ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

ԵԱՏՄ-ին անդամակցելը զենքի ներմուծման մաքսային առավելություն չի տվել, ընդհակառակը․ Բեքարյանի սխալ պնդումը

13:24, 28 Դկտ, 2023

ՍԽԱԼ

168 TV-ի եթերում ԱԺ նախկին պատգամավոր, վերլուծաբան Կարեն Բեքարյանը հայտարարել է՝ եթե Հայաստանը չանդամակցեր ԵԱՏՄ-ին, ապա չէր կարողանա շարունակել ՀԱՊԿ-ից արտոնյալ գներով զենք ստանալ։ 

«Երբ նախաձեռնող երկրները սկսեցին Մաքսային միությունից դեպի ԵԱՏՄ անցման գործընթաց, մենք կանգնում էինք շատ պարզ հարցի առաջ։ Մենք ընդեղից (ՀԱՊԿ-ից,-խմբ․) հնարավորություն ունենք էդ զենքի ձեռքբերման, բայց եթե մենք ԵԱՏՄ-ի ներսում չենք, մաքսերի հաշվին էդ ունեցածդ առավելությունը տեղեր կա՝ ամբողջապես, տեղեր կա՝ ավելով, կոմպենսացվում, ի չիք ա դառնում»,- պնդել է քաղաքագետը։ 

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է զենքի ներմուծման մաքսատուրքերի վերաբերյալ ՀՀ օրենսդրությունը՝ ԵԱՏՄ անդամակցությունից առաջ ու հետո, ինչպես նաև ԵԱՏՄ պայմանագիրն ու համապատասխան հավելվածները։

Նախքան ԵԱՏՄ-ին անդամակցելը ներմուծվող զենքն ազատված էր մաքսատուրքից

Այսպես, նախքան ԵԱՏՄ-ին անդամակցելը հայկական բանակի համար զենք և զինամթերք գնելիս Պաշտպանության նախարարությունը որևէ մաքսատուրք չէր վճարում․ մինչև կառույցին անդամակցությունը գործող ՀՀ մաքսային օրենսգրքի 102-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ ներմուծվող զենք և զինամթերքի, դրանց մասերի և պարագաների համար սահմանված էր 0% ներմուծման ու արտահանման մաքսատուրք։ 

Փաստացի, Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին չանդամակցելու դեպքում էլ թե՛ ՀԱՊԿ-ից, թե՛ որևէ այլ երկրից ՀՀ ներմուծվող զենքը, այսպես թե այնպես, շարունակելու էր մաքսային տուրքերից ազատված մնալ՝ համաձայն ներքին օրենսդրության․ իսկ ներքին օրենսդրության փոփոխության՝ ներմուծվող զենքի համար մաքսատուրքերի սահմանման դեպքում էլ անգամ վճարվող մաքսատուրքը մտնելու էր բացառապես ՀՀ պետական բյուջե։

ԵԱՏՄ-ին անդամակցությունից հետո ՀԱՊԿ անդամ երկրներից ներմուծվող զենքի համար շարունակեց պահպանվել 0% մաքսատուրքը, այսինքն՝ այս առումով ոչինչ չի փոխվել։ 

2022-ից ՀՀ-ն այլ երկրներից զենքի համար մաքսատուրք պետք է վճարի ԵԱՏՄ երկրներին

Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին միանալու պայմանագրի անցումային դրույթների վերաբերյալ հավելվածի 44-րդ հոդվածը սահմանում է, որ մինչև 2022 թվականը ռազմական նշանակության միայն այն ապրանքներն են ազատված մաքսազերծումից, որոնց նմանակը ԵԱՏՄ-ում չի արտադրվում։ Հատկանշական է, որ ԵԱՏՄ անդամ Ռուսաստանն արտադրում է ամեն տեսակի սպառազինություն, հետևաբար՝ եզակի բացառություններով, հազիվ թե այլ երկրում արտադրված այնպիսի տեխնիկա գտնվի, որի նմանակը ԵԱՏՄ-ում չլինի:

Անցումային դրույթը, ինչպես նշեցինք վերևում, գործել է մինչև 2022 թվականը։ Ընթացիկ տարվանից, փաստացի, այլ երկրներից զենք ներմուծելիս Հայաստանը պարտավորվում է մաքսատուրքեր վճարել միության բյուջե․ ընդ որում՝ այդպիսի զենքի համար վճարվող մաքսատուրքերի առյուծի բաժինը մուտքագրվում է միության անդամ երկրների բյուջե և միայն չնչին մասը՝ ՀՀ բյուջե։

Փաստացի, ՀՀ-ն պարտավորվում է մաքսատուրքեր վճարել միության անդամ երկրների բյուջե, օրինակ՝ Հնդկաստանի, Ֆրանսիայի և հետպատերազմյան շրջանում այլ երկրների հետ կնքված ռազմատեխնիկական համաձայնագրերի շրջանակում ներմուծվող զենքի համար։ 

Այսպիսով, Բեքարյանի պնդումը, թե ՀՀ-ն ԵԱՏՄ-ին չանդամակցելու դեպքում մաքսային դրույքաչափերի պատճառով կզրկվեր ՀԱՊԿ-ից ստացվող զենքի գնային առավելություններից, կեղծ է։

Նանե Մանասյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` ԵԱՏՄզենքԿարեն Բեքարյանմաքսատուրք

Հարակից հոդվածներ

Մանիպուլյացիա ոստիկանությունից․ ուժեղացված ծառայության արդյունքում ոստիկանները հայտնաբերել են ոչ թե իրական, այլ խաղալիք զենք
Մանիպուլյատիվ

Մանիպուլյացիա ոստիկանությունից․ ուժեղացված ծառայության արդյունքում ոստիկանները հայտնաբերել են ոչ թե իրական, այլ խաղալիք զենք

11:58, 3 Սպտ, 2024

Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) ոստիկանության լրատվական ծառայությունն օգոստոսի 31-ին տեսանյութ էր տարածել՝ ներկայացնելով, թե ինչպիսի ուժեղացված ծառայություն են իրականացրել Երևանում։ ...

Հայկական կոնյակի մասին հետազոտության հեղինակը ՌԴ-ում իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության պատգամավորի կազմակերպությունն է
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Հայկական կոնյակի մասին հետազոտության հեղինակը ՌԴ-ում իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության պատգամավորի կազմակերպությունն է

10:59, 23 Օգս, 2024

Ռուսական մամուլն օրերս մեծ ակտիվությամբ տեղեկություն տարածեց, թե ռուսական խանութներում վաճառվող հայկական կոնյակի 90 տոկոսն անվտանգ չէ։ Ուսումնասիրությունը, ըստ նույն...

Հայկական մեդիադաշտում տարածվելուց մեկ օր հետո ՊՆ-ն հերքում է Իրանի հետ 500 մլն դոլարի սպառազինությունների գործարքի մասին տեղեկությունը
Սխալ

Հայկական մեդիադաշտում տարածվելուց մեկ օր հետո ՊՆ-ն հերքում է Իրանի հետ 500 մլն դոլարի սպառազինությունների գործարքի մասին տեղեկությունը

13:42, 25 Հլս, 2024

Հուլիսի 24-ին Iran International կայքը տեղեկություն էր տարածել, թե Իրանի Իսլամական Հանրապետությունը և Հայաստանը ստորագրել են 500 միլիոն դոլար արժողությամբ...

Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Զինվե՛լ, զինվե՛լ մինչև վերջ․ ո՞ր երկրներն են զինում Ադրբեջանին

15:21, 26 Հնս, 2024

Չնայած Ադրբեջանը դատապարտում է Հայաստանի կողմից զենքի ձեռքբերման գործընթացները, այդուհանդերձ, չի դադարում համալրել իր զինանոցը՝ շարունակելով ռազմական համագործակցությունն իր ավանդական...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens