ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

COVID-19-ի ստեղծում, պահպանակներ ՀԱՄԱՍ-ին, միլիոնավոր դոլարներ աստղերին՝ Ուկրաինա գնալու համար․ կեղծ լուրեր՝ USAID-ի մասին

Նանե Մանասյան Նանե Մանասյան
13:04, 17 Փտր, 2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2025 թվականի հունվարին ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) ծրագրերը 90 օրով դադարեցնելու հրաման  ստորագրեց՝ դրանց արդյունավետությունն ու երկրի` արտաքին քաղաքականությանը համապատասխանությունը վերանայելու նպատակով։ 

Թրամփի վերոհիշյալ հրամանագրին նախորդող և հաջորդող շրջանում ակտիվորեն շրջանառվում էին USAID-ին վերագրվող չարաշահումների վերաբերյալ պնդումներ, որոնք հայտնվել էին նաև հայաստանյան տեղեկատվական տիրույթում։ 

Կարճ ժամանակ անց, սակայն, այդպիսի բազմաթիվ մեղադրանքներ հերքվել են կամ այդպես էլ չեն հիմնավորվել ապացույցներով։  

«Փաստերի ստուգման հարթակն» ամփոփել է այդ տեղեկությունները։ 

USAID-ը $50 մլն-ի պահպանակ չի մատակարարել պաղեստինյան ՀԱՄԱՍ-ին 

Թրամփը հայտարարել էր, որ արգելափակել է իբրև թե «Գազա՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը $50 մլն-ի պահպանակների մատակարարման ծրագիրը»։ 

Օրեր անց, Թրամփը պնդեց, թե ԱՄՆ-ում ահաբեկչական հայտարարված պաղեստինյան կազմակերպությանը մատակարարվել է $100 մլն-ի պահպանակ։ Սակայն շաբաթներ անց Սպիտակ տանն ասուլիսի ընթացքում ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի ղեկավար Իլոն Մասկը ստիպված եղավ ընդունել, որ պաղեստինյան Գազան շփոթել է աֆրիկյան Մոզամբիկի համանուն Գազա շրջանի հետ։ 

Աֆրիկյան այս բնակավայր նման մեծ քանակությամբ պահպանակների մատակարարումն իրականացվում է ՄԻԱՎ-ի կանխարգելմանն ու տարածմանն ուղղված ծրագրի շրջանակում։ 

«Դե, որոշ բաներ, որ ես հայտարարում եմ, կարող են սխալ լինել․․․»,- լրագրողի դիտարկմանն ի պատասխան ասել է Մասկը։ 

Աստղերի՝ Ուկրաինա ուղևորությունը ֆինանսավորելու մասին տեսանյութը կեղծ է 

Սոցիալական մեդիայի ամերիկյան և ռուսաստանյան տիրույթում տարածվել է պնդումը, թե USAID-ը ֆինանսավորել է հոլիվուդյան աստղերի ուղևորությունը Ուկրաինա՝ ռուսական ներխուժումից հետո։ 

Ուկրաինա այցելած հոլիվուդյան աստղերի վերաբերյալ տեսանյութը տարածել են սոցիալական մեդիայի տարբեր էջեր՝ պնդելով, թե այն պատրաստել է ամերիկյան E! News-ը։ Սակայն լրատվամիջոցը հերքել է՝ նման տեսանյութ չի հեռարձակել, ինչպես նաև  նման տեղեկությունների չի տիրապետում։ 

Սիրելի ընթերցող, FIP.am-ն աշխատում է արդեն 9 տարի՝ պայքարելով ապատեղեկատվության և մանիպուլյացիաների դեմ: Մեր բոլոր նյութերը գրվում են այնպես, որ դու էլ կարողանաս մեզ հետ ստուգել փաստերը: Եթե հավանեցիր հրապարակումը և ցանկանում ես օգնել, որ կարողանանք շարունակել մեր անկախ ու անկողմնակալ աշխատանքը, կարող ես աջակցել մեզ նվիրատվությամբ: Մենք իրոք ունենք քո աջակցության կարիքը:

Փաստացի, կեղծ տեսանյութում չկան փաստեր ու ապացույցներ, որ USAID-ը ֆինանսավորել է Ուկրաինա աստղերի ուղևորությունը։ 

Տեղեկությունը հասցրել են հերքել նաև պատերազմի ընթացքում Ուկրաինա այցելած մի շարք աստղեր, օրինակ՝ դերասան Բեն Սթիլերը, Շոն Փենը։ 

Ծանր մեղադրանքներ՝ առանց թեթև ապացույցների

Մասկը X-ի իր էջում մեղադրել է USAID-ը կենսաբանական զենքի մշակումը ֆինանսավորելու համար։ 

«Գիտե՞ք, որ USAID-ը, ձեր հարկային հատկացումները օգտագործելով, ֆինանսավորել է կենսաբանական զենքի, ներառյալ COVID-19-ի մշակումը, որը սպանել է միլիոնավոր մարդկանց»,- գրել է նա X-ում:

Did you know that USAID, using YOUR tax dollars, funded bioweapon research, including COVID-19, that killed millions of people? https://t.co/YVwyKA7ifs

— Elon Musk (@elonmusk) February 2, 2025

Սակայն ո՛չ Մասկը, ո՛չ էլ որևէ այլ արժանահավատ աղբյուր ծանրակշիռ ապացույցներ չեն հրապարակել այս պնդման համար։ 

Հատկանշական է նաև, որ ԱՄՆ կենտրոնական հետախուզական ծառայությունը եզրահանգել է վարկածին, որ COVID-19 համաճարակը սկսվել է Չինաստանի Ուհան քաղաքի լաբորատորիայից՝ վիրուսի արտահոսքի հետևանքով: 

Նանե Մանասյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Երեք տարի բռնի տեղահանումից անց․ արցախցիների 40%-ը ձեռք է բերել ՀՀ քաղաքացիություն, 14,7%-ը՝ մեկնել երկրից
Տվյալների լրագրություն

Երեք տարի բռնի տեղահանումից անց․ արցախցիների 40%-ը ձեռք է բերել ՀՀ քաղաքացիություն, 14,7%-ը՝ մեկնել երկրից

12:14, 6 Օգս, 2026

2026 թվականի սեպտեմբերին կլրանա արցախցիների զանգվածային բռնի տեղահանման երրորդ տարին։ Շուրջ երեք տարի անց որքանո՞վ է Հայաստանն արցախցիների համար դարձել...

Սպանությունների մասին ընկալումն ու իրական թվերը
Տեսանյութեր

Սպանությունների մասին ընկալումն ու իրական թվերը

20:16, 4 Օգս, 2026

Աղմկահարույց տեսանյութերն ու հին դեպքերի կրկնակի տարածումը կարող են տպավորություն ստեղծել, թե Հայաստանում սպանություններն ու հրազենի կիրառումն աճում են։ Սակայն...

Հայաստանը հանվել է միգրանտների տեղափոխման համար դիտարկվող երկրների ցանկից
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Հայաստանը հանվել է միգրանտների տեղափոխման համար դիտարկվող երկրների ցանկից

17:09, 4 Օգս, 2026

Իտալական Corriere della Sera պարբերականը այսօր` օգոստոսի 4-ին արդեն հրապարակել է նոր երկրների ցանկ, որտեղ առաջարկվում էր տեղափոխել Եվրոպական Միությունում...

Սպանություններն ու հրազենի կիրառումը 2026 թվականի առաջին կիսամյակի դրությամբ. ինչ են ցույց տալիս պաշտոնական թվերը
Տվյալների լրագրություն

Սպանություններն ու հրազենի կիրառումը 2026 թվականի առաջին կիսամյակի դրությամբ. ինչ են ցույց տալիս պաշտոնական թվերը

15:35, 4 Օգս, 2026

Օգոստոսի 3-ին սոցիալական ցանցերի հայկական տիրույթում լայնորեն տարածվեց Երևանում հունիսի 20-ին կատարված կրակոցների տեսագրությունը։ Առաջին հայացքից անսովոր կադրերը կատարվածը վերադարձրին...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens