ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Մեծամասամբ սխալ

Արդյոք վերջին 3 տարում ՀՀ-ն զիջել է դիրքերը Կոռուպցիայի ընկալման ինդեքսում․ պատգամավորի մանիպուլյատիվ պնդումները

13:58, 11 Մրտ, 2024

ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ

Առաջին ալիքի «Տարբեր կարծիքներ» հաղորդման մարտի 10-ի թողարկման ընթացքում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը պնդել է, թե վերջին երեք տարում Կոռուպցիայի ընկալման համաթվում Հայաստանը հետընթաց է ապրել։ 

«Կոռուպցիայի ընկալման ինդեքսում վերջին մի 2-3 տարին նվազել ա (Հայաստանի,-խմբ․) դիրքերը »,— ասել է Խաչատրյանը։ 

Այնուհետև պատգամավորը, հորդորելով հաղորդավարին «չաղճատել իր խոսքերը», ցուցադրել  է «Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի» (OCCRP) կայքից մի լուսապատճեն և ասել․ «Պարոն Խաչատրյանը (ինքն իր մասին,-խմբ․) ձեզ ասում է, որ երկու օրվա դրությամբ կա նման հաշվետվություն, որ վերջին 2-3 տարվա ընթացքում կոռուպցիայի ընկալման ինդեքսը վատթարանում է»։ 

Խաչատրյանի հիշատակածը մարտի 7-ին OCCRP կայքում հրապարակված մի հետաքննություն է՝ Հայաստանում կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2022 թվականի ֆինանսական հաշվետվությունում հայտնաբերված մի շարք խնդրահարույց դրվագների՝ կուսակցության ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ․ հետաքննությամբ պարզվել է, որ կուսակցությանը նվիրատվություն կատարած բազմաթիվ անձինք տեղյակ չեն եղել իրենց անունից արված նվիրատվությունների մասին:

Հետաքննությունը, սակայն, չի անդրադառնում կամ տվյալներ չի ներկայացնում Հայաստանում կոռուպցիայի ընկալման համաթվի վերաբերյալ․ հետևաբար, Խաչատրյանը մանիպուլացնում է, երբ կոռուպցիայի ընկալման համաթվի վատթարացման մասին պնդում անելիս հղում է անում OCCRP-ի վերոհիշյալ հետաքննությանը։ 

Փոխարենը, նման համաթիվ ամեն տարի հրապարակում է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» միջազգային ոչ կառավարական կազմակերպությունը․ համաձայն դրա հրապարակած հետազոտությունների, 2021 թվականին Հայաստանը նշված ինդեքսում պահպանել է 2020 թվականի ցուցանիշները (49 միավոր)՝ զբաղեցնելով 58-րդ տեղը։ 

Հայաստանի դիրքերը Կոռուպցիայի ընկալման համաթվում վատթարացել էին 2022 թվականին․ երկիրը 46 միավորով հայտնվել էր 63-րդ հորիզոնականում։ Սակայն արդեն նախորդ տարի՝ 2023 թվականին, Հայաստանը դարձյալ բարելավել է իր դիրքը մեկ միավորով՝ հայտնվելով 62-րդ տեղում։ 

Գրաֆիկական պատկերը՝ ԹԻ-ի կայքի

Այսպիսով, պատգամավորի պնդումը, թե ՀՀ-ն վերջին երեք տարում վատթարացնում է Կոռուպցիայի ընկալման համաթվում իր դիրքերը, մեծամասամբ սխալ է․ 2021-ին ՀՀ-ն պահպանել է նախորդ տարվա բարելավված դիրքը, հետընթաց գրանցվել է միայն 2022-ին, իսկ ահա արդեն 2023-ին ՀՀ-ն դիրքի բարելավում է ունեցել։ 

Նանե Մանասյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Արթուր Խաչատրյանկոռուպցիա

Հարակից հոդվածներ

Խարդախություն, կաշառք, փողերի լվացում․ ինչպե՞ս սկսվեց Միքայել Մինասյանի քրեական հետապնդումը և ի՞նչ եղավ նրա «Ստի վերջը»
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Խարդախություն, կաշառք, փողերի լվացում․ ինչպե՞ս սկսվեց Միքայել Մինասյանի քրեական հետապնդումը և ի՞նչ եղավ նրա «Ստի վերջը»

11:36, 16 Օգս, 2024

Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան, Միքայել Մինասյանի դեմ երկու օր առաջ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Միքայել Մինասյանը, հիշեցնենք,...

Դաշնակցական պատգամավորը սխալվում է․ Հայաստան ներմուծվող իրանական գազի ծավալները չեն նվազել
Սխալ

Դաշնակցական պատգամավորը սխալվում է․ Հայաստան ներմուծվող իրանական գազի ծավալները չեն նվազել

13:11, 23 Հլս, 2024

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հուլիսի 19-ին 24 TV-ին տված հարցազրույցում մանիպուլյատիվ հայտարարություն է արել Իրանից ՀՀ ներկրվող...

Մանիպուլյատիվ և ոչ ճիշտ հայտարարություններ դաշնակցական պատգամավորներից
Մանիպուլյատիվ

Մանիպուլյատիվ և ոչ ճիշտ հայտարարություններ դաշնակցական պատգամավորներից

14:55, 19 Հնս, 2024

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության դաշնակցական երկու պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Իշխան Սաղաթելյանը երկու տարբեր առիթներով մանիպուլյատիվ և ոչ ճիշտ տեղեկություններ...

Արդարադատության նախարարը խեղաթյուրում է Կոռուպցիայի ընկալման համաթվի տվյալները
Մեծամասամբ սխալ

Արդարադատության նախարարը խեղաթյուրում է Կոռուպցիայի ընկալման համաթվի տվյալները

17:07, 5 Փտր, 2024

Այս տարվա հունվարի 30-ին «Թրանսփարենսի Ինթերնեշնլը» հրապարակեց 2023 թվականի Կոռուպցիայի ընկալման համաթիվը (ԿԸՀ)։ Այն դասակարգում է 180 երկիր և տարածքներ՝...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens