ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Առանց վճռի

«Սառը» ավտոբուսից Փաշինյանի տեսագրությունը ապօրինաբար է տարածվել

19:53, 13 Հլս, 2023

Եթե շտապում ես, հակիրճ

Իշխանության ներկայացուցիչները և իշխանամերձ մեդիան տարածել էին տեսանյութեր Երևանի հանրային «սառը ավտոբուսում» վարչապետ Փաշինյանի ուղևորությունից։ Տեսանյութերից մեկը հենց ավտոբուսի ներսում ամրացված տեսախցիկի տեսագրությունն է, որի հասանելիությունը սահմանափակ է։ Քաղաքապետարանից ասում են, որ տեսանյութը կարող է տրամադրվել միայն իրավապահների պահանջով՝ հատուկ դեպքերում (գողություն, մարմնական վնասվածք և այլն)։ 

Օրերս համացանցում տեսանյութեր տարածվեցին, որոնք պատմում էին այն մասին, թե ինչպես է վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգտվում Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի նոր շարժակազմից։

Հատկանշական է, որ շրջանառվող տեսանյութերից մեկը նկարահանել էր վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, իսկ մյուսը՝ հենց քաղաքային ավտոբուսներում տեղադրված տեսախցիկների տեսագրությունն էր։ Այդ տեսախցիկները տեղադրվում են ավտոբուսի սրահում անվտանգության, ինչպես նաև վարորդների կարգապահության վերահսկման նկատառումներով։ 

Հարց է առաջանում՝ ինչպե՞ս էր այդ տեսանյութը հայտնվել համացանցում։

Տեսանյութն իր ֆեյսբուքյան էջում վերբեռնել էր վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը։ Նա տեսանյութը տեղադրել էր հուլիսի 3-ի առավոտյան 10։07-ին։ Մեր հարցին, թե որտեղի՞ց իրեն այդ տեսանյութը, Չախոյանը պատասխանեց, որ վերցրել է համացանցից՝ հիշելով, որ դրանք տեսել է հավանաբար Mediaroom.am կամ Civic.am կայքերում։ Հիշյալ կայքերն ուսումնասիրելով՝ պարզեցինք, որ Civic.am կայքը տեսանյութը տարածել է Չախոյանի գրառումից հետո, իսկ Mediaroom.am-ը՝ Չախոյանից մոտ մեկ ժամ առաջ՝ 9։11։

Եթե Civic.am-ը հայտնի է որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ սերտորեն կապված կայք, ապա Mediaroom.am-ը կարելի է դասակարգել որպես սունկ  կայք։ Դրա վերաբերյալ տվյալներ գրեթե հնարավոր չէ գտնել, քանի որ դոմեյնի վերաբերյալ տեղեկությունները թաքցված են, իսկ լրատվական կայքում «մեր մասին» բաժին պարզապես չկա, հետևաբար, չկան տվյալներ խմբագրության հասցեի, ֆինանսավորման, տնօրինության, խմբագրի, նյութերի հեղինակների մասին։  

Այդուհանդերձ, պարզեցինք, որ կայքի ֆեյսբուքյան էջում նշված հեռախոսահամարը պատկանում է Araratnews.am-ի գլխավոր խմբագիր, լրագրող Հարություն Մկրտչյանին (կայքի լրահոսը ուսումնասիրելուց տեսանելի է որոշակի կապը պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հետ, քանի որ շատ են վերջինիս գործունեության վերաբերյալ դրական լուրերը)։

Հարություն Մկրտչյանը տեղեկացրեց, որ տեսագրությունը վերցրել է տելեգրամյան ալիքներից, հավանաբար՝ «Խոսնակ» անվանմամբ տելեգրամյան ալիքից։ Սակայն թե՛ այնտեղ, թե՛ այլ ալիքներում առկա տեսանյութերը հրապարակվել են ավելի ուշ, քան Mediaroom.am կայքում։ Հետևաբար, խնդրահարույց տեսանյութի՝ մեզ հայտնի ամենավաղ հրապարակումը կատարվել է Mediaroom-ում։ 

«Փաստերի ստուգման հարթակը» հարցում էր ուղարկել նաև Երևանի քաղաքապետարան՝ խնդրելով պատասխանել, թե ովքե՞ր ունեն այդ տեսանյութերը տեսնելու և ուսումնասիրելու լիազորություն, ինչին ի պատասխան քաղաքապետարանից հայտնել էին, որ այդպիսի լիազորություն ունեն բացառապես «Երևանի ավտոբուս» ՓԲԸ աշխատակիցները, որոնք ուսումնասիրում են տեսագրությունները վարորդների աշխատանքը վերահսկելու նպատակով, բացառությամբ հատուկ դեպքերի (ավտոբուսում գողություն, մարմնական վնասվածք և այլն), երբ իրավապահ մարմինների պահանջով տեսագրությունը տրամադրվում է նաև ՀՀ ՆԳ նախարարությանը։

Նիկոլ Փաշինյանի՝ ավտոբուսով երթևեկելու տեսանյութում առերևույթ չկա հանցակազմ։ Անգամ ենթադրյալ հանցանք պարունակող որևէ տեսանյութ համարվելու էր նախաքննական գաղտնիք և իրավապահ համակարգի ձեռքի տակ հայտնվելու պարագայում ևս չէր կարող հրապարակվել։ Հետևաբար, տեսագրությունները մամուլ են արտահոսել ապօրինաբար՝ Երևանի քաղաքապետարանի համապատասխան կազմակերպության աշխատակիցների հետ համագործակցությամբ կամ առանց դրա։

Այսպիսով փաստենք, որ Երևան քաղաքի ավտոբուսներում տեղադրված տեսախցիկների տեսագրությունը հրապարակման ենթակա չէր, բայց այն արտահոսել է հանրային դաշտ և տարածվել իշխանության հետ կապ ունեցող մեդիայում։ 

Հ․Գ․ «Փաստերի ստուգման հարթակը» կդիմի  Երևանի քաղաքապետարան՝ առաջարկելով ներքին ծառայողական քննություն անցկացնել և պարզել, թե ինչպես, ում միջոցով կամ պահանջով է սահմանափակ հասանելիություն ունեցող տեսագրությունը հայտնվել համացանցում։

Սևադա Ղազարյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` հանրային տրանսպորտՆիկոլ ՓաշինյանՏարոն Չախոյան

Հարակից հոդվածներ

Փաշինյանի պնդումը գյուղատնտեսության 15% և ավելի անկումների մասին․ ի՞նչ են ցույց տալիս վերջին 15 տարվա տվյալները
Տվյալների լրագրություն

Փաշինյանի պնդումը գյուղատնտեսության 15% և ավելի անկումների մասին․ ի՞նչ են ցույց տալիս վերջին 15 տարվա տվյալները

14:34, 23 Սպտ, 2026

Սեպտեմբերի 16-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Նարեկ Կարապետյանը և Մարիաննա Ղահրամանյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին...

Դատավորների շուրջ 62%-ը նշանակվել է 2018-ից հետո
Տվյալների լրագրություն

Դատավորների շուրջ 62%-ը նշանակվել է 2018-ից հետո

15:00, 10 Սպտ, 2026

2018 թվականի գարնանը Թաշյա հեղափոխությունի հետո դատաիրավական ոլորտի բարեփոխումները հայտարարվեցին ՀՀ վարչապետի պաշտոնը ստնաձնած Նիկոլ Փաշինյանի կառավարության առաջնահերթություն:  Ըստ էության,...

ՀԱՊԿ-ի «արձագանքը» դեռ պարտավորությունների կատարում չէ․ Զախարովայի մանիպուլյատիվ և սխալ պնդումները
Մանիպուլյատիվ

ՀԱՊԿ-ի «արձագանքը» դեռ պարտավորությունների կատարում չէ․ Զախարովայի մանիպուլյատիվ և սխալ պնդումները

19:57, 29 Օգս, 2026

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան օգոստոսի 28-ին տելեգրամի իր պաշտոնական ալիքում կատարած գրառմամբ որոշ մանիպուլյատիվ պնդումներ...

ՀՀ-ն ՀԱՊԿ-ին դիմել է ոչ թե 1, այլ 2 անգամ, Փաշինյանն էլ ընդունել է Զասին․ Ղազարյանի սխալ պնդումները
Սխալ

ՀՀ-ն ՀԱՊԿ-ին դիմել է ոչ թե 1, այլ 2 անգամ, Փաշինյանն էլ ընդունել է Զասին․ Ղազարյանի սխալ պնդումները

17:07, 17 Օգս, 2026

Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 17-ին լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Հայաստանի նկատմամբ 2022 թվականի սեպտեմբերին...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens