ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Չդասակարգված

Ինչու է «խռովել» երիտասարդ բռնցքամարտիկը. փոխնախարար Գիլոյանը հույս է հայտնել, որ նրա համար «սպոնսոր» կգտնի, բայց չի գտել

17:38, 29 Մրտ, 2023

Եթե շտապում ես. հակիրճ՝ ինչի մասին է նյութը

Բռնցքամարտի 2022 թ. Աշխարհի ու Եվրոպայի երիտասարդական առաջնությունների հաղթող Էրիկ Իսրայելյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որ հրաժարվում է ՀՀ քաղաքացիությունից: Նա նշել է, որ ինքն առաջին հայաստանցի բռնցքամարտիկն է, որ 13 տարի դադարից հետո դարձել է Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, բայց որևէ բան չի ստացել իր տիտղոսների համար։ Մինչդեռ FIP.am-ը պարզել է, որ մարզիկը 2022 թ.-ին ստացել է 4․6 մլն դրամ ԿԳՄՍՆ-ից, 1200 դոլար և 1․2 մլն դրամ՝ Օլիմպիական կոմիտեից։ Միաժամանակ, մարզիկը պարզաբանել է, որ իր դժգոհության պատճառն այն է, որ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը խոստացել է նրան հիփոթեքով տուն գնելու կանխավճարի հարցում ևս օգնել, բայց չի արել։ Մինչդեռ փոխնախարարն իրականում հույս է հայտնել, որ նաև հովանավոր կգտնի, սակայն հովանավոր գտնել չի հաջողվել։  

Բռնցքամարտի 2022 թ. Աշխարհի ու Եվրոպայի երիտասարդական առաջնությունների հաղթող Էրիկ Իսրայելյանի ֆեյսբուքյան գրառումը, որ հրաժարվում է ՀՀ քաղաքացիությունից, բուռն քննարկման առիթ է դարձել։ 

Էրիկ Իսրայելյանը գրել էր, որ Հայաստանում 13 տարի դադարից հետո դարձել է աշխարհի չեմպիոն։ «Մեկ տարվա ընթացքում դարձել եմ նաև Եվրոպայի չեմպիոն։ Մինչ այսօր ինձ ոչ մի բան չեն արել իմ տիտղոսների համար, միշտ ուզեցել եմ երկրի դրոշը բարձր պահել, հնչեցնել օրհներգը։ Ես հրաժարվում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից և մեկնում եմ այլ երկիր, այնտեղից մենամարտեմ։ Հիշեք Էրիկ Իսրայելյան անունը և ազգանունը»,- գրել էր նա: 

Նախ նշենք, որ Իսրայելյանը չեմպիոն է դարձել երիտասարդական առաջնությունում: 

Ի պատասխան մարզիկի գրառման՝ ԿԳՄՍ նախարարությունից armtimes.com-ի հետ զրույց նշել են, որ Էրիկ Իսրայելյանը 2022 թ.-ին որպես աշխարհի երիտասարդների առաջնության հաղթող ստացել է 4․6 մլն դրամ ԿԳՄՍՆ-ից, 1200 դոլար և 1․2 մլն դրամ՝ Օլիմպիական կոմիտեից։

«Փաստերի ստուգման հարթակը փորձեց պարզել, թե որն է մարզիկի դժգոհության պատճառը։

Ըստ բռնցքամարտիկի՝ Կարեն Գիլոյանն իրեն ստել է

Էրիկ Իսրայելյանը FIP.am-ի հետ զրույցում պնդեց, որ նախարարության պարզաբանումը, թե 4․6 մլն դրամ գումար են տրամադրել, սուտ է, ինչպես նաև սուտ է, որ ինքը ամսական 640,000 է ստանում։ «Տարեվերջին ինձ միանվագ տրամադրել են 2․3 մլն դրամ, որը բոլոր տիտղոսով մարզիկներին միշտ տալիս է պարոն վարչապետը, իսկ Օլիմպիական կոմիտեն տրամադրել է 200,000 դրամ։ Իսկ ամսական գումարը, հա, սենց թե նենց տալիս են, բայց ոչ թե 640,000, այլ 440,000 դրամ եմ ամսական ստանում մեր պարոն վարչապետի կողմից»,- ասաց նա։ 

Բռնցքամարտիկը նշեց, որ իր նեղվածության պատճառն այն է, որ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը խոստացել է օգնել հիփոթեքով տուն գնել, միջամտել է, բանկի, թղթաբանության հարցերով օգնել և նաև խոստացել, որ անհրաժեշտ կանխավճարն էլ կտան, բայց օրը եկել է, և չեն վճարել․

«Դեկտեմբերին ես էլի գրառում էի կատարել, դժգոհել վերաբերմունքից, փոխնախարար Գիլոյանը հրավիրել էր իր մոտ՝ հասկանալու, թե ինչն է խնդիրը, ես ասացի տան պահով, ասաց կօգնենք հիփոթեքով բնակարան ձեռք բերեք, բայց վերջում, երբ կանխավճարի գումարը պետք է տար, սուտ ասաց, խաբեց, չտվեց։ Կանխավճարը պետք է տային՝ 4․6 մլն դրամ, չտվեցին։ Հունվար ամսին Գիլոյանը եկել է նաև մեր տուն, ասել է՝ կլինի ամեն ինչ։ Նա նաև բանկին էր դիմել, որ տրամադրեր ինձ հիփոթեք։ Ասել է, որ որոշ մարդկանց կդիմեմ, որ ֆինանսավորեն, նաև ֆեդերացիայի նախագահին, որ օգնի, ինքը գիտեր, որ իմ ձեռքը փող չկա և ինքը պետք է տար, ես նույնիսկ «բեհն եմ տվել», հիմա համ տունը չի ստացվել, համ էլ այդ գումարը զրոյացավ։ Նույնը նաև Հրաչյա Ռոստոմյանը ասել է, կօգնենք՝ չօգնեց, մի խոսքով…»։  

Հարցին, թե արդյո՞ք ստացված միանվագ գումարը նա ևս որպես կանխավճարի գումար է առանձնացրել, թե ինչպես նշում են, նա մեքենա է գնել, պատասխանեց, որ մեքենա չի գնել, թեև դա կարևոր չէ, թե ինչի վրա է ծախսել։ 

«Ինչ կարևոր է, ես այդ տված գումարին ինչ եմ առել, նախ ո՞վ է ասում, որ ես «Մերսեդես» եմ առել, իրենք խոստացել են… հիմա ես հաց եմ կերել, դա՞ էլ հաշվեն, բա մինչև էդ ոնց ապրեմ, էդ գումարը ապրելու համար պետք է, չէ՞, ծախսեմ, որ ապրեմ…»,- ասաց նա և նշեց, որ ինքը ոչ թե հայրենիքից է նեղացած կամ իր ազգից է հրաժարվում, այլ պակաս ուշադրությունից է վիրավորված։

Իսրայելյանը հրաժարվեց նշել, թե որ երկիր է պատրաստվում մեկնել. «Շատ առաջարկներ եմ ստացել, հիմա հասկացա, որ իրոք պետք է գնամ, ոնց որ աշխատեք ու ձեր գումարը չտան։ Որ գնամ, շատ նեղացած եմ գնալու, ոչ թե հայրենիքից, իմ  ժողովրդից, այլ որոշ մարդկանցից, քանի որ ստել են»։ 

Գիլոյանը բռնցքամարտիկի համար փորձել է «սպոնսոր» գտնել՝ չի ստացվել

ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը FIP.am-ի հետ զրույցում պնդեց, որ ստում է ոչ թե ինքը, այլ Էրիկ Իսրայելյանը․ «Սուտ է խոսում, ես այդպիսի բան չեմ ասել, ես ասել եմ՝ ամբողջ փաստաթղթավորումը կօգնենք, կանենք, այսպես ասեմ՝ բրոքեր գտնել, բանկին խնդրել, մեծ տոկոսի փոխարեն ունենալ փոքր տոկոս։ Ասել եմ՝ Էրիկ, այստեղից՝ նախարարությունից ստացվելիք քո ամսական գումարը կգնա տոկոսի մարմանը, իսկ տարեվերջին որ գումար պետք է ստանաս միանվագ, դա էլ կտաս կանխավճար։ Ուրեմն փոխանակ Էրիկ Իսրայելյանն իր միանվանգ ստացած գումարը տա կանխավճար, գնել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա և Դինամո մարզադահլիճի մոտ «գոնկա» է անում ու քիչ է մնացել հավաքարարին էլ վրաերթ անի։ Ասում եմ՝ Էրիկ, այդ գումարը ինչո՞ւ չտարար մուծեցիր, ասում է՝ ընկեր Գիլոյան, բա ես ո՞նց ապրեի»։

Փոխնախարարը պնդեց, որ պետությունից մարզիկը 4․6 մլն դրամ ստացել է։ «2022-ին ինքը պետությունից ստացել է 4․6 մլն դրամ։ Միանվագ նրան տրվել է 2․3 մլն, 2․3 էլ ինքը տարվա ընթացքում է ստացել։ Օլիմպիական կոմիտեից էլ 1200 դոլար է տարեվերջին ստացել իր արդյունքների համար։ Այս պահին ինքը ամսական 640,000 դրամ գումար է ստանում՝ 440,000 նախարարությունից, 200,000՝ ԱՕԿ-ից»,- նշեց Գիլոյանը։

Փոխնախարարը հաստատեց, որ Իսրայելյանի տուն է գնացել և հույս է ունեցել, որ հովանավոր կգտնի մարզիկի համար։ «Ես իսկապես շատ ջերմեռանդությամբ գնացել եմ իրենց տուն, տեսել եմ՝ դժվար են ապրում, ասել եմ՝ տղա ջան, արի ես քեզ կօգնեմ, կազմակերպեմ էժան տոկոսով տուն ձեռք բեր, իմ ընկերներին եմ խնդրել, բանկիրներին խնդրել, որ կանխավճարը 10 տոկոս վճարի, տոկոսադրույքը քիչ ստացվի։ Ասել եմ՝ հաշվեք, թե ինձ անձնական լավություն եք անում, նա լավ մարզիկ է, պայմանավորվել եմ թղթաբանությունը, իրենք բացարձակ ոչինչ չեն հասկանում, անգրագիտության տիպար, իր փոխարեն ամեն ինչ արել են, ու մեկ էլ հանկարծ գալիս է ասում, որ կանխավճար էլ չունեմ»,- ասում է փոխնախարարը: Ըստ նրա, Իսրայելյանն ընդամենը 700 դոլար «բեհ»՝ կանխավճար էր տվել։ 

Կարեն Գիլոյանը նշեց նաև, որ կոչ է արել Էրիկին ևս նախաձեռնություն դրսևորել. «Ասել եմ՝ Էրիկ, գուցե դու էլ նախաձեռնես, պայմանագիր կնքես, ասում է՝ դե ես ում եմ ճանաչում, որ ումից գնամ փող ուզեմ։ Այսինքն՝ ես պարտավո՞ր եմ, հա, իր համար «սպոնսոր» գտնել, փող գտնել։ Ասել եմ՝ տղա ջան, մի կռվի, ումից ինչ հասնում է՝ անում  է, դու մտածում ես՝ շատ մեծ արդյունքներ ունես, ընդամենը երիտասարդության հաղթող ես, Հայաստանում նմանատիպ մարզիկներ շատ կան, ասում է՝ բայց ես բռնցքամարտիկ եմ, [իսկ] ով ասաց, որ ծանրամարտիկը արժանի չէ»,- նշեց նա։   

Գիլոյանը նաև նշեց, որ մարզիկը չի մասնակցել Հայաստանում բռնցքամարտի առաջնությանը՝ պատճառաբանությամբ, թե իբր վնասվածք ունի, մինչդեռ ինքը հետո իմացել է, որ ստել է, չի ցանկացել մասնակցել։ 

«Նա, ով երկրի հետ շանտաժի դիրքից կխոսի, նա ոչ մի բանի չի հասնի այս երկրում»,- եզրափակեց Գիլոյանը։ 

Այսպիսով, ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը հերքում է բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանի պնդումը, թե պետությունն իրեն «ոչ մի բան չի արել» իր տիտղոսների համար: ԿԳՄՍ-ից 2022 թ.-ին ստացել է 4․6 մլն դրամ և ամսական ստանում է 640,000 դրամ, նաև 1200 դոլար՝ Օլիմպիական կոմիտեից։ Միաժամանակ, մարզիկի պարզաբանումը, որ Գիլոյանը խոստացել է տուն գնելու համար կանխավճար փոխանցել, մասամբ է ճիշտ, քանի որ փոխնախարարը, ըստ իր պնդման, չի խոստացել, որ պետությունը հավելյալ դրամական աջակցություն ցույց կտա, բայց հույս է հայտնել, որ հովանավոր կգտնի նրա համար, սակայն դա տեղի չի ունեցել։ 

Նելլի Լազարյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` բռնցքամարտԷրիկ ԻսրայելյանԿարեն Գիլոյան

Հարակից հոդվածներ

Ավագանու անդամը մասամբ սխալվում է, քաղաքապետարանը՝ մասամբ պարզաբանում թվերի անհամապատասխանությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Հայկական բռնցքամարտի նոր սկանդալը․ ՀԲՖ-ն ընդդեմ ՊԲՀՖ-ի 

13:32, 7 Փտր, 2023

Հունվարի 31-ին՝ բռնցքամարտի Հայաստանի առաջնության մեկնարկին, բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը, մտնելով ռինգ, հայտարարել է, որ  Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան...

Հարակից հոդվածներ

Ավագանու անդամը մասամբ սխալվում է, քաղաքապետարանը՝ մասամբ պարզաբանում թվերի անհամապատասխանությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Հայկական բռնցքամարտի նոր սկանդալը․ ՀԲՖ-ն ընդդեմ ՊԲՀՖ-ի 

13:32, 7 Փտր, 2023

Հունվարի 31-ին՝ բռնցքամարտի Հայաստանի առաջնության մեկնարկին, բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը, մտնելով ռինգ, հայտարարել է, որ  Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան...

FIP.AM

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge




Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens