ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

«Ուկրաինայում լացող աստղերն» ու «մեդիադաշտի ահռելի ֆինանսավորումը» Քոչարյանի կեղծ պնդումները՝ USAID-ի մասին

Նանե Մանասյան Նանե Մանասյան
15:55, 29 Ապր, 2025
ՍԽԱԼ

ՍԽԱԼ

ՀՀ երրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ապրիլի 28-ին երիտասարդների հետ հանդիպման ժամանակ դարձյալ թիրախավորել է հայաստանյան հասարակական կազմակերպություններին՝ համեմելով իր խոսքը կեղծ պնդումներով (որոշ հրապարակումներում կասկածներ էին հայտնվել, որ նման տեղեկությունները տարածում է հիմնականում ռուսաստանյան քարոզչամեքենան-հեղ․):

Քոչարյանը, օրինակ, պնդել է, թե իբր ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) հովանավորել է ամերիկյան աստղերին, որպեսզի վերջիններս Ուկրաինայում հուզիչ տեսարաններ բեմադրեն, ինչպես ասում է 2-րդ նախագահը՝ «հերթով գնում էին Ուկրաինա վճարովի հուզվելու համար։ Եվ դա փաստ է»։ 

«Փաստերի ստուգման հարթակը» դեռևս շաբաթներ առաջ գրել էր, որ այս պնդումը կեղծ է, ոչ փաստահենք։ 

Այսպես, 2025 թ․ փետրվարին համացանցում տարածվել էր մի տեսանյութ՝  ներկայացվելով որպես E! News ամերիկյան լրատվամիջոցի արտադրանք․ այնտեղ պնդում էր արվում, թե USAID-ը միլիոնավոր դոլարներ է վճարել հայտնի դերասաններին, ինչպիսիք են Բեն Սթիլլերը, Անջելինա Ջոլին, Շոն Փենը և Օռլանդո Բլումը, Ուկրաինա այցելելու համար՝ իբր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հեղինակությունը բարձրացնելու նպատակով։ 

E! News-ը հայտնել էր, որ նման նյութ երբեք չի հրապարակել և տեսանյութը կեղծ է։

Աստղերից Բեն Սթիլլերը և Շոն Փենը հրապարակայնորեն հերքել էին այս պնդումները՝ նշելով, որ 2022 թվականին Ուկրաինա կատարած իրենց մարդասիրական այցը ամբողջությամբ ինքնաֆինանսավորված է եղել և որևէ կերպ չի ֆինանսավորվել USAID-ի կողմից։ Նա հավելել էր, որ նման պնդումները «ռուսական մեդիայի կողմից տարածվող սուտ են»։

Նմանատիպ պնդումների համար, փաստացի, որևէ ապացույց կամ վկայություն այդպես էլ բաց աղբյուրներում չի հայտնվել, ավելին՝ ոչ փաստահենք տեսանյութը վերագրվել է լրատվամիջոցի, որն այն չի արտադրել։ Միևնույն ժամանակ, USAID-ի կողմից ֆինանսավորվելու պնդումները հերքել են Ուկրաինա գնացած որոշ աստղեր։ 

Ըստ էության, 2-րդ նախագահը կեղծ տեղեկություններ է վերարտադրում՝ շրջանցելով այն հերքող բազմաթիվ ապացույցները։ 

Քոչարյանի հաջորդ պնդումը վերաբերում է USAID-ի՝ իբրև թե հայաստանյան մեդիադաշտում ներդրած միլիոնավոր դոլարներին։ Վերջերս այս թեզը շրջանառել էր ֆեյսբուքյան մի օգտատեր, որը լրատվամիջոցներում ներկայանում  է որպես քաղաքագետ Արթուր Խաչիկյան։ 

Նա հայտարարում էր, թե իբր USAID-ը մոտ $250 մլն է ծախսել հայաստանյան մեդիադաշտի ու բլոգերների վրա։ 

Մեր գործընկեր CivilNetCheck-ը ծավալուն հրապարակմամբ ցույց էր տվել, որ պնդումը  կեղծ է։ Պարզվում է՝ այս օգտատիրոջ պնդումները հերքում են նրա իսկ կցած հղումները․  Հայաստանի մեդիայի զարգացման 5-ամյա ծրագրով հատկացվել է ընդամենը 15 մլն դոլար ընդհանուր բյուջե, որից 4 մլն-ն է միայն ուղղվելու դրամաշնորհներին։

Այսպիսով, 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երիտասարդների հետ հանդիպմանը կեղծ պնդումներ է արել՝ ներկայացնելով դրանք որպես փաստ։ 

Նանե Մանասյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Ի՞նչ դեր ունեն ոստիկանությունը, քննիչը, դատախազն ու դատարանը հանցագործության բացահայտման հարցում․ բացատրություն
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ի՞նչ դեր ունեն ոստիկանությունը, քննիչը, դատախազն ու դատարանը հանցագործության բացահայտման հարցում․ բացատրություն

14:17, 11 Օգս, 2026

Երբ որևէ լրատվական նյութում կարդում ենք՝ «ոստիկանությունը բացահայտել է հանցագործությունը» կամ «որտե՞ղ էր ոստիկանությունը», արդյո՞ք դա նշանակում է, որ հենց...

Արցախցիները՝ բռնի տեղահանումից երեք տարի անց
Տեսանյութեր

Արցախցիները՝ բռնի տեղահանումից երեք տարի անց

12:57, 11 Օգս, 2026

Բռնի տեղահանումից գրեթե երեք տարի անց արցախցիների շուրջ 40 տոկոսը ստացել է ՀՀ քաղաքացիություն, իսկ մոտ 15 տոկոսը մեկնել է...

Հայաստանը միգրանտների ընդունման կենտրոն չի դառնում
Տեսանյութեր

Հայաստանը միգրանտների ընդունման կենտրոն չի դառնում

16:45, 10 Օգս, 2026

Վերջին օրերին լայնորեն տարածվում է պնդումը, թե Եվրոպայից միգրանտներ են տեղափոխելու Հայաստան։ Իրականում Հայաստանը միայն հիշատակվել էր հնարավոր «վերադարձի կենտրոնների»...

Հ1-ի լուսաբանումը՝ սոցիալական հարթակներում․ ինչպես են ներկայացվել ընդդիմությունը և իշխանությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Հ1-ի լուսաբանումը՝ սոցիալական հարթակներում․ ինչպես են ներկայացվել ընդդիմությունը և իշխանությունը

15:22, 7 Օգս, 2026

Ազգային ժողովի 9-րդ գումարման խորհրդարանը օգոստոսի 2-ից սկսել է աշխատանքները։ Այս ընթացքում խորհրդարանն ընտրել է ԱԺ նախագահ, ԱԺ նախագահի երկու...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens