյունքում ոստիկանները հայտնաբերել են ոչ թե իրական, այլ խաղալիք զենք
Մանիպուլյատիվ

Մանիպուլյացիա ոստիկանությունից․ ուժեղացված ծառայության արդյունքում ոստիկանները հայտնաբերել են ոչ թե իրական, այլ խաղալիք զենք

11:58, 3 Սպտ, 2024

Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) ոստիկանության լրատվական ծառայությունն օգոստոսի 31-ին տեսանյութ էր տարածել՝ ներկայացնելով, թե ինչպիսի ուժեղացված ծառայություն են իրականացրել Երևանում։ ...

Հայկական մեդիադաշտում տարածվելուց մեկ օր հետո ՊՆ-ն հերքում է Իրանի հետ 500 մլն դոլարի սպառազինությունների գործարքի մասին տեղեկությունը
Սխալ

Հայկական մեդիադաշտում տարածվելուց մեկ օր հետո ՊՆ-ն հերքում է Իրանի հետ 500 մլն դոլարի սպառազինությունների գործարքի մասին տեղեկությունը

13:42, 25 Հլս, 2024

Հուլիսի 24-ին Iran International կայքը տեղեկություն էր տարածել, թե Իրանի Իսլամական Հանրապետությունը և Հայաստանը ստորագրել են 500 միլիոն դոլար արժողությամբ...

Ի՞նչ է ֆրանսիական CAESAR հրետանային համակարգը, որ Ադրբեջանում կրքեր է բորբոքել
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ի՞նչ է ֆրանսիական CAESAR հրետանային համակարգը, որ Ադրբեջանում կրքեր է բորբոքել

15:08, 19 Հնս, 2024

Հունիսի 19-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Հայաստան-Ֆրանսիա ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ պաշտոնական Բաքվի արձագանքը տարակուսանքի տեղիք է տալիս:...

ԵԱՏՄ-ին անդամակցելը զենքի ներմուծման մաքսային առավելություն չի տվել, ընդհակառակը․ Բեքարյանի սխալ պնդումը
Սխալ

ԵԱՏՄ-ին անդամակցելը զենքի ներմուծման մաքսային առավելություն չի տվել, ընդհակառակը․ Բեքարյանի սխալ պնդումը

13:24, 28 Դկտ, 2023

168 TV-ի եթերում ԱԺ նախկին պատգամավոր, վերլուծաբան Կարեն Բեքարյանը հայտարարել է՝ եթե Հայաստանը չանդամակցեր ԵԱՏՄ-ին, ապա չէր կարողանա շարունակել ՀԱՊԿ-ից...

Հարակից հոդվածներ

Մանիպուլյացիա ոստիկանությունից․ ուժեղացված ծառայության արդյունքում ոստիկանները հայտնաբերել են ոչ թե իրական, այլ խաղալիք զենք
Մանիպուլյատիվ

Մանիպուլյացիա ոստիկանությունից․ ուժեղացված ծառայության արդյունքում ոստիկանները հայտնաբերել են ոչ թե իրական, այլ խաղալիք զենք

11:58, 3 Սպտ, 2024

Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) ոստիկանության լրատվական ծառայությունն օգոստոսի 31-ին տեսանյութ էր տարածել՝ ներկայացնելով, թե ինչպիսի ուժեղացված ծառայություն են իրականացրել Երևանում։ ...

Հայկական մեդիադաշտում տարածվելուց մեկ օր հետո ՊՆ-ն հերքում է Իրանի հետ 500 մլն դոլարի սպառազինությունների գործարքի մասին տեղեկությունը
Սխալ

Հայկական մեդիադաշտում տարածվելուց մեկ օր հետո ՊՆ-ն հերքում է Իրանի հետ 500 մլն դոլարի սպառազինությունների գործարքի մասին տեղեկությունը

13:42, 25 Հլս, 2024

Հուլիսի 24-ին Iran International կայքը տեղեկություն էր տարածել, թե Իրանի Իսլամական Հանրապետությունը և Հայաստանը ստորագրել են 500 միլիոն դոլար արժողությամբ...

Ի՞նչ է ֆրանսիական CAESAR հրետանային համակարգը, որ Ադրբեջանում կրքեր է բորբոքել
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ի՞նչ է ֆրանսիական CAESAR հրետանային համակարգը, որ Ադրբեջանում կրքեր է բորբոքել

15:08, 19 Հնս, 2024

Հունիսի 19-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Հայաստան-Ֆրանսիա ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ պաշտոնական Բաքվի արձագանքը տարակուսանքի տեղիք է տալիս:...

ԵԱՏՄ-ին անդամակցելը զենքի ներմուծման մաքսային առավելություն չի տվել, ընդհակառակը․ Բեքարյանի սխալ պնդումը
Սխալ

ԵԱՏՄ-ին անդամակցելը զենքի ներմուծման մաքսային առավելություն չի տվել, ընդհակառակը․ Բեքարյանի սխալ պնդումը

13:24, 28 Դկտ, 2023

168 TV-ի եթերում ԱԺ նախկին պատգամավոր, վերլուծաբան Կարեն Բեքարյանը հայտարարել է՝ եթե Հայաստանը չանդամակցեր ԵԱՏՄ-ին, ապա չէր կարողանա շարունակել ՀԱՊԿ-ից...

FIP.AM

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge




Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens