ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Պաշտոնական

Սիրիայում քիմիական զենքի կիրառման մասին Մոսկվայի իրարամերժ հայտարարությունները

14:24, 14 Ապր, 2018

Օրերս համացանցում հայտնվեցին տեղեկություններ, որ Սիրիայի մայրաքաղաքից 10 կմ հյուսիս-արևելք գտնվող Դումա քաղաքում կիրառվել է քիմիական զենք։ Սիրիական «սպիտակ սաղավարտների» հայտնած տեղեկություններով՝ զոհվել է 47 մարդ՝ հիմնականւոմ երեխաներ։ Հետաքննող Bellingcat կայքը պարզել է կիրառված քիմիական զենքի տեսակը, վայրը, զոհերի քանակը և այլ մանրամասներ։

Ապացույցներ և դրանց մերժումը

Քիմիական հարձակումից հետո համացանցում տարածվեցին դեպքի վայրից արված տեսանյութեր։ Առաջին տեսանյութը (խորհուրդ չի տրվում դիտել թույլ նյարդեր ունեցողներին) հայտնվել է հենց հարձակման օրը՝ ապրիլի 7-ին, այստեղ երևում են բազմաթիվ երեխաների դիակներ, որոնց բերանին երևում է սպիտակ փրփրուն նյութ։

Մեկ այլ տեսանյութում, որը հրապարակվել է ապրիլի 9-ին երևում են դեպքի վայր ժամանած ռուսական ռազմական ոստիկանության ստորաբաժանումները։ Հրապարակված տարբեր տեսանյութերը համադրելիս՝ պարզ է դառնում, որ ռուսական ՌՈ ստորաբաժանումները գտնվել են այն նույն վայրում, որտեղ գտնվում էին առաջին տեսանյութի սպանված երեխաները։ ՌԴ ՊՆ հայտարարության համաձայն՝ դեպքի վայրում քիմիական զենքի օգտագործման հետքեր չեն հայտնաբերվել։

Այս հայտարարությունից մեկ օր անց՝ արդեն ապրիլի 10-ին, «սպիտակ սաղավարտները» հրապարակեցին նոր տեսանյութ, որտեղ երևում է գազի գլան, որի մեջ և հայտնաբերվել է թունավորող գազի մնացորդները։ Այս տեսանյութը ևս արված է նույն վայրում, փաստում է Bellingcat-ը։

Նկատենք, որ այսպիսի գլանները հայտնաբերվել են դեռևս 2016 թվականին Սիրիայի տարբեր քաղաքներում։

Չուշացավ նաև ռուսական մամուլի անդրադարձը։ Այստեղ, ինչպես և կարելի էր ենթադրել, ամեն ինչ կտրականապես հերքվում է։  Օրինակ, Ռոսսիա 24 հեռուստաալիքը հայտարարեց՝ հրապարակված տեսանյութերը կեղծ են՝ բեմադրված են։

Քիմիական զենքի կիրառման վերաբերյալ հայտարարություն արեց անգամ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Ռուսական ռազմական փորձագետները այցելել են ենթադրյալ քիմիական զենքի կիրառման վայր, սակայն քլորի կամ որևէ այլ թունավոր նյութի առկայություն չի հայտնաբերվել», — ասել է Լավրովը։

Արևմուտքի արձագանքը

Արևմուտքը, իր հերթին, մեղադրեց Սիրիայի նախագահ Բաշար Ասադի զորքերին, Դումա քաղաքի բնակչության դեմ քիմիական զենք օգտագործելու մեջ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, խոսելով քիմիական հարձակման մասին, խոստացավ 48 ժամվա ընթացքում հայտարարել ԱՄՆ պատասխան միջոցների վերաբերյալ: Դրան հաջորդեց Լիբանանում ՌԴ դեսպան Ալեքսանդր Զասիպկինի հայտարարությունը, ով խոստացավ խոցել ԱՄՆ հրթիռները։

Դեսպանի հայտարարությանը չուշացավ Թրամփի մեծ աղմուկ բարձրացրած գրառումը թվիթերում։

«Ռուսաստանը խոստացել է ցած գցել Սիրիային հարվածող բոլոր հրթիռները: Պատրաստվի՛ր, Ռուսաստա՛ն, որովհետև նրանք կգան․․․ Դուք չպետք է լինեք գազասպան կենդանու գործընկերը, ով սպանում է իր ժողովրդին և հաճույք ստանում», — հայտարարեց Թրամփը։

Հայտարարությունների փոխանակումը եզրափակեց պաշտոնական Մոսկվան՝ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի շուրթերով։ Վերջինս ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ԱՄՆ ավիահարվածները կվերացնեն քիմիական զենքի կիրառման բոլոր ապացույցները՝ չնայած որ շարունակաբար հերքում էր ընդհանրապես որևէ քիմիական զենքի կիրառությունը Սիրիայում։

Այսպիսով, ստացվում է, որ ռուսական մեդիան կեղծ է հռչակում քիմիական զենքի կիրառման բոլոր ապացույցները, իսկ տեսանյութերը անվանում կեղծ և բեմադրված, թեպետ ապացուցված է, որ «բեմադրությունը» տեղի է ունեցել հենց ռուսական ՌՈ ստորաբաժանումների այցելած վայրում, այսինքն ռուսական ԶՈւ վերահկսվող տարածքում։ Մյուս կողմից տարակուսելի են նաև ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունները, որ ԱՄՆ հրթիռները կվերացնեն քիմիական զենքի կիրառման ապացույցները, այն պարագայում, երբ պաշտոնական Մոսկվան համառ պնդում է, դրա բացակայության մասին։

Ռաֆայել Աֆրիկյան

Լուսանկարը՝ Bellingcat․com կայքից

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Բաշար ԱսադԹրամփՊատերազմ ՍիրիայումՌԴ-ԱՄՆՍիրիաՍիրիայի կոնֆլիկտ

Հարակից հոդվածներ

Ճշմարտությունն ու սուտը՝ Բուչայի ու Ռաքքայի միջև Պուտինի համեմատություններում
Մանիպուլյատիվ

Ճշմարտությունն ու սուտը՝ Բուչայի ու Ռաքքայի միջև Պուտինի համեմատություններում

18:57, 13 Ապր, 2022

Ապրիլի 12-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ համատեղ ասուլիսում անդրադարձել է Ուկրաինայում ռազմական գործողություններին։ Պուտինը,...

Սիրիայի հետ անհարկի համեմատություններ Ուկրաինայի ռազմական ղեկավարությունից
Մանիպուլյատիվ

Սիրիայի հետ անհարկի համեմատություններ Ուկրաինայի ռազմական ղեկավարությունից

19:16, 24 Մրտ, 2022

Մարտի 24-ին Ուկրաինայի Ազգային գվարդիան ինֆոգրաֆիկա հրապարակեց Թվիթերի իր միկրոբլոգում, որում նշվում է, թե պատերազմի 22 օրերի ընթացքում Ուկրաինայի վրա...

Սոցմեդիայում Սիրիայում ավիահարվածից տուժած երեխային ներկայացնում են ուկրաինական պատերազմի լույսի ներքո
Մանիպուլյատիվ

Սոցմեդիայում Սիրիայում ավիահարվածից տուժած երեխային ներկայացնում են ուկրաինական պատերազմի լույսի ներքո

12:20, 7 Մրտ, 2022

Վրացալեզու The Tbilisi Times ֆեյսբուքյան էջը, որը 131 հազարից ավելի հետևորդ ունի, մի տեսանյութ է տարածել, որում երևում է, թե...

Լրատվական թյուրիմացություն` Նազարբաևի և Թրամփի ստորագրած պայմանագրերի մասին
Լրատվական

Լրատվական թյուրիմացություն` Նազարբաևի և Թրամփի ստորագրած պայմանագրերի մասին

15:56, 18 Հնվ, 2018

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը երեկ պաշտոնական այցով մեկնել է ԱՄՆ։ Այցի ընթացքում Նազարբաևը հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, ինչպես...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens