ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Մանիպուլյատիվ

Ականատեսները հերքում են TV 5-ի եթերում հնչած պնդումը․ խաղաղապահները չեն փորձել կանխել արցախցիների առևանգումը

14:57, 29 Օգս, 2023

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

«5-րդ ալիքի» օգոստոսի 28-ի լրատվական գլխավոր՝ ժամը 20։30-ի թողարկման ժամանակ անդրադարձ է եղել նույն օրը Լաչինի միջանցքի ապօրինի անցակետում ադրբեջանցի սահմանապահների կողմից արցախցի ուսանողների առևանգմանը․ նրանք Հայաստան էին տեղափոխվում ռուս խաղաղապահների ուղեկցությամբ։ 

Ռեպորտաժի ընթացքում լրագրողը, հղում անելով «հայկական կայքերին», պնդել է, թե ռուս խաղաղապահները «փորձել են խոչընդոտել» երիտասարդներից մեկի՝ Ալեն Սարգսյանի առևանգմանը։ 

«Ըստ հայկական կայքերի՝ Ալեն Սարգսյանին առևանգելու պահին միջադեպ է եղել ադրբեջանցի սահմանապահների ու ռուս խաղաղապահների միջև․ ռուսները փորձել են խոչընդոտել առևանգմանը», — ասում է լրագրողը։ 

Նույն օրն ավելի վաղ՝ ժամը 14։01-ին, ռուս խաղաղապահների միջամտության մասին տեղեկություն էր հրապարակել 24news-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ 

«24News-ի տեղեկություններով, այսօր Հակարիի կամրջի ապօրինի անցակետի մոտ ադրբեջանցիներն առևանգել են երիտասարդ արցախցու՝ 20-22 տարեկան։ Ռուս խաղաղապահները փորձել են միջամտել, որից հետո սկսվել է ծեծկռտուք»,- գրել է կայքը՝ առանց տեղեկատվության աղբյուրը հստակեցնելու։ 

«Փաստերի ստուգման հարթակի» մշտադիտարկումը ցույց տվեց, սակայն, որ ոչ հայաստանյան և ոչ էլ ադրբեջանական ու ռուսաստանյան տեղեկատվական տիրույթներում որևէ երկրորդ աղբյուր չի հաստատել արցախցի երիտասարդին առևանգելու պահին ռուս խաղաղապահների ու ադրբեջանցի սահմանապահների միջև միջադեպի կամ առևանգմանը խոչընդոտելու փորձի մասին տեղեկությունը։

Ավելին, հայաստանյան լրատվամիջոցները՝ այդ թվում նաև նույն 24News-ը, միջադեպից ժամեր անց հրապարակեցին ականատեսների՝ խաղաղապահների կողմից որևէ տեսակի միջամտության մասին պնդումները հերքող վկայություններ:

Ի՞նչ են պատմում ականատեսները 

Հայաստանյան մի շարք ԶԼՄ-ներ զրուցել են Լաչինի միջանցքի ադրբեջանական ապօրինի անցակետում արցախցի երիտասարդների առևանգման ականատեսների հետ․ նրանք բոլորը միաբերան պնդում են՝ ռուս խաղաղապահները ոչինչ չեն ձեռնարկել առևանգումը կանխելու համար։ 

Այսպես, խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից Հայաստան տեղափոխվող  ականատես ուսանողներից մեկը «Փաստինֆոյին» պատմել է, որ առևանգվելու պահին Ալեն Սարգսյանը օգնություն է խնդրել ռուս խաղաղապահներից։ 

«7-8 ադրբեջանցի հարձակվել են Ալենի վրա, գետնին գցել ու քաշքշելով տարել․ Ալենն օգնություն էր խնդրում, բայց խաղաղապահները մի քայլ անգամ չարեցին, որ թույլ չտան տանել նրան»,- նշում է ականատեսը։ 

Լրատվական կայքն այս հրապարակումն արել է օգոստոսի 28-ին ժամը 19։11-ին՝ մինչև TV5-ի լրատվական գլխավոր թողարկման հեռարձակումը։ 

24news-ին ևս մեկ այլ ականատես պատմել է, որ ռուս խաղաղապահները ոչինչ չեն ձեռնարկել ինչպես Ալենի, այնպես էլ առևանգված մյուս երկու արցախցի երիտասարդներին օգնելու համար։ Լուրը հրապարակվել է օգոստոսի 28-ին՝ ժամը 16։28-ին։ 

«Տղաներն օգնություն էին կանչում՝ «Помоги мне», իսկ ռուս խաղաղապահները տեղից ընդհանրապես չեն շարժվել»,- պատմել է անցակետն անցած քաղաքացին։

Հատկանշական է, որ «5-րդ ալիքի» վերոհիշյալ ռեպորտաժում անդրադարձ չի կատարվում հայաստանյան տեղեկատվական տիրույթում ականատեսների՝ լայնորեն շրջանառված այս վկայություններին։ 

Այսպիսով, պնդումները, թե ռուս խաղաղապահները փորձել են խոչընդոտել արցախցի երիտասարդներից մեկի առևանգմանը, արդեն իսկ հերքված են եղել միջադեպին ականատեսների կողմից «5-րդ ալիքի» լրատվական գլխավոր թողարկման հեռարձակումից ժամեր առաջ։ 

Միևնույն ժամանակ, հեռուստաալիքը ոչ միայն չի անդրադարձել այդ պնդումները հերքող վկայություններին, այլ նաև ռուս խաղաղապահների միջամտության մասին այդպես էլ չհաստատված տեղեկություն է հնչեցրել եթերում։

Նանե Մանասյան 

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` TV5Արցախռուս խաղաղապահներ

Հարակից հոդվածներ

Ռուս խաղաղապահները չեն զոհվել ԼՂ բնակչությանը պաշտպանելու համար․ ՌԴ ԱԳՆ պաշտոնյան մանիպուլացնում է
Մանիպուլյատիվ

Ռուս խաղաղապահները չեն զոհվել ԼՂ բնակչությանը պաշտպանելու համար․ ՌԴ ԱԳՆ պաշտոնյան մանիպուլացնում է

17:30, 31 Հլս, 2024

Հուլիսի 31-ին ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Անդրեյ Նաստասինը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ «Ռուսաստանի ակտիվ միջնորդությամբ,...

ԼՂ բնակապահովման աջակցության ծրագրի մեկնարկի առաջին ամսում 285 դիմում է ստացվել, որոնց մի մասը մերժվել է
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

ԼՂ բնակապահովման աջակցության ծրագրի մեկնարկի առաջին ամսում 285 դիմում է ստացվել, որոնց մի մասը մերժվել է

15:39, 26 Հլս, 2024

Լեռնային Ղարաբաղի դեմ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տեղահանված արցախցիները սկսել են դիմել՝ օգտվելու Հայաստանի կառավարության բնակապահովման ծրագրից՝...

Արցախի ոչնչացվող մշակութային ժառանգությունը և միջազգային իրավական կարգավորումները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Արցախի ոչնչացվող մշակութային ժառանգությունը և միջազգային իրավական կարգավորումները

11:30, 24 Հլս, 2024

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության մի մասը ոչնչացվել է, իսկ մյուս մասը կամ ոչնչացվում է, կամ վտանգված...

Կա վտանգ, որ Արցախը կմնա առանց հայկական հետքի
Նոթատետր

Կա վտանգ, որ Արցախը կմնա առանց հայկական հետքի

15:08, 15 Հլս, 2024

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens