ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

Կաթողիկոսը «Սուրմալուի» պայթյունից անմիջապես հետո ցավակցական ուղերձ է տարածել. կայքերը կեղծում են

12:44, 18 Օգս, 2022

ՍԽԱԼ

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո՝ օգոստոսի 16-ին, քաղաքական իշխանության հետ կապ ունեցող որոշ կայքեր տեղեկություններ են տարածել, թե «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի ողբերգական դեպքից հետո Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը «կորել է» և որևէ ցավակցական խոսք չի ասել։ 

«Կորել է, չկա Գարեգին Բ-ն»,- գրել է medianews.site կայքը, որը, ինչպես հայտնի է, պատկանում է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանին։  Նույն բովանդակությամբ նյութ է հրապարակել նաև mediaroom.am կայքը։ Եվս մեկ՝ անհայտ ծագման կայք՝ hayfanat.ru-ն, նույն տեքստով արդեն օգոստոսի 17-ին տեսանյութ է տարածել՝ 7000-ից ավելի դիտում ապահովելով։

«Քիչ առաջ էլ հայտնի դարձավ, որ վարչապետի որոշմամբ 2022 թվականի օգոստոսի 17-18-ը ներառյալ հայտարարվում է սուգ։ Իսկ ու՞ր է կորել ազգի հոգևոր հայրը»,- գրում են կայքերը։ 

Տարածվող նյութը ապատեղեկատվություն է, քանի որ հենց պայթյունի օրը՝ օգոստոսի 14-ին, կաթողիկոս Գարեգին Երկրորդն անդրադարձել է «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունին։ 

«Սրտի խոր ցավով ենք հետևում «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի ողբերգական հետևանքներին: Ի խորոց սրտի աղոթում ենք զոհերի հոգիների խաղաղության ու հանգստության համար, Սուրբ Հոգու սփոփանքն ու մխիթարությունը հայցում նրանց ընտանիքներին և հարազատներին: Այլև աղոթում ենք բոլոր վիրավորների արագ ապաքինման համար՝ մաղթելով Տիրոջ խնամքն ու զորակցությունը: Թող Բարձրյալն Աստված օգնական և պահապան լինի մեր Երկրին և ժողովրդին»,- իր ուղերձում նշել է կաթողիկոսը։

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ վերոնշյալ կայքերը ակնհայտ կեղծ տեղեկություն են տարածել՝ պնդելով, թե Գարեգին Երկրորդը ողբերգական պատահարից հետո «իր խոսքը չի ասել»։ 

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին՝ ժամը 13։23-ին, «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով զոհվել է 16 մարդ, 62 քաղաքացի տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել, 2 հոգի համարվում է անհետ կորած։

Նելլի Լազարյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` «Սուրմալու» առևտրի կենտրոնԱմենայն հայոց կաթողիկոսԳարեգին ԵրկրորդՏարոն Չախոյան

Հարակից հոդվածներ

ՀՀ-ն աշխարհում 7-րդ ամենաանվտանգ երկի՞րն է․ կառավարության սիրելի, բայց ոչ արժանահավատ վարկանիշն այս անգամ էլ ՆԳՆ-ն է մեջբերել
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

ՀՀ-ն աշխարհում 7-րդ ամենաանվտանգ երկի՞րն է․ կառավարության սիրելի, բայց ոչ արժանահավատ վարկանիշն այս անգամ էլ ՆԳՆ-ն է մեջբերել

14:10, 31 Հնվ, 2024

ՀՀ ներքին գործերի նախարարությունը հունվարի 31-ին, հղում անելով ՆԱՄԲԵՈ (NUMBEO) «վերլուծական տեղեկատվական» հարթակի տվյալներին, պնդել է, թե 2023 թվականին աշխարհի...

«Սառը» ավտոբուսից Փաշինյանի տեսագրությունը ապօրինաբար է տարածվել
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Երևանի քաղաքապետարանի կողմից ավտոբուսների տեսահսկումն ապօրինի է

13:55, 29 Օգս, 2023

Հուլիսի 3-ին համացանցում հայտնվեց տեսանյութ, որտեղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երթևեկում էր հասարակական տրանսպորտով։ Տեսանյութը վերցված էր ավտոբուսներում տեղադրված անվտանգության տեսախցիկներից․...

Կեղծ տվյալներ՝ տարածաշրջանում միջին աշխատավարձերի վերաբերյալ
Սխալ

Կեղծ տվյալներ՝ տարածաշրջանում միջին աշխատավարձերի վերաբերյալ

15:45, 11 Օգս, 2023

Եթե շտապում ես․ կարճ՝ նյութի մասին սոցցանցերում տարածվում է ինֆոգրաֆիկա այն մասին, թե Հայաստանում միջին աշխատավարձն ամենաբարձրն է տարածաշրջանում։  Իրականությունը...

«Սառը» ավտոբուսից Փաշինյանի տեսագրությունը ապօրինաբար է տարածվել
Առանց վճռի

«Սառը» ավտոբուսից Փաշինյանի տեսագրությունը ապօրինաբար է տարածվել

19:53, 13 Հլս, 2023

Եթե շտապում ես, հակիրճ Իշխանության ներկայացուցիչները և իշխանամերձ մեդիան տարածել էին տեսանյութեր Երևանի հանրային «սառը ավտոբուսում» վարչապետ Փաշինյանի ուղևորությունից։ Տեսանյութերից...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens