ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Պաշտոնական

Գոռ Վարդանյանը փրկում է «ահաբեկչի»

12:24, 5 Մրտ, 2018

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի խորհրդական, կարատեսիտ Գոռ Վարդանյանը, ծավալուն հարցազրույց է տվել վերջերս մեծ աղմուկ բարձրացրած ավագանու նիստին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, որում բավականին իրարամերժ և անգամ սյուռ պնդումներ է արել:

Վարդանյանը «Երկիր ծիրանի» կուսակցության անդամների գործողությունը որակել է «ծրագրավորված ահաբեկչություն»։ Հիշեցնենք՝ «Երկիր ծիրանի» ավագանու անդամները ավագանու նիստերի դահլիճ էին բերել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի վնասված կոյուղու ջրից՝ հայտարարելով․ «եթե բնակիչները շնչում են այս հոտը՝ դուք էլ պիտի շնչեք»։

«Ես մասնագիտությամբ հակաահաբեկիչ եմ և փորձում եմ ճիշտ մատուցել այն երևույթը, ինչը կատարվել է «Երկիր ծիրանիի» ավագանու անդամների կողմից», — ասել է Գոռ Վարդանյանը՝ հավելելով, որ ընդդիմադիրները փորձել են ներկաների մոտ առաջացնել «հոտառության, տեսողության և զգացողության հուզմունք»։

Իր հարցազրույցում Գոռ Վարդանյանը, ըստ էության, արդարացրել է տեղի ունեցած բոլոր բռնության դեպքերը։ «Երկիր ծիրանի» ավագանու անդամ Մարինա Խաչատրյանին հասցված առաջին ապտակը Վարդանյանը որակել է, որպես «բնազդ՝ մարդկային սինդրոմ»։
«Դա նույնն է, երբ մեկը ոչ իրական ատրճանակ պահի ձեզ վրա, դուք կփորձեք դա կանխել»։ Հանրապետականի մյուս ավագանին, որը, մոտենալով ետևից, սկսեց քաշել Մարինա Խաչատրյանի մազերը, ըստ Վարդանյանի ստիպված է դա արել։ «Ինքը [խմբ․՝ Մարինա Խաչատրյանը] ստիպել է մարդկանց, որ իր հանդեպ սկսեն բռնարարություն»։

Գոռ Վարդանյանը, ի հեճուկս տեսանյութի՝ իր կողմից գործադրված բռնությունը մեկնաբանում է, որպես փրկություն։ «Ես իրականում փրկել եմ այդ կնոջը», — ասում է Վարդանյանը՝ մանրամասնելով, որ փրկել է ավագանու մյուս անդամներից։

Պարզ չէ թերևս երեք բան․ ինչո՞ւ էր Գոռ Վարդանյանը փրկում «ահաբեկիչների», եթե Մարինա Խաչատրյանի հանդեպ բռնություն չի կիրառվել, ապա ումի՞ց կամ ինչի՞ց էր Վարդանյանը փրկում նրան և ինչո՞ւ է այդ փրկությունը ավելի շատ նման քաշքշոցի։

Հիշեցնենք՝ միջադեպի առնչությամբ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 258-րդ և 118-րդ հոդվածների հատկանիշներով (խուլիգանություն և ծեծ):

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` ավագանու նիստԳոռ ՎարդանյանԵրկիր ԾիրանիԵրևանի ավագանիԵրևանի քաղաքապետարան

Հարակից հոդվածներ

«Թել-Սել» – Երևանի քաղաքապետարան համագործակցության մանրամասները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«Թել-Սել» – Երևանի քաղաքապետարան համագործակցության մանրամասները

15:10, 12 Սպտ, 2024

Երևանում տրանսպորտի միասնական տոմսային համակարգ ներդնելու ժամկետների մասին քաղաքային իշխանությունների հայտարարությունները մի քանի անգամ փոփոխվել են։  Նախ, փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը...

1.3 մլն դոլար՝ հիմնանորոգման համար․ երկու տարի է՝ թիվ 61 մանկապարտեզը փակ է ու դեռ հայտնի չէ, թե երբ կբացվի
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

1.3 մլն դոլար՝ հիմնանորոգման համար․ երկու տարի է՝ թիվ 61 մանկապարտեզը փակ է ու դեռ հայտնի չէ, թե երբ կբացվի

12:20, 21 Օգս, 2024

Երևանի Դավթաշեն վարչական շրջանի թիվ 61 մանկապարտեզը փակ է՝ հիմնանորոգման աշխատանքների պատճառով: Արդյունքում, տարբեր տարիներից հերթագրված 248 երեխա առայժմ հնարավորություն...

Oragir.News-ը սխալ է․ Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարված գնման մրցույթն օրենքի խախտումով չի անցել
Սխալ

Oragir.News-ը սխալ է․ Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարված գնման մրցույթն օրենքի խախտումով չի անցել

15:10, 13 Օգս, 2024

Օգոստոսի 8-ին Oragir.News-ը գրել էր, որ Երևանի քաղաքապետարանի կողմից «Երեխայի իրավունքների և շահերի պաշտպանություն» ծրագրի շրջանակներում անհրաժեշտ պարագաներ գնելու համար...

Երևանի ավագանու ընտրությունների արդյունքում ստեղծված իրավիճակն ու հնարավոր սցենարները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Երևանի ավագանու ընտրությունների արդյունքում ստեղծված իրավիճակն ու հնարավոր սցենարները

14:54, 19 Սպտ, 2023

Սեպտեմբերի 17-ին տեղի ունեցան Երևան քաղաքի ավագանու ընտրությունները, որի արդյունքում անցողիկ շեմը հաղթահարեցին ու ավագանու կազմ անցան թվով 5 քաղաքական...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens