ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Մանիպուլյատիվ

Ճշմարտությունն ու սուտը՝ Բուչայի ու Ռաքքայի միջև Պուտինի համեմատություններում

18:57, 13 Ապր, 2022

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

Ապրիլի 12-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ համատեղ ասուլիսում անդրադարձել է Ուկրաինայում ռազմական գործողություններին։ Պուտինը, մասնավորապես,  զուգահեռներ է տարել Կիևի շրջանում Բուչայի դեպքերի ու Սիրիայում Բաշար ալ Ասադի վարչակարգի կողմից քաղաքացիական բնակչության դեմ քիմիական զենք կիրառելու մեղադրանքների միջև՝ անվանելով դրանք արևմտյան հանրության շինծու ու սադրիչ արշավներ ընդդեմ Մոսկվայի ու Դամասկոսի։ 

Այս համատեքստում ՌԴ նախագահն անդրադարձել է նաև ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի կողմից սիրիական Ռաքքա քաղաքում ու Աֆղանստանում հարյուրավոր քաղաքացիականների սպանություններին։ 

«Փաստերի ստուգման հարթակն» անդրադարձել է Պուտինի այս պնդումներին։ 

Բուչայի դեպքերը՝ «ֆե՞յք»

Պատասխանելով ուկրաինական Բուչա քաղաքում քաղաքացիական անձանց սպանությունների վերաբերյալ հարցին՝ Վլադիմիր Պուտինը պնդել է, թե Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի վարչակարգի կողմից սիրիացի ժողովրդի նկատմամբ քիմիական զենքի գործածման մեղադրանքները կեղծ են, Արևմուտքի բեմադրած սադրանքը։ 

«Պարզվեց, որ դա ֆեյք է, ահա այդպիսի ֆեյք է նաև Բուչայում»,- ասել է Պուտինը։ 

Ապրիլի 2-ին, Կիևի մարզից ռուսական զորքերի նահանջից հետո Ուկրաինայի  իշխանությունները հայտարարեցին մայրաքաղաքից հյուսիս-արևմուտք գտնվող Բուչա քաղաքում ռուս զինվորականների կողմից իրականացված զանգվածային սպանությունների մասին։ Ավելի ուշ միջազգային մամուլը հրապարակեց ցնցող լուսանկարներ ու տեսանյութեր, որոնցում երևում էին քաղաքի փողոցներում խաղաղ բնակիչների տասնյակ մարմիններ։ 

Նույն օրը ՌԴ պաշտպանության նախարարությունը հերքեց այդ մեղադրանքները՝    խաղաղ բնակիչների մահվան մասին վկայությունները «կեղծ» ու «Կիևի հերթական սադրանք» որակելով։ Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ «այն ժամանակ, երբ Բուչան գտնվել է ռուսական զինված ուժերի վերահսկողության տակ, ոչ մի տեղացի բնակիչ չի տուժել»։ 

ՌԴ ՊՆ-ն հայտնեց նաև, որ ռուսական ստորաբաժանումները քաղաքից հեռացել են մարտի 30-ին, մինչդեռ զանգվածային սպանությունների մասին վկայող տեսանյութերն ու մյուս ապացույցները հայտնվել են զորքերի՝ քաղաքը լքելուց հետո չորրորդ օրը։ 

Սրան ի պատասխան, ապրիլի 4-ին ամերիկյան New York Times-ի հրապարակումը ապացույցներ ներկայացրեց՝ փաստացի հերքելով ՌԴ ՊՆ-ի և ավելի ուշ՝ նաև ՌԴ նախագահի պնդումները։ NYT-ը, վերլուծելով Maxar Technologies մասնավոր  ընկերության տրամադրած արբանյակային լուսանկարներն ու տեսանյութերը, ցույց տվեց, որ Բուչայում բնակիչների դիերը փողոցներում են եղել դեռևս մարտի կեսերին, այսինքն՝ մինչ քաղաքից ռուսական զորքերի դուրսբերումը։  

Տեսանյութերից մեկը նկարահանվել է ապրիլի 2-ին․ դրանում երևում են բազմաթիվ մարմիններ, որոնք ընկած են քաղաքի փողոցներից մեկում, միևնույն ժամանակ՝ արբանյակային լուսանկարները ցույց են տալիս, որ այդ մարմիններից առնվազն 11-ը փողոցում են մարտի 11-ից՝ այն օրվանից, երբ ռուսական կողմը, իր իսկ տվյալներով, գրավել էր քաղաքը։

Ավելի ուշ, ռուսալեզու Meduza-ն հրապարակեց նաև մարտի 23-30-ն ընկած ժամանակահատվածում անօդաչու թռչող սարքից արված մի շարք տեսանյութեր, որոնցում երևում են մարդկանց մարմիններ ճիշտ այն տեղերում, որտեղ դրանք արձանագրել են Կիևի իշխանություններն ու միջազգային լրատվամիջոցները՝ ռուսական զորքերի նահանջից հետո։  

Փաստացի, պաշտոնական Մոսկվայի պնդումները, թե մարմինները հայտնվել են Բուչայի փողոցներում իրենց նահանջից հետո, հերքվում են արբանյակային ու դրոնի տեսանկարահանումների միջոցով։ Սա, ինչպես նաև Բուչայի բնակիչների վկայությունները խնդրահարույց են դարձնում Պուտինի պնդումները, թե զանգվածային սպանությունները կեղծ են ու բեմադրված։ 

Ասադի՝ քիմիական զենք օգտագործելու մեղադրանքները չեն հերքվել 

Ասուլիսի ժամանակ պնդելով, թե Բուչայի դեպքերը կեղծ են, Պուտինը դրանք փորձում է կապել Սիրիայում Ասադի ռեժիմի կողպմից քիմիական զենք կիրառելու մեղադրանքների հետ, որոնք ներկայացրել է միջազգային հանրությունը։ Ըստ Պուտինի, դրանք նույնքան կեղծ են, որքան Բուչայի վերաբերյալ պնդումները։   

«Փաստերի ստուգման հարթակն» ավելի վաղ անդրադարձել էր տարբեր հակամարտություններում քիմիական զենքի կիրառման դեպքերին․ ՄԱԿ-ի և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով, Սիրիայում քաղաքացիական պատերազմի ընթացքում այդպիսի զենք կիրառվել է ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության ու այլ խմբավորումների, այնպես էլ սիրիական կառավարական ուժերի կողմից: 

Պուտինը Ասադի կողմից քիմիական զենք կիրառելու մեղադրանքները նախկինում ևս կասկածի տակ է դրել, մասնավորապես՝ 2013 թվականին անհեթեթություն որակելով այդ մեղադրանքները, իսկ 2017-ին ֆրանսիական Le Figaro-ին տված հարցազրույցում ասել է, որ այդ մեղադրանքներն ապացուցող փաստեր չկան։ 

«Մեր խորին համոզմամբ, դա ուղղակի սադրանք է։ Ասադն այդպիսի զենք չի կիրառել»,- ասել էր Պուտինը՝ առանց իր համոզմունքը հիմնավորող փաստեր ներկայացնելու։   

Այսպիսով, Պուտինի պնդումը, թե Ասադի վարչակարգի կողմից քիմիական զենք կիրառելու մեղադրանքները կեղծ են, ոչնչով հիմնավորված չէ։ 

Ռաքքայի, Աֆղանստանի ու Բուչայի դեպքերի միջև զուգահեռները մանիպուլյատիվ են

Պուտինը, խոսելով Բուչայի դեպքերի մասին, մեղադրել է միջազգային հանրությանը նախկինում քաղաքացիականների սպանությունների դեպքերի շուրջ լռություն պահպանելու համար։ 

«Ես հաճախ եմ զրուցում իմ արևմտյան գործընկերների հետ, և երբ ինձ նրանք ասում են Բուչայի մասին, ես նրանց հարցնում եմ՝ դուք երբևէ Ռաքքայում եղե՞լ եք, դուք տեսե՞լ եք, թե ինչպես է այդ քաղաքը գետնին հավասարեցվել ԱՄՆ գլխավորած կոալիցիայի ավիահարվածներից, և այնտեղ իսկապես մարմինները փլատակներում ամիսներով մնում ու քայքայվում էին, ոչ ոք դա անգամ չնկատեց: Ոչ ոք չի հիշում հարյուրավոր խաղաղ բնակիչներին Աֆղանստանում, երբ մեկ ավիահարվածով սպանում էին հարյուրների՝ հարսանյաց արարողության ժամանակ»,- ասել է Պուտինը։ 

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության  հետաքննությունը հաստատում է, որ 2017 թվականի հունիս-հոկտեմբեր ամիսներին ԱՄՆ 

գլխավորած կոալիցիայի ավիահարվածների հետևանքով սիրիական Ռաքքա քաղաքում զոհվել է ավելի քան 1600 խաղաղ բնակիչ։ 

«Հազարավոր խաղաղ բնակիչներ սպանվեցին կամ վիրավորվեցին ԱՄՆ գլխավորած կոալիցիայի՝ Ռաքքան «Իսլամական պետությունից» ազատագրելու գործողության հետևանքով․ դրա դիպուկահարներն ու ականանետերը քաղաքը վերածել էին մահվան թակարդի: Օդային հարվածներից շատերը ճշգրիտ չէին, իսկ տասնյակ հազարավոր հրետանային հարվածները՝ անկանոն, ուստի զարմանալի չէ, որ նրանք սպանեցին և վիրավորեցին հարյուրավոր խաղաղ բնակիչների»,- ասել է կազմակերպության ճգնաժամային արձագանքման ավագ փորձագետ Դոնաթելա Ռովերան։ 

Ռաքքա քաղաքը՝ ԱՄՆ գլխավորած կոալիցիայի հարձակումից հետո, Լուսանկարը Deutsche Welle-ի

Միջազգային մամուլը գրել է նաև Աֆղանստանում ԱՄՆ ոչ ճշգրիտ ավիահարվածների մասին, որոնց հետևանքով զոհվել է հարսանյաց հանդեսի մասնակցող մոտ 50 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ նաև հարսնացուն։ 

Այսպիսով, հակամարտության տարբեր գոտիներում արևմտյան տերությունների ռազմական գործողությունների հետևանքով զոհված հազարավոր քաղաքացիականների մասին Պուտինի պնդումները ճիշտ են, սակայն զուգահեռները Բուչայի դեպքերի հետ անտեղի են ու մանիպուլյատիվ․ եթե Ռաքքայում ու Աֆղանստանում քաղաքացիականները զոհվել են ԱՄՆ-ի ու կոալիցիոն գործընկերների զինված ուժերի գործողությունների, դրանց ընթացքում ոչ ճշգրիտ հարվածների հետևանքով, ապա Բուչայի դեպքերի վկայությունները ռուս զինվորականների կողմից խաղաղ բնակիչների նպատակաուղղված գնդակահարությունների մասին են։  

Նանե Մանասյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Պատերազմ ՈւկրաինայումՊատերազմ ՍիրիայումՎլադիմիր Պուտին

Հարակից հոդվածներ

«60 րոպե» քարոզչություն՝ ռուսական պետական ալիքով
Մանիպուլյատիվ

«60 րոպե» քարոզչություն՝ ռուսական պետական ալիքով

17:30, 4 Մյս, 2022

Ուկրաինայի տարածք Ռուսաստանի ներխուժումով սկսված ռազմական գործողությունները շարունակվում են արդեն երկու ամսից ավելի:  «Փաստերի ստուգման հարթակը» հետևում է պատերազմի ժամանակ...

#InterCheck. Հիտլերը Ստամբուլում չի աշխատել, իսկ Օլիմպիադան Չեռնոբիլում չի անցկացվում
Ֆեյք

#InterCheck․ Ռուս ուսանողներն ու ղազախական ֆեմինիզմը

18:36, 8 Ապր, 2022

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները: Տարածաշրջան  Վրացական factcheck.ge-ն ուսումնասիրել է պնդումը,...

Ռուսաստանը չի հեռացվել ՄԱԿ-ի խորհրդից, Մոսկվայի անդամակցությունը կասեցվել է. ինչ է դա նշանակում
Մեծամասամբ ճիշտ

Ռուսաստանը չի հեռացվել ՄԱԿ-ի խորհրդից, Մոսկվայի անդամակցությունը կասեցվել է. ինչ է դա նշանակում

14:12, 8 Ապր, 2022

Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան ապրիլի 7-ին արտահերթ նիստի ընթացքում կողմ է քվեարկել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում Ռուսաստանի անդամակցության կասեցմանը:...

Սիրիայի հետ անհարկի համեմատություններ Ուկրաինայի ռազմական ղեկավարությունից
Մանիպուլյատիվ

Սիրիայի հետ անհարկի համեմատություններ Ուկրաինայի ռազմական ղեկավարությունից

19:16, 24 Մրտ, 2022

Մարտի 24-ին Ուկրաինայի Ազգային գվարդիան ինֆոգրաֆիկա հրապարակեց Թվիթերի իր միկրոբլոգում, որում նշվում է, թե պատերազմի 22 օրերի ընթացքում Ուկրաինայի վրա...

Հարակից հոդվածներ

«60 րոպե» քարոզչություն՝ ռուսական պետական ալիքով
Մանիպուլյատիվ

«60 րոպե» քարոզչություն՝ ռուսական պետական ալիքով

17:30, 4 Մյս, 2022

Ուկրաինայի տարածք Ռուսաստանի ներխուժումով սկսված ռազմական գործողությունները շարունակվում են արդեն երկու ամսից ավելի:  «Փաստերի ստուգման հարթակը» հետևում է պատերազմի ժամանակ...

#InterCheck. Հիտլերը Ստամբուլում չի աշխատել, իսկ Օլիմպիադան Չեռնոբիլում չի անցկացվում
Ֆեյք

#InterCheck․ Ռուս ուսանողներն ու ղազախական ֆեմինիզմը

18:36, 8 Ապր, 2022

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները: Տարածաշրջան  Վրացական factcheck.ge-ն ուսումնասիրել է պնդումը,...

Ռուսաստանը չի հեռացվել ՄԱԿ-ի խորհրդից, Մոսկվայի անդամակցությունը կասեցվել է. ինչ է դա նշանակում
Մեծամասամբ ճիշտ

Ռուսաստանը չի հեռացվել ՄԱԿ-ի խորհրդից, Մոսկվայի անդամակցությունը կասեցվել է. ինչ է դա նշանակում

14:12, 8 Ապր, 2022

Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան ապրիլի 7-ին արտահերթ նիստի ընթացքում կողմ է քվեարկել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում Ռուսաստանի անդամակցության կասեցմանը:...

Սիրիայի հետ անհարկի համեմատություններ Ուկրաինայի ռազմական ղեկավարությունից
Մանիպուլյատիվ

Սիրիայի հետ անհարկի համեմատություններ Ուկրաինայի ռազմական ղեկավարությունից

19:16, 24 Մրտ, 2022

Մարտի 24-ին Ուկրաինայի Ազգային գվարդիան ինֆոգրաֆիկա հրապարակեց Թվիթերի իր միկրոբլոգում, որում նշվում է, թե պատերազմի 22 օրերի ընթացքում Ուկրաինայի վրա...

fip.am

  • Մեր Մասին
  • Մեթոդոլոգիա
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ





Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens