ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«Բարեգործական» այգի՝ քաղաքային միլիոններով. ինչո՞ւ չի ավարտվում Դավիթ Անհաղթի զբոսայգու շինարարությունը

Արեն Նահապետյան Արեն Նահապետյան
15:13, 14 Ապր, 2026

Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող Դավիթ Անհաղթի անվան զբոսայգին արդեն երեք տարի է՝ բարեկարգվում է, սակայն այն դեռ շահագործման չի հանձնվել։

2023 թվականին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տեսանյութ էր հրապարակել, որտեղ ներկայացվում էր Դավիթ Անհաղթի անվան զբոսայգու վերջնական տեսքը՝ բուսականությամբ լի, շատրվաններով, խաղահրապարակով ու բարեկարգ։

Արտապատկերումը՝ Տիգրան Ավինյանի հրապարակած տեսանյութից։

2023-ի հուլիսի 7-ին Հանրային հեռուստաընկերության ռեպորտաժում հայտարարվել էր, թե այգու բարեկարգման ամբողջ աշխատանքները նախատեսվում է ավարտել մեկ տարում։ Այդ խոստումից 2 տարի անց՝ 2025-ի հունիսի 17-ին, Երևանի քաղաքապետարանը նորից հրապարակում է տեսանյութ՝ այգու վերակառուցման մասին։ 

Այսպես՝ 2023-ից սկսած խոստումը տալուց երեք տարի անց՝ մինչ օրս, այգին չի բարեկարգվել։

Արտապատկերումը՝ Տիգրան Ավինյանի հրապարակած տեսանյութից։

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է Դավիթ Անհաղթի անվան զբոսայգու շինարարական աշխատանքների ընթացքը և պատմությունը։

Կարդացեք նաև Արցախի նախկին փոխվարչապետը ամսական 62.5 հազար դրամով վարձակալում է Զեյթունի այգին։

Խոստումներ, խոստումներ

Դավիթ Անհաղթի անվան զբոսայգին կամ «Շատրվաններ» պուրակը եռանկյունաձև հատակագծով 4 հարթակից բաղկացած այգի է, որի շինարարության և բարեկարգման աշխատանքները սկսվել էին 2023 թվականի հունիսին։ 

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանը 2023 թվականի հուլիսին հայտարարել էր, թե 3 ամսից կունենան արդեն մեկ հատվածի բացումը։ Պաշտոնյան նաև հայտարարել էր, թե ծրագրի արժեքը 600 միլիոն դրամ է, սակայն չի բացառվում, որ այդ գումարը աշխատանքների ընթացքում ավելանա։

2024 թվականի ապրիլին նույն Հովակիմյանը հայտարարում է, թե այգու բարեկարգման աշխատանքները կավարտվեն 5 կամ 6 ամսից։

2024 թվականի հուլիսին Հովակիմյանը, խոստմանը հակառակ, հայտարարում է, թե ուզում են, որ մինչև սեպտեմբերի 15-ը 4 հարթակից 2-ը ավարտին հասցնեն։

2025 թվականի սեպտեմբերին իր մամուլի ասուլիսի ժամանակ Տիգրան Ավինյանն ասում է, թե 2025-ին 3 հարթակը կավարտեն իսկ հաջորդ տարի գարնանը 4-րդ հարթակը նույնպես կավարտվի։

Այս պաշտոնյաների մատնանշած ժամկետներն ավարտվում են, սակայն սայլը տեղից չի շարժվում․ նրանց խոստացած ոչ մի հատված ավարտուն տեսք այս պահին չունի։

FIP.am-ն այս փետրվարին գրավոր հարցմամբ Երևանի քաղաքապետարանից հետաքրքրվել է զբոսայգու շինարարական աշխատանքների ընթացքով։ «Վարչական շրջանը նախաձեռնեց վերսկսել իրավական գործընթաց՝ պուրակը համայնքին վերադարձնելու ուղղությամբ, նաև՝ այգու կարգավորումները անհատների միջոցներով և օգնությամբ բարեկարգելու ուղղությամբ: Բարեկարգման աշխատանքները շարունակվում են»,- մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են քաղաքապետարանից։ 

Ըստ քաղաքապետարանի՝ տարբեր անհատներ ցանկություն են հայտնել բարեկարգել այգին, և շինարարության ամբողջ աշխատանքները իրականանում են նրանց միջոցներով։ Թե ովքեր են այդ անհատները, ինչ չափով են աջակցություն տրամադրել քաղաքին՝ քաղաքապետարանը գաղտնի է պահում։ Այս քայլը պարզաբանվում է նրանով, թե անհատները ցանկացել են, որ իրենց անունները չհրապարակվեն և շահարկումների առիթ չդառնան։

Որքա՞ն գումար է հատկացրել քաղաքապետարանը այգու բարեկարգման համար

Չնայած բարեկարգման ծրագիրը հայտարարվել է բարեգործական, և «քաղաքապետարանը անձամբ չի ներդրվել» (Տիգրան Ավինյան, 2025 սեպտեմբեր), այդուհանդերձ քաղաքը 2026 թվականի մարտի 12-ի ավագանու նիստում 150 միլիոն դրամ է հատկացրել այգու բարեկարգմանը՝ «խաղասարքերով, մարզասարքերով, արտաքին լուսավորության համակարգով, շատրվանների կահավորումով, ինչպես նաև ընթացիկ նորոգում իրականացնելու նպատակով»։

Երևանի քաղաքապետարանը հատկացված գումարից այգու համար ձեռք է բերել լուսավորման համակարգ տեղադրելու ծառայություններ, որի ընդհանուր արժեքը 14 միլիոն դրամ է։

Արտապատկերումը՝ Երևանի քաղաքապետարանի և մատակարար ընկերության միջև պայմանագրից։

Քաղաքապետարանը նաև շուրջ 2 միլիոն դրամով ձեռք է բերել 5 մարզասարք։

Արտապատկերումը՝ Երևանի քաղաքապետարանի և մատակարար ընկերության միջև պայմանագրից։
Ձեռք բերված մարզասարքերը։

Շուրջ 32 միլիոն դրամով ձեռք են բերվել խաղասարքեր։

Արտապատկերումը՝ Երևանի քաղաքապետարանի և մատակարար ընկերության միջև պայմանագրից։

Փաստերը ցույց են տալիս, որ Երևանի քաղաքապետարանն առնվազն 150 միլիոն դրամի չափով ներդրում է կատարել այգու բարեկարգման աշխատանքներում, մինչդեռ այն ներկայացվել է որպես բարեգործական նախագիծ։ Այսպիսով, Տիգրան Ավինյանի հայտարարությունը, թե քաղաքապետարանը «անձամբ չի ներդրվել», հակասում է եղած փաստերին։

Միաժամանակ, քաղաքային իշխանությունները չեն բացահայտում բարեգործների ինքնությունը և նրանց կողմից կատարված ներդրումների չափը։ Բարեգործական ծրագրերի դեպքում ֆինանսավորման աղբյուրների գաղտնիությունը հակասում է հանրային հաշվետվողականության և թափանցիկության սկզբունքներին։

Fip.am-ի այցը զբոսայգի

«Փաստերի ստուգման հարթակի» լրագրողները վերջին շրջանում երկու անգամ՝ մարտի 31-ին և ապրիլի 10-ին այցելել են զբոսայգի՝ մոտիկից ծանոթանալու այգու բարեկարգման ընթացքին։ 

Մարտի 31

Առաջին երեք հարթակների սալիկապատումը ավարտված էր, կանաչ տարածքներում անցկացվում էր ոռոգման համակարգ։ 4-րդ հարթակի ու մեծ շատրվանի բարեկարգումը դեռ չէր սկսվել։ Մարզասարքերը չկային։

Ապրիլի 10

Սկսվել են 4-րդ հարթակի բարեկարգման աշխատանքները, տեղադրվել են մարզասարքերը, տարածքում կտրվել է 3 ծառ։ Հայտնի չէ՝ արդյոք եղել է ծառերը հատելու թույլտվություն։

Լուսանկարները՝ ստորև։

Առաջին հարթակ։
Երկրորդ հարթակ։
Երրորդ հարթակ։
https://fip.am/wp-content/uploads/2026/04/AYGI.mp4
1-ին այց և 2-րդ այց (մարզասարքեր)։
1-ին այց և 2-րդ այց (մարզասարքեր)։
1-ին այց և 2-րդ այց (կտրված ծառեր)։
1-ին այց և 2-րդ այց (կտրված ծառեր)։

Այսպիսով, Դավիթ Անհաղթի անվան զբոսայգու շինարարության ու բարեկարգման գործընթացն ուղեկցվել է բազմաթիվ փոփոխվող ժամկետներով և չկատարված խոստումներով, ինչի հետևանքով նախագիծը երեք տարի անց դեռ ամբողջությամբ ավարտված չէ։ 

Արեն Նահապետյան

Այս հոդվածը պատրաստվել է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի (ԺԶՀ ) աջակցությամբ՝ «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» ծրագրի շրջանակում: Այս հոդվածի բովանդակության համար պատասխանատվությունը կրում է «Փաստերի ստուգման հարթակը», եւ այն ոչ մի դեպքում չի կարող համարվել ԺԶՀ դիրքորոշումը։
  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Երևանի քաղաքապետարանզբոսայգի

Հարակից հոդվածներ

Երևանի ստորգետնյա անցումները՝ չլուծված խնդիրների տակ. 2026-ին նոր ծրագրեր չեն նախատեսվում
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Երևանի ստորգետնյա անցումները՝ չլուծված խնդիրների տակ. 2026-ին նոր ծրագրեր չեն նախատեսվում

10:48, 24 Հնս, 2026

Երևանի ստորգետնյա անցումները շարունակում են մնալ մայրաքաղաքի ամենախնդրահարույց հատվածներից մեկը, որոնցից օգտվելը հանրության համար բազմաթիվ անհարմարություններ է պատճառում։ Թեև վերջին...

Ավտոկայանատեղիների վճարն ավելի կարևոր է, քան անվտանգ երթևեկությունը․ Ինչպես է քաղաքապետարանն իրականացնում փողոցների գծանշումները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ավտոկայանատեղիների վճարն ավելի կարևոր է, քան անվտանգ երթևեկությունը․ Ինչպես է քաղաքապետարանն իրականացնում փողոցների գծանշումները

10:38, 17 Մրտ, 2026

Երևանի քաղաքապետարանը FIP.am-ին հայտնել է, որ Հրաչյա Քոչարի փողոցում ավտոկայանատեղիների կապույտ գծանշումները կատարվել են հոկտեմբերի 15-20-ին։ Սակայն հոկտեմբերի 8-ին հրապարակված...

Անիմաստ ծա՞խս, թե՞ քաղաքային դիվանագիտություն․ որքան է արժեցել Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաների այցը Նիցցա
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Անիմաստ ծա՞խս, թե՞ քաղաքային դիվանագիտություն․ որքան է արժեցել Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաների այցը Նիցցա

15:24, 18 Փտր, 2026

Սոցիալական ցանցերում և մի շարք լրատվական հարթակներում տարածվել էր պնդում, թե Վալենտինի օրը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Երևանի բյուջեի հաշվին...

«Թել-Սել» – Երևանի քաղաքապետարան համագործակցության մանրամասները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«Թել-Սել» – Երևանի քաղաքապետարան համագործակցության մանրամասները

15:10, 12 Սպտ, 2024

Երևանում տրանսպորտի միասնական տոմսային համակարգ ներդնելու ժամկետների մասին քաղաքային իշխանությունների հայտարարությունները մի քանի անգամ փոփոխվել են։  Նախ, փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens